Ժո
![]() | |||||||||||||||||||||||||||||||||
Անձնական տվյալներ | |||||||||||||||||||||||||||||||||
Ամբողջական անուն | Ժուան Ալվես դե Ասիս Սիլվա[1] | ||||||||||||||||||||||||||||||||
Քաղաքացիությունը |
![]() | ||||||||||||||||||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | մարտի 20, 1987 (31 տարեկան) | ||||||||||||||||||||||||||||||||
Ծննդավայր | Սան Պաուլու, Բրազիլիա | ||||||||||||||||||||||||||||||||
Հասակ | 191[2] սմ | ||||||||||||||||||||||||||||||||
Քաշ | 79 կգ | ||||||||||||||||||||||||||||||||
Դիրք | հարձակվող | ||||||||||||||||||||||||||||||||
Ակումբային տեղեկություններ | |||||||||||||||||||||||||||||||||
Ներկա ակումբ |
![]() | ||||||||||||||||||||||||||||||||
Համար | 7 | ||||||||||||||||||||||||||||||||
Պատանեկան կարիերա | |||||||||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | |||||||||||||||||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | ||||||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||||||||
Ազգային հավաքական | |||||||||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը ըստ 2017 թվականի հունիսի 5-ի: |
Ժուան Ալվես դի Ասիս Սիլվա (պորտ.-բրազ. João Alves de Assis Silva, մարտի 20, 1987 թվական, Սան Պաուլո), ավելի հայտնի որպես՝ Ժո (պորտ.-բրազ. Jô)[3][4][5], բրազիլացի ֆուտբոլիստ, «Կորինտիանս» ակումբի հարձակվող: «Կորինտիանսի» սան, հանդես է եկել նաև մոսկովյան ԲԿՄԱ-ի, «Մանչեսթեր Սիթիի» և այլ ակումբների կազմերում: Բրազիլիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստ:
Բովանդակություն
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ժոն ծնվել է 1987 թվականի մարտի 20-ին Սան Պաուլո բրազիլական քաղաքում: Նա մեծացել է Սապոպեմբա աղքատ թաղամասում: Ժոյի հայրը նույնպես ֆուտբոլիստ է եղել, հանդես է եկել «Գուարանի Ադմանանիտա» և «Իտումբիարա» ակումբների կազմում: 1997 թվականին Ժոն ընդունվում է «Կորինտիանս» ակումբի ֆուտբոլային դպրոցը: 2002 թվականին հրավեր է ստանում Բրազիլիայի երիտասարդական հավաքականի կողմից և այդ տարի դառնում է երիտասարդական ակումբների միջև ընթացող Բրազիլիայի գավաթի խաղարկության հաղթող: 2003 թվականի հունիսի 29-ին նա նշում է իր նորամուտը «Կորինտիանսի» կազմում «Գուարանիի» դեմ կայացած խաղում և այդպիսով դառնում է ակումբի պատմության ամենաերիտասարդ ֆուտբոլիստը: «Կորինտիանսի» կազմում նա հեղինակում է իր առաջին գոլը նույն տարվա օգոստոսին: 2005 թվականին Ժոն դառնում է Բրազիլիայի չեմպիոն: Ակումբի կազմում անցկացրած երեք մրցաշրջանների շրջանակներում Ժոն Բրազիլիայի առաջնությունում մասնակցում է 113 հանդիպման և դառնում է 18 գոլի հեղինակ:
