Սեյմուս Կոլման
Սեյմուս Կոլման իռլ.՝ Séamus Coleman | ||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
![]() Կոլմանը 2013 թվականին Իռլանդիայի հավաքականի կազմում | ||||||||||||
Անձնական տվյալներ | ||||||||||||
Ամբողջական անուն | Սեյմուս Կոլման | |||||||||||
Ազգությունը | իռլանդացի | |||||||||||
Քաղաքացիությունը |
![]() | |||||||||||
Ծննդյան ամսաթիվ | հոկտեմբերի 11, 1988[1][2] (35 տարեկան) | |||||||||||
Ծննդավայր | Դոնեգոլ, Իռլանդիա | |||||||||||
Հասակ | 178 սմ | |||||||||||
Քաշ | 67 կգ | |||||||||||
Դիրք | եզրային պաշտպան | |||||||||||
Ակումբային տեղեկություններ | ||||||||||||
Ներկա ակումբ |
![]() | |||||||||||
Համար | 23 | |||||||||||
Պատանեկան կարիերա | ||||||||||||
| ||||||||||||
Մասնագիտական կարիերա* | ||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | |||||||||
| ||||||||||||
Ազգային հավաքական‡ | ||||||||||||
| ||||||||||||
| ||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
Սեյմուս Կոլման (իռլ.՝ Séamus Coleman, հոկտեմբերի 11, 1988[1][2], Դոնեգոլ, County Donegal, Օլսթեր, Իռլանդիա), իռլանդացի ֆուտբոլիստ, եզրային պաշտպան։ Հանդես է գալիս անգլիական «Էվերթոն»-ի և Իռլանդիայի ազգային հավաքականի կազմում։
Կոլմանն իր կարիերան սկսել է «Սենտ Կատերին» ֆուտբոլային ակումբի կազմում։ 2006 թվականին պայմանագիր է կնքել Իռլանդիայի Լիգայի շրջանակներում հանդես եկող «Սլիգո Ռովերս»-ի հետ։
2009 թվականին 60000£-ի դիմաց ֆուտբոլիստը տեղափոխվել է անգլիական «Էվերթոն»։ 2010 թվականին Կոլմանը կես մրցաշրջան անցկացրել է Չեմպիոնշիպում հանդես եկող «Բլեքփուլ»-ի կազմում և օգնել է թիմին դառնալ Առաջնության եզրափակչի հաղթող։ Մինչև «Էվերթոն» վերադառնալը Սեյմուսը արդեն իր կարիերայում անցկացրել էր 200 հանդիպում։
Կոլմանը Իռլանդիայի հավաքականի կազմում հանդես է գալիս 2011 թվականից և մինչ օրս մասնակցել է 43 պաշտոնական հանդիպման։ Նա հավաքականի կազմում 2011 թվականին դարձել է Ազգերի գավաթի հաղթող, 2009 և 2010 թվականներին Իռլանդիայի ֆուտբոլի ասոցիացիայի կողմից ճանաչվել է Մ21 տարեկանների լավագույն ֆուտբոլիստ։ Հավաքականի կազմում նա մասնակցել է Եվրո 2016-ին, որի ընթացքում երկու անգամ եղել է հավաքականի ավագը՝ Իտալիայի և Ֆրանսիայի հավաքականների դեմ խաղերում։
Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
«Սլիգո Ռովերս»[խմբագրել | խմբագրել կոդը]
