Ռաֆայել Վարան
|
Վարանը 2014 թվականին Հայաստանի դեմ խաղում | |||
| Անձնական տվյալներ | |||
| Քաղաքացիությունը |
| ||
| Ծննդյան ամսաթիվ | ապրիլի 25, 1993[1][2][3][…] (33 տարեկան) | ||
| Ծննդավայր | Լիլ | ||
| Հասակ | 191 սմ | ||
| Քաշ | 78 կգ | ||
| Դիրք | կենտրոնական պաշտպան | ||
| Ակումբային տեղեկություններ | |||
| Ներկա ակումբ |
| ||
| Համար | 5 | ||
| Պատանեկան կարիերա | |||
| 2000-2002 |
| ||
| 2002-2010 |
| ||
| Մասնագիտական կարիերա* | |||
| Տարի | Ակումբ | Խաղ (գոլ) | |
| 2010-2011 |
| 23 | (2) |
| 2011-ներկա |
| 113 | (2) |
| Ազգային հավաքական‡ | |||
| 2010 |
| 2 | (1) |
| 2012 |
| 1 | (0) |
| 2011-2012 |
| 15 | (3) |
| 2013-ներկա |
| 37 | (2) |
|
| |||
|
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը | |||
Ռաֆայել Վարան (ֆր.՝ Raphaël Varane, ապրիլի 25, 1993[1][2][3][…], Լիլ), ֆրանսիացի ֆուտբոլիստ, կենտրոնական պաշտպան։ Հանդես է գալիս Ֆրանսիայի ֆուտբոլի ազգային հավաքականում[4] և իսպանական Ռեալ Մադրիդ ֆուտբոլային ակումբում[5]։
Ակումբային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Վաղ կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Վարանը ծնվել է Նոր-Պա-դը-Կալե տարածաշրջանում՝ Լիլ քաղաքում։ Հայրը ծագումով Լե Մորն Ռուժից է, մայրը՝ Սենտ-Աման-լեզ-Օ-ից։ Վարանը կարիերան սկսել է Հելեմես ֆուտբոլային ակումբում, երբ ընդամենը 7 տարեկան էր։ 2 տարի խաղալով այս ակումբում տեղափոխվեց Լանս ֆուտբոլային ակումբ։ Նրանով հետաքրքրված էին նաև ֆրանսիական այլ ակումբներ։
Լանս
[խմբագրել | խմբագրել կոդը]Լանսի հիմնական կազմում դեբյուտը նշել է 2010 թվականի նոյեմբերի 6-ին՝ Մոնպելիեի դեմ խաղում։ Դրանից հետո Վարանը դարձավ Լանսի հիմնական կազմի խաղացող։ 2011 թվականի հունվարին մի շարք թմեր հետաքրքրվեցին ֆրանսիացու տրանսֆերով, այդ թվում՝ անգլիական Մանչեսթեր Յունայթեդը[6], սակայն Վարանը մնաց Լանսում։ 2011 թվականի փետրվարի 3-ին նա երկարաձգեց իր պայմանագիրը ակումբի հետ մինչև 2015 թվականը։ Մայիսի 7-ին Վարանը խփեց իր առաջին գոլը պրոֆեսիոնալ մակարդակում՝ Կանի դեմ խաղում[7]։
Ռեալ Մադրիդ
[խմբագրել | խմբագրել կոդը]2011 թվականի հունիսի 27-ին Վարանը 6 տարվա պայմանագիր կնքեց Ռեալ Մադրիդի հետ։ Ակումբը նրա համար վճարեց 10 միլիոն եվրո[8]։
Վարանի առաջնախաղը Լա Լիգայում տեղի է ունեցել սեպտեմբերի 21-ին՝ Ռասինգի դեմ խաղում։ Վարանը անցկացրել է դաշտում 90 րոպե, խաղը ավարտվել է 0-0 հաշվով։ Հաջորդ խաղում՝ Ռայո Վալեկանոյի դեմ Վարանը հանդես է եկել մեկնարկային կազմում, խաղացել է դաշտում 90 րոպե և խփել է իր առաջին գոլը Ռեալ Մադրիդի կազմում 67-րդ րոպեին, իսկ նրա թիմը հաղթեց 6-2 հաշվով։ Իսպանիայի առաջնության ընթացքում Վարանը անցկացրել է 167 խաղ, որից 100-ը լիարժեք հանդիպում, իսկ 67 անգամ դուրս է եկել փոխարինման և ոչ մի անգամ քարտ չի ստացել։ Չեմպիոնների լիգայում Վարանը խաղացել է 4 խաղ՝ 3-ը խմբային փուլում, 1-ը՝ 1/4 եզրափակչում։ Իսպանիայի գավաթում Վարանը խաղացել է 2 խաղ և խփել է 2 գոլ Բարսելոնայի դարպասը։
Ռեալի հետ Վարանը 2 անգամ հաղթել է Լա Լիգան և 3 անգամ՝ Չեմպիոնների Լիգան։
Միջազգային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Վարանը կանչվեց Ֆրանսիայի մինչև 17 տարեկանների հավաքական, բայց չխաղաց ոչ մի պաշտոնական խաղ։ Իր առաջին խաղում աչքի ընկավ դանիացիների դարպասը խփած գոլով[9]։ 2011 թվականի փետրվարի 3-ին կանչվեց Ֆրանսիայի երիտասարդական հավաքական՝ մրցելու Սլովակիայի հավաքականի դեմ[10]։ Նա ինքը նկարագրել է այդ հրավերը հավաքական «մեծ անակնկալ»[11]։ Նա անցկացրեց մի ամբողջ խաղ սլովակների դեմ, իսկ ֆրանսիացիները հաղթեցին 3-1 հաշվով[12]։
