Ջիբրիլ Սիդիբե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Football pictogram.svg
Ջիբրիլ Սիդիբե
Djibril Sidibé
Djibril Sidibé.jpg
Սիդիբեն Ֆրանսիայի հավաքականի կազմում 2018 թվականին
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը Ֆրանսիա Ֆրանսիա
Մալի Մալի
Ծննդյան ամսաթիվ հուլիսի 29, 1992(1992-07-29)[1][2] (30 տարեկան)
Ծննդավայր Տրուա, Շամպան — Արդեն[3]
Հասակ 182 սմ
Քաշ 71 կգ
Դիրք եզրային պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Անգլիա Էվերթոն
(վարձավճարով Մոնակոյից)
Համար 19
Պատանեկան կարիերա
2000-2010 Ֆրանսիա Տրուա
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2010-2012 Ֆրանսիա Տրուա 41 (1)
2012-2016 Ֆրանսիա Լիլ 96 (7)
2016-ներկա Ֆրանսիա Մոնակո 81 (4)
2019-ներկա   Անգլիա Էվերթոն 0 (0)
Ազգային հավաքական
2011-2013 Ֆրանսիա Ֆրանսիա Մ20 10 (0)
2013 Ֆրանսիա Ֆրանսիա Մ21 1 (0)
2016-ներկա Ֆրանսիա Ֆրանսիա 18 (1)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ օգոստոսի 9-ի, 2019:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ օգոստոսի 9-ի, 2019

Ջիբրիլ Սիդիբե (ֆր.՝ Djibril Sidibé, հուլիսի 29, 1992(1992-07-29)[1][2], Տրուա, Շամպան — Արդեն[3]), ֆրանսիացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս Մոնակոյից վարձավճարով հանդես է գալիս Էվերթոնի և Ֆրանսիայի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է եզրային պաշտպանի դիրքում[4]։ 2018 թվականի աշխարհի առաջնության հաղթող[5]։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Տրուա[խմբագրել | խմբագրել կոդը]

Սիդիբեն Տրուայի ակադեմիայի սան է։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց 2010 թվականի սեպտեմբերի 17-ին՝ Գրենոբլի դեմ խաղում[6]։ Իր առաջին գոլը պրոֆեսիոնալ կարիերայում խփեց 2012 թվականի փետրվարի 17-ին՝ Սեդանի դեմ խաղում[7]։ Տրուայի առաջին թիմի կազմում Սիդիբեն անցկացրեց 43 հանդիպում՝ դառնալով 1 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ՝ 2011-12 մրցաշրջանում օգնելով թիմին բարձրանալ Լիգա 1[8]։

Լիլ[խմբագրել | խմբագրել կոդը]

2012 թվականի հուլիսին Սիդիբեն տեղափոխվեց Լիլ որպես Մատյո Դեբյուշիի փոխարինող։ Իր դեբյուտը ակումբի կազմում նշեց օգոստոսի 25-ին՝ Նիսի դեմ խաղում՝ այս հանդիպման 59-րդ րոպեին դառնալով գոլի հեղինակ[9][10]։ Իր առաջին հանդիպումը Չեմպիոնների Լիգայում անցկացրեց 2012 թվականի սեպտեմբերի 19-ին՝ ԲԱՏԷ Բորիսովի դեմ խաղում[11]։ Նոյեմբերի 20-ին՝ ԲԱՏԷ-ի դեմ պատասխան խաղում նա դարձավ գոլի հեղինակ՝ օգնելով իր թիմին հաղթել 2-0 հաշվով[12], սակայն Լիլը զբաղեցրեց վերջին տեղը Չեմպիոնների Լիգայի խմբային փուլում։ 2016 թվականի ապրիլի 23-ին՝ Ֆրանսիայի լիգայի գավաթի եզրափակչի ՊՍԺ-ի դեմ խաղում ֆրանսիացին դարձավ գոլի հեղինակ, սակայն Լիլը պարտվեց 1-2 հաշվով[13]։ Լիլի կազմում Սիդիբեն անցկացրեց 4 մրցաշրջան՝ մասնակցելով 119 հանդիպման և դառնալով 11 գոլի ու 7 գոլային փոխանցման հեղինակ։

