Բերնարդ Դուարտե
Բերնարդ Դուարտե պորտ.՝ Bernard Anício Caldeira Duarte | ||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
![]() | ||||||||||||
Անձնական տվյալներ | ||||||||||||
Քաղաքացիությունը |
![]() | |||||||||||
Ծննդյան ամսաթիվ | սեպտեմբերի 8, 1994[1] (28 տարեկան) | |||||||||||
Ծննդավայր | Բելու Օրիզոնտի, Բրազիլիա | |||||||||||
Հասակ | 168 սանտիմետր | |||||||||||
Քաշ | 63 կիլոգրամ | |||||||||||
Դիրք | կիսապաշտպան | |||||||||||
Ակումբային տեղեկություններ | ||||||||||||
Ներկա ակումբ |
![]() | |||||||||||
Համար | 10 | |||||||||||
Պատանեկան կարիերա | ||||||||||||
| ||||||||||||
Մասնագիտական կարիերա* | ||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | |||||||||
| ||||||||||||
Ազգային հավաքական‡ | ||||||||||||
| ||||||||||||
| ||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
Բերնարդ Անիսիո Կալդեյրա Դուարտե (պորտ.՝ Bernard Anício Caldeira Duarte, սեպտեմբերի 8, 1994[1], Բելու Օրիզոնտի, Բրազիլիա), ավելի հայտնի է որպես Բերնարդ (պորտ.՝ Bernard), բրազիլացի ֆուտբոլիստ, կիսապաշտպան։ Հանդես է գալիս ուկրաինական «Շախտյոր»-ի և Բրազիլիայի ազգային հավաքականի կազմում։
ԱԱ2014-ի մասնակից է։
Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
«Ատլետիկո Մինեյրո»[խմբագրել | խմբագրել կոդը]
2006 թվականին Բերնարդը սկսել է իր ֆուտբոլային կարիերան «Ատլետիկո Մինեյրո»-ի երիտասարդական թիմի կազմում։
2010 թվականին ֆուտբոլիստը վարձավճարով տեղափոխվել է «Դեմոկրատա», որի կազմում անցկացրել է մեկ մրցաշրջան։ Այդ ընթացքում ֆուտբոլիստը մասնակցել է 16 հանդիպման և դարձել 14 գոլի հեղինակ։
Այդ մրցաշրջանից հետո Բերնարդը վերադարձել է «Ատլետիկո»։ Թիմի կազմում նա իր դեբյուտային հանդիպումը անցկացրել է 2011 թվականի մարտի 23-ին՝ մասնակցելով «Ուբերաբա»-ի» դեմ հանդիպմանը։ Մայիսի 21-ին «Կուրիտբա»-ի դեմ խաղում Բերնարդը իր անդրանիկ հանդիպումն է անցկացրել Բրազիլիայի առաջնության շրջանակներում[2]։
2012 թվականի հունիսի 26-ին «Նաուտիկո Ռեսիֆի»-ի դեմ խաղում Բերնարդ Դուարտեն իր առաջին գոլն է խփել «Ատլետիկո Մինեյրո»-ի կազմում[3]։ Սեպտեմբերի 9-ին «Պալմեյրաս»-ի դեմ խաղում Բերնարդը դարձել է դուբլի հեղինակ և օգնել է թիմին տանել համոզիչ հաղթանակ՝ 3-0 հաշվով[4]։ 2012 թվականին Բերնարդը «Ատլետիկո Մինեյրո»-ի կազմում դարձել է Մինեյրոյի լիգայի գավաթակիր։
2013 թվականին Լիբերտադորեսի գավաթի խաղարկության եզրափակչում կայացած «Օլիմպիա»-ի դեմ խաղում ֆուտբոլիստն օգնել է թիմին դառնալ մրցաշարի հաղթող։ Բերնարդը մասնակցել է առաջնության 14 հանդիպումներից 11-ին և դարձել է 4 գոլի հեղինակ։
«Շախտյոր Դոնեցկ»[խմբագրել | խմբագրել կոդը]
2013 թվականի օգոստոսի 8-ին 25 միլիոն եվրոյի դիմաց Բերնարդը տեղափոխվել է «Շախտյոր»։ Նա թիմի հետ կնքել է 5 տարվա պայմանագիր և ստացել է 10 համարի մարզաշապիկը[5]։
Բերնարդը ուկրաինական ակումբի կազմում իր նորամուտը նշել է օգոստոսի 31-ին՝ Ուկրաինայի առաջնության շրջանակներում կայացած «Մետալիստ»-ի դեմ խաղում[6]։ «Շախտյոր»-ի կազմում Բերնարդը իր առաջին գոլը խփել է հոկտեմբերի 26-ին՝ «Զարյա»-ի դեմ խաղում[7]։
