Ջեք Կորկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Football pictogram.svg
Ջեք Կորկ
Jack Cork
Jack Cork 2015.jpg
Կորկը Սուոնսի Սիթիի կազմում 2015 թվականին
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Jack Frank Porteous Cork
Քաղաքացիությունը Անգլիա Անգլիա
Ծննդյան ամսաթիվ հունիսի 25, 1989(1989-06-25)[1][2] (33 տարեկան)
Ծննդավայր Carshalton, Սաթն, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն
Հասակ 183 սմ
Քաշ 69 կգ
Դիրք հենակետային կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Անգլիա Բարնլի
Համար 4
Պատանեկան կարիերա
1998-2006 Անգլիա Չելսի
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2006-2011 Անգլիա Չելսի 0 (0)
2006   Անգլիա Բորնմուտ 4 (0)
2007   Անգլիա Բորնմուտ 3 (0)
2007-2008   Անգլիա Սկանտորպ Յունայթեդ 34 (2)
2008-2009   Անգլիա Սաութհեմպտոն 23 (0)
2009   Անգլիա Ուոտֆորդ 19 (0)
2009   Անգլիա Կովենտրի Սիթի 21 (0)
2010   Անգլիա Բարնլի 11 (1)
2010-2011   Անգլիա Բարնլի 40 (3)
2011-2015 Անգլիա Սաութհեմպտոն 114 (2)
2015-2017 Անգլիա Սուոնսի Սիթի 80 (2)
2017-ներկա Անգլիա Բարնլի 87 (3)
Ազգային հավաքական
2005 Անգլիա Անգլիա Մ16 3 (0)
2005-2006 Անգլիա Անգլիա Մ17 7 (0)
2006 Անգլիա Անգլիա Մ18 1 (0)
2007-2008 Անգլիա Անգլիա Մ19 14 (0)
2009 Անգլիա Անգլիա Մ20 1 (0)
2008-2011 Անգլիա Անգլիա Մ21 13 (0)
2012 Մեծ Բրիտանիա Մեծ Բրիտանիա 4 (0)
2017-ներկա Անգլիա Անգլիա 1 (0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ դեկտեմբերի 2-ի, 2019:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ դեկտեմբերի 2-ի, 2019

Ջեք Կորկ (անգլ.՝ Jack Cork,հունիսի 25, 1989(1989-06-25)[1][2], Carshalton, Սաթն, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն), անգլիացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Բարնլիի և Անգլիայի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է հենակետային կիսապաշտպանի դիրքում։ Մեծ Բրիտանիայի հավաքականի կազմում Կորկը մասնակցել է 2012 թվականի ամառային Օլիմպիական խաղերին[3]։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Չելսի[խմբագրել | խմբագրել կոդը]

Կորկը Չելսիի ակադեմիայի սան է։ Չելսիի առաջին կազմ տեղափոխվեց 2006 թվականին։

2006-07 մրցաշրջանում Կորկը վարձավճարով տեղափոխվեց Անգլիայի երրորդ դիվիզիոնում հանդես եկող Բորնմուտ[4]։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց 2006 թվականի նոյեմբերի 3-ին՝ Սուոնսի Սիթիի դեմ խաղում[5]։ 2007 թվականի ամռանը նա Չելսիի կազմում մասնակցեց մինչմրցաշրջանային ընկերական խաղերին ԱՄՆ-ում։ Իր դեբյուտը Չելսիի կազմում նշեց հուլիսի 14-ին՝ Ամերիկայի դեմ ընկերական խաղում[6]։ Այս մրցաշարում նա հիմնականում խաղում էր ձախ պաշտպանի դիրքում։

