Ջենկ Տոսուն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Football pictogram.svg
Ջենկ Տոսուն
Cenk Tosun
AUT vs. TUR 2016-03-29 (267).jpg
Տոսունը Թուրքիայի հավաքականի կազմում 2016 թվականին
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը Թուրքիա Թուրքիա
Գերմանիա Գերմանիա
Ծննդյան ամսաթիվ հունիսի 7, 1991(1991-06-07)[1] (27 տարեկան)
Ծննդավայր Wetzlar, Giessen Government Region, Հեսսեն, Գերմանիա
Հասակ 183 սմ
Քաշ 78 կգ
Դիրք կենտրոնական հարձակվող
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Անգլիա Էվերտոն
Համար 14
Պատանեկան կարիերա
1997-2009 Գերմանիա Այնտրախտ Ֆրանկֆուրտ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2009-2011 Գերմանիա Այնտրախտ Ֆրանկֆուրտ 1 (0)
2011-2014 Թուրքիա Գազիանտեպսպոր 109 (39)
2014-2018 Թուրքիա Բեշիկթաշ 96 (41)
2018-ներկա Անգլիա Էվերտոն 20 (5)
Ազգային հավաքական
2006-2007 Գերմանիա Գերմանիա Մ16 2 (1)
2007-2008 Գերմանիա Գերմանիա Մ17 6 (0)
2008-2009 Գերմանիա Գերմանիա Մ18 8 (6)
2009-2010 Գերմանիա Գերմանիա Մ19 8 (6)
2010 Գերմանիա Գերմանիա Մ20 3 (1)
2010-2011 Գերմանիա Գերմանիա Մ21 2 (1)
2012 Թուրքիա Թուրքիա Մ21 2 (0)
2011-2015 Թուրքիա Թուրքիա A2 12 (7)
2013-ներկա Թուրքիա Թուրքիա 29 (11)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ օգոստոսի 7-ի, 2018:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ օգոստոսի 7-ի, 2018

Ջենկ Տոսուն (թուրք.՝ Cenk Tosun, հունիսի 7, 1991(1991-06-07)[1], Wetzlar, Giessen Government Region, Հեսսեն, Գերմանիա), թուրք պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Էվերտոնի և Թուրքիայի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է կենտրոնական հարձակվողի դիրքում[2]։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Այնտրախտ Ֆրանկֆուրտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տոսունը Այնտրախտ Ֆրանկֆուրտի ակադեմիայի սան է[3]։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց 2010 թվականի մայիսի 8-ին՝ փոխարինման մտնելով Վոլֆսբուրգի դեմ խաղում[4]։ Սա Տոսունի միակ հանդիպումն էր Այնտրախտի առաջին թիմի կազմում։

Գազիանտեպսպոր[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականի հունվարի 29-ին Տոսունը 400․000 եվրոյի դիմաց միացավ Գազիանտեպսպորին։ Իր դեբյուտը ակումբի կազմում նշեց փետրվարի 3-ին՝ Թուրքիայի գավաթի Գալաթասարայի դեմ խաղում՝ այս խաղում դառնալով դուբլի հեղինակ[5]։ Իր առաջին հանդիպումը Թուրքիայի առաջնությունում անցկացրեց փետրվարի 6-ին՝ Կոնյասպորի դեմ խաղում[6]։ Փետրվարի 19-ին՝ Բուրսասպորի դեմ խաղում Տոսունը դարձավ դուբլի հեղինակ՝ օգնելով իր թիմին հաղթել 4-1 հաշվով[7]։ Մայիսի 19-ին նա 3 գոլային փոխանցում տվեց Իստանբուլ Բաշակշեհիրի դեմ խաղում[8]։ Իր առաջին մրցաշրջանում անցկացրած 14 խաղերում Տոսունը դարձավ 10 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։