Մոնակո[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականի հուլիսի 8-ին Սիդիբեն 5 տարվա պայմանագիր կնքեց Մոնակոյի հետ[14][15]։ Իր պաշտոնական դեբյուտը նշեց հուլիսի 27-ին՝ Չեմպիոնների Լիգայի որակավորման 3-րդ փուլի Ֆեներբահչեի դեմ խաղում[16]։ Իր առաջին գոլը ակումբի կազմում խփեց սեպտեմբերի 10-ին՝ իր նախկին ակումբ Լիլի դեմ խաղում[17]։ Նոյեմբերի 22-ին՝ Չեմպիոնների Լիգայի Տոտենհեմի դեմ խաղում նա դարձավ գոլի և գոլային փոխանցման հեղինակ, և Մոնակոն հաղթեց 2-1 հաշվով[18][19], ինչի շնորհիվ զբաղեցրեց 1-ին հորիզոնականը խմբային փուլում։ 2016-17 մրցաշրջանում Սիդիբեն Մոնակոյի հետ հաղթեց Լիգա 1[20][21], ընդգրկվելով տարվա խորհրդանշական հավաքականում[22], և հասավ Ֆրանսիայի լիգայի գավաթի եզրափակիչ, որտեղ պարտվեց ՊՍԺ-ին[23][24]։

2017 թվականի հուլիսի 29-ին Սիդիբեն գոլ խփեց Ֆրանսիայի սուպերգավաթի ՊՍԺ-ի դեմ խաղում[25], սակայն Մոնակոն պարտվեց 2-1 հաշվով[26][27]։ 2018 թվականի հունվարի 28-ին նա 2 գոլային փոխանցման հեղինակ դարձավ Օլիմպիկ Մարսելի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 2-2 հաշվով[28]։ Մարտի 31-ին Սիդիբեն թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս եկավ Ֆրանսիայի լիգայի գավաթի եզրափակչի Պարի Սեն-Ժերմենի դեմ խաղում[29], սակայն Մոնակոն կրկին պարտվեց[30][31]։ 2019 թվականի մայիսի 1-ին ֆրանսիացին 2 գոլային փոխանցում տվեց Ռենի դեմ խաղում[32]։ Մոնակոյի կազմում Սիդիբեն անցկացրեց 114 հանդիպում՝ դառնալով 6 գոլի և 21 գոլային փոխանցման հեղինակ[33][34]։

Էվերթոն[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականի օգոստոսի 7-ին Սիդիբեն 1 տարվա վարձավճարով միացավ Էվերթոնին[35][36][37][38]։

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Սիդիբեն ներկայացրել է Ֆրանսիան մինչև 20 և մինչև 21 տարեկանների երիտասարդական հավաքականներում։ Ֆրանսիայի ազգային հավաքականի կազմում իր դեբյուտը նշել է 2016 թվականի սեպտեմբերի 1-ին՝ Իտալիայի դեմ ընկերական խաղում[39]։ Իր առաջին գոլը ազգային հավաքականի կազմում խփեց 2017 թվականի հունիսի 13-ին՝ Անգլիայի դեմ խաղում[40][41]։

2018 թվականի մայիսի 17-ին Սիդիբեն ընդգրկվեց աշխարհի առաջնության համար Ֆրանսիայի հավաքականի 23-հոգանոց կազմում[42][43]։ Այստեղ նա խաղադաշտ դուրս եկավ միայն հունիսի 26-ին՝ Դանիայի դեմ խաղում[44][45]։ Հուլիսի 15-ին Ֆրանսիան հաղթեց աշխարհի առաջնությունը[46][47]՝ եզրափակչում 4-2 հաշվով պարտության մատնելով Խորվաթիային[5][48]։

Կարիերայի վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականի օգոստոսի 9-ի դրությամբ[49]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Եվրոպա Այլ Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Տրուա 2009–10 Ազգային առաջնություն 1 0 0 0 0 0 1 0
2010–11 Լիգա 2 6 0 0 0 0 0 6 0
2011–12 34 1 3 0 1 0 38 1
Ընդհանուր 41 1 3 0 0 0 1 0 45 1
Լիլ 2012–13 Լիգա 1 14 1 2 0 3 1 1 1 20 3
2013–14 20 0 3 0 1 0 24 0
2014–15 25 2 1 0 3 0 3 0 32 2
2015–16 37 4 2 0 4 2 43 6
Ընդհանուր 96 7 8 1 6 1 9 3 119 11
Մոնակո 2016–17 Լիգա 1 29 2 2 0 12 1 4 0 47 3
2017–18 27 2 1 0 3 0 4 1 35 3
2018–19 26 0 1 0 4 0 1 0 32 0
Ընդհանուր 82 4 4 0 19 1 9 1 114 6
Էվերթոն (վարձավճար) 2019–20 Պրեմիեր Լիգա 0 0 0 0 0 0 0 0
Կարիերայի ընդհանուր 219 12 15 1 25 2 19 4 278 18