2007-08 մրցաշրջանում Կորկը վարձավճարով տեղափոխվեց Չեմպիոնշիպում հանդես եկող Սկանտորպ Յունայթեդ։ Իր դեբյուտը նշեց 2007 թվականի օգոստոսի 25-ին՝ Բրիստոլ Սիթիի դեմ խաղում[7]։ Իր առաջին պրոֆեսիոնալ գոլը խփեց 2007 թվականի նոյեմբերի 27-ին՝ Կովենտրի Սիթիի դեմ խաղում[8][9]։ Սկանտորպ Յունայթեդի կազմում Կորկը անցկացրեց 35 հանդիպում և դարձավ 2 գոլի հեղինակ՝ ճանաչվելով ակումբի տարվա լավագույն ֆուտբոլիստ[10]։

2008 թվականի օգոստոսի 21-ին Կորկը կես տարվա վարձավճարով տեղափոխվեց Չեմպիոնշիպում հանդես եկող Սաութհեմպտոն[11]։ Իր դեբյուտը նշեց օգոստոսի 23-ին՝ Դերբի Կաունտիի դեմ խաղում[12]։ 2009 թվականի հունվարին Կորկը վարձավճարով տեղափոխվեց Ուոտֆորդ[13]։ Իր դեբյուտը նշեց հունվարի 3-ին՝ Անգլիայի գավաթի Սկանտորպ Յունայթեդի դեմ խաղում[14]։ Իր առաջին գոլը խփեց հունվարի 24-ին՝ Քրիսթալ Փելասի դեմ Անգլիայի գավաթի խաղում[15][16]։

2009 թվականի օգոստոսի 21-ին Կորկը 3 տարով երկարաձգեց իր պայմանագիրը Չելսիի հետ, ինչից հետո վարձավճարով տեղափոխվեց Կովենտրի Սիթի մինչև 2009 թվականի դեկտեմբերը[17][18]։ Իր դեբյուտը նշեց 2009 թվականի օգոստոսի 22-ին՝ Սուոնսի Սիթիի դեմ խաղում[19]։

2010 թվականի փետրվարի 1-ին Կորկը վարձավճարով տեղափոխվեց Բարնլի[20]։ Իր դեբյուտը Պրեմիեր Լիգայում նշեց փետրվարի 9-ին՝ Ֆուլհեմի դեմ խաղում[21]։ Իր առաջին գոլը խփեց 2010 թվականի մայիսի 9-ին՝ Տոտենհեմի դեմ խաղում[22][23]։ 2010 թվականի օգոստոսի 12-ին Բարնլին երկարաձգեց Կորկի վարձավճարը 1 տարով[24][25]։ 2010 թվականի նոյեմբերի 27-ին՝ Դերբի Կաունտիի դեմ խաղում անգլիացին գոլի հեղինակ դարձավ խաղի ավելացված ժամանակում՝ օգնելով իր թիմին հաղթել 2-1 հաշվով[26]։

Սաութհեմպտոն[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականի հուլիսի 7-ին Կորկը տեղափոխվեց Սաութհեմպտոն[27][28]։ 2011-12 մրցաշրջանում նա դարձավ ակումբիի միակ ֆուտբոլիստը, ով խաղադաշտ է դուրս եկել առաջնության բոլոր խաղերում[29], իսկ Սաութհեմպտոնը զբաղեցրեց 2-րդ տեղը Չեմպիոնշիպում՝ տեղափոխվելով Պրեմիեր Լիգա[30]։ Իր դեբյուտը նշեց 2011 թվականի օգոստոսի 6-ին՝ Լիդս Յունայթեդի դեմ խաղում[31]։ Իր առաջին գոլը խփեց 2014 թվականի օգոստոսի 26-ին՝ Անգլիայի լիգայի գավաթի Միլուոլի դեմ խաղում[32][33]։ Իր առաջին գոլը առաջնությունում խփեց 2014 թվականի սեպտեմբերի 13-ին՝ Նյուքասլ Յունայթեդի դեմ խաղում[34][35]։ Սաութհեմպտոնի կազմում Կորկը անցկացրեց 3․5 մրցաշրջան՝ մասնակցելով 152 հանդիպման և դառնալով 3 գոլի հեղինակ։

