Իստանբուլ Բաշակշեհիր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իստանբուլ Բաշակշեհիր
Ամբողջական անուն İstanbul Başakşehir Futbol Kulübü
Հիմնադրում 1990
որպես İstanbul Büyükşehir Belediyespor
հունիսի 5, 2014
որպես İstanbul Başakşehir Futbol Kulübü
Երկիր  Թուրքիա
Մարզադաշտ Ֆատիհ Տերիմ մարզադաշտ
Տարողունակություն 17,300
Նախագահ Գյոկսել Գյումյուշդագ
Մարզիչ Էմրէ Պէլէօզօղլու
Կայք
Լիգա Թուրքական Սուպերլիգա
2022-23 5-րդ
Տան դաշտ
Մրցակցի դաշտ
Երրորդ համազգեստ

Իստանբուլ Բաշակշեհիր, թուրքական ֆուտբոլային ակումբ Ստամբուլից։ Ակումբը ներկայումս հանդես է գալիս Սուպերլիգայում՝ Թուրքիայի բարձրագույն դիվիզիոնում։

Իստանբուլ Բաշակշեհիրը առաջին անգամ հանդես է եկել Սուպերլիգայում 2007-2008 մրցաշրջանում։ 2016-2017 մրցաշրջանում առաջնությունում զբաղեցրել է երկրորդ տեղը։ 2017-2018 մրցաշրջանում Իստանբուլ Բաշակշեհիրը կխաղա Եվրոպայի Լիգայում՝ իր պատմության մեջ առաջին անգամ։ Իստանբուլ Բաշակշեհիրը Ֆեներբահչեի, Գալատասարայի, Բեշիկթաշի և Կասիմպաշայի հետ համարվում է Սուպերլիգայում խաղացող Ստամբուլի 5 ակումբներից մեկը։

2020 թվականի հուլիսի 19-ին 1։0 հաշվով հաղթել է «Կայսերիսպորին» և իր պատմության մեջ առաջին անգամ դարձել երկրի չեմպիոն[1][2]։

Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Թուրքիայի առաջնություն
    • Չեմպիոն (1) – 2019/20.
    • Փոխչեմպիոն (2) – 2016/17, 2018/19
    • Բրոնզե մեդալակիր (1) – 2017/18
  • Թուրքիայի 2-րդ դիվիզիոն
    • Հաղթող. 2013–14
    • Երկրորդ տեղ. 2006–07
  • Թուրքիայի 3-րդ դիվիզիոն
    • Հաղթող. 1992–93, 1996–97
  • Թուրքիայի գավաթ
    • Երկրորդ տեղ. 2010–11, 2016–17

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. ««Взять такой трофей под конец карьеры — это очень круто!» Интервью чемпиона Турции Александра Епуряну». matchtv.ru (ռուսերեն). 2020 թ․ հուլիսի 20. Վերցված է 2020 թ․ հուլիսի 21-ին.
  2. ««Истанбул Башакшекир» впервые стал чемпионом Турции». matchtv.ru (ռուսերեն). 2020 թ․ հուլիսի 19. Վերցված է 2020 թ․ հուլիսի 19-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իստանբուլ Բաշակշեհիր» հոդվածին։