Միջազգային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականի օգոստոսի 9-ի դրությամբ[49]

Ֆրանսիա
Տարի Խաղեր Գոլեր
2016 6 0
2017 8 1
2018 4 0
Ընդհանուր 18 1

Միջազգային գոլեր[խմբագրել | խմբագրել կոդը]

# Ամսաթիվ Մարզադաշտ Մրցակից Հաշիվ Արդյունք Մրցաշար
1 Հունիսի 13, 2017 Ստադ դե Ֆրանս, Սեն-Դենի, Ֆրանսիա Անգլիա Անգլիա 2–1 3–2 Ընկերական խաղ

Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոնակո

Միջազգային[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրանսիա

Անհատական[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 As (իսպ.)Madrid: Grupo PRISA, 1967.
  3. 3,0 3,1 3,2 http://www.transfermarkt.com/djibril-sidibe/profil/spieler/161869
  4. «France - D. Sidibé - Profile with news, career statistics and history - Soccerway»։ int.soccerway.com (անգլերեն)։ Վերցված է 2018-05-18 
  5. 5,0 5,1 5,2 FIFA.com։ «2018 FIFA World Cup Russia™ - News - Formidable France secure second title - FIFA.com»։ www.fifa.com (en-GB)։ Վերցված է 2018-07-26 
  6. «Grenoble Foot 38 - ES Troyes AC, Sep 17, 2010 - Ligue 2 - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-05-18 
  7. «CS Sedan-Ardennes - ES Troyes AC, Feb 17, 2012 - Ligue 2 - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-05-18 
  8. «French Ligue 2 Table»։ ESPN.com։ Վերցված է 2018-05-18 
  9. «OGC Nice - LOSC Lille, Aug 25, 2012 - Ligue 1 - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-05-18 
  10. «Report for 2 OGC Nice - 2 LOSC | www.losc.fr»։ 2014-07-26։ Արխիվացված է օրիգինալից 2014-07-26-ին։ Վերցված է 2018-05-18 
  11. «LOSC Lille - BATE Borisov, Sep 19, 2012 - UEFA Champions League - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-05-18 
  12. «BATE Borisov - LOSC Lille, Nov 20, 2012 - UEFA Champions League - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-05-18 
  13. «Paris Saint-Germain - LOSC Lille, Apr 23, 2016 - Coupe de la Ligue - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-05-18 
  14. «Djibril Sidibé pour 5 saisons | News | AS Monaco FC»։ www.asmonaco.com (fr-FR)։ Արխիվացված է օրիգինալից 2018-06-12-ին։ Վերցված է 2018-05-18 
  15. «Ligue 1 news: Monaco sign Djibril Sidibe from Lille | Goal.com»։ www.goal.com (անգլերեն)։ Վերցված է 2018-05-18 
  16. «Fenerbahce SK - AS Monaco, Jul 27, 2016 - UEFA Champions League Qualification - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-05-18 
  17. «LOSC Lille - AS Monaco, Sep 10, 2016 - Ligue 1 - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-05-18 
  18. «AS Monaco - Tottenham Hotspur, Nov 22, 2016 - UEFA Champions League - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-05-18 
  19. UEFA.com։ «UEFA Champions League - Monaco-Tottenham»։ UEFA.com (անգլերեն)։ Վերցված է 2018-05-18 
  20. Jones Matt։ «Monaco Win 2016-17 Ligue 1 Title After 2-0 Win vs. Saint-Etienne»։ Bleacher Report (en-US)։ Վերցված է 2018-05-18 
  21. 21,0 21,1 «Monaco win first Ligue 1 crown in 17 years | Goal.com» (անգլերեն)։ Վերցված է 2018-05-18 
  22. 22,0 22,1 «Trophées UNFP : le palmarès complet de l’édition 2017»։ Sport24 (fr-FR)։ 2017-05-15CEST21:43:57+0200։ Վերցված է 2018-05-18 
  23. «AS Monaco - Paris Saint-Germain, Apr 1, 2017 - Coupe de la Ligue - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-05-18 
  24. «PSG brush aside Monaco to win French League Cup for fourth straight year» (en-GB)։ 2017-04-01։ Վերցված է 2019-08-09 