2005 թվականի դեկտեմբերին Ժոն հինգ տարի ժամկետ ունեցող պայմանագիր է կնքում մոսկովյան «ԲԿՄԱ»-ի հետ. ինչպես հետո նա խոսում է այդ տեղափոխության մասին պատճառը՝ փողն էր, որի շնորհիվ նա կկարողանար ապահովել ընտանիքին[6]: «Բանակայինների» կազմում Ժոն նշում է իր նորամուտը Առաջին ալիքի գավաթի խաղարկության շրջանակներում, իսկ առաջին գոլը հեղինակում է ընդդեմ՝ «Շախտյորի»: 2006 թվականի մրցաշրջանում Ժոն դառնում է «ԲԿՄԱ»-ի մրցաշրջանի լավագույն ռմբարկու՝ առաջնության առաջին շրջանում հեղինակելով 14 գոլ: Սակայն վնասվածքը նրան թույլ չի տալիս շարունակել պայքարը լավագույն ռմբարկուների շրջանակներում և Ժոն դառնում է առաջնության լավագույն երկրորդ ռմբարկուն[7]:
2007 թվականին Ժոն չի ուղևորվում Ամերիկայի գավաթի «հետևից»[8], որպեսզի Բրազիլիայի երիտասարդական հավաքականի կազմում մասնակցի աշխարհի առաջնությանը, իսկ հետո նա արդեն ազգային հավաքականի կազմում անցկացնում է իր առաջին հանդիպումը՝ Թուրքիայի ազգային հավաքականի դեմ կայացած ընկերական խաղում փոխարինում կատարելով: 2007 թվականի մրցաշրջանում Ժոն իր հեղինակած 13 գոլերի շնորհիվ արդեն կարիերայում երկրորդ անգամ դառնում է «ԲԿՄԱ»-ի մրցաշրջանի լավագույն ռմբարկու, իսկ ՈՒԵՖԱ-ի պաշտոնական «Champions» ամսագիրը Ժոյին ճանաչում է, որպես Եվրոպայի հինգ լավագույն երիտասարդ ֆուտբոլիստներից մեկը[9]: 2008 թվականի մրցաշրջանը բրազիլացին սկսում է հաջողությամբ՝ անցկացրած 8 խաղերում 3 գոլ հեղինակելով:
2008 թվականի հուլիսի 2-ին Ժոն պայմանագիր է կնքում անգլիական «Մանչեսթեր Սիթիի» հետ[10][11]: Գործարքի արժեքը կազմում է 18 մլն ֆունտ սթերլինգ[12], ինչը այդ պահին մանչեսթերյան ակումբի համար համարվում էր ռեկորդային տրանսֆերային գումար[13]: Պայամանագիրը կնքված էր 4 տարի ժամկետով[14][15][16]: Ավելի ուշ «The Telegraph» բրիտանական ամսագիրը այդ տեղափոխությունը ընդգրկում է ԱՊԼ-ի պատմության ամենավատ տրանսֆերների շարքը[17][18][19]: Անգլիական ակումբ տեղափոխվելուց հետո Ժոն մասնակցում է Օլիմպիական խաղերին[20], որտեղ երրորդ տեղի համար ընթացող պայքարում շնորհիվ իր կողմից հեղինակված երկու գոլերի՝ հավաքականի հետ դառնում է այդ մրցության բրոնզե մեդալակիր[21][22][23][24]:
2009 թվականին Ժոն նախ կնքելով վարձավճարային պայմանագիր համալրում է «Էվերթոնի» կազմը[25][26][27], այնուհետև երկարաձգում է այդ պայմանագիրը ևս մեկ տարով[28]: Սակայն 2010 թվականի ձմռանը լիվերպուլյան ակումբը խզում է նրա հետ կնքաված պայմանագիրը[29], քանի որ Ժոն ինքնակամ գնացել էր Բրազիլիա: Այդ ակումբի կազմում Ժոն անցկացնում է 15 հանդիպում և դառնում է 6 գոլի հեղինակ[30][31][32]:
2010 թվականի հունվարի 21-ին Ժոն կրկին վարձավճարային պայամանգիր կնքելով համալրում է թուրքական «Գալաթասարայի» կազմը[33][34]: 2011 թվականի հուլիսի 20-ին պաշտոնապես հայտարարվում է, որ Ժոն դառնալու է բրազիլական «Ինտերնասոնալի» ֆուտբոլիստը[35][36], որը նա լքում է մեկ տարի անց՝ կարգապահության հետ կապված խնդիրների պատճառով[37][38]:
2012 թվականի մայիսից Ժոն հանդես է եկել «Ատլետիկո Մինեյրոյի» կազմում[39], ուր տեղափոխվել էր 2,5 մլն եվրոյի դիմաց: Իր առաջին խաղերից սկսած նա բարձր արդյունավետություն է ցուցադրում իր նոր ակումբի կազմում: 2013 թվականին Ժոն դառնում է ակումբի առանցքային ֆուտբոլիստներից մեկը, որը օգնում է «Ատլետիկոյին» հասնել իր պատմության մեջ Լիբերտադորեսի գավաթի խաղարկություն առաջին հաղթանակին[40]: Ռոնալդինյոյի, Վիկտորի և Պերրեի հետ միասին նա դառնում է 4 ֆուտբոլիստներից մեկը, որը ակումբի կազմում մասնակցում է մրցաշարի շրջանակներում կայացած 14 հանդիպումներին: Բացի դրանից Ժոն դառնում է այդ մրցաշարի լավագույն ռմբարկուն իր հեղինակած 7 գոլերի շնորհիվ[41]: Եզրափակիչ փուլի պատասխան՝ «Օլիմպիա Ասունսոնի» դեմ կայացած խաղում Ժոն բացում է խաղի հաշիվը, իսկ հետո հարձակվողը հաջողությամբ իրացնում է հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարում իրեն տրամադրված հարվածը:
2007 թվականից հետո առաջին անգամ Ժոն հրավիրվում է ազգային հավաքական՝ 2013 թվականի Կոնֆեդերացիաների գավաթի[42] խաղարկության մասնակցություն ունենալու նպատակով: Բրազիլիայի հավաքականի կազմում նա դուրս է գալիս խաղադաշտ Ճապոնիայի հավաքականի դեմ կայացած խաղի 81-րդ րոպեում: 12 րոպե անց Ժոն գոլ է հեղինակում Ճապոնիայի դարպասը և այդպիսով սահմանում է հանդիպման վերջնական՝ 3-0 հաշիվը: Այդ գոլը նա նվիրում է մոսկովյան «ԲԿՄԱ»-ին, որտեղ անցկացրել էր իր երիտասարդությունը[43]: Մրցաշարի երկրորդ խաղում նա դուրս է գալիս խաղադաշտ հանդիպման 83-րդ րոպեին և գոլի հեղինակ է դառնում 93-րդ րոպեին: 2013 թվականի նոյեմբերին Բրազիլիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս Ֆելիպե Սկոլարին ընդգրկում է 2014 թվականի աշխարհի առաջնության համար կազմված հայտացուցակում Ժոյին[44]: 2015 թվականի հուլիսի 1-ին Ժոն երեք տարի ժամկետով պայմանագիր է կնքում Դուբայի «Ալ-Շաբաբ» ֆուտբոլային ակումբի հետ[45][46]:
2016 թվականի փետրվարի 5-ին Ժոն համալրում է «Ցզյանսուն Սունին» չինական ակումբի կազմը[47][48], ուր տեղափոխվում է 2 մլն եվրոյի դիմաց: Սակայն արդեն 2016 թվականի ամռանը Ժոն ստիպված է լինում լքել ակումբը՝ առաջնության լեգեոներների սահմանաչափի պատճառով[49]:
Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]
- Բրազիլիայի չեմպիոն (1): 2005[50]
- Բրազիլիայի գավաթի դափնեկիր (1): 2014
- Սան Պաուլո նահանգի չեմպիոն (2): 2001, 2003[51]
- Մինասս Ժերայս նահանգի չեմպիոն (1): 2013[52]
