Յարոսլավ Ռակիցկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Football pictogram.svg
Յարոսլավ Ռակիցկի
ուկր.՝ Ярослав Володимирович Ракицький
Yaroslav Rakitskiy10.JPG
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Յարոսլավ Վլադիմիրովիչ Ռակիցկի
Ազգությունը ուկրաինացի
Քաղաքացիությունը Ուկրաինա Ուկրաինա
Ծննդյան ամսաթիվ օգոստոսի 3, 1989(1989-08-03)[1][2][3] (33 տարեկան)
Ծննդավայր Պերշոտրավենսկ, Ուկրաինա
Հասակ 180 սմ
Քաշ 70 կգ
Դիրք պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Ուկրաինա Շախտյոր
Համար 44
Պատանեկան կարիերա
2006-2009 Ուկրաինա Շախտյոր
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2009-ներկա Ուկրաինա Շախտյոր 165 (8)
Ազգային հավաքական
2008-2011 Ուկրաինա Ուկրաինա Մ21 17 (3)
2009-ներկա Ուկրաինա Ուկրաինա 44 (4)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ նոյեմբերի 19, 2016:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ նոյեմբերի 16, 2016

Յարոսլավ Վլադիմիրովիչ Ռակիցկի (ուկր.՝ Ярослав Володимирович Ракицький, օգոստոսի 3, 1989(1989-08-03)[1][2][3], Պերշոտրավենսկ, Դնեպրոպետրովսկի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), ուկրաինացի ֆուտբոլիստ, պաշտպան։ Հանդես է գալիս ուկրաինական «Շախտյորի» և Ուկրաինայի ազգային հավաքականի կազմում։

Յարոսլավը արդեն 13 տարի դոնեցկյան ակումբի կազմում է։ Թիմի կազմում դարձել է Ուկրաինայի չեմպիոն, գավաթակիր և սուպերգավաթակիր։

Ուկրաինայի երիտասարդական հավաքականի կազմում Յարոսլավը մասնակցել է Եվրոպայի 2011 թվականի առաջնությանը։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

«Շախտյոր»[խմբագրել | խմբագրել կոդը]

2009/10[խմբագրել | խմբագրել կոդը]

2009 թվականին Յարոսլավ Ռակիցկին պայմանագիր է կնքել ուկրաինական «Շախտյորի» հետ։ Առաջին թիմի կազմում նա իր դեբյուտը նշել է 2009/10 մրցաշրջանի շրջանակներում կայացած «Օդեսայի» դեմ խաղում՝ 20 տարեկան հասակում։ Ուկրաինայի առաջնության շրջանակներում իր դեբյուտը Յարոսլավը նշել է օգոստոսի 31-ին՝ «Զարյայի» դեմ խաղում։ Հանդիպումն ավարվել է 3-1 հաշվով։ Թիմի կազմում իր առաջին գոլը Ռակիցկին խփել է Ուկրաինայի գավաթի խաղարկության շրջանակներում կայացած «Եդնիստ Պլիսկիի» դեմ խաղում։

Յարոսլավը թիմի կազմում անցկացրած առաջին մրցաշրջանում մասնակցել է 37 հանդիպման՝ որից 24-ը Ուկրաինայի առաջնության շրջանակներոյմ և դարձել 2 գոլի հեղինակ։ Ռակիցկին օգնել է իր թիմին դառնալ Ուկրաինայի չեմպիոն[4]։

2010/11[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռակիցկին 2010/11 մրցաշրջանում իր առաջին հանդիպումը անցկացրել է «Տավրիայի» դեմ, որն ավարտվել է 7-1 հաշվով[5]։ Մրցաշրջանի առաջին գոլը նա խփել է 2010 թվականի հուլիսի 10-ին՝ «Կրիվբաս»-ի դեմ խաղում[6]։ Նա գոլի հեղինակ է դարձել է նաև Չեմպիոնների լիգայի շրջանակներում կայացած «Բարսելոնայի» դեմ խաղում, որն ավարտվել է 6-1 հաշվով, իսկ Յարոսլավը խփել է իր թիմի միակ գոլը[7]։

Մրցաշրջանի արդյունքում Ռակիցկին մասնակցել է 34 հանդիպման՝ դառնալով 2 գոլի հեղինակ։ Նա նաև օգնել է թիմին նորից դառնալ Ուկարինայի չեմպիոն[8]։

2011/12[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականի հոկտեմբերի 29-ին՝ «Օլեքսանդրիայի» դեմ խաղում Յարոսլավը ստացել է իր առաջին կարմիր քարտը[9]։ Մրցաշրջանի ընթացքում իր առաջին գոլը նա խփել է 2012 թվականի ապրիլի 7-ին՝ «Դինամո Կիև»-ի դեմ խաղում, որն ավարտվել է 2-0 հաշվով[10]։ Նա գոլի հեղինակ է դարձել նաև «Տավրիայի» դեմ խաղում, որն ավարտվել է 3-1 հաշվով[11]։

Մրցաշրջանի արդյունքում Յարոսլավ Ռակիցկին մասնակցել է 37 հանդիպման՝ որից 27-ը Ուկրաինայի առաջնության շրջանակներում և դարձել է 2 գոլի հեղինակ[12]։ Մրցաշրջանի արդյունքում «Շախտյորը» 3-րդ տարին անընդմեջ հռչակվել է Ուկրաինայի չեմպիոն, ինչպես նաև դարձել Ուկրաինայի գավաթակիր[13][14]։