Իր առաջին հանդիպումը եվրոպական առաջնություններում Տոսունը անցկացրեց 2011 թվականի հուլիսի 14-ին՝ Եվրոպայի Լիգայի որակավորման 2-րդ փուլի Մինսկի դեմ խաղում[9]։ 2013 թվականի մայիսի 5-ին նա դուբլ ձևակերպեց Կարաբյուկսպորի դեմ խաղում՝ 2-0 հաղթանակ պարգևելով Գազյանտեպսպորին[10]։ 2013 թվականի դեկտեմբերի 8-ին Տոսունը 2 գոլ խփեց Տրաբզոնսպորի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 3-2 հաշվով[11]։ 2014 թվականի մարտի 9-ին՝ Կայսերիսպորի դեմ խաղում նա դարձավ գոլի և գոլային փոխանցման, իսկ հանդիպումն ավարտվեց 2-1 հաշվով[12]։ Գազիանտեպսպորի կազմում Տոսունը անցկացրեց 122 հանդիպում՝ դառնալով 44 գոլի և 23 գոլային փոխանցման հեղինակ։

Բեշիկթաշ[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականի փետրվարի 4-ին Տոսունը 5 տարվա պայմանագիր կնքեց Բեշիկթաշի հետ[13], որը ուժի մեջ մտավ 2014-15 մրցաշրջանից[14]։ Ակումբը նրա համար վճարեց 500․000 եվրո, և Տոսունը ընտրեց 23 համարի մարզաշապիկը՝ ի պատիվ բասկետբոլիստ Մայքլ Ջորդանի[15]։ Իր դեբյուտը Բեշիկթաշի կազմում նշեց 2014 թվականի հուլիսի 30-ին՝ Չեմպիոնների Լիգայի որակավորման 3-րդ փուլի Ֆեյենորդի դեմ խաղում[16]։ Իր առաջին գոլը խփեց օգոստոսի 30-ին՝ Մերսին Իդմանյուրդուի դեմ խաղում[17]։ 2014 թվականի դեկտեմբերի 4-ին նա դուբլ ձևակերպեց Թուրքիայի գավաթի Սարիերի դեմ խաղում[18]։ Իր առաջին 2 մրցաշրջաններում Տոսունը հիմնականում հանդես էր գալիս որպես պահեստային խաղացող՝ Դեմբա Բայից և Մարիո Գոմեսից հետո[15]։

Գոմեսի և Բայի հեռանալուց հետո Տոսունը դարձավ Բեշիկթաշի հիմնական կազմի խաղացող։ Իր առաջին հանդիպումը Չեմպիոնների Լիգայում անցկացրեց 2016 թվականի սեպտեմբերի 13-ին՝ Բենֆիկայի դեմ խաղում[19]։ 2017 թվականի հունվարի 30-ին նա հետ-տրիկ ձևակերպեց Կոնյասպորի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 5-1 հաշվով[20]։ Հունիսի 3-ին՝ Օսմանլիսպորի դեմ խաղում Տոսունը դարձավ 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ, իսկ հանդիպումն ավարտվեց 4-0 հաշվով[21]։ 2016-17 մրցաշրջանում նա անցկացրեց 33 հանդիպում առաջնությունում՝ դառնալով 20 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ[22]։ 2017-18 մրցաշրջանում Տոսունը 4 գոլ խփեց Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի 6 խաղերում, ինչի շնորհիվ Բեշիկթաշը զբաղեցրեց առաջին հորիզոնականը խմբում[23]՝ առաջ անցնելով Պորտուից, Մոնակոյից և ՌԲ Լայպցիգից[24]։ Բեշիկթաշի կազմում անցկացրած 3․5 մրցաշրջաններում Տոսունը մասնակցեց 142 հանդիպման՝ դառնալով 64 գոլի և 13 գոլային փոխանցման հեղինակ։

