Jump to content

Ֆիլ Բարդսլի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆիլ Բարդսլի
անգլ.՝ Phil Bardsley
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը  Միացյալ Թագավորություն
Ծննդյան ամսաթիվ հունիսի 28, 1985(1985-06-28)[1][2] (41 տարեկան)
Ծննդավայր Սալֆորդ, Սալֆորդ, Մեծ Մանչեսթեր, Միացյալ Թագավորություն
Հասակ 180 սանտիմետր
Քաշ 73 կգ
Դիրք աջ պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Անգլիա Բըրնլի
Համար 26
Պատանեկան կարիերա
1993 Անգլիա Չարլսթաուն Լեդս Քլաբ
1993—2003 Անգլիա Մանչեսթեր Յունայթեդ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2003—2008 Անգլիա Մանչեսթեր Յունայթեդ 8 (0)
2004 → Բելգիա Անտվերպեն 6 (0)
2006 → Անգլիա Բըրնլի 6 (0)
2006 → Շոտլանդիա Ռեյնջերս 5 (1)
2007 → Անգլիա Աստոն Վիլլա 13 (0)
2007—2008 → Անգլիա Շեֆիլդ Յունայթեդ 16 (0)
2008—2014 Անգլիա Սանդերլենդ 174 (7)
2014—2017 Անգլիա Սթոք Սիթի 51 (0)
2017— Անգլիա Բըրնլի 56 (0)
Ազգային հավաքական
2010—2014 Շոտլանդիա Շոտլանդիա 13 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ 3.12.2020:

Ֆիլիպ Էնթոնի Բարդսլի (անգլ.՝ Phillip Anthony Bardsley, ավելի հայտնի է որպես Ֆիլ Բարդսլի, հունիսի 28, 1985(1985-06-28)[1][2], Սալֆորդ, Սալֆորդ, Մեծ Մանչեսթեր, Միացյալ Թագավորություն), պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ[3], Պրեմիեր լիգայի «Բըրնլի» ակումբի խաղացող, Շոտլանդիայի հավաքականի նախկին խաղացող։ Հանդես է գալիս եզրային աջ պաշտպանի դիրքում։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բարդսլին ծնվել և մեծացել է Սոլֆորդում (Մեծ Մանչեսթեր)՝ «Քլիֆից»՝ «Մանչեսթեր Յունայթեդի» մարզաբազայից ոչ հեռու։ Դպրոցական արձակուրդների շրջանում նա հաճախ է ներկա եղել իր սիրելի թիմի բաց մարզումներին[4]։ Մինչև «Սանդերլենդ» տեղափոխվելը Բարդսլին միակ խաղացողն էր «Յունայթեդի» գործող կազմում, որն անցել է ակումբի ակադեմիայի բոլոր մակարդակներով՝ նրա կազմում ընդգրկվելով ութ տարեկանում։

Ակումբային կարերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանչեսթեր Յունայթեդ

[խմբագրել | խմբագրել կոդը]

2004 թվականին Ֆիլը 4 ամիս վարձավճարով տեղափոխվել է բելգիական «Անտվերպեն»։ 2006 թվականի մարտի 16-ին նա վարձավճարով մեկնել է անգլիական «Բըրնլի», որտեղ հանդես էր եկել մինչև մրցաշրջանի ավարտը։

2006/07 մրցաշրջանի սկզբում Բարդսլին դարձյալ վարձավճարով տեղափոխվել է շոտլանդական «Գլազգո Ռեյնջերս»։ 2006 թվականի սեպտեմբերի 9-ին նա գոլ է խփել «Ֆալկիրկի» դարպասը։ «Հիբերնիանի» դեմ խաղում նա հեռացվել է դաշտից, ինչի պատճառով չի կարողացել մասնակցել «Սելտիկի» դեմ դերբիին։ 2006 թվականի հոկտեմբերի 17-ին հաղորդագրություն է հայտնվել, որ Բարդսլին վիճել է թիմի գլխավոր մարզիչ Պոլ Լե Գուենի հետ, և նրա ապագան «Ռեյնջերսում» հարցականի տակ է[5]։ Դրանից հետո Բարդսլին արդեն մասնակցել է «Ռեյնջերսի» հանդիպումներին և «Մանչեսթեր Յունայթեդ» է վերադարձել 2006 թվականի դեկտեմբերին[6]։

