Ֆրեդ (ֆուտբոլիստ, 1993)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Ֆրեդ (ֆուտբոլիստ)ից)
Jump to navigation Jump to search
Football pictogram.svg
Ֆրեդ
պորտ.՝ Fred
Frederico Rodrigues Santos.jpg
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Ֆրեդերիկո Ռոդրիգես Սանտոս
Ազգությունը Բրազիլացի
Քաղաքացիությունը Բրազիլիա Բրազիլիա
Մականուն Ֆրեդինյո
Ծննդյան ամսաթիվ մարտի 5, 1993 (26 տարեկան)
Ծննդավայր Բելու Հորիզոնտի, Բրազիլիա
Հասակ 169 սմ
Քաշ 62 կգ
Դիրք կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ ԱնգլիաՄանչեսթեր Յունայթեդ
Համար 55
Պատանեկան կարիերա
1996-2002 թթ. ԲրազիլիաԻնտերնասիոնալ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2012-2013 թթ.
2013-2018 թթ.
2018-ներկա

ԲրազիլիաԻնտերնասիոնալ
ՈւկրաինաՇախտյոր Դոնեցկ

Անգլիա Մանչեսթեր Յունայթեդ

33 (7)
48 (3)

0 (0)
Ազգային հավաքական
2014-ներկա ԲրազիլիաԲրազիլիա 6 (0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ օգոստոսի 14, 2015 (UTC):

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ հունիսի 23, 2015 (UTC)
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ֆրեդ (այլ կիրառումներ)

Ֆրեդերիկո Ռոդրիգես Սանտոս (պորտ.՝ Frederico Rodrigues Santos, մարտի 5, 1993 թվական, Բելու Հորիզոնտի, Բրազիլիա), առավել հայտնի է Ֆրեդ (պորտ.՝ Fred), բրազիլացի ֆուտբոլիստ, Մանչեսթեր Յունայթեդի և Բրազիլիայի հավաքականի կիսապաշտպանը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Համարվում է «Ատլետիկո Մինեյրոյի» և «Ինտերնասիոնալի» ֆուտբոլային դպրոցների սանը։ Պրոֆեսիոնալ մակարդակում դեբյուտը կայացել է 2012 թվականին, «Ինտերում»։ Բրազիլիայի առաջնության շրջանակներում «Կոլորադոսում» անցկացնելով 33 խաղ և խփելով 7 գոլ (2012—2013 թթ. նա խաղացել է նաև Լիգա Գաուշույում, անցկացնելով 20 խաղ և խփելով 2 գոլ)՝ Ֆրեդը իր վրա հրավիրեց շատ արտասահմանյան և բրազիլական ակումբների ուշադրությունը։

2013 թվականի հունիսի 26-ին ուկրաինական «Շախտյորի» հետ կնքեց 5-ամյա պայմանագիր։ Տրանսֆերի արժեքը կազմեց 15 միլիոն եվրո։ «Շախտյորում» դեբյուտը կայացել է 2013 թվականի հունիսի 27-ին՝ Միացյալ մրցաշարի շրջանակներում, պետերբուրգի «Զենիթի» դեմ խաղում։ Առաջին պաշտոնական՝ Օդեսսայի «Չերնոմորեցի» դեմ խաղում դարձավ դուբլի հեղինակ։

2014 թվականի նոյեմբերի 12-ին հավաքականում՝ Թուրքիայի դեմ ընկերական խաղում կայացավ դեբյուտը։

2014 թվականին, ըստ Wonderkids-2014-ի տվյալների մտավ ամենատաղանդավոր երիտասարդ ֆուտբոլիստների հարյուրյակի մեջ[1]

2015 թվականի հուլիսի 27-ին հանձնեց դրական դոպինգի նմուշ։ Արյան մեջ հայտնաբերվեց հիդրոքլորոտիազիդ[2]։

2018 թվականին Ֆրեդը տեղափոխվեց Մանչեսթեր Յունայթեդ։Ֆուտբոլիստը ակումբի հետ կնքեց 4 տարվա պայմանագիր,իսկ տրանսֆերը արժեցավ 52 միլիոն ֆունտ-ստեռլինգ։

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

ԲրազիլիաԻնտերնասիոնալ
  • Լիգա Գաուշույի հաղթող (2)։ 2012, 2013
ՈւկրաինաՇախտյոր

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]