Էվերտոն[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի հունվարի 5-ին Տոսունը 4․5 տարվա պայմանագիր կնքեց Էվերտոնի հետ[25][26]։ Ակումբը նրա համար վճարեց 27 միլիոն ֆունտ ստերլինգ[27][28][29]։ Իր դեբյուտը Էվերտոնի կազմում նշեց հունվարի 13-ին՝ Տոտենհեմ Հոտսպուրի դեմ խաղում[30][31]։ Իր առաջին գոլը Պրեմիեր Լիգայում խփեց մարտի 3-ին՝ Բարնլիի դեմ խաղում[32][33]։ Մարտի 17-ին նա դուբլ ձևակերպեց Ստոկ Սիթիի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 2-1 հաշվով[34]։ Իր առաջին մրցաշրջանում Տոսունը անցկացրեց 14 հանդիպում՝ դառնալով 5 գոլի հեղինակ[35], իսկ Էվերտոնը զբաղեցրեց 8-րդ հորիզոնականը առաջնությունում[36][37]։

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Տոսունը իրավասու էր ներկայացնել Թուրքիան և Գերմանիան միջազգային ասպարեզում։ Նա հանդես եկավ Գերմանիայի բոլոր տարիքային երիտասարդական հավաքականներում, սակայն 2011 թվականից սկսեց խաղալ Թուրքիայի կազմում՝ խաղադաշտ դուրս գալով Մ21 և Մ23 հավաքականների կազմում։

Իր դեբյուտը Թուրքիայի ազգային հավաքականի կազմում Տոսունը նշեց 2013 թվականի հոկտեմբերի 15-ին՝ փոխարինելով Սելչուկ Ինանին Նիդերլանդների դեմ խաղում։ Առաջին հանդիպումը Թուրքիայի հավաքականի մեկնարկային կազմում անցկացրեց 2015 թվականի հոկտեմբերի 10-ին՝ Չեխիայի դեմ խաղում[38]։ Իր առաջին գոլը ազգային հավաքականում խփեց 2015 թվականի նոյեմբերի 13-ին՝ Կատարի դեմ ընկերական խաղում[39][40]։ Մարտի 24-ին նա դուբլ ձևակերպեց Շվեդիայի դեմ խաղում՝ օգնելով Թուրքիային հաղթել 2-1 հաշվով[41][42]։

2016 թվականին Տոսունը ընդգրկվեց Թուրքիայի՝ Եվրո 2016-ի համար վերջնական կազմում[43][44]։ Իր դեբյուտը առաջնությունում նշեց հունիսի 12-ին՝ Խորվաթիայի դեմ խաղում[45], սակայն այս խաղում Թուրքիան պարտվեց 1-0 հաշվով[46], և Տոսունը դուրս մնաց թիմի մեկնարկային կազմից հաջորդ երկու խաղերում[47][48]։ Թուրքիան դուրս մնաց առաջնության խմբային փուլից` զբաղեցնելով 3-րդ հորիզոնականը և զիջելով Իսպանիային ու Չեխիային[49]։

2017 թվականի մարտի 24-ին[50] և հոկտեմբերի 9-ին[51] Տոսունը դուբլ ձևակերպեց 2018 թվականի աշխարհի առաջնության որակավորման փուլի Ֆինլանդիայի դեմ երկու խաղերում[52][53]։ 2018 թվականի մայիսի 28-ին նա դուբլի հեղինակ դարձավ Իրանի դեմ ընկերական խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 2-1 հաշվով[54]։ Հունիսի 1-ին՝ Թունիսի դեմ խաղում Տոսունը առաջին անգամ խաղադաշտ դուրս եկավ Թուրքիայի հավաքականի ավագի թևկապով[55]։ Այս խաղում նա դարձավ գոլի հեղինակ[56], սակայն հեռացվեց խաղադաշտից հանդիպման 60-րդ րոպեին[57][58]՝ երկրպագուներին վիրավորելու պատճառով[59][60]։

