Ջոնաթան Ուոլտերս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Football pictogram.svg
Ջոնաթան Ուոլտերս
անգլ.՝ Jonathan Walters
FIFA WC-qualification 2014 - Austria vs Ireland 2013-09-10 - Jon Walters 02.jpg
Քաղաքացիությունը Flag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն
Ծննդյան ամսաթիվ սեպտեմբերի 20, 1983(1983-09-20)[1] (35 տարեկան)
Ծննդավայր Moreton, Wirral, Մերսիսայդ, Անգլիա, Միացյալ Թագավորություն
Հասակ 183 սանտիմետր
Քաշ 76 կիլոգրամ
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Անգլիա Բարնլի
Համար 19
Պատանեկան կարիերա
Անգլիա Շեֆետսբերեի
1998-2000 Անգլիա Բլեքբեռն Ռովերս
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2000—2001 Անգլիա Բլեքբեռն Ռովերս 2 (1)
2001—2004 Անգլիա Բոլթոն Ուոնդերերս 4 (1)
2003  Անգլիա Հալլ Սիթի 11 (5)
2003  Անգլիա Կրու Ալեքսանդրա 6 (2)
2003—2004  Անգլիա Բարնսլի 8 (3)
2004—2005 Անգլիա Հալլ Սիթի 37 (2)
2005  Անգլիա Սկանտորպ Յունայթեդ 3 (1)
2005—2006 Անգլիա Ռեքսեմ 38 (5)
2006—2007 Անգլիա Չեսթեր Սիթի 26 (10)
2007—2010 Անգլիա Իպսվիչ Թաուն 136 (30)
2010—2017 Անգլիա Սթոք Սիթի 226 (43)
2017— Անգլիա Բեռնլի 0 (0)
Ազգային հավաքական
2003 Իռլանդիա Իռլանդիա (մինչև 21) 1 (2)
2007 Իռլանդիա Իռլանդիա Բ 1 (0)
2010— Իռլանդիա Իռլանդիա 48 (14)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ 9.08.2017:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ 9.08.2017

Ջոնաթան Ռոնալդ «Ջոն» Ուոլտերս (անգլ.՝ Jonathan Ronald "Jon" Walters, սեպտեմբերի 20, 1983(1983-09-20)[1], Moreton, Wirral, Մերսիսայդ, Անգլիա, Միացյալ Թագավորություն), իռլանդացի ֆուտբոլիստ, «Բարնլի» ակումբի և Իռլանդիայի հավաքականի հարձակվող։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջոնաթան Ուոլտերսն իր կարիերան սկսել է «Բլեքբերն Ռովերս» ակումբում։ 1998-2001 թվականներին հանդես է եկել ակադեմիայի թիմում և «Ռովերսի» պահեստային թիմում։ Առաջին թիմի կազմում ընդգրկվել նրան այդպես էլ չի հաջողվել։ 2001 թվականին տեղափոխվել է «Բոլթոն», որի կազմում Պրեմիեր լիգայում անցկացրել է չորս խաղ։ 2003 թվականին Ջոնը վարձավճարային հիմունքներով հանդես է եկել երեք ակումբներում՝ «Հալլ Սիթի», «Կրու Ալեքսանդրա» և «Բարնսլի»։ 2004 թվականին կրկին տեղափոխվել է «Հալլ»։ 2005 թվականի փետվարին վարձավճարով տեղափոխվել է «Սկանտորպ Յունայթեդ»։ 2005 թվականի ամռանը պայմանագիր է կնքել վալլիական «Ռեքսեմ» ակումբի հետ։ 2006 թվականին տեղափոխվել է «Չեսթեր Սիթի»։ Չեսթերի ակումբի կազմում Ուոլտերսի տպավորիչ խաղը գրավել է անգլիական մի շարք ակումբների ուշադրությունը, որոնց թվում էր «Իպսվիչ Թաունը», որն էլ պայմանագիր է կնքել իռլանդացու հետ 2007 թվականի հունվարին[2]։

Ջոնաթան Ուոլտերսը «Իպսվիչ Թաունի» կազմում

«Իպսվիչ Թաուն»[խմբագրել | խմբագրել կոդը]

«Չեսթեր Սիթիի» խաղացողի տրանսֆերի համար «Իպսվիչ Թաունը» վճարել է 150 հազար ֆունտ՝ չհաշված բոնուսները։ 2007 թվականի հունվարի 30-ին կայացած «Սթոք Սիթիի» դեմ խաղում (0:0) Ջոնաթանը կատարել է իր նորամուտը «Իպսվիչի» կազմում[3]։ Ակումբի օգտին իր առաջն գոլը ֆուտբոլիստը խփել է մարտի 3-ին՝ գրավելով «Քուինս Պարկ Ռեյնջերս» ակումբի դարպասը[4]։ 2008 թվականի հունվարի 12-ին ֆուտբոլիստը երկարաձգել է ակումբի հետ կնքված պայմանագրի ժամկետը մինչև 2011 թվական[5]։ 2007/08 մրցաշրջանի արդյունքներով, որի ընթացքում Ուոլտերսը 40 հանդիպումներում հեղինակել է 13 գոլ, նա ճանաչվել է տարվա ֆուտբոլիստ թիմի կազմում[6]։ 2008 года թվականի հոկտեմբերին Ջոնաթանը երկարաձգել է պայմանագրի ժամկետը մինչև 2011/12 մրցաշրջանի ավարտ։ 2010 թվականի օգոստոսի 18-ին Ուոլտերսը քառամյա պայմանագիր է կնքել «Սթոք Սիթիի» հետ։ Ընդհանուր առմամբ նա ակումբի կազմում մասնակցել է 146 խաղի և խփել 32 գոլ։

