Բարնսլի ՖԱ
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Բարնսլի (այլ կիրառումներ)
| Ամբողջական անուն | Barnsley Football Club | ||
|---|---|---|---|
| Գույներ | Կարմիր, սպիտակ | ||
| Հիմնադրում | 1887-08-16) | ||
| Երկիր | |||
| Քաղաք | Բարնսլի | ||
| Մարզադաշտ | Օուքվել | ||
| Տարողունակություն | 23 287 | ||
| Տեր | |||
| Մարզիչ | |||
| Կայք | |||
| Լիգա | Չեմպիոնշիպ | ||
| 2015-16 | 6 (Տեղափոխվել է առաջին լիգայից) | ||
|
| |||
Բարնսլի ֆուտբոլային ակումբ (անգլ.՝ Barnsley Football Club), անգլիական պրոֆեսիոնալ ֆուտբոլային ակումբ համանուն քաղաքից։ Իր պատմության մեծ մասում ակումբը հանդես է եկել Անգլիայի երկրորդ դիվիզիոնում։ «Բարնսլիի» կազմում հանդես են եկել բազում հայտնի ֆուտբոլիստներ։ Նրանցից մեկը Թոմի Թեյլորն է, ով խաղացել է նաև «Մանչեսթեր Յունայթեդում» և զոհվել է մյունխենյան ողբերգության ժամանակ։
2016/17 մրցաշրջանում ակումբը հանդես է գալիս Չեմպիոնշիպում։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]«Բարնսլի» ֆուտբոլային ակումբը հիմնադրվել է 1887 թվականին։ 1890 թվականից ակումբը խաղացել է «Sheffield and District League» լիգայում, իսկ 1895-ից՝ կենտրոնական կոմսության լիգայում (Midland League):
1898 թվականին «Բարնսլին» մասնակցել է ֆուտբոլային լիգային և հաջորդ 10 տարին խաղացել է երկրորդ դիվիզիոնում։ 1910 թվականին ակումբը հասավ Անգլիայի գավաթի եզրափակիչ, որտեղ պարտվեց «Նյուքասլ Յունայթեդին»։ 1912 թվականին կրկին հասավ Անգլիայի գավաթի եզրափակիչ, որտեղ վերախաղարկումով հաղթեց «Վեստ Բրոմվիչ Ալբիոնին» (1:0)՝ նվաճելով այս տիտղոսն իր պատմության մեջ առաջին և միակ անգամ։
Առաջին համաշխարհային պատերազմից հետո որոշում կայացվեց առաջին դիվիզիոնի ակումբների թիվը 20-ից հասցնել 22-ի։ «Բարնսլին», որը 1914/15 մրցաշրջանում երրորդ դիվիզիոնն ավարտել էր 3-րդ հորիզոնականում, հնարավորություն ուներ բարձրանալ առաջին դիվիզիոն, սակայն արդյունքում նրա փոխարեն այնտեղ հայտնվեց «Արսենալը»։
Նվաճումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Անգլիայի գավաթի հաղթող (1)՝ 1911/12
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բարնսլի ՖԱ» հոդվածին։ |
| ||||||||||||||||||
| ||||||||||