Կարիերայի վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի օգոստոսի 7-ի դրությամբ[61]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Եվրոպա Այլ Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Այնտրախտ Ֆրանկֆուրտ 2009–10 Բունդեսլիգա 1 0 0 0 1 0
Գազիանտեպսպոր 2010–11 Սուպեր Լիգ 14 10 4 2 18 12
2011–12 32 6 1 1 4 0 37 7
2012–13 32 10 3 1 35 11
2013–14 31 13 1 1 32 14
Ընդհանուր 109 39 9 5 4 0 0 0 122 44
Բեշիկթաշ 2014–15 Սուպեր Լիգ 18 5 2 3 8 1 28 9
2015–16 29 8 8 7 6 2 43 17
2016–17 33 20 1 0 12 4 1 0 47 24
2017–18 16 8 1 1 6 4 1 1 24 14
Ընդհանուր 96 41 12 11 32 11 2 1 142 64
Էվերտոն 2017–18 Պրեմիեր Լիգա 14 5 0 0 0 0 14 5
Կարիերայի ընդհանուր 220 85 21 16 36 11 2 1 279 113

Միջազգային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի օգոստոսի 7-ի դրությամբ[61]

Թուրքիա
Տարի Խաղեր Գոլեր
2013 1 0
2014 0 0
2015 4 1
2016 11 2
2017 9 5
2018 4 3
Ընդհանուր 29 11

Միջազգային գոլեր[խմբագրել | խմբագրել կոդը]

# Ամսաթիվ Մարզադաշտ Մրցակից Հաշիվ Արդյունք Մրցաշար
1. Նոյեմբերի 13, 2015 Աբդուլա բին Խալիֆա մարզադաշտ, Դոհա, Կատար Կատար Կատար 2–1 2–1 Ընկերական խաղ
2. Մարտի 24, 2016 Անթալիա մարզադաշտ, Անթալիա, Թուրքիա Շվեդիա Շվեդիա 1–0 2–1
3. 2–1
4. Մարտի 24, 2017 Անթալիա մարզադաշտ, Անթալիա, Թուրքիա Ֆինլանդիա Ֆինլանդիա 1–0 2–0 ԱԱ 2018 Որակավորում
5. 2–0
6. Սեպտեմբերի 5, 2017 Էսքիշեհիր մարզադաշտ, Էսքիշեհիր, Թուրքիա Խորվաթիա Խորվաթիա 1–0 1–0
7. Հոկտեմբերի 9, 2017 Վերիտաս մարզադաշտ, Տուրկու, Ֆինլանդիա Ֆինլանդիա Ֆինլանդիա 1–0 2–2
8. 2–1
9. Մայիսի 28, 2018 Ֆատիհ Տերիմ մարզադաշտ, Ստամբուլ, Թուրքիա Իրան Իրան 1–0 2–1 Ընկերական խաղ
10. 2–0
11. Հունիսի 1, 2018 Ստադ դե Ժնև, Ժնև, Շվեյցարիա Թունիս Թունիս 1–0 2–2

Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

Բեշիկթաշ

Անհատական[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt — 2000.
  2. «Turkey - C. Tosun - Profile with news, career statistics and history - Soccerway»։ int.soccerway.com (անգլերեն)։ Վերցված է 2018-08-06 
  3. «Who is Cenk Tosun? The £20m-rated Besiktas star wanted by Everton and Spurs»։ The Sun (en-GB)։ 2018-01-04։ Վերցված է 2018-08-07 
  4. «VfL Wolfsburg - Eintracht Frankfurt, May 8, 2010 - 1.Bundesliga - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-06 
  5. «Gaziantepspor - Galatasaray SK, Feb 3, 2011 - Türkiye Kupasi - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-06 
  6. «Konyaspor - Gaziantepspor, Feb 6, 2011 - Süper Lig - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-06 
  7. «Bursaspor - Gaziantepspor, Feb 19, 2011 - Süper Lig - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-06 
  8. «Gaziantepspor - Basaksehir , Mar 19, 2011 - Süper Lig - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-06 
  9. «FK Minsk - Gaziantepspor, Jul 14, 2011 - Europa League Qualifying - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-06 
  10. «Kardemir Karabükspor - Gaziantepspor, May 5, 2013 - Süper Lig - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-06 
  11. «Gaziantepspor - Trabzonspor, Dec 8, 2013 - Süper Lig - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-06 
  12. «Gaziantepspor - Kayserispor, Mar 9, 2014 - Süper Lig - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-06 
  13. «Besiktas snap up Turkish forward Cenk Tosun»։ Վերցված է 2018-08-06 
  14. «Cenk Tosun resmen Beşiktaş'ta»։ Sabah (թուրքերեն)։ Վերցված է 2018-08-06 
  15. 15,0 15,1 Jones Neil (2017-12-28)։ «Who is Everton transfer target Cenk Tosun?»։ liverpoolecho։ Վերցված է 2018-08-06 
  16. «Feyenoord Rotterdam - Besiktas JK, Jul 30, 2014 - UEFA Champions League Qualifying - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-06 
  17. «Mersin Idmanyurdu - Besiktas JK, Aug 30, 2014 - Süper Lig - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-06 
  18. «Sariyer - Besiktas JK, Dec 4, 2014 - Türkiye Kupasi - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-06 
  19. «SL Benfica - Besiktas JK, Sep 13, 2016 - UEFA Champions League - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-06 
  20. «Besiktas JK - Konyaspor, Jan 30, 2017 - Süper Lig - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-06 
  21. «Besiktas JK - Osmanlispor FK, Jun 3, 2017 - Süper Lig - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-06 
  22. «Cenk Tosun | Football Stats | Everton | Season 2016/2017 | Soccer Base»։ www.soccerbase.com։ Վերցված է 2018-08-06 
  23. «Champions League 2017/18»։ SkySports (անգլերեն)։ Վերցված է 2018-08-07 
  24. «Football: Besiktas aim to top group in Champions League»։ Վերցված է 2018-08-07 
  25. «Everton Sign Striker Tosun | Everton Football Club»։ www.evertonfc.com (անգլերեն)։ Վերցված է 2018-08-06 
  26. «Everton sign Cenk Tosun and finally replace Romelu Lukaku»։ Mail Online։ Վերցված է 2018-08-06 
  27. «Cenk Tosun: Everton agree deal for £27m Besiktas striker»։ BBC Sport (en-GB)։ 2018։ Վերցված է 2018-08-06 
  28. «Cenk Tosun joins Everton from Besiktas in £27m deal»։ Sky Sports (անգլերեն)։ Վերցված է 2018-08-06 
  29. «Everton Transfer News: Toffees confirm £27m Cenk Tosun signing | Goal.com» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-06 
  30. «Tottenham Hotspur - Everton FC, Jan 13, 2018 - Premier League - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-06 
  31. «Twitter reaction to Cenk Tosun's Premier League debut»։ talkSPORT (en-GB)։ 2018-01-13։ Վերցված է 2018-08-06 
  32. «Burnley FC - Everton FC, Mar 3, 2018 - Premier League - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-06 
  33. «Burnley 2-1 Everton: Tosun finally scores but Clarets win after late comeback»։ talkSPORT (en-GB)։ 2018-03-03։ Վերցված է 2018-08-06 