  25. «AS Monaco - Paris Saint-Germain, Jul 29, 2017 - Trophée des Champions - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-09 
  26. «Monaco 1-2 Paris Saint-Germain: Dani Alves helps PSG win Trophee des Champions»։ Sky Sports (անգլերեն)։ Վերցված է 2019-08-09 
  27. «PSG beat Monaco in French curtain-raiser»։ BeSoccer (en-EN)։ 2017-07-29։ Վերցված է 2019-08-09 
  28. «Olympique Marseille - AS Monaco, Jan 28, 2018 - Ligue 1 - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-09 
  29. «Paris Saint-Germain - AS Monaco, Mar 31, 2018 - Coupe de la Ligue - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-09 
  30. «French League Cup final: Paris St-Germain 3-0 Monaco» (en-GB)։ 2018-03-31։ Վերցված է 2019-08-09 
  31. «PSG beats Monaco 3-0, wins 5th consecutive French league Cup»։ USA TODAY (անգլերեն)։ Վերցված է 2019-08-09 
  32. «Stade Rennais FC - AS Monaco, May 1, 2019 - Ligue 1 - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-09 
  33. Calvin (2019-08-06)։ «Everton close to signing fullback, medical scheduled»։ Royal Blue Mersey։ Վերցված է 2019-08-09 
  34. «Djibril Sidibe joins Everton on loan from Monaco»։ SkySports (անգլերեն)։ Վերցված է 2019-08-09 
  35. «Sidibe Joins Everton On Season-Long Loan»։ www.evertonfc.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-09 
  36. «Everton strengthen defence with Sidibe»։ www.premierleague.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-09 
  37. «Everton transfers: Djibril Sidibe signs from Monaco» (en-GB)։ 2019-08-07։ Վերցված է 2019-08-09 
  38. «Everton transfer news: Toffees confirm loan deal for World Cup winner Djibril Sidibe | Goal.com»։ www.goal.com։ Վերցված է 2019-08-09 
  39. «Italy - France, Sep 1, 2016 - International Friendlies - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-05-18 
  40. «France - England, Jun 13, 2017 - International Friendlies - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-05-18 
  41. «France 3-2 England»։ BBC Sport (en-GB)։ 2017-06-13։ Վերցված է 2018-05-18 
  42. FIFA.com։ «2018 FIFA World Cup Russia™ - News - Deschamps names provisional France squad - FIFA.com»։ www.fifa.com (en-GB)։ Վերցված է 2018-05-18 
  43. «World Cup 2018: Anthony Martial and Alexandre Lacazette left out of France squad»։ BBC Sport (en-GB)։ 2018-05-17։ Վերցված է 2018-05-18 
  44. «Denmark - France, Jun 26, 2018 - World Cup 2018 - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-07-26 
  45. FIFA.com։ «2018 FIFA World Cup Russia™ - Matches - Denmark - France - FIFA.com»։ www.fifa.com (en-GB)։ Արխիվացված է օրիգինալից 2018-06-28-ին։ Վերցված է 2018-07-26 
  46. Taylor Daniel (2018-07-15)։ «France seal second World Cup triumph with 4-2 win over brave Croatia»։ the Guardian (անգլերեն)։ Վերցված է 2018-07-26 
  47. commentary) Barry Glendenning (match, (build-up) Will Unwin, McVeigh Niall (2018-07-15)։ «World Cup 2018 final: France 4-2 Croatia – as it happened»։ The Guardian (en-GB)։ ISSN 0261-3077։ Վերցված է 2018-07-26 
  48. «France - Croatia, Jul 15, 2018 - World Cup 2018 - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-07-26 
  49. 49,0 49,1 «Djibril Sidibé»։ worldfootball.net (en-GB)։ Վերցված է 2018-05-18 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]