Ժան-Ֆիլիպ Գբամեն
![]() Գբամենը Լանսի կազմում 2014 թվականին | |||
Անձնական տվյալներ | |||
Քաղաքացիությունը |
![]() ![]() | ||
Ծննդյան ամսաթիվ | սեպտեմբերի 25, 1995[1][2] (28 տարեկան) | ||
Ծննդավայր | San Pédro, Կոտ դ'Իվուար | ||
Հասակ | 186 սմ | ||
Քաշ | 83 կգ | ||
Դիրք | հենակետային կիսապաշտպան | ||
Ակումբային տեղեկություններ | |||
Ներկա ակումբ |
![]() | ||
Համար | 25 | ||
Պատանեկան կարիերա | |||
2005-2006 |
![]() | ||
2006-2007 |
![]() | ||
2007-2012 |
![]() | ||
Մասնագիտական կարիերա* | |||
Տարի | Ակումբ | Խաղ (գոլ) | |
2012-2015 |
![]() | 22 | (2) |
2013-2016 |
![]() | 91 | (3) |
2016-2019 |
![]() | 86 | (3) |
2019-ներկա |
![]() | 0 | (0) |
Ազգային հավաքական‡ | |||
2012-2013 |
![]() | 3 | (1) |
2013 |
![]() | 9 | (1) |
2015 |
![]() | 1 | (0) |
2014-2016 |
![]() | 11 | (0) |
2017-ներկա |
![]() | 12 | (0) |
| |||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
Ժան-Ֆիլիպ Գբամեն (ֆր.՝ Jean-Philippe Gbamin, սեպտեմբերի 25, 1995[1][2], San Pédro, Կոտ դ'Իվուար), կոտ դ'իվուարցի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Էվերթոնի և Կոտ դ'Իվուարի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է հենակետային կիսապաշտպանի դիրքում[3]։
Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Լանս[խմբագրել | խմբագրել կոդը]
Գբամենը Լանսի ակադեմիայի սան է[4]։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց 2013 թվականի մայիսի 10-ին՝ փոխարինման մտնելով Գենգանի դեմ խաղում[5]։ Օգոստոսի 7-ին Գբամենը հեռացվեց խաղադաշտից Ֆրանսիայի լիգայի գավաթի Անժեի դեմ խաղում՝ ստանալով երկրորդ դեղին քարտը հանդիպման ավելացված ժամանակում[6]։ Իր առաջին գոլը պրոֆեսիոնալ կարիերայում խփեց սեպտեմբերի 30-ին՝ Մեցի դեմ խաղում[7]։ 2014 թվականի փետրվարի 13-ին նա գոլ խփեց Ֆրանսիայի գավաթի Օլիմպիկ Լիոնի դեմ խաղի 94-րդ րոպեին՝ 2-1 հաշվով հաղթանակ պարգևելով իր թիմին[8]։ Իր առաջին մրցաշրջանում Գբամենը անցկացրեց 35 հանդիպում՝ դառնալով 3 գոլի ու 1 գոլային փոխանցման հեղինակ և օգնելով Լանսին տեղափոխվել Լիգա 1[9][10]։
Իր առաջին հանդիպումը Լիգա 1-ում Գբամենը անցկացրեց 2014 թվականի օգոստոսի 9-ին՝ թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Նանտի դեմ խաղում[11]։ Հոկտեմբերի 17-ին նա հեռացվեց խաղադաշտից Պարի Սեն-Ժերմենի դեմ խաղում՝ ստանալով երկրորդ դեղին քարտը հանդիպման 53-րդ րոպեին[12]։ 2016 թվականի ապրիլի 15-ին կոտ դ'իվուարցին հեռացվեց խաղադաշտից Այաչոյի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 2-0 հաշվով[13]։ Լանսի կազմում Գբամենը անցկացրեց 98 հանդիպում՝ դառնալով 4 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։
Մայնց 05[խմբագրել | խմբագրել կոդը]
