Jump to content

Օլջայ Շահան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Օլջայ Շահան
Քաղաքացիությունը  Թուրքիա
Ծննդյան ամսաթիվ մայիսի 26, 1987(1987-05-26)[1][2] (37 տարեկան)
Ծննդավայր Դյուսելդորֆ, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն
Հասակ 177 սանտիմետր
Քաշ 70 կիլոգրամ
Դիրք եզրային կիսապաշտպան

Օլջայ Շահան (թուրքերեն՝ և գերմ.՝ Olcay Şahan,մայիսի 26, 1987(1987-05-26)[1][2], Դյուսելդորֆ, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն), թուրք և գերմանացի ֆուտբոլիստ, կիսապաշտպան։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Օլջայ Շահանը ծնվել է Դյուսելդորֆում՝ թուրքական ընտանիքում։ Ֆուտբոլով սկսել է հետաքրքրվել չորս տարեկանում՝ հետևելով ավագ եղբոր օրինակին։ Վեց տարեկանում սկսել է սովորել Դյուսելդորֆի «Ֆորտունա» ֆուտբոլային դպրոցում[3]։ Այնտեղ անցկացրել է ութ տարի, իսկ 2001 թվականին տեղափոխվել է Լևերկուզենի «Բայերի» երիտասարդական թիմ։ 2004 թվականին Շահանը «Բայերը» փոխարինել է Մյոնխենգլադբախի «Բորուսիայով», մեկ տարի անց դարձել է պահեստային կազմի խաղացող, որի կազմում հանդես է եկել տարածաշրջանային լիգայում երկու մրցաշրջան։ 2008 թվականի ամռանը տարածաշրջանային լիգայի մակարդակը գերազանցած Շահանը տեղափոխվել է «Դույսբուրգ»[4]։ Սկզբում հանդես էր գալիս երկրորդ թիմում, սակայն առաջին մրցաշրջանից սկսած՝ աստիճանաբար սկսել է ներգրավվել երկրորդ Բունդեսլիգայում հանդես եկող գլխավոր թիմի խաղերին։ 2008 թվականի սեպտեմբերի 19-ին «Ալեմանիայի» դեմ խաղում նորամուտն է նշել «Դույսբուրգի» հիմնական կազմում[5]։ Երեք մրցաշրջաններում եղել է որպես թիմի առաջատարներից մեկը։ 2010/11 մրցաշրջանում մասնակցել է 34 հանդիպման, որոնցում դարձել է 7 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։

2011 թվականի ամռանը ազատ գործակալի կարգավիճակով տեղափոխվել է «Կայզերսլաուտերն»՝ առաջին Բունդեսլիգայի թիմ։ Գերմանական ֆուտբոլի գլխավոր լիգայում նորամուտը կայացել է Բրեմենի «Վերդերի» դեմ առաջնության առաջին տուրի խաղում։ Շահանը մեկնարկային կազմում էր աջ վինգերի դիրքում և խաղադաշտում անցկացրել է ամբողջ հանդիպումը, որն ավարտվել է «Կայզերսլաուտերնի» պարտությամբ՝ 2:0 հաշվով[6]։ Բունդեսլիգայում անցկացրած իր միակ մրցաշրջանում Շահանը մասնակցել է 27 հանդիպման և աչքի ընկել մեկ գոլով։

2012 թվականի ամռանը Շահանը տեղափոխվել է թուրքական «Բեշիկթաշ», որը նրա համար վճարել է 800 հազար եվրո[7]։ Նա անմիջապես դարձել է հիմնական կազմի խաղացող։ Թուրքական սուպերլիգայում նորամուտն է նշել 2012 թվականի օգոստոսի 19-ին «Իստանբուլ ԲԲ» ակումբի հետ խաղում, որն ավարտվել է ոչ-ոքի՝ 1:1 հաշվով։ Թուրքիայում առաջին սեզոնը Շահանի համար շատ հաջող է ստացվել։ Նա երկրի առաջնությունում մասնակցել է 34 խաղի, խփել 11 գոլ և կատարել 5 գոլային փոխանցում[8]։

Խաղեր ազգային հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]

Գերմանիայում ծնված և ծագմամբ թուրք Շահանը ՖԻՖԱ-ի կանոնների համաձայն, իրավունք ուներ ընտրելու, թե երկու երկրներից որ մեկն է ներկայացնելու միջազգային մակարդակով։ Երիտասարդ տարիքում Գերմանիայի հավաքականի խաղերին ներգրավվել է մինչև 17 տարեկան տարիքային խմբում, սակայն ավելի մեծ տարիքում այլևս չի հրավիրվել հավաքական[9]։

2011 թվականի մարտի 25-ին Ֆինլանդիայի երկրորդ թիմի հետ ընկերական խաղում խաղացել է Թուրքիայի երկրորդ հավաքականի կազմում[10]։ Մոտ երկու տարի անց՝ 2013 թվականի մարտի 22-ին, նորամուտն է նշել Թուրքիայի հավաքականում, որտեղ նրան հրավիրել էր մարզիչ Աբդուլլահ Ավչին։ Դա տեղի է ունեցել Անդորրայի հավաքականի դեմ աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի խաղում։ Շահանը դուրս է եկել խաղադաշտ՝ 81-րդ րոպեին փոխարինելով Ումութ Բուլութին[11]։

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Բեշիկթաշ»
  • Թուրքիայի չեմպիոն՝ 2015/16

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  3. «Olcay Sahan (D/TRK)» (գերմաներեն). FussballD21. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ փետրվարի 8-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 8-ին.
  4. Fabian Kirchhofer. (2008 թ․ հունիսի 2). «Drei Titel für Borussias Nachwuchs» (գերմաներեն). TORfabrik.de. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 8-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 8-ին.
  5. «MSV Duisburg - Alemannia Aachen, Sep 19, 2008 - 2.Bundesliga - Match report» (անգլերեն). Transfermarkt. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ փետրվարի 10-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 8-ին.
  6. «SV Werder Bremen - 1.FC Kaiserslautern, Aug 6, 2011 - 1.Bundesliga - Match report» (անգլերեն). Transfermarkt. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ փետրվարի 10-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 8-ին.
  7. «Olcay Şahan 800 bin Euro'ya Kartal oldu» (թուրքերեն). Sabah. 2012 թ․ հունիսի 30. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ փետրվարի 8-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 8-ին.
  8. «Istanbul Basaksehir - Besiktas JK, Aug 19, 2012 - Süper Lig - Match report» (անգլերեն). Transfermarkt. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ փետրվարի 10-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 8-ին.
  9. «Beşiktaş kardeşliği» (թուրքերեն). Haber1903. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 8-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 8-ին.
  10. «Türkei U23 - Finnland U23, Mar 25, 2011 - International Friendlies - Match report» (անգլերեն). Transfermarkt. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ փետրվարի 10-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 8-ին.
  11. «Andorra - Turkey, Mar 22, 2013 - World Cup qualification Europe - Match report» (անգլերեն). Transfermarkt. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ փետրվարի 10-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 8-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օլջայ Շահան» հոդվածին։