Սեմ Վոուկս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Football pictogram.svg
Սեմ Վոուկս
Sam Vokes
AUT vs. WAL 2016-10-06 (177).jpg
Վոուկսը Ուելսի հավաքականի կազմում 2016 թվականին
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Samuel Michael Vokes
Քաղաքացիությունը Անգլիա Անգլիա
Ուելս Ուելս
Ծննդյան ամսաթիվ հոկտեմբերի 21, 1989(1989-10-21)[1] (29 տարեկան)
Ծննդավայր Սաութհեմփթոն
Հասակ 186 սմ
Քաշ 90 կգ
Դիրք կենտրոնական հարձակվող
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Անգլիա Բարնլի
Համար 9
Պատանեկան կարիերա
2005-2006 Անգլիա Բորնմուտ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2006-2008 Անգլիա Բորնմուտ 54 (16)
2008-2012 Անգլիա Վուլվերհեմպտոն 47 (6)
2009   Անգլիա Լիդս Յունայթեդ 8 (1)
2010-2011   Անգլիա Բրիստոլ Սիթի 1 (0)
2011   Անգլիա Շեֆիլդ Յունայթեդ 6 (1)
2011   Անգլիա Նորվիչ Սիթի 4 (1)
2011-2012   Անգլիա Բարնլի 9 (2)
2012   Անգլիա Բրայթոն ընդ Հոուվ 14 (3)
2014-ներկա Անգլիա Բարնլի 202 (52)
Ազգային հավաքական
2007-2010 Ուելս Ուելս Մ21 14 (4)
2008-ներկա Ուելս Ուելս 58 (10)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ մարտի 29-ի, 2018:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ մարտի 29-ի, 2018

Սեմ Վոուկս (անգլ.՝ Sam Vokes, հոկտեմբերի 21, 1989(1989-10-21)[1], Սաութհեմփթոն), ուելսցի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Բարնլիի և Ուելսի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է կենտրոնական հարձակվողի դիրքում[2]։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Բորնմուտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վոուկսը Բորնմուտի ակադեմիայի սան է։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց 2006 թվականի դեկտեմբերի 5-ին՝ Նոթինգհեմ Ֆորեստի դեմ խաղում[3]։ Իր առաջին պրոֆեսիոնալ գոլը խփեց դեկտեմբերի 16-ին՝ Ջիլինգհեմի դեմ խաղում[4]։ 2007 թվականի հունվարին Վոուկսը 3․5 տարվա պայմանագիր կնքեց ակումբի հետ[5]։ Բորնմուտի կազմում ուելսցին անցկացրեց 55 հանդիպում՝ դառնալով 16 գոլի հեղինակ, սակայն 2007-08 մրցաշրջանում Բորնմուտը դուրս մնաց Լիգա Երկու։

Վուլվերհեմպտոն Ուոնդերերս[խմբագրել | խմբագրել կոդը]

2008 թվականի մայիսի 23-ին Վոուկսը 4 տարվա պայմանագիր կնքեց Վուլվերհեմպտոն Ուոնդերերսի հետ[6]։ Իր դեբյուտը նշեց 2008 թվականի օգոստոսի 9-ին՝ Պլիմուտ Արգայլի դեմ խաղում՝ այս հանդիպման ժամանակ դառնալով գոլի հեղինակ[7][8]։ 2008-09 մրցաշրջանում Վոուկսը մասնակցեց 39 հանդիպման՝ դառնալով 8 գոլի հեղինակ, իսկ Վուլվերհեմպտոնը հաղթեց Չեմպիոնշիպը և տեղափոխվեց Պրեմիեր Լիգա։

2009 թվականի հոկտեմբերին Վոուկսը վարձավճարով տեղափոխվեց Լիդս Յունայթեդ մինչև Նոր Տարի[9]։ Իր դեբյուտը նշեց 2009 թվականի հոկտեմբերի 19-ին՝ Նորվիչ Սիթիի դեմ խաղում[10]։ Իր միակ գոլը թիմի կազմում խփեց 2009 թվականի հոկտեմբերի 27-ին՝ Բրիստոլ Ռովերսի դեմ խաղում[11][12]։

2010 թվականի օգոստոսին Վոուկսը վարձավճարով տեղափոխվեց Բրիստոլ Սիթի[13]։ Իր դեբյուտը նշեց օգոստոսի 7-ին՝ Միլուոլի դեմ խաղում[14]։ 2011 թվականի հունվարին ուելսցին վերադարձավ Վուլվերհեմպտոն՝ Բրիստոլ Սիթիի առաջին կազմում անցկացնելով ընդամենը 13 րոպե։

