Տայսոն (ֆուտբոլիստ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Football pictogram.svg
Տայսոն
Taison
Taіson 2015.jpg
Տայսոնը Շախտյորի կազմում 2015 թվականին
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Taison Barcellos Freda
Քաղաքացիությունը Բրազիլիա Բրազիլիա
Ծննդյան ամսաթիվ հունվարի 13, 1988(1988-01-13)[1] (31 տարեկան)
Ծննդավայր Պելոտաս, Ռիու Գրանդի դու Սուլ, Բրազիլիա
Հասակ 172 սմ
Քաշ 64 կգ
Դիրք հարձակվողական կիսապաշտպան,․վինգեր
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Ուկրաինա Շախտյոր Դոնեցկ
Համար 7
Պատանեկան կարիերա
2004-2007 Բրազիլիա Ինտերնասիոնալ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2007-2010 Բրազիլիա Ինտերնասիոնալ 69 (9)
2010-2013 Ուկրաինա Մետալիստ Խարկով 57 (13)
2013-ներկա Ուկրաինա Շախտյոր Դոնեցկ 109 (19)
Ազգային հավաքական
2016-ներկա Բրազիլիա Բրազիլիա 5 (1)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ մարտի 3-ի, 2018:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ մարտի 3-ի, 2018

Տայսոն Բարսելոս Ֆրեդա, կամ պարզապես Տայսոն (պորտ.՝ Taison Barcellos Freda, հունվարի 13, 1988(1988-01-13)[1], Պելոտաս, Ռիու Գրանդի դու Սուլ, Բրազիլիա), բրազիլացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Դոնեցկի Շախտյորի կազմում։ Խաղում է հարձակվողական կիսապաշտպանի և վինգերի դիրքում[2]։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինտերնասիոնալ[խմբագրել | խմբագրել կոդը]

Իր պրոֆեսիոնալ կարիերան Տայսոնը սկսել է Ինտերնասիոնալում։ Ինտերնասիոնալի առաջին թիմում իր դեբյուտը նշել է 2009 թվականին՝ շուտով դառնալով թիմի հիմնական խաղացող։ 2009 թվականին դարձավ Լիգա Գաուշուի լավագույն ռմբարկու՝ խփած 15 գոլերով՝ օգնելով իր թիմին հաղթել առաջնությունը[3]։ Թեև Տայսոնը Ինտերնասիոնալի կազմում չհաղթեց Բրազիլիայի Սերիա A-ն, նա 2010 թվականին հաղթեց Լիբերտադորեսի գավաթը՝ եզրափակչում պարտության մատնելով մեքսիկական Գվադալախարային[4][5]։

Մետալիստ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տայսոնի ծառայություններով հետաքրքրված էին Նապոլին և Վոլֆսբուրգը[6], սակայն 2010 թվականին նա տեղափոխվեց Խարկովի Մետալիստ 6 միլիոն եվրոյի դիմաց[7]։ Նա սկսեց լավ հանդես գալ Ուկրաինայում՝ ստվերելով Վիլյանին որպես լավագույն նոր տրանսֆեր։ Իր դեբյուտը նշեց սեպտեմբերի 12-ին՝ Զարյա Լուգանսկի դեմ խաղում[8]։ Իր առաջին գոլը խփեց սեպտեմբերի 19-ին՝ Արսենալ Կիևի դեմ խաղում[9]։ Մետալիստի կազմում Տայսոնը անցկացրեց 3 մրցաշրջան՝ անցկացնելով 83 հանդիպում և դառնալով 20 գոլի հեղինակ։

Շախտյոր Դոնեցկ[խմբագրել | խմբագրել կոդը]