«Սթոք Սիթի»[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆուտբոլիստի տրանսֆերի համար «Սթոք Սիթին» վճարել է 2,75 մլն ֆունտ[7]։ Ակումբի կազմում Ջոնաթանն իր նորամուտը կատարել է 2010 թվականի օգոստոսի 21-ին կայացած «Տոտտենհեմ Հոտսպուրի» հետ հանդիպման ժամանակ՝ խաղադաշտ դուրս գալով թիմի մեկնարկային կազմում[8]։ Ակումբի օգտին իր առաջին գոլը խփել է Լիգայի գավաթի խաղարկության՝ «Շրուսբերի Թաուն» ակումբի դեմ խաղում (2:1), որ կայացել է օգոստոսի 24-ին[9]։ Առաջնությունում «Սթոքի» կազմում իր առաջին գոլը խփել է հոկտեմերի 2-ին՝ գրավելով «Բլեքբերնի» դարպասը[10]։ 2010/11 մրցաշրջանում ակումբի հետ հասել է մինչև Անգլիայի գավաթի խաղարկության եզրափակիչ, որտեղ «Սթոք Սիթին» զիջել է «Մանչեսթեր Սիթիին» 1:0 հաշվով։ 2011 թվականի հուլիսի 28-ին կայացած Սպլիտի «Հայդուկ» ակումբի դեմ խաղում Ջոնաթանը կատարել է իր նորամուտը Եվրագավաթներում։ հանդիպման երկրորդ րոպեին հարձակվողն աչքի է ընկել գոլով, որը եղել է միակը այդ խաղի ընթացքում[11]։ Օգոստոսին իռլանդացին երկարաձգել է ակումբի հետ իր պայմանագրի ժամկետը ևս մեկ տարով։ 2012 թվականի մարտին նա արժանացել է սըր Սթենլի Մեթյուզի մրցանակի[12], ինչից հետո հայտարարել է, որ պատրաստվում է ավարտել իր կարիերան[13]։ 2014 թվականի դեկտեմբերի 6-ին կայացած «Արսենալ» ակումբի դեմ խաղում Ջոնաթանը խփել է իր 100-րդ գոլը պրոֆեսիոնալ կարիերայում։

Կարիերան հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]

Թեև Ուոլտերսը ծնվել է Անգլիայում, սակայն իրավունք է ունեցել հանդես գալ Իռլանդիայի հավաքականում, որովհետև նրա մայրն ունի իռլանդական ծագում։ 2003 թվականի հոկտեմբերի 10-ին կատարել է իր նորամուտը Իռլանդիայի երիտասարդական հավաքականում՝ մասնակցելով Շվեյցարիայի երիտասարդական հավաքականի դեմ խաղին։ Հանդիպման ընթացքում Ջոնաթանն աչքի է ընկել երկու գոլով, իսկ նրա թիմը հաղթել է 2:0 հաշվով[14]։ Դրանից հետո նա Իռլանդիայի երիտասարդական հավաքականում այլևս չի խաղացել։ 2007 թվականի նոյեմբերի 20-ին մասնակցել է Իռլանդիայի ու Շոտլանդիայի երկրորդ հավաքականների միջև անցկացված խաղին։

Իռլանդիայի առաջին հավաքականի կազմ Ջոնաթանն առաջին անգամ հրավիրվել է 2010 թվականի նոյեմբերին։ Ազգային հավաքականի կազմում իր նորամուտը կատարել է նոյեմբերի 17-ին՝ Նորվեգիայի հավաքականի դեմ ընկերական խաղի (1:2) երկրորդ խաղակեսում փոխարինելով Քևին Դոյլին[15]։ Հավաքականի կազմում իր առաջին գոլը խփել է 2011 թվականի նոեմբերի 11-ին՝ Եվրո-2012 փլեյ-օֆֆի խաղերում գրավելով Էստոնիայի հավաքականի դարպասը (4:0)[16]։

2012 թվականի մայիսի վերջին Ջովաննի Տրապատոնիի կողմից ընդգրկվել է հավաքականի վերջնական հայտացուցակում՝ մասնակցելու Եվրո-2012-ին[17]։ Մրցաշարում իր նորամուտը կատարել է հունիսի 10-ին՝ Խորվաթիայի հավաքականի հետ հանդիպման (1:3) 53-րդ րոպեին փոխարինելով Քևին Դոյլին[18]։

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թիմային

«Հալլ Սիթի»
  • Լիգա Մեկի արծաթե մեդալակիր (1) – 2004/05
«Սթոք Սիթի»
  • Անգլիայի գավաթի խաղարկության եզրափակչի մասնակից (1) – 2010/11

Անհատական

  • Տարվա ֆուտբոլիստ «Իպսվիչ Թաունում» (1) – 2008
  • Տարվա ֆուտբոլիստ «Սթոք Սիթիում» մարզչական շտաբի վարկածով (1) – 2011
  • Սըր Սթենլի Մեթյուզի մրցանակ (1) – 2012

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջոնաթանն ամուսնացած է։ Ունի երկու դուստր և մեկ որդի[19]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]