Դենտինիո
![]() | |||
Անձնական տվյալներ | |||
Ամբողջական անուն | Բրունո Ֆերեյրա Բոնֆիմ | ||
Քաղաքացիությունը |
![]() | ||
Ծննդյան ամսաթիվ | հունվարի 19, 1989 (34 տարեկան) | ||
Ծննդավայր | Դուկի դի Կաշիաս, Ռիո դե Ժանեյրո, Բրազիլիա | ||
Հասակ | 176 սմ | ||
Քաշ | 71 կգ | ||
Դիրք | հարձակվող | ||
Ակումբային տեղեկություններ | |||
Ներկա ակումբ |
![]() | ||
Համար | 9 | ||
Պատանեկան կարիերա | |||
![]() | |||
Մասնագիտական կարիերա* | |||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) |
2007-2011 թթ. 2011-ներկա 2013 |
![]() ![]() → ![]() |
187 (55) 36 (5) 8(0) | |
Ազգային հավաքական | |||
2009 |
![]() | 6 (1) | |
| |||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը ըստ 9 օգոստոսի 2015 (UTC): |
Դենտինիո (պորտ.՝ Dentinho, իրական անունն է Բրունո Ֆերեյրա Բոնֆիմ (պորտ.՝ Bruno Ferreira Bonfim), 19 հունվարի, 1989, Սան Պաուլու, Բրազիլիա), բրազիլացի ֆուտբոլիստ, Դոնեցկի «Շախտյորի» հարձակվող։ Խաղացել է Բրազիլիայի ֆուտբոլի երիտասարդական հավաքականում։
Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]
«Կորինտիանսում» դեբյուտը կայացել է 2007 թվականին՝ «Պալմեյրասի» դեմ խաղում։ Թիմում առաջին գոլը խփել է Լիգա Պալուսիտայի շրջանակներում՝ «Ֆլումինենսեի» դեմ խաղում։ 2008 թվականին դարձավ թիմի առաջատարներից մեկը և օգնեց «Կորինտիանսին» վերադառնալ Սերիա Ա։ 2008 թվականին հայտնվեց տեղեկություն, որ Դենտինիոյով հետաքրքրվում են այնպիսի ակումբներ, ինչպես օրինակ «Արսենալը», «Բարսելոնան» և «Ռեալ Մադրիդը»[1][2], հետո նաև «Բենֆիկան», «Վալենսիան», «Ջենոան», «Ինտերը», «Լիոնը», «Նապոլին», «Ռոման», «Ֆեներբահչեն», «Յուվենտուսը», «Զենիթը» և ԲԿՄԱն[3][4][5][6][7][8]։
2010 թվականի մարտի 10-ին «Լիբերտադորեսի գավաթում» բացեց գոլերի հաշիվը, գոլ խփելով Կոլումբիական «Ինդեպենդիենտե Մեդելին» ակումբի դարպասը։ «Կորինտիանսում» սկսել է խաղալ 31 համարով, իսկ հետո 11։
Պայմանագիրը ակումբի հետ կնքվել էր մինչը 2013 թվականը։
2011 թվականի մայիսի 18-ին «Կորինտիանսի» պաշտոնական կայքում հայտնվեց տեղեկություն, որ Դենտինիոն տեղափոխվում է «Դոնեցկի Շախտյոր»[9]։ «Կորինտիանսում» խաղալու ժամանակ (2007-2011 թվականներ) անցկացրել է 187 խաղ և խփել 55 գոլ։
2011 թվականի մայիսի 20-ին «Շախտյորի» պաշտոնական կայքը հաստատեց Դենտինիոյի տրանսֆերը։ Պայմանագիր կնքվել էր 5 տարով, գինը կազմել էր 7,5 միլիոն եվրո[10]։ Դոնեցկում Դենտինիոն անցավ բուժզննում և կնքեց պայմանագիր, բայց «Շախտյորում» նա կխաղար այդ թվականի ամռանից, իսկ մինչ այդ նա հանդես կգա «Կորինտիանսում»[11]։
«Շախտյորի» կազմում, Ուկրաինայի Պրեմիեր Լիգայի շրջանակներում, դեբյուտը կայացել է 2011 թվականի հուլիսի 10-ին, 2011-12 մրցաշրջանի առաջին տուրում, Դոնբաս Արենայում, Կիևի «Օբոլոնի» դեմ խաղում (4-0)[12]։ Այդ խաղում 57-րդ րոպեին Տեյշեյրայի փոխարեն մտնելով խաղադաշտ, 6 րոպե անց Իգոր Բերեզովսկու դարպասին գոլ խփեց։
2013 թվականի հունվարի 24-ին «Բեշիկթաշը» վարձակալեց նրան[13].
Հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]
Բրազիլիայի երիտասարդական հավաքականում 2009 թվականին նա հաղթեց Հարավային Ամերիկայի երիտասարդական առաջնությունը։ Մրցաշարում անցկացրած վեց խաղերի ընթացքում խփեց ընդամենը մեկ գոլ՝ Չիլիի դարպասին (1-2)։
Դենտինիոն համարվում է Բրազիլիայի ազգային հավաքական հայտնվողների թեկնածուներից մեկը[14]։
Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Բրազիլիայի Սերիա B-ի հաղթող։ 2008
- Լիգա Պալուսիտայի հաղթող։ 2009
- Բրազիլիայի գավաթի հաղթող։ 2009
- Հարավային Ամերիկայի երիտասարդական առաջնություն։ 2009
- Ուկրաինայի չեմպիոն։ 2011-12
- Ուկրաինայի գավաթի հաղթող։ 2011-12
Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Լեգենդար բրազիլացի ֆուտբոլիստ Պելեն գովել է Դենտինիոյին և ասել, որ ճիշտ ղեկավարությամբ նա կդառնա լավագույնն աշխարհում[15]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Խաղացողի դոսյեն» (ռուսերեն)։ Sports.ru։ Արխիվացված օրիգինալից 2012-07-31-ին։ Վերցված է 20.05.2011
- ↑ ««Ռեալը» նշան է բռնել Տեվեսի վրա, բայց զգուշանում է սեր Ալեքսի վնասակարությունից» (ռուսերեն)։ Տերիկոն։ 14.11.2008։ Արխիվացված օրիգինալից 2012-07-31-ին։ Վերցված է 20.05.2011
- ↑ ««Լիոնը» մտածում է այն բրազիլացիների մասին, որոնց որ «Դինամոն»» (ռուսերեն)։ Տերիկոն։ 27.01.2009։ Արխիվացված օրիգինալից 2012-07-31-ին։ Վերցված է 20.05.2011
- ↑ «Juventus, per Dentinho anche Zenit e Cska» (իտալերեն)։ itasportpress.it։ 03.02.2009։ Արխիվացված օրիգինալից 2012-07-31-ին։ Վերցված է 20.05.2011
- ↑ «Dentinho, è derby d'Italia Juve-Inter» (իտալերեն)։ itasportpress.it։ 01.04.2009։ Արխիվացված օրիգինալից 2012-07-31-ին։ Վերցված է 20.05.2011
- ↑ «Il Benfica può anticipare quattro club italiani per Dentinho» (իտալերեն)։ itasportpress.it։ 20.04.2010։ Արխիվացված օրիգինալից 2012-07-31-ին։ Վերցված է 20.05.2011
- ↑ «Il Fenerbahce soffia Dentinho a quattro italiane» (իտալերեն)։ itasportpress.it։ 01.02.2010։ Արխիվացված օրիգինալից 2012-07-31-ին։ Վերցված է 20.05.2011
- ↑ «Roma, dopo Ronaldo anche Dentinho chiama Adriano al Corinthians» (իտալերեն)։ itasportpress.it։ 12.12.2010։ Արխիվացված օրիգինալից 2012-07-31-ին։ Վերցված է 20.05.2011
- ↑ «Dentinho é liberado pelo Corinthians» (պորտուգալերեն)։ «Կորինտիանսի» պաշտոնական կայք։ 18.05.2011։ Արխիվացված օրիգինալից 2012-07-31-ին։ Վերցված է 20.05.2011
- ↑ «Դենտինիոն՝ «Շախտյորի» նորեկը» (ռուսերեն)։ «Շախտյորի» պաշտոնական կայք։ 20.05.2011։ Արխիվացված օրիգինալից 2012-07-31-ին։ Վերցված է 20.05.2011
- ↑ «Լուչեսկու։ «Դենտինիոն Շախտյոր կգա ամառը»» (ռուսերեն)։ Football.ua։ 21.05.2011։ Արխիվացված օրիգինալից 2012-07-31-ին։ Վերցված է 21.05.2011
- ↑ ««Շախտյորը» ջախջախում է «Օբոլոնին»» (ռուսերեն)։ Football.ua։ 10.07.2011։ Արխիվացված օրիգինալից 2012-07-31-ին։ Վերցված է 19.07.2011
- ↑ Դենտինիոն ուղարկվեց Թուրքիա
- ↑ «Շախտյորը մոտ է «Կորինտիանսի» ֆորվարդին գնելուն» (ռուսերեն)։ Football.ua։ 11.05.2011։ Արխիվացված օրիգինալից 2012-07-31-ին։ Վերցված է 20.05.2011
- ↑ .««Շախտյոր» է գալիս «երկրորդ Ռոնալդոն»» (ռուսերեն)։ sport.segodnya.ua։ 18.05.2011։ Արխիվացված օրիգինալից 2012-07-31-ին։ Վերցված է 20.05.2011
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|