2007 թվականի հունվարի 8-ին Բարդսլին վարձավճարով տեղափոխվել ՝է «Աստոն Վիլլա» մինչև մրցաշրջանի ավարտը՝ Պրեմիեր լիգայում նորամուտը նշելով հունվարի 20-ին «Ուոթֆորդի» դեմ խաղում[7]։ Մայիսի 1-ին տեղեկություն է հայտնվել, որ վարձակալության ավարտից հետո Բարդսլին կվերադառնա «Յունայթեդ», քանի որ Մարտին Նիլը չի ցանկացել մշտական պայմանագիր կնքել ֆուտբոլիստի հետ[8]։ 2007 թվականի հոկտեմբերին տեղեկություն է հայտնվել, որ Բարդսլին մինչև 2008 թվականի հունվար վարձավճարով կտեղափոխվի «Շեֆիլդ Յունայթեդ»[9]։ Մի քանի օր անց Ֆիլը նշել է նորամուտը «Շեֆիլդ Յունայթեդ» ակումբում՝ մասնակցելով «Պրեստոն Նորթ Էնդ» ակումբի դեմ խաղին, որն ավարտվել է 1:1 հաշվով։ «Շեֆիլդ Յունայթեդը» ցանկացել էմշտական պայմանագիր կնքել Բարդսլիի հետ[10], բայց վարձավճարի ժամկետի ավարտից հետո Ֆիլը վերադարձել է «Յունայթեդ»՝ GՇեֆիլդ Յունայթեդի» կազմում անցկացնելով 16 խաղ։

2008 թվականի հունվարի 22-ին Բարդսլին տեղափոխվել է «Սանդերլենդ»՝ ակումբի հետ կնքելով 3,5 տարվա պայմանագիր։ Իր տեղափոխման վերաբերյալ ֆուտբոլիստն ասել է․ «Սանդերլենդը մեծ ակումբ է մեծ մարզչի (Ռոյ Քին) հետ և ինձ համար մեծ պատիվ է խաղալ նրանց համար»[11]։ Նա նոր ակումբում նորամուտը նշել է հունվարի 29-ին «Բիրմինգհեմի» դեմ Պրեմիեր լիգայի խաղում, որն ավարտվել է «սև կատուների» հաղթանակով՝ 2:0 հաշվով։ Նույն թվականի օգոստոսի 27-ին Բարդսլին առաջին գոլն է խփել անգլիական մրցաշարերում՝ աչքի ընկնելով «Սանդերլենդի» և «Նոթինգհեմ Ֆորեսթի» միջև լիգայի գավաթի խաղում[12]։

2014 թվականի մայիսի 22-ին Բարդսլին տեղափոխվել է «Սթոք Սիթի»՝ ակումբի հետ կնքելով երեք տարվա պայմանագիր[13]։

2017 թվականի հուլիսի 25-ին Բարդսլին տեղափոխվել է «Բըրնլի»՝ ակումբի հետ կնքելով երկու տարվա պայմանագիր[14]։

Ձեռքբերումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Մանչեսթեր Յունայթեդ
  • Անգլիայի Սուպերգավաթակիր

Վիճակագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
2021 թվականի փետրվարի 13-ի դրությամբ
Ակումբ Մրցաշրջան Լիգա ՖԱ գավաթ Լիգայի գավաթ Այլ Ընդհանուր
ԴիվիզիաԽաղերԳոլերԽաղերԳոլերԽաղերԳոլերԽաղերԳոլերԽաղերԳոլեր
Մանչեսթեր Յունայթեդ 2003–04[15] Պրեմիեր լիգա 0010100020
2004–05[16] Պրեմիեր լիգա 0000000000
2005–06[17] Պրեմիեր լիգա 80202030150
2006–07[18] Պրեմիեր լիգա 0000000000
2007–08[19] Պրեմիեր լիգա 0000100010
Ընդհանուր 80304030180
Անտվերպեն (վարձավճար) 2003–04[20] Բելգիայի առաջին դիվիզիոն 6000——60
Բըրնլի (վարձավճար) 2005–06[17] Չեմպիոնշիպ 60———60
Ռեյնջերս (վարձավճար) 2006–07[18] Շոտլանդիայի Պրեմիեր լիգա 51—002071
Աստոն Վիլլա (վաձավճար) 2006–07[18] Պրեմիեր լիգա 130———130
Շեֆիլդ Յունայթեդ (վարձավճար) 2007–08[19] Չեմպիոնշիպ 160———160
Սանդերլենդ 2007–08[19] Պրեմիեր լիգա 110———110
2008–09[21] Պրեմիեր լիգա 2802031—331
2009–10[22] Պրեմիեր լիգա 2602000—280
2010–11[23] Պրեմիեր լիգա 3431020—373
2011–12[24] Պրեմիեր լիգա 3116100—372
2012–13[25] Պրեմիեր լիգա 1812010—211
2013–14[26] Պրեմիեր լիգա 2622052—334
Ընդհանուր 1747151113—20011
Սթոք Սիթի 2014–15[27] Պրեմիեր լիգա 2503020—300
2015–16[28] Պրեմիեր լիգա 1102041—171
2016–17[29] Պրեմիեր լիգա 1500011—161
Ընդհանուր 5105072—632
Սթոք Սիթի (մինչև 23) 2016–17[29] ————1010
Բըրնլի 2017–18[30] Պրեմիեր լիգա 1300020—150
2018–19[31] Պրեմիեր լիգա 190000040230
2019–20[32] Պրեմիեր լիգա 2100010—220
2020–21[33] Պրեմիեր լիգա 403010—80
Ընդհանուր 570304040680
Ընդհանուր կարիերայում 336826126510039814