Վարանը առաջին անգամ երիտասարդական հավաքականի կազմում խաղացել է Լատվիայի հավաքականի դեմ 2013 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական փուլում։ Ֆրանսիան հաղթեց 3-0 հաշվով։ Նույն հաշվով Ֆրանսիան հաղթեց Ռումինիայի հավաքականին։ Վարանը նաև մասնակցել է Ռումինիայի, Ղազախստանի և Սլովակիայի հավաքականների դեմ խաղերին։ Վերջինում Վարանը խփեց գոլ։ Դրանից հետո ֆրանսիացիները հաղթեցին Լատվիայի երտասարդական հավաքականին տնային հանդիպման ժամանակ 3-0 հաշվով։ Սեպտեմբերի 7-ին ֆրանսիացիները կրեցին առաջին պարտությունը Սլովակիայի հավաքականից 2-1 հաշվով։ Ֆրանսիացիների միակ գոլը Վարանինն էր[13]։ Ծայրային համդիպումներում ֆրանսիացիները 5-4 ընդհանուր հաշվով պարտվեցին Նորվեգիային[14]։ Տանը ֆրանսիացիները հաղթեցին 1-0 հաշվով։ Միակ գոլի հեղինակը Վարանն էր։ Բայց արտագնա խաղում պարտվեցին 5-3 հաշվով։
2012 թվականի օգոստոսին Վարանը առաջին անգամ հրավիրվեց Ֆրանսիայի ազգային հավաքական՝ Ուրուգվայի դեմ ընկերական խաղի համար, բայց այդպես էլ խաղադաշտ դուրս չեկավ։ Իր դեբյուտը նշել է 2013 թվականի մարտի 22-ին՝ Վրաստանի դեմ 2014 թվականի աշխարհի առաջնության որակավորման փուլի խաղում։
Ֆրանսիայի հավաքականի հետ մասնակցել է 2014 թվականի աշխարհի առաջնությանը։ Ֆրանսիան դուրս մնաց քառորդ եզրափակչից ապագա չեմպիոն Գերմանիայի կողմից:րցեց
Վնասվածքի պատճառով Վարանը չկարողացավ մասնակցել Եվրո 2016-ին[15]։
Կարիերայի վիճակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակումբային վիճակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2017 թվականի հունիսի 3-ի դրությամբ
| Ակումբ | Մրցաշրջան | Առաջնություն | Գավաթ | Եվրոպա | Այլ | Ընդհանուր | |||||
|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
| Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
| Լանս | 2010–11 | 23 | 2 | 1 | 0 | — | — | 24 | 2 | ||
| Ռեալ Մադրիդ | 2011–12 | 9 | 1 | 2 | 1 | 4 | 0 | 0 | 0 | 15 | 2 |
| 2012–13 | 15 | 0 | 7 | 2 | 11 | 0 | 0 | 0 | 33 | 2 | |
| 2013–14 | 14 | 0 | 2 | 0 | 7 | 0 | 0 | 0 | 23 | 0 | |
| 2014–15 | 27 | 0 | 4 | 2 | 12 | 0 | 3 | 0 | 46 | 2 | |
| 2015–16 | 26 | 0 | 0 | 0 | 7 | 0 | — | 33 | 0 | ||
| 2016–17 | 22 | 1 | 3 | 1 | 10 | 2 | 3 | 0 | 38 | 4 | |
| Ընդհանուր | 113 | 2 | 18 | 6 | 51 | 2 | 6 | 0 | 188 | 10 | |
| Կարիերայի ընդհանուր | 136 | 4 | 19 | 6 | 51 | 2 | 6 | 0 | 212 | 12 | |
Միջազգային վիճակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2017 թվականի հունիսի 13-ի դրությամբ
| Ֆրանսիա | ||
|---|---|---|
| Տարի | Խաղեր | Գոլեր |
| 2013 | 4 | 0 |
| 2014 | 13 | 1 |
| 2015 | 10 | 1 |
| 2016 | 8 | 0 |
| 2017 | 2 | 0 |
| Ընդհանուր | 37 | 2 |
Միջազգային գոլեր
[խմբագրել | խմբագրել կոդը]| # | Ամսաթիվ | Մարզադաշտ | Մրցակից | Հաշիվ | Արդյունք | Մրցաշար |
|---|---|---|---|---|---|---|
| 1. | Նոյեմբերի 18, 2014 | Ստադ Վելոդրոմ, Մարսել, Ֆրանսիա | 1–0 | 1–0 | Ընկերական խաղ | |
| 2. | Մարտի 26, 2015 | Ստադ դը Ֆրանս, Սեն Դենի, Ֆրանսիա | 1–0 | 1–3 | Ընկերական խաղ |
Նվաճումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակումբային
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռեալ Մադրիդ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- 1 2 GeneaStar
