Կովալենկոն Շախտյոր Դոնեցկի ակադեմիայի սան է[4][5]։ 2014-2015 մրցաշրջանում ուկրաինացին ընդգրկվեց Շախտյորի Չեմպիոնների Լիգայի կազմում[6]։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց 2014 թվականի հոկտեմբերի 27-ին՝ Պոլտավայի դեմ խաղում[7]։ Իր դեբյուտը Ուկրաինայի առաջնությունում նշեց 2015 թվականի փետրվարի 28-ին՝ Վորսկլայի դեմ խաղում[8]։ 2015 թվականի մայիսի 9-ին՝ Գովերլայի դեմ խաղում Կովալենկոն տվեց 2 գոլային փոխանցում՝ օգնելով իր թիմին հաղթել 7-3 հաշվով[9]։ Իր առաջին պրոֆեսիոնալ գոլը խփեց 2015 թվականի սեպտեմբերի 23-ին՝ Ուկրաինայի գավաթի Տերնոպոլի դեմ խաղում[10]։ Իր առաջին գոլը եվրոպական առաջնություններում Կովալենկոն խփեց 2016 թվականի փետրվարի 25-ին՝ Շալկե 04-ի դեմ խաղում[11][12]։ Ուկրաինայի առաջնությունում իր դեբյուտը նշեց 2016 թվականի հուլիսի 30-ին՝ Չեռնոմորեցի դեմ խաղում[13]։ 2017 թվականի հունվարին Կովալենկոն ճանաչվեց 2015-2016 մրցաշրջանի Ուկրաինայի առաջնության լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ[14]։
Ուկրաինայի մինչև 20 տարեկանների հավաքականի կազմում Կովալենկոն մասնակցեց 2015 թվականի աշխարհի առաջնությանը[15]։ Նա 2 գոլ խփեց Մյանմարի դեմ խաղում[16] և հետ-տրիկ ձևակերպեց ԱՄՆ-ի դեմ խաղում[17], իսկ Ուկրաինան դուրս մնաց 1/8 եզրափակչից։ Կովալենկոն դարձավ առաջնության լավագույն ռմբարկուն՝ խփած 5 գոլով[18]։