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 1 2 As (իսպ.) — Madrid: PRISA, 1967. — ISSN 1888-6671
  3. ↑ Get all the latest Scottish Football news, views and transfer moves here
  4. ↑ Phil Bardsley. ManUtd.com.
  5. ↑ Bardsley axed after boss bust-up. BBC Sport. 17.10.2006.
  6. ↑ Old Trafford duo make Ibrox exit. BBC Sport. 29.12.2006.
  7. ↑ Tactical Formation Football-Lineups.com.(չաշխատող հղում)
  8. ↑ Phil’s United Return. AVFC Aston Villa’s Official Website. 01.05.2007. Արխիվացված 2007-10-06 Wayback Machine
  9. ↑ Bardsley joins Blades. SUFC Sheffield United’s Official Website. Արխիվացված 2008-04-11 Wayback Machine
  10. ↑ Bardsley Deal Fear. Sheffield Star. 07.01.2008.(չաշխատող հղում)
  11. ↑ Sunderland complete Bardsley signing. SAFC.com. 22.01.2008.
  12. ↑ Sunderland vs Birmingham City match report. SAFC.com. 19.01.2008.
  13. ↑ «Stoke sign Phil Bardsley from Sunderland on three-year deal» (անգլերեն). BBC Sport. 2014 թ․ մայիսի 22.
  14. ↑ «Phil Bardsley: Burnley sign former Man Utd defender from Stoke City» (անգլերեն). BBC Sport. 2017 թ․ հուլիսի 25.
  15. ↑ «Ֆուտբոլիստի անցկացրած խաղերը 2003/2004 մրցաշրջանում». Soccerbase. Centurycomm. Վերցված է {{{accessdate}}}-ին.
  16. ↑ «Ֆուտբոլիստի անցկացրած խաղերը 2004/2005 մրցաշրջանում». Soccerbase. Centurycomm. Վերցված է {{{accessdate}}}-ին.
  17. 1 2 «Ֆուտբոլիստի անցկացրած խաղերը 2005/2006 մրցաշրջանում». Soccerbase. Centurycomm. Վերցված է {{{accessdate}}}-ին.
  18. 1 2 3 «Ֆուտբոլիստի անցկացրած խաղերը 2006/2007 մրցաշրջանում». Soccerbase. Centurycomm. Վերցված է {{{accessdate}}}-ին.
  19. 1 2 3 «Ֆուտբոլիստի անցկացրած խաղերը 2007/2008 մրցաշրջանում». Soccerbase. Centurycomm. Վերցված է {{{accessdate}}}-ին.
  20. ↑ «Spelersprofiel – Phil Bardsley». R.A.F.C.-Museum (Royal Antwerp FC). Վերցված է 2014 թ․ մայիսի 23-ին.
  21. ↑ «Ֆուտբոլիստի անցկացրած խաղերը 2008/2009 մրցաշրջանում». Soccerbase. Centurycomm. Վերցված է {{{accessdate}}}-ին.
  22. ↑ «Ֆուտբոլիստի անցկացրած խաղերը 2009/2010 մրցաշրջանում». Soccerbase. Centurycomm. Վերցված է {{{accessdate}}}-ին.
  23. ↑ «Ֆուտբոլիստի անցկացրած խաղերը 2010/2011 մրցաշրջանում». Soccerbase. Centurycomm. Վերցված է {{{accessdate}}}-ին.
  24. ↑ «Ֆուտբոլիստի անցկացրած խաղերը 2011/2012 մրցաշրջանում». Soccerbase. Centurycomm. Վերցված է {{{accessdate}}}-ին.
  25. ↑ «Ֆուտբոլիստի անցկացրած խաղերը 2012/2013 մրցաշրջանում». Soccerbase. Centurycomm. Վերցված է {{{accessdate}}}-ին.
  26. ↑ «Ֆուտբոլիստի անցկացրած խաղերը 2013/2014 մրցաշրջանում». Soccerbase. Centurycomm. Վերցված է {{{accessdate}}}-ին.
  27. ↑ «Ֆուտբոլիստի անցկացրած խաղերը 2014/2015 մրցաշրջանում». Soccerbase. Centurycomm. Վերցված է {{{accessdate}}}-ին.
  28. ↑ «Ֆուտբոլիստի անցկացրած խաղերը 2015/2016 մրցաշրջանում». Soccerbase. Centurycomm. Վերցված է {{{accessdate}}}-ին.
  29. 1 2 «Ֆուտբոլիստի անցկացրած խաղերը 2016/2017 մրցաշրջանում». Soccerbase. Centurycomm. Վերցված է {{{accessdate}}}-ին.
  30. ↑ «Ֆուտբոլիստի անցկացրած խաղերը 2017/2018 մրցաշրջանում». Soccerbase. Centurycomm. Վերցված է {{{accessdate}}}-ին.
  31. ↑ «Ֆուտբոլիստի անցկացրած խաղերը 2018/2019 մրցաշրջանում». Soccerbase. Centurycomm. Վերցված է {{{accessdate}}}-ին.
  32. ↑ «Ֆուտբոլիստի անցկացրած խաղերը 2019/2020 մրցաշրջանում». Soccerbase. Centurycomm. Վերցված է {{{accessdate}}}-ին.
  33. ↑ «Ֆուտբոլիստի անցկացրած խաղերը 2020/2021 մրցաշրջանում». Soccerbase. Centurycomm. Վերցված է {{{accessdate}}}-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆիլ Բարդսլի» հոդվածին։