Սքոթ Արֆիլդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Football pictogram.svg
Սքոթ Արֆիլդ
Scott Arfield
Scott Arfield - Schottland U-21 (2).jpg
Անձնական տվյալներ
Ազգությունը շոտլանդացի
Քաղաքացիությունը
Ծննդյան ամսաթիվ նոյեմբերի 1, 1988(1988-11-01)[2][3][4][…] (34 տարեկան)
Ծննդավայր Լիվինգստոն, Շոտլանդիա [1]
Հասակ 178 [1]սմ
Քաշ 69 կիլոգրամ
Դիրք կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Անգլիա Բարնլի
Համար 37
Պատանեկան կարիերա
-2007 Շոտլանդիա «Ֆալկիրկ»
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2007-2010 Շոտլանդիա «Ֆալկիրկ» 108 (13)
2010-2013 Անգլիա «Հադերսֆիլդ Թաուն» 96 (7)
2013-այժմ Անգլիա «Բարնլի» 161 (19)
Ազգային հավաքական
2007 Շոտլանդիա Շոտլանդիա (մինչև 19) 2 (0)
2007-2010 Շոտլանդիա Շոտլանդիա (մինչև 21) 17 (3)
2009 Շոտլանդիա Շոտլանդիա-Բ 1 (0)
2016-այժմ Կանադա Կանադա 7 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Սքոթ Արֆիլդ (անգլ.՝ Scott Arfield; նոյեմբերի 1, 1988(1988-11-01)[2][3][4][…], Լիվինգստոն, Լոթիան, Շոտլանդիա, Միացյալ Թագավորություն), շոտլանդական ծագմամբ կանադացի ֆուտբոլիստ, անգլիական «Բարնլի» ֆուտբոլային ակումբի կիսապաշտպան։ Սկզբում նա խաղում էր Շոտլանդիայի երիտասարդական թիմի կազմում, բայց ի վերջո ընտրեց Կանադայի ազգային հավաքականը։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ֆալկիրկ»[խմբագրել | խմբագրել կոդը]

Արֆիլդը սովորել է Շոտլանդիայի «Ֆալկիրկի» ակադեմիայում և հնարավորություն է ստացել խաղալ առաջին թիմի կազմում։ 2007 թվականի օգոստոսի 4-ին՝ 2007/08 մրցաշրջանի բացման օրը, «Ֆալկիրկի» կազմում Արֆիլդը նշեց իր դեբյուտը «Գրետն» ակումբի դեմ արտագնա խաղում, որն ավարտվեց 4:0 հաշվով[5]։ Ակումբի կազմում իր առաջին գոլը նա խփել է «Ինվերնես Կալեդոնիան Տիսլ» ակումբի դեմ խաղում, որում իր թիմը պարտվել է 2:4 հաշվով[6]։ Դրանից հետո նա երկու գոլ է խփել «Սենտ Միրենի» դեմ տնային խաղում, իսկ խաղն ավարտվել է 4:0 հաշվով։ 2007 թվականի դեկտեմբերին Արֆիլդը ստացել է Շոտլանդիայի առաջնության ամսվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստի մրցանակը[7]։ 2008 թվականի փետրվարին նա նոր պայմանագիր է կնքել «Ֆալկիրկ»[8] ակումբի հետ և մրցաշրջանի ընթացքում անցկացրած 35 խաղում խփել է 3 գոլ։

2008/09 մրցաշրջանում Արֆիլդը կրկին ստացել է ամսվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստի մրցանակ, այս անգամ 2008 թվականի սեպտեմբերին[9]։ Նա եղել է «Ֆալկիրկի» կազմում, երբ թիմը Շոտլանդիայի գավաթի եզրափակչում 0:1 հաշվով պարտվել է «Ռեյնջերսին»։ Արֆիլդը խփել է 10 գոլ 2008/09 մրցաշրջանում, որոնցից յոթը՝ լիգայում։

Հաջորդ մրցաշրջանում նա ստացել է 10 համարը, որը նախկինում կրել է Սթիվեն Պրեսլին։ «Գամիլտոն Ակադեմիկալն» առաջարկել է £ 100 000 Արֆիլդի համար 2009 թվականի օգոստոսին, սակայն «Ֆարկիլկը» մերժել է առաջարկը՝ ասելով. «Մենք կասկածեցինք, թե բաց չենք թողել արդյոք մեկ զրո առաջարկված գումարում»[10]։

2009/10 մրցաշրջանում Արֆիլդի առաջին հանդիպումը տեղի ունեցավ Եվրոպա լիգայի 1/8 եզրափակչում, որտեղ թիմը հաղթեց «Վադուցա» ակումբին 1:0 հաշվով[11]։ Ալֆիրդը մրցաշրջանն ավարտել է լիգայի 36 խաղերում խփած երեք գոլով, սակայն թիմը դուրս է մնացել Պրեմիեր լիգայից։