2013 թվականի հունվարի 1-ին Տայսոնը տեղափոխվե Շախտյոր Դոնեցկ 12․4 միլիոն եվրոյի դիմաց[10][11]։ Իր դեբյուտը Շախտյորի կազմում նշեց փետրվարի 13-ին՝ Չեմպիոնների Լիգայի Բորուսիա Դորտմունդի դեմ խաղում[12][13]։ Իր առաջին գոլը խփեց մայիսի 19-ին՝ Մետալուրգ Զապորոժիեի դեմ խաղում։ Այս խաղում նա տվեց նաև գոլային փոխանցում և ճանաչվեց խաղի լավագույն ֆուտբոլիստ[14]։ Մայիսի 22-ին՝ Ուկրաինայի գավաթի եզրափակչի Չեռնոմորեց Օդեսայի դեմ խաղում Տայսոնը դարձավ գոլի հեղինակ՝ օգնելով իր թիմին հաղթել 3-0 հաշվով ու նվաճել Ուկրաինայի գավաթը[15]։ Հուլիսի 10-ին բրազիլացին գոլի հեղինակ դարձավ նաև Ուկրաինայի սուպերգավաթի Չեռնոմորեցի դեմ խաղում, իսկ Շախտյորը հաղթեց Ուկրաինայի սուպերգավաթը[16]։ Իր առաջին գոլը Չեմպիոնների Լիգայում խփեց 2013 թվականի հոկտեմբերի 2-ին՝ Մանչեսթեր Յունայթեդի դեմ խաղում[17][18]։

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուկրաինայի հավաքականի գլխավոր մարզիչ Միխայիլ Ֆոմենկոն հայտարարեց, որ Տայսոնը կարող է հանդես գալ Ուկրաինայի ազգային հավաքականի կազմում։ Տայսոնը հայտարարեց, որ եթե նրան հայտարարեն Ուկրաինայի հավաքական, նա կընդունի հրավերը[19]։ Այնուամենայնիվ, 2016 թվականի օգոստոսի 22-ին Տայսոնը հրավիրվեց Բրազիլիայի ազգային հավաքական։ Իր դեբյուտը նշեց սեպտեմբերի 7-ին՝ Կոլումբիայի դեմ խաղում[20][21]։ Իր առաջին գոլը խփեց 2017 թվականի հունիսի 13-ին՝ Ավստրալիայի դեմ խաղում[22][23]։

Կարիերայի վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի մարտի 3-ի դրությամբ[24]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Մայրցամաքային Այլ Ընդհանուր
Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Ինտերնասիոնալ 2008 30 2 - - 9 0 - - 39 2
2009 28 4 12 7 4 0 19 15 63 26
2010 11 3 - - 11 0 14 4 36 7
Ընդհանուր 69 9 12 7 24 0 33 19 138 35
Մետալիստ Խարկով 2010–11 21 8 0 0 6 1 0 0 27 9
2011–12 23 2 0 0 13 5 0 0 36 7
2012–13 13 3 1 0 6 1 0 0 20 4
Ընդհանուր 57 13 1 0 25 7 0 0 83 20
Շախտյոր Դոնեցկ 2012–13 11 2 3 1 2 0 0 0 16 3
2013–14 19 1 4 1 8 1 1 1 32 4
2014–15 21 4 6 0 8 0 1 0 36 4
2015–16 18 6 6 1 17 1 1 0 42 8
2016–17 24 5 3 1 12 4 1 0 40 10
2017–18 16 1 1 0 7 1 1 0 25 2
Ընդհանուր 109 19 23 4 54 7 5 1 191 31
Կարիերայի ընդհանուր 235 41 36 11 103 14 38 20 412 86

Միջազգային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի մարտի 3-ի դրությամբ[24]

Բրազիլիա
Տարի Խաղեր Գոլեր
2016 2 0
2017 3 1
Ընդհանուր 5 1

Միջազգային գոլեր[խմբագրել | խմբագրել կոդը]

# Ամսաթիվ Մարզադաշտ Մրցակից Հաշիվ Արդյունք Մրցաշար
1. Հունիսի 13, 2017 Մելբուրն Կրիկետ Գրաունդ, Մելբուրն, Ավստրալիա Ավստրալիա Ավստրալիա
3–0
4–0
Ընկերական խաղ

Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինտերնասիոնալ

Շախտյոր Դոնեցկ

Անհատական[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com — 2000.
  2. «Brazil - Taison - Profile with news, career statistics and history - Soccerway»։ us.soccerway.com (անգլերեն)։ Վերցված է 2018-03-04 
  3. «Summary - Gaúcho 1 - Brazil - Results, fixtures, tables and news - Soccerway»։ int.soccerway.com (անգլերեն)։ Վերցված է 2018-03-04 
  4. «Internacional vs. Guadalajara - 19 August 2010 - Soccerway»։ int.soccerway.com (անգլերեն)։ Վերցված է 2018-03-04 
  5. «Guadalajara vs. Internacional - 12 August 2010 - Soccerway»։ int.soccerway.com (անգլերեն)։ Վերցված է 2018-03-04 
  6. «FINISHED: Internacional Star Taison On Wolfsburg Radar - Report | Goal.com»։ www.goal.com (անգլերեն)։ Վերցված է 2018-03-04 
  7. «Metalist Kharkiv Set To Sign Internacional Forward Taison - Report | Goal.com»։ www.goal.com (անգլերեն)։ Վերցված է 2018-03-04 
  8. «Metalist Kharkiv - Zorya Luhansk, Sep 12, 2010 - Premier Liga - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-03-04 
  9. «Arsenal Kyiv - Metalist Kharkiv, Sep 19, 2010 - Premier Liga - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-03-04 
  10. Association Press (2013-01-11)։ «Chelsea beaten by Shakhtar Donetsk to sign Metalist Kharkiv's Taison»։ the Guardian (անգլերեն)։ Վերցված է 2018-03-04 
  11. «Shakhtar sign Chelsea target Taison from Metalist | Goal.com»։ www.goal.com (անգլերեն)։ Վերցված է 2018-03-04 
  12. uefa.com (2013-02-13)։ «UEFA Champions League 2012/13 - History - Shakhtar Donetsk-Dortmund – UEFA.com»։ Uefa.com (անգլերեն)։ Վերցված է 2018-03-04 
  13. «Shakhtar Donetsk 2-2 Borussia Dortmund: Hummels makes amends to put Germans in pole position | Goal.com»։ www.goal.com (անգլերեն)։ Վերցված է 2018-03-04 
  14. «Metalurh Zaporizhya vs. Shakhtar Donetsk - 19 May 2013 - Soccerway»։ int.soccerway.com (անգլերեն)։ Վերցված է 2018-03-04 
  15. «Shakhtar Donetsk - Chornomorets Odessa, May 22, 2013 - Ukrainian Cup - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-03-04 
  16. «Chornomorets Odessa - Shakhtar Donetsk, Jul 10, 2013 - Ukrainian Super Cup - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-03-04 
  17. «Shakhtar Donetsk 1-1 Manchester United»։ BBC Sport (en-GB)։ 2013-10-02։ Վերցված է 2018-03-04 
  18. uefa.com (2013-10-02)։ «UEFA Champions League 2013/14 - History - Shakhtar Donetsk-Man. United – UEFA.com»։ Uefa.com (անգլերեն)։ Վերցված է 2018-03-04 
  19. «Taison may soon be naturalized and play for Ukraine» (անգլերեն)։ Վերցված է 2018-03-04 
  20. «Brazil vs. Colombia - Football Match Summary - September 7, 2016 - ESPN»։ ESPN.com։ Վերցված է 2018-03-04 
  21. FIFA.com։ «2018 FIFA World Cup Russia™ - Matches - Brazil-Colombia - FIFA.com»։ FIFA.com (en-GB)։ Վերցված է 2018-03-04 
  22. «Australia v Brazil Match Report, 13/06/2017, Friendlies | Goal.com»։ www.goal.com (անգլերեն)։ Վերցված է 2018-03-04 
  23. Connolly Paul (2017-06-13)։ «Australia 0-4 Brazil: international friendly – as it happened»։ The Guardian (en-GB)։ ISSN 0261-3077։ Վերցված է 2018-03-04 
  24. 24,0 24,1 «Taison»։ worldfootball.net (en-GB)։ Վերցված է 2018-03-04 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]