- Ռուսաստանի չեմպիոն (1): 2006[53]
- Ռուսաստանի գավաթի դափնեկիր (2): 2006, 2008
- Ռուսաստանի սուպերգավաթի դափնեկիր (2): 2006, 2007
- Անգլիայի գավաթի դափնեկիր (1): 2011
- Լիբերտադորեսի գավաթի դափնեկիր (1): 2013
- Կոնֆեդերացիաների գավաթի դափնեկիր (1): 2013
Անձնական[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ընդգրկվել է Ռուսաստանի առաջնության լավագույն 33 ֆուտբոլիստների ցանկում (2): № 2 (2007); № 3 (2006)
- ԲԿՄԱ-ի տարվա լավագույն ռմբարկու 2006 և 2007 թվականներին
- Լիբերտադորեսի գավաթի խաղարկության լավագույն ռմբարկու: 2013 (7 գոլ)[54]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «2014 FIFA World Cup Brazil: List of Players» (PDF)։ FIFA։ 11 June 2014։ էջ 6։ Վերցված է 10 July 2014
- ↑ «Jo»։ fifa.com։ FIFA։ Վերցված է 21 January 2014
- ↑ «FC TOKYO v JIANGSU FC»։ the-afc.com։ Asian Football Confederation։ Վերցված է 6 April 2016
- ↑ «JIANGSU FC v JEONBUK HYUNDAI MOTORS»։ the-afc.com։ Asian Football Confederation։ Վերցված է 6 April 2016
- ↑ «BECAMEX BINH DUONG v JIANGSU FC»։ the-afc.com։ Asian Football Confederation։ Վերցված է 6 April 2016
- ↑ Жо: «Честно признаюсь, переходил в ЦСКА из-за денег»
- ↑ Жо получил «Золотую подкову»
- ↑ Жо не сыграет на Кубке Америки
- ↑ Официальный журнал УЕФА назвал Жо в пятерке молодых звезд Европы
- ↑ «Man City complete record Jo deal»։ BBC Sport։ 3 July 2008։ Վերցված է 1 February 2009
- ↑ «Манчестер Сити» подтвердил покупку Жо
- ↑ Whyatt Chris (21 September 2008)։ «Man City 6–0 Portsmouth»։ BBC Sport
- ↑ «Manchester City Loan Jô Back To Everton For Next Season – Report»։ Goal.com։ 1 July 2009։ Վերցված է 20 November 2011
- ↑ Контракт Жо с «Манчестер Сити» рассчитан на четыре года
- ↑ Everton (7 July 2009)։ «Everton likely to re-sign Jô on loan from Manchester City»։ The Daily Telegraph (UK)։ Վերցված է 20 November 2011
- ↑ «Everton Agree Jô Loan Deal With Manchester City»։ Goal.com։ 10 July 2009։ Վերցված է 20 November 2011
- ↑ «Costly Jô to return to Man City after Everton loan»։ Sports.sportsillustrated.cnn.com։ Վերցված է 20 November 2011
- ↑ «Jô will rejoin Man City – Moyes»։ BBC News։ 23 May 2009։ Վերցված է 20 November 2011
- ↑ Трансфер Жо из ЦСКА в «Манчестер Сити» вошёл в число худших в истории АПЛ
- ↑ Жо сыграет за сборную Бразилии на Олимпиаде в Пекине
- ↑ Standley James (17 September 2009)։ «Everton 4–0 AEK Athens»։ BBC News։ Վերցված է 20 November 2011
- ↑ Everton manager Moyes unhappy with additional officials Archived 25 October 2012 at the Wayback Machine.