Սուոնսի Սիթի[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականի հունվարի 30-ին Կորկը 3․5 տարվա պայմանագիր կնքեց Սուոնսի Սիթիի հետ[36]։ Ակումբը նրա համար վճարեց 3 միլիոն ֆունտ ստերլինգ[37]։ Իր դեբյուտը նշեց 2015 թվականի փետրվարի 7-ին՝ Սանդերլենդի դեմ խաղում[38]։ Իր առաջին գոլը Սուոնսիի կազմում խփեց 2015 թվականի ապրիլի 25-ին՝ Նյուքասլի դեմ խաղում[39][40]։ Սուոնսիի կազմում Կորկը անցկացրեց 83 հանդիպում՝ դառնալով 2 գոլի հեղինակ։

Բարնլի[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվականի հուլիսի 11-ին Կորկը 4 տարվա պայմանագիր կնքեց Բարնլիի հետ[41]։ Ակումբը նրա համար վճարեց 8 միլիոն ֆունտ ստերլինգ[42]։ Իր դեբյուտը նշեց օգոստոսի 12-ին՝ Չելսիի դեմ խաղում[43]։ Իր առաջին գոլը խփեց օգոստոսի 23-ին՝ Բլեքբուրնի դեմ խաղում՝ այս խաղում դառնալով նաև գոլային փոխանցման հեղինակ[44][45]։ Պրեմիեր Լիգայում Բարնլիի կազմում իր առաջին գոլը Կորկը խփեց նոյեմբերի 18-ին՝ Սուոնսի Սիթիի դեմ խաղում[46][47]։ Թիմի ավագի թևկապով առաջին անգամ խաղադաշտ դուրս եկավ դեկտեմբերի 9-ին՝ Ուոթֆորդի դեմ խաղում[48]։ 2018 թվականի ապրիլի 7-ին անգլիացին գոլ խփեց Ուոթֆորդի դեմ խաղում՝ օգնելով Բարնլիին հաղթել 2-1 հաշվով[49]։ 2017-18 մրցաշրջանում Կորկը անցկացրեց 41 հանդիպում՝ դառնալով 3 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ[50]։

Առաջին հանդիպումը եվրոպական առաջնություններում Կորկը անցկացրեց 2018 թվականի հուլիսի 26-ին՝ մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Եվրոպայի Լիգայի որակավորման երկրորդ փուլի Աբերդինի դեմ խաղում[51]։ Եվրոգավաթներում իր առաջին գոլը խփեց օգոստոսի 2-ին՝ Եվրոպայի Լիգայի Աբերդինի դեմ պատասխան խաղում[52]։ Օգոստոսի 16-ին Կորկը խփեց Եվրոպայի Լիգայի որակավորման երրորդ փուլի Իստանբուլ Բաշակշեհիրի դեմ հանդիպման միակ գնդակը՝ 1-0 հաշվով հաղթանակ պարգևելով իր թիմին[53][54]։ Դեկտեմբերի 5-ին անգլիացին գոլ խփեց Լիվերպուլի դեմ խաղում, սակայն Բարնլին պարտվեց 3-1 հաշվով[55]։ 2018-19 մրցաշրջանում Կորկը անցկացրեց 45 հանդիպում՝ դառնալով 3 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ[56]։

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Կորկը ներկայացրել է Անգլիան բոլոր տարիքային երիտասարդական հավաքականներում։ Անգլիայի Մ19 հավաքականի կազմում նա մասնակցեց 2008 թվականի Եվրոպայի առաջնությանը, և Անգլիայի Մ21 հավաքականի կազմում մասնակցեց 2011 թվականի Եվրոպայի առաջնությանը։

2012 թվականի հուլիսի 2-ին Կորկը հրավիրվեց Մեծ Բրիտանիայի ազգային հավաքական՝ 2012 թվականի ամառային Օլիմպիական խաղերի համար[57]։ Իր դեբյուտը նշեց հուլիսի 20-ին՝ Բրազիլիայի դեմ ընկերական խաղում[58]։ Օլիմիական խաղերի ժամանակ նա մասնակցեց 3 խաղի[59][60][61], իսկ Մեծ Բրիտանիան դուրս մնաց քառորդ եզրափակչից[62]։