2011 թվականի փետրվարին Վոուկսը 1 ամսվա վարձավճարով տեղափոխվեց Շեֆիլդ Յունայթեդ[15]։ Իր դեբյուտը նշեց փետրվարի 15-ին՝ Ռեդինգի դեմ խաղում[16]։ 2011 թվականի մարտի 23-ին Վոուկսը վարձավճարով տեղափոխվեց Նորվիչ Սիթի մինչև մրցաշրջանի ավարտ[17]։ Իր դեբյուտը նշեց ապրիլի 2-ին՝ Սկանտորպ Յունայթեդի դեմ խաղում[18]։ Իր առաջին գոլը խփեց ապրիլի 12-ին՝ Ուոտֆորդի դեմ խաղում[19]։ Այնուամենայնիվ, Վոուկսը անցկացրեց 4 հանդիպում, ինչից հետո Վուլվերհեմպտոնը հետ կանչեց Վոուկսի վարձավճարը[20]։

2011 թվականի նոյեմբերին Վոուկսը վարձավճարով տեղափոխվեց Բարնլի մինչև 2012 թվականի հունվարի 15-ը[21]։ Իր դեբյուտը նշեց նոյեմբերի 19-ին՝ Լիդս Յունայթեդի դեմ խաղում[22]։ Իր առաջին գոլը խփեց նոյեմբերի 29-ին՝ Իպսվիչ Թաունի դեմ խաղում[23]։ 2012 թվականի հունվարի 30-ին Վոուկսը վարձավճարով միացավ Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոնին մինչև մրցաշրջանի ավարտ[24]։ Իր դեբյուտը նշեց հունվարի 30-ին՝ Քրիսթալ Փելասի դեմ խաղում[25]։ Իր առաջին գոլը խփեց փետրվարի 14-ին՝ Միլուոլի դեմ խաղում[26]։ Բրայթոնի կազմում Վոուկսը անցկացրեց 14 հանդիպում՝ դառնալով 3 գոլի հեղինակ։

Բարնլի[խմբագրել | խմբագրել կոդը]

2012 թվականի հուլիսի 31-ին Վոուկսը 3 տարվա պայմանագիր կնքեց Բարնլիի հետ[27]։ Իր դեբյուտը նշեց օգոստոսի 18-ին՝ Բոլտոնի դեմ խաղում[28]։ Իր առաջին գոլը խփեց նոյեմբերի 10-ին՝ Իպսվիչ Թաունի դեմ խաղում[29]։ 2013-14 մրցաշրջանում Չառլի Օստինի ՔՊՌ տեղափոխությունից[30] հետո Վոուկսը դարձավ թիմի հիմնական կազմի խաղացող և այս մրցաշրջանում դարձավ 21 գոլի հեղինակ 44 խաղում, իսկ Բարնլին զբաղեցրեց 2-րդ հորիզոնականը Չեմպիոնշիպում և տեղափոխվեց Պրեմիեր Լիգա։ 2014-15 մրցաշրջանում Պրեմիեր Լիգայից դուրս մնալուց հետո, 2015-16 մրցաշրջանում Վոուկսը Բարնլիի հետ հաղթեց Չեմպիոնշիպը և վերադարձավ Պրեմիեր Լիգա։ Իր առաջին գոլը Պրեմիեր Լիգայում ուելսցին խփեց 2016 թվականի օգոստոսի 20-ին՝ Լիվերպուլի դեմ խաղում[31]։

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Վոուկսը իրավասու էր ներկայացնել Անգլիան և Ուելսը։ Ուելսի մինչև 21 տարեկանների հավաքականի կազմում իր դեբյուտը նշեց 2007 թվականի փետրվարի 6-ին՝ Հյուսիսային Իռլանդիայի դեմ խաղում։ Վոուկսը գոլի հեղինակ դարձավ այս խաղի 36-րդ վայրկյանին[32]։

Ուելսի ազգային հավաքականում Վոուկսը իր դեբյուտը նշեց 2008 թվականի մայիսի 28-ին՝ Իսլանդիայի դեմ ընկերական խաղում[33]։ Իր առաջին գոլը ազգային հավաքականի կազմում խփեց 2008 թվականի սեպտեմբերի 6-ին՝ Ադրբեջանի դեմ խաղում՝ խփելով այս հանդիպման միակ գնդակը[34]։