Միջազգային մրցաշարերում նա իր առաջին պաշտոնական գոլը խփել է 2016 թվականի հոկտեմբերի 20-ին՝ Եվրոպայի լիգայի խաղարկության շրջանակներում կայացած «Գենտ»-ի դեմ խաղում[8]։
Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Բրազիլիայի ազգային հավաքականի կազմում Բերնարդը իր դեբյուտը նշել է 2012 թվականի նոյեմբերի 22-ին՝ Արգենտինայի հավաքականի դեմ խաղում։ Նա 74-րդ րոպեին փոխարինել է Լուկասին[9]։
2013 թվականի ամռանը ֆուտբոլիստը մասնակցել է Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկությանը։ Նա մասնակցել է Իտալիայի[10] և Ուրուգվայի[11] հավաքականների դեմ խաղերին։
2014 թվականի ամռանը Բերնարդը մասնակցել է Աշխարհի առաջնությանը։ Նա մասնակցել է Խորվաթիայի[12], Մեքսիկայի[13] և Գերմանիայի[14] հավաքականների դեմ հանդիպումներին։
Վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հավաքական | Մրցաշրջան | Ընկերական | Մրցաշարեր | Արդյունք | |||
---|---|---|---|---|---|---|---|
Խաղ | Գոլ | Խաղ | Գոլ | Խաղ | Գոլ | ||
![]() | |||||||
2012 | 1 | 0 | 0 | 0 | 1 | 0 | |
2013 | 7 | 1 | 2 | 0 | 9 | 1 | |
Կարիերայի արդյունք | 8 | 1 | 2 | 0 | 10 | 1 |
Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]
- Մինեյրոյի լիգայի գավաթակիր - 2012, 2013
- Լիբերտադորեսի գավաթակիր - 2013
- Ուկրաինայի չեմպիոն - 2014, 2017
- Ուկրաինայի գավաթակիր - 2016
Միջազգային[խմբագրել | խմբագրել կոդը]
- Կոնֆեդերացիաների գավաթակիր - 2013
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ «Атлетико Минейро — Атлетико Паранаэнсе 3:0» (ռուսերեն)։ soccerway.com։ 2011—05—21
- ↑ «Атлетико Минейро — Наутико 5:1» (ռուսերեն)։ soccerway.com։ 2012—06—24
- ↑ «Атлетико Минейро — Палмейрас 3:0» (ռուսերեն)։ soccerway.com։ 2012—09—09(չաշխատող հղում)
- ↑ Бернард подписал контракт с Шахтером
- ↑ «Реал Сосьедад VS. Шахтёр 1:1» (ռուսերեն)։ soccerway.com։ 2013—08—31
- ↑ «Шахтёр VS. Заря 4:0» (ռուսերեն)։ soccerway.com։ 2013—10—26
- ↑ «Шахтёр Донецк VS. Гент 5:0» (ռուսերեն)։ soccerway.com։ 2016—10—20
- ↑ Аргентина VS. Бразилия 2:1
- ↑ «Италия VS. Бразилия 2:4» (ռուսերեն)։ soccerway.com։ 2013—06—22
- ↑ «Бразилия VS. Уругвай 2:1» (ռուսերեն)։ soccerway.com։ 2013—06—26
- ↑ «Бразилия VS. Хорватия 3:1» (ռուսերեն)։ soccerway.com։ 2014—06—12
- ↑ «Бразилия VS. Мексика 0:0» (ռուսերեն)։ soccerway.com։ 2014—06—17
- ↑ «Бразилия VS. Германия 1:7» (ռուսերեն)։ soccerway.com։ 2014—07—08
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|
|
|
- Սեպտեմբերի 8 ծնունդներ
- 1994 ծնունդներ
- Ապրող անձինք
- Բելու Հորիզոնտի քաղաքում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Ֆուտբոլի կիսապաշտպաններ
- Շախտյոր Դոնեցկի ֆուտբոլիստներ
- Բրազիլիայի հավաքականի ֆուտբոլիստներ
- Բրազիլացի ֆուտբոլիստներ
- Էվերթոնի ֆուտբոլիստներ
- Ատլետիկո Մինեյրոյի ֆուտբոլիստներ
- Պրեմիեր Լիգայի ֆուտբոլիստներ