- ↑ «Pienaar fires for Everton»։ Dispatch.co.za։ 7 December 2010։ Վերցված է 20 November 2011
- ↑ Bevan Chris (18 September 2008)։ «Omonia Nicosia 1–2 Man City»։ BBC Sport
- ↑ «Man City misfit Jô joins Everton on loan»։ ESPN։ 2 February 2009։ Վերցված է 20 November 2011
- ↑ Сообщение на официальном сайте «Эвертона»
- ↑ BBC: Jo completes Everton loan switch
- ↑ «Эвертон» объявил о продлении аренды Жо
- ↑ «Эвертон» расторг арендное соглашение с Жо
- ↑ «Everton 3–0 Bolton»։ BBC Sport։ 7 February 2009։ Վերցված է 29 December 2012
- ↑ «Moyes ready to see the best of Jô»։ Inthenews.co.uk։ Վերցված է 20 November 2011
- ↑ Tim Vickery (29 July 2013)։ «Veron and Jo prove success in England is not the only test»։ BBC Sport
- ↑ «Jô marca, põe fim a jejum de mais de um ano e Atlético conquista 43º título mineiro»։ ESPN Brasil։ 3 May 2015
- ↑ «Галатасарай» арендовал Жо
- ↑ Сообщение на официальном сайте «Ман Сити»
- ↑ «Jô assina com o Inter por quatro anos» (պորտուգալերեն)։ Site oficial do Sport Club Internacional de Porto Alegre։ 20.07.2011։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-02-14-ին։ Վերցված է 21 July 2011
- ↑ «Brazil striker Jô released by Atlético Mineiro for indiscipline»։ The Guardian։ 4 November 2014
- ↑ «Levir reintegra Jô, André e Emerson Conceição ao elenco do Galo»։ Lance!։ 10 January 2015
- ↑ Жо перешел в «Атлетико Минейро»
- ↑ «Атлетико Минейро» впервые в истории выиграл Кубок Либертадорес
- ↑ Жо стал лучшим бомбардиром Кубка Либертадорес
- ↑ Жо заменит Дамиао в сборной Бразилии на Кубке конфедераций
- ↑ Жо: «Свой гол в ворота Японии посвящаю ЦСКА, где мне было хорошо»
- ↑ Халк, Жо и Бернард войдут в заявку сборной Бразилии на ЧМ-2014
- ↑ Жо перешел в «Аль-Шабаб»
- ↑ «Jô é apresentado no Al Shabab e revela sonho de voltar à Seleção»։ Globo Esporte։ 8 July 2015
- ↑ «Football Transfer News: Jiangsu Suning Completes Move For Ex-City Striker Jô»։ Yibada։ 2016-02-08։ Վերցված է 2016-02-21
- ↑ Экс-нападающий ЦСКА Жо переходит в «Цзянсу Сунин»
- ↑ Экс-нападающий ЦСКА Жо покинет «Цзянсу Сунин» из-за лимита на легионеров
- ↑ «Brazil - Jô»։ Soccerway։ Վերցված է 10 November 2014
- ↑ «Vídeo: melhores momentos de Corinthians 1x1 Ponte Preta»։ br.blastingnews.com։ 8 May 2017
- ↑ «Match report, Belgium - Brazil 0:3 (0:2)»։ FIFA.com։ Վերցված է 3 February 2015
- ↑ «Match report, Brazil - Spain 3:0 (2:0)»։ FIFA.com։ Վերցված է 3 February 2015
- ↑ «Com cinco jogadores e Carille, campeão Corinthians é base da seleção do Paulistão» [With five players and Carille, champion Corinthians is the baseline of the Paulistão team of the year] (պորտուգալերեն)։ Globo Esporte։ 8 May 2017։ Վերցված է 21 May 2017
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ֆուտբոլիստի էջը «Մանչեսթեր Սիթիի» պաշտոնական կայքում(անգլ.)
- Վիճակագրութունը National Football Teams կայքում(անգլ.)
- Պրոֆիլը transfermarkt.com կայքում(անգլ.)
- Ֆուտբոլիստի էջը soccerway.com կայքում(անգլ.)
- Էջը ՖՌՊԼ-ի պաշտոնական կայքում
|