Ալֆիրդը Շոտլանդիայի երիտասարդական հավաքականում

«Ֆալկիրկի»՝ առաջնությունից դուրս մնալուց հետո լուրեր տարածվեցին Արֆիլդի հեռանալու մասին։ 2010 թվականի մայիսի 17-ին հաստատվել է, որ խաղացողը բանակցում է անգլիական «Հադերսֆիլդ» ակումբի հետ և պետք է բուժզննում անցնի ակումբում։ Մինչ այդ «Ֆալկիրկը» մերժել էր «Համիլտոն Ակադեմիկալ», «Հիբերնաինա»[12], «Հարթ օֆ Միդլոտիան» և «Սաութհեմփթոն» ակումբների առաջարկները։

Արֆիլդը լքեց «Ֆալկիրկը»՝ նրա կազմում անցկացնելով ընդհանուր առմամբ 108 խաղ և խփելով 13 գոլ։ Նրա վերջին հանդիպումը «Ֆալկիրկի» կազմում եղավ «Կիլմարնոկի» հետ. վերջինիս հաղթանակի պատճառով էլ «Ֆալկիրկը» անցել է ցածր դիվիզոն[13]։

Հադերսֆիլդ Թաուն[խմբագրել | խմբագրել կոդը]

2010/11 մրցաշրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

2010 թվականի մայիսի 21-ին պաշտնոապես հայտարարվեց, որ Արֆիլդը պայմանագիր է ստորագրել «Հադերսֆիլդ Թաունի» հետ, իսկ «Ֆալկիրկը» նրա տրանսֆերից ստացել է £ 400 000, բայց հետագայում այդ գումարը կարող էր բարձրանալ մինչև £ 600 000 որոշակի թվով խաղեր անցկացնելուց հետո[14]։

Խաղացողն իր դեբյուտը նշել է 2010 թվականի օգոստոսի 7-ին «Նոտս Քաունթիի» դեմ խաղում, որտեղ «Հադերսֆիլդ Թաունը» հաղթել է 3:0 հաշվով[15]։ 2010 թվականի սեպտեմբերի 10-ին նա խփել է իր առաջին գոլը «Հադերսֆիլդ Թաունի» կազմում՝ արտագնա խաղում գրավելով «Լեյտոն Օրիենտ» ակումբի դարպասը. խաղն ավարտվեց 2:1 հաշվով հօգուտ «Հադերսֆիլդի»։ Մեկ շաբաթ անց նա խփեց իր առաջին գոլը «Հադերսֆիլդի» տնային մարզադաշտում «Յովիլ Թաունի» դեմ խաղում, որ ավարտվել է 4:2 հաշվով։

Մրցաշրջան 2011/12[խմբագրել | խմբագրել կոդը]

Արֆիլդը «Հադերսֆիլդի» հիմնական կազմի խաղացողներից մեկն էր. նա անցկացրել է 38 խաղ և բոլոր առաջնություններում երկու գոլ խփել։ «Հադերսֆիլդը» ավարտեց մրցաշրջանը փլեյ-օֆֆ փուլում և իրավունք ստացավ պայքարել Չեմպիոնշիպի ուղեգիր ստանալու համար։ Ուեմբլի մարզադաշտում անցկացված եզրափակչում «Հադերսֆիլդը» հետխաղյա 11 մետրանոցների արդյունքում 8:7 հաշվով հաղթեց «Շեֆիլդ Յունայթեդին». Արֆիլդը իրացրեց իր 11 մետրանոցը, հաշիվը դարձնելով 2:1 հոգուտ իր թիմի[16]։

Մրցաշրջան 2012/13[խմբագրել | խմբագրել կոդը]

«Հադերսֆիլդի» կազմում Չեմպիոնշիպում անցկացրած առաջին մրցաշրջանում Արֆիլդը հազվադեպ է դուրս եկել խաղադաշտ, և մրցաշրջանի ավարտին հեռացվել է ակումբից Տոմոմ Կլարկոմի և Ալոնոմ Լիի հետ[17]։

Բարնլի[խմբագրել | խմբագրել կոդը]