Կոլմանը ծնվել է Դոնեգալում։ 2006 թվականին միացել է իռլանդական «Սլիգո Ռովերս»-ին։ Իռլանդիայի լիգայի շրջանակներում նա իր նորամուտը նշել է 2006 թվականի հոկտեմբերին՝ «Դերի Սիթի»-ի դեմ խաղում։ Նա այդ խաղում փոխարինել է Ադամ Հյուգեսին[3]։
Իռլանդական ակումբի կազմում Սեյմուսը իր միակ գոլը խփել է 2008 թվականի մայիսի 17-ին՝ «Բոհեմիանս»-ի դեմ խաղում[4]։ Այդ հանդիպումը ավարտվել է 3-0 հաշվով։
«Էվերթոն»[խմբագրել | խմբագրել կոդը]
2009 թվականի հունվարին Սեյմուս Կոլմանը տեղափոխվել է Պրեմիեր Լիգայում հանդես եկող «Էվերթոն»։ Տրանսֆերն արժեցել է 60000£[5]:
Անգլիական ակումբի կազմում իռլանդացին իր դեբյուտը նշել է 2009 թվականի հոկտեմբերի 22-ին՝ Եվրոպայի լիգայի շրջանակներում կայացած «Բենֆիկա»-ի դեմ խաղում[6]։ Հանդիպումն ավարտվել է 5-0 հաշվով՝ պորտուգալական ակումբի հաղթանակով։ Երեք օր անց նա իր դեբյուտն է նշել Պրեմիեր Լիգայի շրջանակներում՝ մասնակցելով «Տոտենհեմ Հոտսպուր»-ի դեմ խաղին, որն ավարտվել է 2-2 հաշվով[7]։ Կոլմանը ճանաչվել է հանդիպման լավագույն ֆուտբոլիստ։
Անգլիայի գավաթի խաղարկության շրջանակներում Սեյմուսը իր դեբյուտը նշել է 2010 թվականի հունվարի 2-ին՝ «Կարլայլ Յունայթեդ»-ի դեմ խաղում։ Նա 80-րդ րոպեին փոխարինել է Թոնի Հիբբերտին և երկու րոպե անց գոլային փոխանցում է կատարել Թիմ Կեհիլին[8]։ Հանդիպումն ավարտվել է 3-1 հաշվով՝ մերսիսայդցիների հաղթանակով։
«Բլեքփուլ»[խմբագրել | խմբագրել կոդը]
2010 թվականի մարտի 19-ին Սեյմուսը վարձավճարով տեղափոխվել է «Բլեքփուլ»։ Նա իր նորամուտը նշել է «Քրիսթալ Փելաս»-ի դեմ խաղում, որն ավարտվել է 2-2 հաշվով[9]։ Նա իր առաջին գոլն անգլիական թիմի կազմում խփել է ապրիլի 2-ին՝ «Սկանտորպ Յունայթեդ»-ի դեմ խաղում[10]։ Հանդիպումն ավարտվել է 4-2 հաշվով՝ «Բլեքփուլ»-ի հաղթանակով։
Սեյմուս Կոլմանը թիմի կազմում դարձել է Չեմպիոնշիպի եզրափակչի հաղթող։ Եզրափակիչ խաղի ժամանակ «Բլեքփուլ»-ը 3-2 հաշվով հաղթել է «Կարդիֆ Սիթի»-ին[11]։
Վերադարձ «Էվերթոն»[խմբագրել | խմբագրել կոդը]
Վարձակալության ժամկետից հետո Կոլմանը վերադարձել է «Էվերթոն»։ Մինչ այդ՝ 2010 թվականի մայիսի 19-ին նա 4.5 տարով երկարաձգել է «Էվերթոն»-ի հետ գործող պայմանագիրը։
Վերադարձից հետո իռլանդացին իր առաջին գոլը խփել է 2010 թվականի սեպտեմբերի 21-ին՝ Անգլիայի Լիգայի գավաթի խաղարկության շրջանակներում կայացած «Բրենտֆորդ»-ի դեմ խաղում։ Հանդիպումն ավարտվել է 1-1 հաշվով[12]։ Պրեմիեր Լիգայի շրջանակներում նա իր առաջին գոլը խփել է նոյեմբերի 6-ին՝ «Բլեքփուլ»-ի դեմ խաղում, որն ավարտվել է 2-2 հաշվով[13]։ Մրցաշրջանի ընթացքում նա դարձել է 4 գոլի հեղինակ, որից վերջինը խփել է «Չելսի»-ի դեմ խաղում (1-0)[14][15]։
2012 թվականի դեկտեմբերի 31-ին նա 4.5 տարով երկարաձգել է իր պայմանագիրը[16]։
2013 - ներկա[խմբագրել | խմբագրել կոդը]

2013-14 մրցաշրջանի ընթացքում Կոլմանը դարձել է 6 գոլի հեղինակ։ Ապրիլին նա հայտնվել է Պրեմիեր Լիգայի տարվա խորհրդանշական հավաքականի մեջ[17]։ Նա նաև առաջադրվել է որպես «Էվերթոն»-ի տարվա լավագույն ֆուտբոլիստ[18]։ Սեյմուսը մրցաշրջանի ընթացքում ստեղծել է 45 գոլային պահ, և ունեցել է 88% փոխանցումների ճշգրտություն[19]։
2014 թվականի հունիսի 26-ին Սեյմուս Կոլմանը «Էվերթոն»-ի հետ կնքել է 4 տարվա պայմանագիր[20]։ Միջազգային մրցաշարերում կոլմանը իր առաջին գոլը խփել է 2014 թվականի սեպտեմբերի 18-ին՝ Եվրոպայի լիգայի շրջանակներում կայացած «Վոլֆսբուրգ»-ի դեմ խաղում[21]։ Հանդիպումն ավարտվել է 4-1 հաշվով՝ «Էվերթոն»-ի հաղթանակով։ 2015 թվականի փետրվարի 19-ին նա նորից գոլ է խփել Եվրոպայի լիգայի շրջանակներում՝ «Յանգ Բոյզ»-ի դեմ խաղում[22]։
2015-16 մրցաշրջանի ընթացքում Կոլմանը դարձել է ընդամենը մեկ գոլի հեղինակ։ Այդ գոլը նա խփել է 2016 թվականի փետրվարի 6-ին՝ «Սթոք Սիթի»-ի դեմ խաղում[23]։
2016-17 մրցաշրջանում նա իր առաջին գոլը խփել է 2016 թվականի սեպտեմբերի 17-ին՝ «Միդլսբրո»-ի դեմ խաղում, որն ավարտվել է 3-1 հաշվով՝ մերսիսայդցիների հաղթանակով[24]։ Նա իր երկրորդ գոլը խփել է նոյեմբերի 19-ին՝ «Սուոնսի Սիթի»-ի դեմ խաղի 89-րդ րոպեին (1-1)[25]։ 2017 թվականի ընթացքում նա իր առաջին գոլը խփել է հունվարի 21-ին՝ «Քրիսթալ Փելաս»-ի դեմ խաղի 87-րդ րոպեին, իսկ հանդիպումն ավարտվել է 1-0 հաշվով[26]։
Միջազգային[խմբագրել | խմբագրել կոդը]
Երիտասարդական[խմբագրել | խմբագրել կոդը]
Իռլանդիայի Մ21 հավաքականի կազմում Սեյմուս Կոլմանն իր դեբյուտը նշել է 2007 թվականին՝ Շվեդիայի Մ21 հավաքականի դեմ խաղում[27]։ Նա իր առաջին գոլը խփել է 2010 թվականի օգոստոսի 10-ին՝ Էստոնիայի երիտասարդական հավաքականի կազմում[28]։
2009 թվականին Կոլմանը ճանաչվել է Իռլանդիայի Մ21 տարեկանների լավագույն ֆուտբոլիստ[29]։ Նա հաղթել է այդ մրցանակը նաև 2010 թվականին[30]։ 2010 թվականի նոյեմբերին կայացած Իռլանդիայի և Թուրքիայի երիտասարդական հավաքականների միջև կայացած խաղում Սեյմուսը եղել է Իռլանդիայի հավաքականի ավագը[31]։
Ավագ[խմբագրել | խմբագրել կոդը]
Կոլմանը Իռլանդիայի ազգային հավաքական առաջին անգամ հրավիրվել է 2010 թվականի հոկտեմբերին[32]։ Իր նորամուտը հավաքականի կազմում իռլանդացին նշել է 2011 թվականի փետրվարի 8-ին՝ Ազգերի գավաթի խաղարկության շրջանակներում կայացած Ուելսի հավաքականի դեմ խաղում։ Հանդիպումն ավարտվել է 3-0 հաշվով՝ իռլանդացիների հաղթանակով[33]։