2017 թվականի նոյեմբերի 7-ին Կորկը առաջին անգամ հրավիրվեց Անգլիայի ազգային հավաքական՝ Գերմանիայի և Բրազիլիայի դեմ խաղերի համար[63][64]։ Իր դեբյուտը նշեց 2017 թվականի նոյեմբերի 10-ին՝ Գերմանիայի դեմ խաղում[65]։

Կարիերայի վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականի դեկտեմբերի 2-ի դրությամբ[66]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Եվրոպա Այլ Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Չելսի 2006–07 Պրեմիեր Լիգա 0 0 0 0 0 0 0 0
Բորնմուտ (վարձավճար) 2006–07 Լիգա Մեկ 7 0 2 0 0 0 9 0
Սկանտորպ Յունայթեդ (վարձավճար) 2007–08 Չեմպիոնշիպ 34 2 1 0 0 0 35 2
Սաութհեմպտոն (վարձավճար) 2008–09 23 0 0 0 2 0 25 0
Ուոտֆորդ (վարձավճար) 2008–09 19 0 2 1 0 0 21 1
Կովենտրի Սիթի (վարձավճար) 2009–10 21 0 0 0 0 0 21 0
Բարնլի (վարձավճար) 2009–10 Պրեմիեր Լիգա 11 1 0 0 0 0 11 1
2010–11 Չեմպիոնշիպ 40 3 3 0 3 0 46 3
Ընդհանուր 51 4 3 0 0 0 3 0 57 4
Սաութհեմպտոն 2011–12 Չեմպիոնշիպ 46 0 1 0 2 0 49 0
2012–13 Պրեմիեր Լիգա 28 0 1 0 1 0 30 0
2013–14 28 0 2 0 3 0 33 0
2014–15 12 2 1 0 2 1 15 3
Ընդհանուր 114 2 5 0 0 0 8 1 127 3
Սուոնսի Սիթի 2014–15 Պրեմիեր Լիգա 15 1 0 0 0 0 15 1
2015–16 35 1 1 0 0 0 36 1
2016–17 30 0 1 0 1 0 32 0
Ընդհանուր 80 2 2 0 0 0 1 0 83 2
Բարնլի 2017–18 Պրեմիեր Լիգա 38 2 1 0 2 1 41 3
2018–19 37 1 2 0 6 2 0 0 45 3
2019–20 12 0 0 0 0 0 12 0
Ընդհանուր 87 3 3 0 6 2 2 1 98 6
Կարիերայի ընդհանուր 436 13 18 1 6 2 16 2 476 18

Միջազգային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականի դեկտեմբերի 2-ի դրությամբ[66]

