Իսմայլի (ֆուտբոլիստ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Football pictogram.svg
Իսմայլի
Ismaily
Ismaily Gonçalves dos Santos.jpg
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Ismaily Gonçalves dos Santos
Քաղաքացիությունը Բրազիլիա Բրազիլիա
Ծննդյան ամսաթիվ հունվարի 11, 1990(1990-01-11)[1] (29 տարեկան)
Ծննդավայր Իվինիեմա, Մատու Գրոսու դու Սուլ, Central-West Region, Բրազիլիա
Հասակ 177 սմ
Քաշ 78 կգ
Դիրք ձախ պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Ուկրաինա Շախտյոր Դոնեցկ
Համար 31
Պատանեկան կարիերա
Բրազիլիա Իվինիեմա
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2008 ԲրազիլիաԴեսպորտիվո Բրազիլ
2008 Բրազիլիա Սան Բենտու
2009 Բրազիլիա Դեսպորտիվո Բրազիլ
2009-2010 Պորտուգալիա Էշտորիլ Պրայա 30 (1)
2010-2012 Պորտուգալիա Օլյանենսե 42 (2)
2012-2013 Պորտուգալիա Բրագա 12 (1)
2013-ներկա Ուկրաինա Շախտյոր Դոնեցկ 78 (10)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ մարտի 17-ի, 2018:

Իսմայլի (պորտ.՝ Ismaily, հունվարի 11, 1990(1990-01-11)[1], Իվինիեմա, Մատու Գրոսու դու Սուլ, Central-West Region, Բրազիլիա), բրազիլացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Շախտյոր Դոնեցկի կազմում։ Խաղում է ձախ պաշտպանի դիրքում[2]։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Իսմայլին իր պրոֆեսիոնալ կարիերան սկսել է Դեպորտիվո Բրազիլում 2008 թվականին։

2009-10 մրցաշրջանում՝ 19 տարեկան հասակում Իսմայլին տեղափոխվեց Պորտուգալիայի երկրորդ դիվիզիոնում հանդես եկող Էշտորիլ Պրայա։ Իր առաջին մրցաշրջանում նա մասնակցեց թիմի բոլոր խաղերին՝ օգնելով զբաղեցնել 11-րդ տեղը առաջնությունում։

2010 թվականի ամռանը Իմսայլին միացավ Օլյանենսեին։ Իր դեբյուտը նշեց 2010 թվականի սեպտեմբերի 25-ին՝ Պորտուի դեմ խաղում[3]։ Իր առաջին գոլը ակումբի կազմում խփեց 2010 թվականի նոյեմբերի 10-ին՝ Պորտուգալիայի լիգայի գավաթի Օլիվեյրենսեի դեմ խաղում[4]։ Օլյանենսեի կազմում Իսմայլին անցկացրեց 2 մրցաշրջան՝ մասնակցելով 51 խաղի և դառնալով 3 գոլի հեղինակ[5]։

2012 թվականի հունիսի 16-ին Իսմայլին 4 տարվա պայմանագիր կնքեց Բրագայի հետ։ Իր պաշտոնական դեբյուտը նշեց 2012 թվականի օգոստոսի 18-ին՝ Բենֆիկայի դեմ խաղում[6]։ Իր դեբյուտը եվրոպական առաջնություններում նշեց օգոստոսի 22-ին՝ Ուդինեզեի դեմ խաղում։ Այս խաղում նա խփեց իր առաջին գոլը Բրագայի կազմում՝ գրավելով մրցակցի դարպասը 30 մետր հեռավորությունից[7]։

Շախտյոր Դոնեցկ[խմբագրել | խմբագրել կոդը]

2013 թվականի փետրվարին Իսմայլին տեղափոխվեց Շախտյոր Դոնեցկ[8][9]։ Իր դեբյուտը ուկրաինական ակումբի կազմում նշեց 2013 թվականի մայիսի 19-ին՝ Մետալուրգ Զապորոժիեի դեմ խաղում[10]։ Այս խաղում նա դարձավ գոլի հեղինակ՝ օգնելով իր թիմին հաղթել 3-3 հաշվով։ Այս մրցաշրջանում Շախտյորի կազմում նա հաղթեց Ուկրաինայի առաջնությունը։

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվականի մայիսին Իսմայլին հետաքրքրություն հայտնեց հանդես գալու Ուկրաինայի ազգային հավաքականում[11]։

Կարիերայի վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի մարտի 17-ի դրությամբ[12]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Մայրցամաքային Այլ Ընդհանուր
Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Էշտորիլ Պրայա 2009-10 30 1 1 0 7 0 38 1
Օլյանենսե 2010-11 17 1 2 0 5 1 24 2
2011-12 25 1 1 0 1 0 27 1
Ընդհանուր 42 2 3 0 0 0 6 1 51 3
Բրագա 2012-13 12 1 4 0 6 1 2 0 24 2
Շախտյոր Դոնեցկ 2012-13 1 1 0 0 0 0 0 0 1 1
2013-14 11 2 2 0 1 0 0 0 14 2
2014-15 8 0 2 0 0 0 0 0 10 0
2015-16 10 3 6 0 10 0 1 0 27 3
2016-17 28 2 1 0 10 0 1 0 40 2
2017-18 20 2 2 0 8 1 1 0 31 3
Ընդհանուր 78 10 13 0 29 1 3 0 123 11
Կարիերայի ընդհանուր 162 14 21 0 35 2 18 1 236 17

Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրագա
Շախտյոր Դոնեցկ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com — 2000.
  2. «Brazil - Ismaily - Profile with news, career statistics and history - Soccerway»։ us.soccerway.com (անգլերեն)։ Վերցված է 2018-03-18 
  3. «FC Porto - SC Olhanense, Sep 25, 2010 - Liga NOS - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-03-18 
  4. «SC Olhanense - UD Oliveirense, Nov 10, 2010 - Taça CTT - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-03-18 
  5. «Ismaily - SC Olhanense» (անգլերեն)։ Վերցված է 2018-03-18 
  6. «SL Benfica - SC Braga, Aug 18, 2012 - Liga NOS - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-03-18 
  7. uefa.com (2012-08-22)։ «UEFA Champions League 2012/13 - History - Braga-Udinese – UEFA.com»։ Uefa.com (անգլերեն)։ Վերցված է 2018-03-18 
  8. uefa.com (2013-02-14)։ «Shakhtar sign Braga defender Ismaily»։ UEFA.com (անգլերեն)։ Վերցված է 2018-03-18 
  9. Press The Associated։ «Shakhtar Donetsk signs Brazilian defender Ismaily on 5-year deal from Portuguese club Braga»։ Times Colonist։ Վերցված է 2018-03-18 
  10. «Metalurh Zaporizhya - Shakhtar Donetsk, May 19, 2013 - Premier Liga - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-03-18 
  11. источники Внешние։ «Исмаили: Мне было бы приятно защищать честь сборной Украины» (ռուսերեն)։ Վերցված է 2018-03-18 
  12. «Ismaily»։ worldfootball.net (en-GB)։ Վերցված է 2018-03-18 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]