2016 թվականի հուլիսի 13-ին Գբամենը 5 տարվա պայմանագիր կնքեց Մայնց 05-ի հետ[14][15]։ Իր դեբյուտը Բունդեսլիգայում նշեց օգոստոսի 27-ին՝ Բորուսիա Դորտմունդի դեմ խաղում[16]։ Առաջին հանդիպումը եվրոպական առաջնություններում անցկացրեց սեպտեմբերի 15-ին՝ Եվրոպայի Լիգայի խմբային փուլի Սենտ-Էտիենի դեմ խաղում[17]։ Նոյեմբերի 27-ին Գբամենը հեռացվեց խաղադաշտից Հերթա Բեռլինի դեմ խաղում՝ ստանալով երկրորդ դեղին քարտը հանդիպման 62-րդ րոպեին[18]։ Որակազրկման պատճառով 1 հանդիպում բաց թողելուց հետո կոտ դ'իվուարցին խաղադաշտ վերադարձավ դեկտեմբերի 11-ին՝ Բորուսիա Մյոնխենգլադբախի դեմ խաղում՝ այս խաղում կրկին հեռացվելով խաղադաշտից[19]։ 2017 թվականի ապրիլի 5-ին նա երրորդ անգամ հեռացվեց խաղադաշտից՝ կարմիր քարտ ստանալով ՌԲ Լայպցիգի դեմ հանդիպման 89-րդ րոպեին[20]։ Իր առաջին մրցաշրջանում Գբամենը անցկացրեց 31 հանդիպում բոլոր մրցաշարերում[21]։
Իր առաջին գոլը Մայնցի կազմում Գբամենը խփեց 2018 թվականի մայիսի 12-ին՝ Վերդեր Բրեմենի դեմ խաղում[22]։ Օգոստոսի 23-ին նա երկարաձգեց իր պայմանագիրը ակումբի հետ մինչև 2023 թվականը[23][24][25]։ Նոյեմբերի 4-ին կոտ դ'իվուարցին կրկին գոլի հեղինակ դարձավ Վերդերի դեմ խաղում՝ օգնելով Մայնցին հաղթել 2-1 հաշվով[26]։ Նոյեմբերի 10-ին Գբամենը գոլ խփեց Ֆրայբուրգի դեմ խաղում[27]։ Առաջին հանդիպումը թիմի ավագի թևկապով անցկացրեց 2019 թվականի ապրիլի 27-ին՝ Հանովերի դեմ խաղում[28]։ Մայնցի կազմում Գբամենը անցկացրեց 95 հանդիպում՝ դառնալով 3 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ[29]։
Էվերթոն[խմբագրել | խմբագրել կոդը]
2019 թվականի օգոստոսի 2-ին Գբամենը 5 տարվա պայմանագիր կնքեց Էվերթոնի հետ[30][31][32]։ Ակումբը նրա համար վճարեց 25 միլիոն ֆունտ ստերլինգ[33][34][35]։
Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Գբամենը իրավասու էր ներկայացնել Ֆրանսիան ու Կոտ դ'Իվուարը միջազգային ասպարեզում, և հանդես է եկել Ֆրանսիայի տարբեր տարիքային երիտասարդական հավաքականներում[36]։ 2013 թվականին Գբամենը մինչև 19 տարեկանների հավաքականի կազմում մասնակցեց Եվրոպայի առաջնությանը՝ անցկացնելով 3 հանդիպում[37], իսկ Ֆրանսիան հասավ մրցաշարի եզրափակիչ, որտեղ 1-0 հաշվով պարտվեց Սերբիային[38][39]։
2017 թվականի ապրիլի 24-ին Գբամենը որոշեց հանդես գալ Կոտ դ'Իվուարի կազմում[40][41][42]։ Իր դեբյուտը Կոտ դ'Իվուարի ազգային հավաքականում նշեց 2017 թվականի հունիսի 4-ին՝ Նիդերլանդների դեմ ընկերական խաղում[43][44]։ 2019 թվականի ամռանը Գբամենը մասնակցեց Աֆրիկայի ազգերի գավաթին[45][46]՝ անցկացնելով 3 հանդիպում և դառնալով 1 գոլային փոխանցման հեղինակ[47], իսկ Կոտ դ'Իվուարը հասավ մրցաշարի քառորդ եզրափակիչ՝ հետխաղյա 11-մետրանոցների հարվածաշարում պարտվելով Ալժիրին[48][49]։
Կարիերայի վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ակումբային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2019 թվականի օգոստոսի 3-ի դրությամբ[50]
Ակումբ | Մրցաշրջան | Առաջնություն | Գավաթ | Եվրոպա | Այլ | Ընդհանուր | ||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Դիվիզիոն | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
Լանս B | 2012–13 | Ազգային առաջնություն 2 | 20 | 2 | — | 20 | 2 | |||||
2015–16 | 2 | 0 | 2 | 0 | ||||||||