2012/13[խմբագրել | խմբագրել կոդը]

2012 թվականի օգոստոսի 26-ին՝ «Կարպատի» դեմ խղաում Յարոսլավը գոլային փոխանցում է կատարել Հենրիխ Մխիթարյանին[15], և ճանաչվել է հանդիպման լավագույն ֆուտբոլիստ[16]։ Շախտյորը այս մրցաշրջանում ևս դարձել է Ուկրաինայի չեմպիոն և գավաթակիր։

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուկրաինայի ազգային հավաքականի կազմում Յարոսլավ Ռակիցկին իր դեբյուտը նշել է 2009 թվականի հոկտեմբերի 10-ին՝ Անգլիայի հավաքականի դեմ խաղում։ Հավաքականի կազմում իր առաջին գոլը Ռակիցկին խփել է 4 օր անց՝ Անդորրայի հավաքականի դեմ խաղում, որն ավարտվել է 6-0 հաշվով։ Իր երկրորդ գոլը նա խփել է 2010 թվականի սեպտեմբերի 7-ին՝ Չիլիի հավաքականի դեմ խաղում[17]։

Վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբ Մրցաշրջան Լիգա Գավաթ Եվրոգավաթ Այլ Արդյունք
Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ
Շախտյոր 2009/10 24 0 4 0 9 1 37 1
2010/11 21 1 2 0 10 1 1 0 34 2
2011/12 27 2 5 0 4 0 1 0 37 2
2012/13 24 1 2 0 8 0 1 0 35 1
2013/14 23 0 1 0 7 0 1 0 32 0
2014/15 18 2 5 0 8 0 1 0 32 2
2015/16 18 2 2 0 13 1 1 0 34 3
Արդյունք 155 8 21 0 59 3 6 0 241 10

Միջազգային[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուկրաինա
Տարի Խաղ Գոլ
2009 4 1
2010 4 1
2011 5 1
2012 7 0
2013 6 1
2014 3 0
2015 9 0
Արդյունք 38 4

Միջազգային գոլեր[խմբագրել | խմբագրել կոդը]

No Ամսաթիվ Վայր Մրցակից Արդյունք Հաշիվ Մրցաշար
1. հոկտեմբերի 14, 2009 Անդորա լա Վելյա, Անդորրա Անդորրա Անդորրա 4–0 6–0 ԱԱ 2010, Որակավորման փուլ
2. սեպտեմբերի 7, 2010 Կիև, Ուկրաինա Չիլի Չիլի 2–0 2–1 Ընկերական
3. փետրվարի 8, 2011 Պարալիմնի, Կիպրոս Ռումինիա Ռումինիա 1–0 2–2 Կիպրոսի մրցաշար 2011
4. սեպտեմբերի 6, 2013 Լվով, Ուկրաինա Սան Մարինո Սան Մարինո 9–0 9–0 ԱԱ 2014, Որակավորման փուլ

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ուկրաինայի չեմպիոն - 2009/10, 2010/11, 2011/12, 2012/13, 2013/14
  • Ուկրաինայի գավաթակիր - 2010/11, 2011/12, 2012/13, 2015/16
  • Ուկրաինայի սուպերգավաթակիր - 2010, 2012, 2013, 2014, 2015

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 FBref.com(բազմ․)
  3. 3,0 3,1 As (իսպ.)Madrid: Grupo PRISA, 1967.
  4. «Ukraine 2009/10»։ Վերցված է սեպտեմբերի 7, 2012 
  5. «Shakhtar age their rage in Super Cup rout»։ Վերցված է սեպտեմբերի 7, 2012 
  6. «Shakhtar Donetsk vs Kryvbas 2-0»։ Վերցված է սեպտեմբերի 7, 2012 
  7. «Barcelona vs Shakhtar Donetsk 5-1»։ Վերցված է սեպտեմբերի 7, 2012 
  8. «Ukraine 2010/11»։ Վերցված է սեպտեմբերի 8, 2012 
  9. «Oleksandria vs Shakhtar 2-3»։ Վերցված է սեպտեմբերի 18, 2012 
  10. «Shakhtar vs Dynamo Kyiv 2-0»։ Վերցված է սեպտեմբերի 8, 2012 
  11. «Shakhtar vs Tavriya 3-1»։ Վերցված է սեպտեմբերի 8, 2012 
  12. «Ukraine 2011/12»։ Վերցված է սեպտեմբերի 8, 2012 
  13. «Shakhtar keep hold of Ukrainian Cup»։ Վերցված է սեպտեմբերի 8, 2012 
  14. «Ukraine 2011/12»։ Վերցված է սեպտեմբերի 13, 2012 
  15. «Shakhtar Donetsk vs Karpaty 3-0»։ Վերցված է սեպտեմբերի 8, 2012 
  16. «Rakitskiy named as Man of the Match»։ Վերցված է սեպտեմբերի 8, 2012 
  17. «Ukraine vs Chile 2-1»։ Վերցված է սեպտեմբերի 8, 2012 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]