Անգլիա
Տարի Խաղեր Գոլեր
2017 1 0
Ընդհանուր 1 0

Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

Սաութհեմպտոն

Անհատական[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 As (իսպ.)Madrid: Grupo PRISA, 1967.
  3. «England - J. Cork - Profile with news, career statistics and history - Soccerway»։ uk.soccerway.com (անգլերեն)։ Վերցված է 2018-03-28 
  4. «Cherries sign Chelsea youngsters» (en-GB)։ 2006-11-03։ Վերցված է 2018-03-28 
  5. «Swansea City - AFC Bournemouth, Nov 3, 2006 - League One - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-03-28 
  6. «MINUTE DETAIL: CHELSEA 2 CLUB AMERICA 1 | News Article | News | Official Site | Chelsea Football Club»։ 2014-06-07։ Արխիվացված է օրիգինալից 2014-06-07-ին։ Վերցված է 2018-03-28 
  7. «Bristol City - Scunthorpe United, Aug 25, 2007 - Championship - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-03-28 
  8. «Coventry City - Scunthorpe United, Nov 27, 2007 - Championship - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-03-28 
  9. «Scunthorpe 2-1 Coventry» (en-GB)։ 2008-03-01։ Վերցված է 2018-03-28 
  10. «VOTE FOR YOUR PLAYER OF THE SEASON 2016/17» (en-gb)։ Վերցված է 2018-03-28 
  11. «Saints bag Chelsea's Cork on loan» (en-GB)։ 2008-08-21։ Վերցված է 2018-03-28 
  12. «Derby County - Southampton FC, Aug 23, 2008 - Championship - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-03-28 
  13. «Chelsea's Cork loaned to Watford» (en-GB)։ 2009։ Վերցված է 2018-03-28 
  14. «Watford FC - Scunthorpe United, Jan 3, 2009 - FA Cup - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-03-28 
  15. «Watford FC - Crystal Palace, Jan 24, 2009 - FA Cup - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-03-28 
  16. «Watford 4-3 Crystal Palace» (en-GB)։ 2009։ Վերցված է 2018-03-28 
  17. «Chelsea centre-half Jack Cork on loan to Coventry City»։ 50 Years Over 100 Years։ Վերցված է 2018-03-28 
  18. «Coventry set for Cork deal»։ Sky Sports (անգլերեն)։ Վերցված է 2018-03-28 
  19. «Coventry City - Swansea City, Aug 22, 2009 - Championship - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-03-28 
  20. «Burnley make double loan signing» (en-GB)։ 2010-02-01։ Վերցված է 2018-03-28 
  21. «Fulham FC - Burnley FC, Feb 9, 2010 - Premier League - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-03-28 
  22. «Burnley FC - Tottenham Hotspur, May 9, 2010 - Premier League - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-03-28 
  23. «Burnley 4-2 Tottenham» (en-GB)։ 2010-05-09։ Վերցված է 2018-03-28 
  24. «Burnley | News | Latest Headlines | Latest Headlines | Loan Star Jack's The Lad - Again!»։ 2012-09-27։ Արխիվացված է օրիգինալից 2012-09-27-ին։ Վերցված է 2018-03-28 
  25. «Cork completes Burnley loan move» (en-GB)։ 2010-08-12։ Վերցված է 2018-03-28 
  26. «Burnley FC - Derby County, Nov 27, 2010 - Championship - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-03-28 
  27. «Southampton | News | Latest News | Latest News | Saints Sign Jack Cork»։ 2011-09-07։ Արխիվացված է օրիգինալից 2011-09-07-ին։ Վերցված է 2018-03-28 
  28. «Southampton sign Jack Cork on a four-year deal»։ BBC Sport (en-GB)։ 2011-07-11։ Վերցված է 2018-03-28 
  29. «Jack Cork | Football Stats | Burnley | Season 2011/2012 | Soccer Base»։ www.soccerbase.com։ Վերցված է 2018-03-28 
  30. «Championship Table | 2011/12 | Soccer Base»։ www.soccerbase.com։ Վերցված է 2018-03-28 
  31. «Southampton FC - Leeds United, Aug 6, 2011 - Championship - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-03-28 
  32. «Millwall FC - Southampton FC, Aug 26, 2014 - EFL Cup - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-03-28 
  33. «Millwall 0-2 Southampton»։ BBC Sport (en-GB)։ 2014-08-26։ Վերցված է 2018-03-28 
  34. «Southampton FC - Newcastle United, Sep 13, 2014 - Premier League - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-03-28 