  34. «Stoke City - Everton FC, Mar 17, 2018 - Premier League - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-06 
  35. «Cenk Tosun | Football Stats | Everton | Season 2017/2018 | Soccer Base»։ www.soccerbase.com։ Վերցված է 2018-08-06 
  36. «Premier League Table, Form Guide & Season Archives»։ www.premierleague.com (անգլերեն)։ Վերցված է 2018-08-06 
  37. «Premier League 2017/18»։ SkySports (անգլերեն)։ Վերցված է 2018-08-06 
  38. «Czech Republic - Turkey, Oct 10, 2015 - European Qualifiers - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-06 
  39. «Qatar - Turkey, Nov 13, 2015 - International Friendlies - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-06 
  40. Editorial Reuters։ «Turan and Tosun are top tormentors as Turkey triumph»։ U.K. (en-GB)։ Վերցված է 2018-08-06 
  41. «Turkey - Sweden, Mar 24, 2016 - International Friendlies - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-06 
  42. Editorial Reuters։ «Tosun double gives Turkey morale-boosting win over Sweden»։ U.K. (en-GB)։ Վերցված է 2018-08-06 
  43. «Turan leads Turkey Euro 2016 squad»։ ESPN.com (անգլերեն)։ Վերցված է 2018-08-06 
  44. Sport Telegraph (2016-05-19)։ «Turkey Euro 2016 Squad»։ The Telegraph (en-GB)։ ISSN 0307-1235։ Վերցված է 2018-08-06 
  45. «Turkey - Croatia, Jun 12, 2016 - EURO 2016 - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-06 
  46. uefa.com (2016-06-12)։ «UEFA EURO 2016 - History - Turkey-Croatia – UEFA.com»։ Uefa.com (անգլերեն)։ Վերցված է 2018-08-06 
  47. uefa.com (2016-06-17)։ «UEFA EURO 2016 - History - Spain-Turkey – UEFA.com»։ Uefa.com (անգլերեն)։ Վերցված է 2018-08-06 
  48. uefa.com (2016-06-21)։ «UEFA EURO 2016 - History - Czech Republic-Turkey – UEFA.com»։ Uefa.com (անգլերեն)։ Վերցված է 2018-08-06 
  49. uefa.com։ «UEFA EURO 2016 - History  - Standings – UEFA.com»։ UEFA.com (անգլերեն)։ Վերցված է 2018-08-06 
  50. «Turkey - Finland, Mar 24, 2017 - World Cup qualification Europe - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-06 
  51. «Finland - Turkey, Oct 9, 2017 - World Cup qualification Europe - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-06 
  52. Editorial Reuters։ «Tosun double boosts Turkey World Cup hopes»։ U.S. (en-US)։ Վերցված է 2018-08-06 
  53. «Out of contention, Turkey's World Cup journey to end in Finland»։ DailySabah։ Վերցված է 2018-08-06 
  54. «Turkey - Iran, May 28, 2018 - International Friendlies - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-06 
  55. «Tunisia - Turkey, Jun 1, 2018 - International Friendlies - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-06 
  56. «Tunisia 2-2 Turkey»։ BBC Sport (en-GB)։ 2018-06-01։ Վերցված է 2018-08-06 
  57. «Everton's Cenk Tosun sent off in Turkey v Tunisia match»։ Sky Sports (անգլերեն)։ Վերցված է 2018-08-06 
  58. «Everton's Cenk Tosun sent off for Turkey after supporters attack his father | Goal.com» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-06 
  59. «Tunisia 2 Turkey 2: Everton's Cenk Tosun stuns fans as he rages at own fan and aims throat-slitting gesture at supporter before getting sent off»։ The Sun (en-GB)։ 2018-06-01։ Վերցված է 2018-08-06 
  60. «Tunisia 2-2 Turkey: Tosun sent off as he makes throat-slitting gesture»։ Mail Online։ Վերցված է 2018-08-06 
  61. 61,0 61,1 «Cenk Tosun»։ worldfootball.net (en-GB)։ Վերցված է 2018-08-06 
  62. s.r.o. LiveSport։ «Super Lig 2015/2016 Standings, Soccer Turkey League Table»։ Oddsportal.com (չեխերեն)։ Վերցված է 2018-08-07 
  63. «Besiktas win Turkish Super Lig title | Goal.com»։ www.goal.com (անգլերեն)։ Վերցված է 2018-08-07 
  64. sitesi milliyet.com.tr Türkiye'nin lider haber։ «64. Gillette Milliyet Yılın Sporcusu Ödülleri sahiplerini buldu!»։ MİLLİYET HABER - TÜRKİYE'NİN HABER SİTESİ։ Վերցված է 2018-08-07 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]