«Հադերսֆիլդից» հեռանալուց հետո Արֆիլդը դիտումների է մասնակցել «Բարնլի» ակումբում և 2013 թվականի հունիսի 15-ին գոլ խփել «Կորկ Սիթիի» դեմ հաղթական խաղում, որն ավարտվել է 3:0 հաշվով[18]. չորս օր անց նա երկու տարվա պայմանագիր կնքեց «Բարնլիի» հետ[19]։ Արֆիլդը վերցրեց 37-րդ համարը` ի հիշատակ «Ֆալկիրկի» երիտասարդական թիմի խաղացող Քրեյգ Գովանսի, ով նույնպես կրել էր այդ համարը և մահացել էր երկաթուղային վթարի ժամանակ 2005 թվականին[20]։ Արֆիլդը «Բարնլիի» կազմում իր առաջին պաշտոնական գոլը խփել է 2013 թվականի օգոստոսի 6-ին, Լիգայի Գավաթի շրջանակներում անցկացվող «Յորք Սիթիի» դեմ խաղում, որն ավարտվել է 4:0 հաշվով հոգուտ «Բարնլիի»[21]։ Ընդհանուր առմամբ այդ մրցաշրջանում ֆուտբոլիստը «Բարնլիում» խփել է 9 գոլ 49 խաղերում։ «Բարնլին» ստացավ Պրեմիեր լիգայում խաղալու հնարավորություն, իսկ Արֆիլդը 2014 թվականի հուլիսին ակումբի հետ պայմանագիրը երկարաձգել է 3 տարով[22]։

Արֆիլդը Շոտլանդիայի երիտասարդական հավաքականի կազմում

Պրեմիեր Լիգայում Արֆիլդն առաջին անգամ գոլ է խփել մրցաշրջանի առաջին՝ «Չելսիի» դեմ խաղում։

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Շոտլանդիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Արֆիլդը խաղացել է Շոտլանդիայի մինչև 19, մինչև 21 երիտասարդական հավաքականներում և Շոտլանդիայի երկրորդ հավաքականում[23][24][25]։ Նա իր դեբյուտը երիտասարդական հավաքականում նշել է Ավստրիայի դեմ ընկերական խաղում (3:1)[23]։ Արֆիլդը 21 տարեկան հասակում Շոտլանդիայի հավաքականի կազմում էր և խաղացել էր 2007 թվականի հոկտեմբերի սկզբին[24]։ Նա եղել է Բիլի Ստարկի թիմի հիմնական կազմի խաղացող 2009 և 2011 թվականների Եվրոպայի երիտասարդական հավաքականների առաջնության ընտրական փուլերում[24]։ Նա իր առաջին գոլը երիտասարդական հավաքականի կազմում խփել է 2008 թվականի հունվարի 8-ին Ուկրաինայի երիտասարդական հավաքականի դեմ խաղում, որն ավարտվել է 2:2 հաշվով[24]։

Կանադա[խմբագրել | խմբագրել կոդը]