Ընդհանուր | 22 | 2 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 22 | 2 | ||
Լանս | 2012–13 | Լիգա 2 | 2 | 0 | 0 | 0 | — | 0 | 0 | 2 | 0 | |
2013–14 | 30 | 2 | 3 | 1 | 2 | 0 | 35 | 3 | ||||
2014–15 | Լիգա 1 | 33 | 0 | 1 | 0 | 1 | 0 | 35 | 0 | |||
2015–16 | Լիգա 2 | 26 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 26 | 1 | |||
Ընդհանուր | 91 | 3 | 4 | 1 | 0 | 0 | 3 | 0 | 98 | 4 | ||
Մայնց 05 | 2016–17 | Բունդեսլիգա | 25 | 0 | 1 | 0 | 5 | 0 | — | 31 | 0 | |
2017–18 | 30 | 1 | 1 | 0 | — | 31 | 1 | |||||
2018–19 | 31 | 2 | 2 | 0 | 33 | 2 | ||||||
Ընդհանուր | 86 | 3 | 4 | 0 | 5 | 0 | 0 | 0 | 95 | 3 | ||
Էվերթոն | 2019–20 | Պրեմիեր Լիգա | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 |
Կարիերայի ընդհանուր | 199 | 8 | 8 | 1 | 5 | 0 | 3 | 0 | 215 | 9 |
Միջազգային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2019 թվականի օգոստոսի 3-ի դրությամբ[51]
Կոտ դ'Իվուար | ||
---|---|---|
Տարի | Խաղեր | Գոլեր |
2017 | 4 | 0 |
2018 | 1 | 0 |
2019 | 7 | 0 |
Ընդհանուր | 12 | 0 |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 FBref.com(բազմ․)
- ↑ 2,0 2,1 As (իսպ.) — Madrid: Grupo PRISA, 1967.
- ↑ «Côte d'Ivoire - J. Gbamin - Profile with news, career statistics and history - Soccerway»։ int.soccerway.com։ Վերցված է 2019-01-08
- ↑ «Stars of tomorrow: Jean-Philippe Gbamin»։ bundesliga.com - the official Bundesliga website (անգլերեն)։ Վերցված է 2019-01-08(չաշխատող հղում)
- ↑ «EA Guingamp - RC Lens, May 10, 2013 - Ligue 2 - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-01-08
- ↑ «SCO Angers - RC Lens, Aug 7, 2013 - Coupe de la Ligue - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-01-08
- ↑ «RC Lens - FC Metz, Sep 30, 2013 - Ligue 2 - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-01-08
- ↑ «Olympique Lyon - RC Lens, Feb 13, 2014 - Coupe de France - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-01-08
- ↑ s.r.o LiveSport։ «Ligue 2 2013/2014 Standings, Soccer France League Table»։ Oddsportal.com (չեխերեն)։ Վերցված է 2019-01-08
- ↑ «Lens granted Ligue 1 place»։ The World Game (անգլերեն)։ Վերցված է 2019-01-08
- ↑ «FC Nantes - RC Lens, Aug 9, 2014 - Ligue 1 - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-01-08
- ↑ «RC Lens - Paris Saint-Germain, Oct 17, 2014 - Ligue 1 - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-01-08
- ↑ «RC Lens - AC Ajaccio, Apr 15, 2016 - Ligue 2 - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-01-08
- ↑ «Jean-Philippe Gbamin verpflichtet»։ www.mainz05.de։ 2016-07-13։ Արխիվացված է օրիգինալից 2016-07-13-ին։ Վերցված է 2019-01-08
- ↑ VAVEL.com (2016-07-13)։ «Youngster Jean-Philippe Gbamin completes move to Mainz»։ VAVEL (անգլերեն)։ Վերցված է 2019-01-08
