Բըրնլի,անգլիական պրոֆեսիոնալ ֆուտբոլային ակումբ Բըրնլի քաղաքից։ Ակումբը ստեղծվել է 1882 թվականին և ներկայումս հանդես է գալիս Պրեմիեր լիգայում՝ Անգլիայի բարձրագույն դիվիզիոնում։
Բըրնլի ֆուտբոլային ակումբը երկու անգամ հաղթել է Անգլիայի առաջին դիվիզիոնը (1920–1921 և 1959–1960)[1][2], մեկ անգամ՝ Ֆուտբոլի Անգլիայի գավաթը` եզրափակչում 1։0 հաշվով հաղթելով «Լիվերպուլին» (1914)։ «Բըրնլին» նաև մեկ անգամ հասել է Չեմպիոնների Լիգայի (այն ժամանակ՝ Եվրոպայի չեմպիոնների գավաթ) 1/4 եզրափակիչ (1963–1964)[3]։
Կարևորությամբ Անգլիայի երկրորդ դիվիզիոնի (Չեմպիոնշիպի) 2013–14 մրցաշրջանի արդյունքում Բըրնլին զբաղեցրեց 2-րդ հորիզոնականը և Պրեմիեր Լիգայի 2014–15 մրցաշրջանում խաղալու հնարավորություն ստացավ[4]։
2015–16 մրցաշրջանում Բըրնլին Անգլիայի երկրորդ դիվիզիոնում զբաղեցրեց առաջին հորիզոնականը և վերադարձավ Պրեմիեր Լիգա։
Նշում. Դրոշները ցույց են տալիս ազգային հավաքականը ինչպես սահմանված է ՖԻՖԱ-ի իրավասության կանոններում: Խաղացողները կարող են ունենալ 1-ից ավելի ոչ-ՖԻՖԱ-ի քաղաքացիություն: