Թոմը «Էվերթոնի» ակադեմիա է ընդունվել 11 տարեկանում, իսկ ակումբի հետ իր առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրը ստորագրել է 2015 թվականի սեպտեմբերի 30-ին[3][4]։ Նա Անգլիայի Պրեմիեր Լիգայում նորամուտը նշել է 2016 թվականի ապրիլի 16-ին, որում իր թիմը ոչ ոքի խաղաց «Սաութհեմփթոնի» հետ։ Թոմը դաշտ մտավ 83-րդ րոպեին[5]։ Մրցաշրջանի վերջին խաղում նա անցկացրեց Պրեմիեր Լիգայում իր առաջին մեկնարկային խաղը, որում «Էվերթոնը» 3-0 հաշվով հաղթեց «Նորվիչ Սիթիին»[6] Նա ճանաչվեց հանդիպման լավագույն ֆուտբոլիստ[7]։
2016 թվականի օգոստոսի 3-ին Դևիսը 5 տարով երկարաձգեց պայմանագիրը «Էվերթոնի» հետ[8][9]։ Թոմն ակումբում իր առաջին գոլը խփեց «Մանչեսթեր Սիթիի» հետ խաղում, որում իր թիմը սեփական հարկի տակ հաղթեց 4-0 հաշվով[10][11]։
↑«Tom Davies». Everton Football Club. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 10-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 25-ին.
↑«Five-year deal for Davies». Everton Football Club. 2016 թ․ օգոստոսի 3. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 26-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 3-ին.