- ↑ «Borussia Dortmund - 1.FSV Mainz 05, Aug 27, 2016 - Bundesliga - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-01-08
- ↑ «1.FSV Mainz 05 - AS Saint-Étienne, Sep 15, 2016 - Europa League - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-01-08
- ↑ «Hertha BSC - 1.FSV Mainz 05, Nov 27, 2016 - Bundesliga - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-01-08
- ↑ «Borussia Mönchengladbach - 1.FSV Mainz 05, Dec 11, 2016 - Bundesliga - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-01-08
- ↑ «1.FSV Mainz 05 - RB Leipzig, Apr 5, 2017 - Bundesliga - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-01-08
- ↑ «Jean-Philippe Gbamin | Football Stats | Mainz | Season 2017/2018 | Soccer Base»։ www.soccerbase.com։ Վերցված է 2019-01-08
- ↑ «1.FSV Mainz 05 - SV Werder Bremen, May 12, 2018 - Bundesliga - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-01-08
- ↑ «Gbamin extends contract until 2023»։ www.mainz05.de (գերմաներեն)։ Արխիվացված է օրիգինալից 2020-09-26-ին։ Վերցված է 2019-01-08
- ↑ «Ivorian international Gbamin signs contract extension at Mainz - Xinhua | English.news.cn»։ www.xinhuanet.com։ Արխիվացված է օրիգինալից 2020-09-18-ին։ Վերցված է 2019-01-08
- ↑ archyworld (2018-08-23)։ «Bundesliga club Mainz 05 extended with Jean-Philippe Gbamin»։ Archy Worldys (en-US)։ Վերցված է 2019-01-08(չաշխատող հղում)
- ↑ «1.FSV Mainz 05 - SV Werder Bremen, Nov 4, 2018 - Bundesliga - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-01-08
- ↑ «SC Freiburg - 1.FSV Mainz 05, Nov 10, 2018 - Bundesliga - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-01-08
- ↑ «Hannover 96 - 1.FSV Mainz 05, Apr 27, 2019 - Bundesliga - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-03
- ↑ «Report: Mainz star set for Everton move»։ Bulinews.Com - Bundesliga news in English (անգլերեն)։ Վերցված է 2019-08-03
- ↑ «Gbamin Signs Five-Year Everton Deal»։ www.evertonfc.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-03
- ↑ «Everton sign Mainz midfielder Jean-Philippe Gbamin on five-year deal»։ Sky Sports (անգլերեն)։ Վերցված է 2019-08-03
- ↑ «Everton complete signing of Mainz midfielder Jean-Philippe Gbamin»։ Mail Online։ 2019-08-02։ Վերցված է 2019-08-03
- ↑ «Jean-Philippe Gbamin: Everton sign Mainz midfielder for £25m in five-year deal» (en-GB)։ 2019-08-02։ Վերցված է 2019-08-03
- ↑ «Everton transfer news: Toffees snap up midfielder Jean-Philippe Gbamin from Mainz ahead of new Premier League season | Goal.com»։ www.goal.com։ Վերցված է 2019-08-03
- ↑ «Everton sign midfielder Jean-Philippe Gbamin from Mainz in £25m deal»։ The Sun (en-GB)։ 2019-08-02։ Վերցված է 2019-08-03
- ↑ «The Main Man at Mainz: Jean-Philippe Gbamin -» (en-US)։ 2017-12-23։ Վերցված է 2019-01-08