Ուելսի հավաքականի կազմում Վոուկսը մասնակցեց Եվրո 2016-ին[35]։ Այստեղ նա անցկացրեց 4 հանդիպում՝ գոլի հեղինակ դառնալով հուլիսի 1-ին՝ Բելգիայի դեմ խաղում[36], իսկ Ուելսը դուրս մնաց առաջնության կիսաեզրափակչից։

Կարիերայի վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի մարտի 29-ի դրությամբ[37]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Այլ Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Բորնմուտ 2006–07 Լիգա Մեկ 13 4 1 0 0 0 14 4
2007–08 41 12 1 0 3 0 45 12
Ընդհանուր 54 16 2 0 3 0 59 16
Վուլվերհեմպտոն Ուոնդերերս 2008–09 Չեմպիոնշիպ 36 6 2 2 1 0 39 8
2009–10 Պրեմիեր Լիգա 5 0 3 0 1 0 9 0
2010–11 2 0 2 0 4 0
2011–12 4 0 3 1 7 1
Ընդհանուր 47 6 7 2 5 1 59 9
Լիդս Յունայթեդ (վարձավճար) 2009–10 Լիգա Մեկ 8 1 2 0 10 1
Բրիստոլ Սիթի (վարձավճար) 2010–11 Չեմպիոնշիպ 1 0 0 0 1 0
Շեֆիլդ Յունայթեդ (վարձավճար) 2010–11 6 1 6 1
Նորվիչ Սիթի (վարձավճար) 2010–11 4 1 4 1
Բարնլի (վարձավճար) 2011–12 9 2 9 2
Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն (վարձավճար) 2011–12 14 3 1 0 15 3
Բարնլի 2012–13 46 4 1 0 2 0 49 4
2013–14 39 20 1 1 4 0 44 21
2014–15 Պրեմիեր Լիգա 15 0 2 1 0 0 17 1
2015–16 Չեմպիոնշիպ 43 15 2 1 1 0 46 16
2016–17 Պրեմիեր Լիգա 37 10 4 2 1 0 42 12
2017–18 22 3 1 0 1 0 24 3
Ընդհանուր 202 52 11 5 9 0 222 57
Կարիերայի ընդհանուր 345 82 21 7 19 1 385 90

Միջազգային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի մարտի 29-ի դրությամբ[37]

Ուելս
Տարի Խաղեր Գոլեր
2008 6 1
2009 8 1
2010 2 0
2011 3 2
2012 5 0
2013 6 1
2014 1 1
2015 6 0
2016 11 2
2017 8 0
2018 2 2
Ընդհանուր 58 10

Միջազգային գոլեր[խմբագրել | խմբագրել կոդը]

# Ամսաթիվ Մարզադաշտ Մրցակից Հաշիվ Արդյունք Մրցաշար
1 Սեպտեմբերի 6, 2008 Միլենիում մարզադաշտ, Կարդիֆ, Ուելս Ադրբեջան Ադրբեջան 1–0 1–0 ԱԱ 2010 Որակավորում
2 Օգոստոսի 12, 2009 Պոդգորիցա մարզադաշտ, Պոդգորիցա, Չեռնոգորիա Չեռնոգորիա Չեռնոգորիա 1–2 1–2 Ընկերական խաղ
3 Նոյեմբերի 12, 2011 Կարդիֆ Սիթի մարզադաշտ, Կարդիֆ, Ուելս Նորվեգիա Նորվեգիա 3–1 4–1 Ընկերական խաղ
4 4–1
5 Փետրվարի 6, 2013 Լիբերտի մարզադաշտ, Սուոնսի, Ուելս Ավստրիա Ավստրիա 2–0 2–1 Ընկերական խաղ
6 Մարտի 5, 2014 Կարդիֆ Սիթի մարզադաշտ, Կարդիֆ, Ուելս Իսլանդիա Իսլանդիա 2–1 3–1 Ընկերական խաղ
7 Հուլիսի 1, 2016 Ստադ Պիեր Մորուա, Վիլնյով-դ'Ասկ, Ֆրանսիա Բելգիա Բելգիա 3–1 3–1 ՈՒԵՖԱ Եվրո 2016
8 Սեպտեմբերի 5, 2016 Կարդիֆ Սիթի մարզադաշտ, Կարդիֆ, Ուելս Մոլդովա Մոլդովա 1–0 4–0 ԱԱ 2018 Որակավորում
9 Մարտի 22, 2018 Գուանգի սպորտ կենտրոն, Նանյնին, Չինաստան Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն Չինաստան 3–0 6–0 Չինաստանի գավաթ 2018
10 4–0

Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

Վուլվերհեմպտոն Ուոնդերերս

Բարնլի

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com — 2000.
  2. «Wales - S. Vokes - Profile with news, career statistics and history - Soccerway»։ us.soccerway.com (անգլերեն)։ Վերցված է 2018-03-29 
  3. «AFC Bournemouth - Nottingham Forest, Dec 5, 2006 - League One - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-03-29 
  4. «Gillingham FC - AFC Bournemouth, Dec 16, 2006 - League One - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-03-29 
  5. «Vokes hailed after earning deal» (en-GB)։ 2007։ Վերցված է 2018-03-29 
  6. «Vokes joins Wolves from Cherries» (en-GB)։ 2008-05-23։ Վերցված է 2018-03-29 
  7. «Plymouth Argyle - Wolverhampton Wanderers, Aug 9, 2008 - Championship - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-03-29 
  8. «Plymouth 2-2 Wolves» (en-GB)։ 2008-08-09։ Վերցված է 2018-03-29 
  9. «Leeds sign Wolves' Vokes on loan» (en-GB)։ 2009-10-19։ Վերցված է 2018-03-29 
  10. «Leeds United - Norwich City, Oct 19, 2009 - League One - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-03-29 
  11. «Bristol Rovers - Leeds United, Oct 27, 2009 - League One - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-03-29 
  12. «Bristol Rovers 0-4 Leeds United» (en-GB)։ 2009-10-27։ Վերցված է 2018-03-29 
  13. «Bristol City sign Wolves' Vokes» (en-GB)։ 2010-08-05։ Վերցված է 2018-03-29 
  14. «Bristol City - Millwall FC, Aug 7, 2010 - Championship - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-03-29 
  15. «Riise and Vokes loaned to Blades» (en-GB)։ 2011-02-15։ Վերցված է 2018-03-29 
  16. «Sheffield United - Reading FC, Feb 15, 2011 - Championship - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-03-29 
  17. «Pacheco and Vokes Norwich bound» (en-GB)։ 2011-03-24։ Վերցված է 2018-03-29 
  18. «Norwich City - Scunthorpe United, Apr 2, 2011 - Championship - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-03-29 
  19. «Watford FC - Norwich City, Apr 12, 2011 - Championship - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-03-29 
  20. «Wolverhampton Wanderers | News | Latest News | Latest News | Play It Again Sam»։ 2011-04-26։ Վերցված է 2018-03-29 
  21. «Burnley sign Wolves striker Sam Vokes»։ BBC Sport (en-GB)։ 2011-11-18։ Վերցված է 2018-03-29 
  22. «Burnley FC - Leeds United, Nov 19, 2011 - Championship - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-03-29 
  23. «Burnley FC - Ipswich Town, Nov 29, 2011 - Championship - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-03-29 
  24. «Wolverhampton Wanderers | News | Latest News | Latest News | Seagulls Swoop For Sam»։ 2012-02-02։ Վերցված է 2018-03-29 
  25. «Crystal Palace - Brighton & Hove Albion, Jan 31, 2012 - Championship - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-03-29 
  26. «Brighton & Hove Albion - Millwall FC, Feb 14, 2012 - Championship - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-03-29 
  27. «Burnley | News | Latest Headlines | Latest Headlines | Play It Again Sam!»։ 2012-08-04։ Վերցված է 2018-03-29 
  28. «Burnley FC - Bolton Wanderers, Aug 18, 2012 - Championship - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-03-29 
  29. «Ipswich Town - Burnley FC, Nov 10, 2012 - Championship - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-03-29 
  30. «Charlie Austin: QPR sign Burnley striker for undisclosed fee»։ BBC Sport (en-GB)։ 2013-08-01։ Վերցված է 2018-03-29 
  31. «Burnley FC - Liverpool FC, Aug 20, 2016 - Premier League - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-03-29 
  32. «Sam impresses all with superb debut»։ Bournemouth Echo (անգլերեն)։ Վերցված է 2018-03-29 
  33. «Iceland - Wales, May 28, 2008 - International Friendlies - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-03-29 
  34. «Wales - Azerbaijan, Sep 6, 2008 - World Cup qualification Europe - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-03-29 
  35. Porter Alexandra (2016-05-31)։ «Euro 2016: Huddersfield Town target makes Wales squad but Emyr Huws cut»։ huddersfieldexaminer։ Վերցված է 2018-03-29 
  36. «Wales stun Belgium to reach Euro 2016 semi-final»։ RTE.ie (անգլերեն)։ 2016-07-01։ Վերցված է 2018-03-29 
  37. 37,0 37,1 «Sam Vokes»։ worldfootball.net (en-GB)։ Վերցված է 2018-03-29 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]