Կուկո Մարտինա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Football pictogram.svg
Կուկո Մարտինա
նիդ.՝ Rhu-Endly Aurelio Jean-Carlo Martina
Audi- quattro-Cup 05.JPG
Մարտինան 2015 թվականին
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Ռու-Էնդլի Աուրելիո Ժան-Կառլո «Կուկո» Մարտինա
Քաղաքացիությունը Նիդերլանդներ Նիդերլանդներ
Ծննդյան ամսաթիվ սեպտեմբերի 25, 1989(1989-09-25)[1][2][3] (31 տարեկան)
Ծննդավայր Ռոտերդամ, Նիդերլանդներ
Հասակ 185 սմ
Քաշ 72 կգ
Դիրք եզրային պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Անգլիա Էվերթոն
Համար 15
Պատանեկան կարիերա
2005-2008 Նիդերլանդներ Ֆեյենորդ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2008-2011 Նիդերլանդներ Ռոզենդալ 68 (2)
2011-2013 Նիդերլանդներ Վալվեյկ 43 (1)
2013-2015 Նիդերլանդներ Տվենտե 59 (1)
2015-2017 Անգլիա Սաութհեմփթոն 24 (1)
2017-ներկա Անգլիա Էվերթոն 6 (0)
Ազգային հավաքական
2011-ներկա Կյուրասաո Կյուրասաո 32 (0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ հոկտեմբերի 23, 2017:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ հոկտեմբերի 10, 2017

Ռու-Էնդլի Աուրելիո Ժան-Կառլո «Կուկո» Մարտինա (նիդ.՝ Rhu-Endly Aurelio Jean-Carlo Martina, սեպտեմբերի 25, 1989, Ռոտերդամ, Նիդերլանդներ), պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ, եզրային պաշտպան: Հանդես է գալիս անգլիական «Էվերթոն»-ի և Կյուրասաոյի ֆուտբոլի ազգային հավաքականի կազմում:

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարիերայի սկզիբը[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարտինան իր կարիերան սկսել է նիդերլանդական «Ֆեյենորդ»-ի կազմում: Ֆուտբոլիստի առաջին պրոֆեսիոնալ ակումբը եղել է «Ռոզենդալ»-ը, որի կազմում նա անցկացրել է 3 մրցաշրջան[4][5]:

2011 թվականին Կուկո Մարտինան միացել է Էրեդիվիզին ներկայացնող «Վալվեյկ»-ին: Երկու մրցաշրջանների ընթացքում Կուկոն մասնակցել է 59 հանդիպման և դարձել 1 գոլի հեղինակ.[6]:

2013 թվականին Կուկո Մարտինան տեղափոխվել է «Տվենտե»[7]: Նա թիմի հետ կնքել է 3 տարվա պայմանագիր: Թիմի կազմում իր միակ գոլը նա խփել է 2014 թվականի փետրվարի 23-ին՝ «Ֆեյենորդ»-ի դեմ խաղում, որն ավարտվել է 2-2 հաշվով[8]:

«Սաութհեմփթոն»[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականի հուլիսի 7-ին Կուկն 2 տարվա պայմանագիր է կնքել անգլիական «Սաութհեմփթոն»-ի հետ[9]: Թիմի կազմում իր նորամուտը ֆուտբոլիստը նշել է օգոստոսի 6-ին՝ Եվրոպայի լիգայի շրջանակներում կայացած «Վիտեսե»-ի դեմ խաղում[10]: Նա մասնակցել է ամբողջ հանդիպմանը, իսկ խաղն ավարտվել է 2-0 հաշվով՝ անգլիական ակումբի հաղթանակով:

Պրեմիեր Լիգայի շրջանակներում նա իր դեբյուտը նշել է 3 օր անց՝ մասնակցելով «Նյուքասլ Յունայթեդ»-ի դեմ հանդիպմանը,որն ավարտվել է 2-2 հաշվով[11]: 2015 թվականի դեկտեմբերի 26-ին նա խփել է իր առաջին գոլը «Արսենալ»-ի դեմ խաղում: Հանդիպումն ավարտվել է 4-0 հաշվով[12]:

Մարտինան 2016-17 մրցաշրջանից հետո հեռացել է «Սաութհեմփթոն»-ից[13]:

«Էվերթոն»[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվականի հուլիսի 17-ին Կուկո Մարտինան տեղափոխվել է «Էվերթոն»[14][15]: Նա թիմի հետ կնքել է 3 տարվա պայմանագիր:

Թիմի կազմում իր դեբյուտը նա նշել է օգոստոսի 12-ին՝ «Սթոք Սիթի»-ի դեմ խաղում[16]:

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Կյուրասաոյի ազգային հավաքականի կազմում Կուկոն իր դեբյուտը նշել է 2011 թվականի օգոստոսի 9-ին՝ Դոմինիկյան Հանրապետության հավաքականի դեմ խաղում: Նա մասնակցել է ԱԱ2014-ի և ԱԱ2018-ի որակավորման փուլերին:

Հավաքականի ավագի կարգավիճակում Կուկո Մարտինան 2017 թվականին մասնակցել է ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթի խաղարկությանը[17]:

Վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբ Մրցաշրջան Լիգա Գավաթ Լիգայի գավաթ Այլ Արդյունք
Դիվիզիոն Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ
Ռոզենդալ 2008-09 Էրեստե 14 0 0 0 14 0
2009-10 23 1 1 0 24 1
2010-11 32 1 0 0 32 1
Արդյունք 69 2 1 0 70 2
Վալվեյկ 2011-12 Էրեդիվիզի 23 0 0 0 23 0
2012-13 34 1 2 0 36 1
Արդյունք 57 1 2 0 59 1
Տվենտե 2013-14 Էրեդիվիզի 16 1 1 0 0 0 17 1
2014-15 32 0 5 0 2 0 39 0
Արդյունք 48 1 6 0 2 0 56 1
Տվենտե II 2013-14 Էրեստե 11 0 0 0 11 0
Սաութհեմփթոն 2015-16 Պրեմիեր Լիգա 15 1 1 0 0 0 2 0 18 1
2016-17 9 0 2 0 2 0 5 0 18 0
Արդյունք 24 1 3 0 2 0 7 0 36 1
Էվերթոն 2017-18 Պրեմիեր Լիգա 6 0 0 0 0 0 4 0 10 0
Կարիերայի արդյունք 213 5 12 0 2 0 13 0 242 5

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Անգլիայի լիգայի գավաթակիր - 2016-17

Միջազգային[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կարիբյան գավաթի խաղարկության հաղթող - 2017

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. https://fbref.com/en/players/22551915/(բազմ․)
  3. As (իսպ.)Madrid: PRISA, 1967.
  4. «Profile» (Dutch)։ Voetbal International։ Վերցված է հուլիսի 7, 2015 
  5. Ֆուտբոլիստի էջը soccerway.com կայքում(անգլ.)
  6. «Degelijk RKC Waalwijk verslaat dramatisch NEC: 2-0» (Dutch)։ Omroep Brabant։ դեկտեմբերի 8, 2012։ Վերցված է օգոստոսի 26, 2017 
  7. «Cuco Martina naar FC Twente» (Dutch)։ FC Twente։ հուլիսի 30, 2013։ Վերցված է օգոստոսի 26, 2017 
  8. «FEYENOORD PEGGED BACK IN INJURY TIME»։ Feyenoord։ փետրվարի 23, 2014։ Վերցված է օգոստոսի 26, 2017 
  9. «Cuco Martina: Southampton sign FC Twente defender»։ BBC Sport։ հուլիսի 7, 2015։ Վերցված է հուլիսի 7, 2015 
  10. Jennings Patrick (օգոստոսի 6, 2015)։ «Vitesse 0–2 Southampton»։ BBC Sport։ Վերցված է օգոստոսի 9, 2015 
  11. Davis Matt (օգոստոսի 9, 2015)։ «Newcastle 2–2 Southampton»։ Վերցված է օգոստոսի 9, 2015 
  12. «Martina: An unbelievable feeling»։ Southampton F.C.։ դեկտեմբերի 26, 2015։ Վերցված է դեկտեմբերի 27, 2015 
  13. «Saints release four players»։ Southampton FC։ մայիսի 25, 2017։ Վերցված է մայիսի 26, 2017 
  14. «Blues Swoop For Martina»։ Everton Official Site։ հուլիսի 17, 2017։ Վերցված է հուլիսի 17, 2017 
  15. «Cuco Martina: Everton sign out-of-contract Southampton defender»։ BBC Sport։ հուլիսի 17, 2017։ Վերցված է հուլիսի 20, 2017 
  16. «Everton 1-0 Stoke City»։ BBC Sport։ օգոստոսի 12, 2017։ Վերցված է օգոստոսի 12, 2017 
  17. «Curaçao 2 - 0 Jamaica»։ CONCACAF։ Վերցված է օգոստոսի 26, 2017 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]