  35. «Southampton 4-0 Newcastle United»։ BBC Sport (en-GB)։ 2014-09-13։ Վերցված է 2018-03-28 
  36. «Jack Cork: Swansea City finalise signing of Southampton midfielder»։ BBC Sport (en-GB)։ 2015։ Վերցված է 2018-03-28 
  37. Association Press (2015-01-30)։ «Swansea complete £3m signing of Jack Cork from Southampton»։ the Guardian (անգլերեն)։ Վերցված է 2018-03-28 
  38. «Swansea City - Sunderland AFC, Feb 7, 2015 - Premier League - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-03-28 
  39. «Newcastle United - Swansea City, Apr 25, 2015 - Premier League - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-03-28 
  40. «Cork nets first Swansea goal»։ SkySports (անգլերեն)։ Վերցված է 2018-03-28 
  41. «Burnley Football Club Cork: It's Great To Be Back!» (en-gb)։ Արխիվացված է օրիգինալից 2018-09-28-ին։ Վերցված է 2018-03-28 
  42. «Jack Cork: Burnley sign midfielder from Swansea City for about £10m»։ BBC Sport (en-GB)։ 2017-07-11։ Վերցված է 2018-03-28 
  43. «Chelsea FC - Burnley FC, Aug 12, 2017 - Premier League - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-03-28 
  44. «Blackburn Rovers - Burnley FC, Aug 23, 2017 - EFL Cup - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-03-28 
  45. «Blackburn Rovers 0-2 Burnley»։ BBC Sport (en-GB)։ 2017-08-23։ Վերցված է 2018-03-28 
  46. «Burnley FC - Swansea City, Nov 18, 2017 - Premier League - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-12-02 
  47. «Burnley 2–0 Swansea City»։ BBC Sport։ Վերցված է 2019-12-02 
  48. «Burnley FC - Watford FC, Dec 9, 2017 - Premier League - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-12-02 
  49. «Watford FC - Burnley FC, Apr 7, 2018 - Premier League - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-12-02 
  50. «Jack Cork | Football Stats | Burnley | Season 2017/2018 | Soccer Base»։ www.soccerbase.com։ Վերցված է 2019-12-02 
  51. «Aberdeen FC - Burnley FC, Jul 26, 2018 - Europa League Qualifying - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-12-02 
  52. «Burnley FC - Aberdeen FC, Aug 2, 2018 - Europa League Qualifying - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-12-02 
  53. «Burnley FC - Istanbul Basaksehir FK, Aug 16, 2018 - Europa League Qualifying - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-12-02 
  54. «Burnley 1–0 Istanbul Basaksehir»։ BBC Sport։ Վերցված է 2019-12-02 
  55. «Burnley FC - Liverpool FC, Dec 5, 2018 - Premier League - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-12-02 
  56. «Jack Cork | Football Stats | Burnley | Season 2018/2019 | Soccer Base»։ www.soccerbase.com։ Վերցված է 2019-12-02 
  57. «Pearce names squad | Latest News | London 2012 | Sky Sports Olympics»։ 2012-07-04։ Արխիվացված է օրիգինալից 2012-07-04-ին։ Վերցված է 2018-03-28 
  58. White Duncan (2012-07-20)։ «London 2012 Olympics: Great Britain 0 Brazil 2» (en-GB)։ ISSN 0307-1235։ Վերցված է 2018-03-28 
  59. Winter Henry (2012-07-26)։ «London 2012 Olympics: Great Britain 1 Senegal 1» (en-GB)։ ISSN 0307-1235։ Վերցված է 2018-03-28 
  60. Winter Henry (2012-07-30)։ «London 2012 Olympics: Great Britain overcome UAE to set up Uruguay decider» (en-GB)։ ISSN 0307-1235։ Վերցված է 2018-03-28 
  61. Winter Henry (2012-08-02)։ «London 2012 Olympics: Great Britain 1 Uruguay 0 – match report» (en-GB)։ ISSN 0307-1235։ Վերցված է 2018-03-28 
  62. Winter Henry (2012-08-04)։ «London 2012 Olympics; Team GB 1 South Korea 1 aet (4-5 pens): match report» (en-GB)։ ISSN 0307-1235։ Վերցված է 2018-03-28 
  63. «Burnley's Cork added to depleted England»։ ESPN.com։ Վերցված է 2018-03-28 
  64. «Burnley midfielder Jack Cork receives first England call-up»։ BT.com (անգլերեն)։ Վերցված է 2018-03-28 
  65. «England 0-0 Germany»։ BBC Sport (en-GB)։ 2017-11-10։ Վերցված է 2018-03-28 
  66. 66,0 66,1 «Jack Cork»։ worldfootball.net (en-GB)։ Վերցված է 2018-03-28 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]