- ↑ uefa.com։ «Under-19 - Technical report - Team analysis - France»։ UEFA.com (անգլերեն)։ Վերցված է 2019-01-08
- ↑ «France U19 - Serbia U19, Aug 1, 2013 - European U19 Championship 2013 - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-01-08
- ↑ UEFA.com։ «Under-19 - Serbia savour maiden triumph»։ UEFA.com (անգլերեն)։ Վերցված է 2019-01-08
- ↑ «Two more French youth internationals commit to Ivory Coast»։ BBC Sport (en-GB)։ 2017-04-26։ Վերցված է 2019-01-08
- ↑ «Chelsea wonderkid Boga commits to Ivory Coast»։ ESPN.com (անգլերեն)։ 2017-04-25։ Վերցված է 2019-01-08
- ↑ rédaction La։ «Côte d'Ivoire : Boga et Gbamin disent oui aussi ! - Afrik-foot.com : l'actualité du football africain»։ www.afrik-foot.com։ Վերցված է 2019-01-08
- ↑ «Netherlands - Ivory Coast, Jun 4, 2017 - International Friendlies - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-01-08
- ↑ «Netherlands 5-0 Ivory Coast: Vincent Janssen among scorers in easy win»։ Sky Sports (անգլերեն)։ Վերցված է 2019-01-08
- ↑ «Africa Cup of Nations: Bony named in Ivory Coast's final squad» (en-GB)։ 2019-06-09։ Վերցված է 2019-08-03
- ↑ «Ivory Coast announces final squad for 2019 AFCON»։ Ahram Online։ Արխիվացված է օրիգինալից 2019-08-13-ին։ Վերցված է 2019-08-03
- ↑ «Namibia - Ivory Coast, Jul 1, 2019 - Africa Cup of Nations 2019 - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-03
- ↑ «Ivory Coast - Algeria, Jul 11, 2019 - Africa Cup of Nations 2019 - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-03
- ↑ «Africa Cup of Nations: Ivory Coast 1-1 Algeria (AET - Algeria win 4-3 on pens)» (en-GB)։ 2019-07-11։ Վերցված է 2019-08-03
- ↑ «Jean-Philippe Gbamin»։ worldfootball.net (անգլերեն)։ Վերցված է 2019-01-08
- ↑ Strack-Zimmermann Benjamin։ «Jean-Philippe Gbamin»։ www.national-football-teams.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-03
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Ժան-Ֆիլիպ Գբամեն Վիքիպահեստում |
---|
- Գբամենի պաշտոնական Ֆեյսբուքի էջը
- Գբամենի պաշտոնական Ինստագրամի էջը
- Գբամենը transfermarkt-ում
- Գբամենը soccerbase.com-ում
- Գբամենը WhoScored.com կայքում
- Գբամենը Մայնցի պաշտոնական կայքում Archived 2021-12-08 at the Wayback Machine.
- Գբամենը Լիգա 1-ի պաշտոնական կայքում Archived 2016-03-31 at the Wayback Machine.
- Գբամենը Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի կայքում Archived 2018-06-30 at the Wayback Machine.
|
|
- Սեպտեմբերի 25 ծնունդներ
- 1995 ծնունդներ
- Ապրող անձինք
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Ֆուտբոլի կիսապաշտպաններ
- Ֆրանսիացի ֆուտբոլիստներ
- Կոտ դ'Իվուարի ֆուտբոլիստներ
- Կոտ դ'Իվուարի հավաքականի ֆուտբոլիստներ
- Լանսի ֆուտբոլիստներ
- Մայնց 05-ի ֆուտբոլիստներ
- Էվերթոնի ֆուտբոլիստներ
- Բունդեսլիգայի ֆուտբոլիստներ
- Պրեմիեր Լիգայի ֆուտբոլիստներ