Քանի որ Արֆիլդի հայրը ծնվել էր Տորոնտոյում, խաղացողը իրավունք ուներ խաղալու Կանադայի ազգային հավաքականի համար[26] 2016 թվականի փետրվարին տեղեկություն է տարածվել, որ խաղացողը պատրաստ է դիմել ՖԻՖԱ-ին՝ թույլտվություն խնդրելով միանալու Կանադայի ազգային հավաքականին, քանի որ այլևս հույս չուներ, թե կհրավիրվի Շոտլանդիայի ֆուտբոլի ազգային հավաքական[27][28]։ 2016 թվականի մարտին Արֆիլդը ընդգրկվել է Կանադայի հավաքականի կազմում՝ մասնակցելու Աշխարհի գավաթի ընտրական մրցաշարի շրջանակներումում անցկացվող Մեքսիկայի դեմ խաղին[29][30][31]։ Նա իր դեբյուտը կատարել է մարտի 25-ին՝ Մեքսիկայի դեմ տնային խաղում փոխարինելով Թոզեյնտ Ռիկետսին. խաղն ավարտվել է 0:3 հաշվով հոգուտ Մեքսիկայի[32]։ Արֆիլդն ընդգրկվել է Կանադայի ազգային հավաքականում՝ մասնակցելու ԿՈՆԿԱԿԱՖ Ոսկե գավաթ 2017 մրցությանը[33]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Rollin Glenda, Rollin Jack, eds. (2012)։ Sky Sports Football Yearbook 2012–2013 (43rd ed.)։ London: Headline Publishing Group։ էջ 476։ ISBN 978-0-7553-6356-8 
  2. 2,0 2,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  3. 3,0 3,1 FBref.com(բազմ․)
  4. 4,0 4,1 Argentine Soccer Database (իսպ.)
  5. «Gretna 0–4 Falkirk»։ BBC Sport (անգլերեն)։ օգոստոսի 4, 2007։ Վերցված է 2017-06-28 
  6. «Inverness CT 4–2 Falkirk»։ BBC Sport (անգլերեն)։ սեպտեմբերի 29, 2007։ Վերցված է 2017-06-28 
  7. «Arfield wins monthly player prize»։ BBC Sport (անգլերեն)։ հունվարի 20, 2008։ Վերցված է 2017-06-28 
  8. «Arfield pens new Bairns contract»։ BBC Sport (անգլերեն)։ փետրվարի 28, 2008։ Վերցված է 2017-06-28 
  9. «Arfield wins young player award»։ BBC Sport (անգլերեն)։ հոկտեմբերի 5, 2008։ Վերցված է 2017-06-28 
  10. «Falkirk reject Arfield bid»։ Sky Sports (անգլերեն)։ օգոստոսի 3, 2009։ Վերցված է 2017-06-28 
  11. «Falkirk 1–0 Vaduz»։ BBC Sport (անգլերեն)։ հուլիսի 16, 2009։ Վերցված է 2017-06-28 
  12. «Arfield happy at Falkirk»։ Sky Sports (անգլերեն)։ սեպտեմբերի 1, 2009։ Վերցված է 2017-06-28 
  13. Clive Lindsay (մայիսի 8, 2010)։ «Kilmarnock 0–0 Falkirk»։ BBC Sport (անգլերեն)։ Վերցված է 2017-06-28 
  14. «Arfield joins Huddersfield Town»։ BBC News (անգլերեն)։ մայիսի 24, 2010։ Վերցված է 2017-06-28 
  15. «Notts County 0–3 Huddersfield»։ BBC Sport (անգլերեն)։ օգոստոսի 7, 2010։ Վերցված է 2017-06-28 
  16. «Huddersfield promoted after epic shoot-out win over Sheffield United»։ BBC Sport (անգլերեն)։ մայիսի 26, 2012։ Վերցված է 2017-06-28 
  17. Dave Sykes (մայիսի 6, 2013)։ «Town's retained list confirmed»։ Huddersfield Town (անգլերեն)։ Վերցված է 2017-06-28 
  18. «David Jones appears in Burnley friendly win at Cork City»։ BBC Sport (անգլերեն)։ հուլիսի 16, 2013։ Վերցված է 2017-06-28 
  19. «Burnley complete move for Huddersfield midfielder Scott Arfield»։ Sky Sports (անգլերեն)։ հուլիսի 19, 2013։ Վերցված է 2017-06-28 
  20. Scott McDermott (մայիսի 4, 2014)։ «Burnley star Scott Arfield honours memory of tragic Falkirk youngster Craig Gowans»։ Daily Record (անգլերեն)։ Վերցված է 2017-06-28 
  21. «York 0–4 Burnley»։ BBC Sport (անգլերեն)։ օգոստոսի 6, 2013։ Վերցված է 2017-06-28 
  22. «Burnley extend contract for midfielder Scott Arfield»։ BBC Sport (անգլերեն)։ օգոստոսի 6, 2013։ Վերցված է 2017-06-28 
  23. 23,0 23,1 «Scott Arfield – U19 Squad»։ Scottish Football Association։ Վերցված է սեպտեմբերի 10, 2011 
  24. 24,0 24,1 24,2 24,3 «Scott Arfield – U21 Squad»։ Scottish Football Association։ Վերցված է սեպտեմբերի 10, 2011 
  25. «Scott Arfield – U21 Squad»։ Scottish Football Association։ Վերցված է սեպտեմբերի 10, 2011 
  26. Brian McLauchlin (մայիսի 20, 2015)։ «Scott Arfield: Scotland call-up would be 'pinnacle' of career»։ BBC Sport (անգլերեն)։ Վերցված է 2017-06-28 
  27. Tyrone Marshall (6th February 2016)։ «Canada calling for Burnley's proud Scott»։ Lancashire Telegraph (անգլերեն)։ Վերցված է 2017-06-28 
  28. Daniel Squizzato (February 6, 2016)։ «Report: Burnley midfielder Scott Arfield to be called up for Canada's World Cup qualifiers vs. Mexico»։ MLSsoccer.com (անգլերեն)։ Վերցված է 2017-06-28 
  29. «2016-03 2018 FIFA World Cup Qualifiers»։ Canada Soccer (անգլերեն)։ Վերցված է 2017-06-28 
  30. «Arfield Receives First Canada Call-Up»։ Burnley Football Club (անգլերեն)։ մարտի 18, 2016։ Արխիվացված է օրիգինալից 2017-09-18-ին։ Վերցված է 2017-06-28 
  31. «Canada Soccer on Twitter»։ Twitter (անգլերեն)։ March 18, 2016։ Վերցված է 2017-06-28 
  32. Marc Weber (March 26, 2016)։ «Scott Arfield's first Canadian cap a joy, even in an 'eye-opening' loss to Mexico»։ The Province (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2016-04-12-ին։ Վերցված է 2017-06-28 
  33. «Canada selects dynamic squad for 2017 CONCACAF Gold Cup»։ Canada Soccer (անգլերեն)։ հունիսի 27, 2017։ Արխիվացված է օրիգինալից 2017-07-01-ին։ Վերցված է 2017-06-28 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]