- 1 2 Roglo — 1997. — ed. size: 10000000
- ↑ Варан вызв Արխիվացված 2013-07-30 Wayback Machine ан в главную сборную Франции. Արխիվացված 2013-07-30 Wayback Machine
- ↑ «France - R. Varane - Profile with news, career statistics and history - Soccerway». us.soccerway.com (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հուլիսի 14-ին.
- ↑ «Manchester United eye move for Lens teenage starlet Varane». Mail Online. Վերցված է 2017 թ․ հուլիսի 14-ին.
- ↑ bold.dk. «Caen - Lens, Ligue 1 2010/2011 7/5-2011». bold.dk. Վերցված է 2017 թ․ հուլիսի 14-ին.
- ↑ «BREAKING NEWS: Real Madrid announce signing of Lens' Raphael Varane - Goal.com». Goal.com (անգլերեն). 2011 թ․ հունիսի 27. Վերցված է 2017 թ․ հուլիսի 14-ին.
- ↑ «Des débuts victorieux (2-0)» (անգլերեն). Fédération française de football. 24.08.2010. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 7-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 28-ին.
- ↑ «Kakuta et Varane avec les Espoirs» (ֆրանսերեն). FIFA. 03.02.2011. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 14-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 28-ին.
- ↑ «Varane: "Une énorme surprise"» (ֆրանսերեն). Fédération française de football. 08.02.2011. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 29-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 28-ին.
- ↑ «France 3–1 Slovaquie» (ֆրանսերեն). Fédération française de football. 08.02.2011. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 4-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 28-ին.
- ↑ Словакия 2:1 Франция Արխիվացված 2012-09-09 Wayback Machine.
- ↑ Норвегия — Франция.
- ↑ «Euro 2016: Real Madrid defender Raphael Varane out of France squad». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2016 թ․ մայիսի 24. Վերցված է 2017 թ․ հուլիսի 14-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Վարանի պաշտոնական Ֆեյսբուքի էջը
- Վարանի պաշտոնական Տվիտերի էջը
- Վարանի պաշտոնական Ինստագրամի էջը
- Վարանը transfermarkt-ում
- Վարանը soccerbase.com-ում
- Վարանը WhoScored.com կայքում
- Վարանը Ռեալ Մադրիդի պաշտոնական կայքում
- Վարանը ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքում
- Վարանը ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքում Արխիվացված 2018-05-05 Wayback Machine
- Վարանը Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի կայքում
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռաֆայել Վարան» հոդվածին։ |
| ||||||||||||||||||
| ||||||
| ||||||||||||||||||||||||
- Ապրիլի 25 ծնունդներ
- 1993 ծնունդներ
- Ապրող անձինք
- Լիլ քաղաքում ծնվածներ
- Պատվո լեգեոնի շքանշանի ասպետներ
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- 2018 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության մասնակիցներ
- Լա Լիգայի ֆուտբոլիստներ
- Լանսի ֆուտբոլիստներ
- ՈՒԵՖԱ Եվրո 2016-ի ֆուտբոլիստներ
- ՈՒԵՖԱ Եվրո 2020-ի ֆուտբոլիստներ
- Պրեմիեր Լիգայի ֆուտբոլիստներ
- Ռեալ Մադրիդի ֆուտբոլիստներ
- Ֆուտբոլի աշխարհի չեմպիոններ
- Տղամարդկանց ֆուտբոլի պաշտպաններ
- Ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստներ
- Ֆրանսիացի ֆուտբոլիստներ
- Մանչեսթեր Յունայթեդի ֆուտբոլիստներ
- Կոմոյի ֆուտբոլիստներ