2013 թվականի մայիսի 29-ին՝ Անգլիայի հավաքականի դեմ կայացած խաղում Սեյմուս Կոլմանը ճանաչվել է հանդիպման լավագույն ֆուտբոլիստ[34][35]։ 2013 թվականի հոկտեմբերի 11-ին՝ իր 25-րդ տարեդարձի օրը նա եղել է հավաքականի ավագը Գերմանիայի հավաքականի դեմ խաղում, որտեղ իռլանդացիները պարտվել են 3-0 հաշվով[36]։
2016 թվականի մայիսի 31-ին նրա անունը եղել է Եվրո 2016-ին մասնակցող ֆուտբոլիստների շարքում[37]։ Մրցաշարի ընթացքում նա գլխավորել է հավաքականը Իտալիայի հավաքականի դեմ խաղում (1-0)։ Նա եղել է հավաքականի ավագը նաև 1/8-րդ եզրափակչում կայացած Ֆրանսիայի հավաքականի դեմ խաղում, որն ավարտվել է 2-1 հաշվով[38]։
2016 թվականի հոկտեմբերին նա խփել է իր առաջին գոլը Իռլանդիայի հավաքականի կազմում՝ ԱԱ 2018-ի որակավորման փուլի շրջանակներում կայացած Վրաստանի հավաքականի դեմ խաղում[39]։ Այդ հանդիպումն ավարտվել է 1-0 հաշվով։
2017 թվականի մարտի 24-ին Ուելսի հավաքականի դեմ խաղի 69-րդ րոպեին Նիլ Թեյլորը կոշտ սահանկման պատճառով վնասվածք է հասցրել Կոլմանին։ Թեյլորը կարմիր քարտ է ստացել, իսկ իռլանդացիների ավագը դաշտից հեռացել է պատգարակի միջոցով։
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Կոլմանը ունի երկու եղբայր՝ Ֆրանցիսը և Ստեֆենը։ Նրա ծնողները Մաիրե և Հենրի Կոլմաններն են[40]։
2015 թվականի հունիսին Սեյմուս Կոլմանը ամուսնացել է Ռաչել Կունինգամի հետ[41]։ 2016 թվականի փետրվարին ծնվել է նրանց առաջնեկը՝ Լիլին[42]։
Վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]
Ակումբ | Մրցաշրջան | Լիգա | Գավաթ | Լիգայի գավաթ | Այլ | Արդյունք | ||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Դիվիզիա | Խաղ | Գոլ | Խաղ | Գոլ | Խաղ | Գոլ | Խաղ | Գոլ | Խաղ | Գոլ | ||
Սլիգո Ռովերս | 2006 | Պրեմիեր Դիվիզիոն | 3 | 0 | — | 3 | 0 | |||||
2007 | Պրեմիեր Դիվիզիոն | 26 | 0 | — | 26 | 0 | ||||||
2008 | Պրեմիեր Դիվիզիոն | 26 | 1 | — | 26 | 1 | ||||||
Արդյունք | 55 | 1 | — | 55 | 1 | |||||||
էվերթոն | 2009-10 | Պրեմիեր Լիգա | 3 | 0 | 1 | 0 | 0 | 0 | 3 | 0 | 7 | 0 |
2010-11 | Պրեմիեր Լիգա | 34 | 4 | 4 | 1 | 2 | 1 | — | 40 | 6 | ||
2011-12 | Պրեմիեր Լիգա | 18 | 0 | 4 | 0 | 2 | 0 | — | 24 | 0 | ||
2012-13 | Պրեմիեր Լիգա | 26 | 0 | 3 | 1 | 2 | 0 | — | 31 | 1 | ||
2013-14 | Պրեմիեր Լիգա | 36 | 6 | 3 | 1 | 2 | 0 | — | 41 | 7 | ||
2014-15 | Պրեմիեր Լիգա | 35 | 3 | 2 | 0 | 0 | 0 | 5 | 2 | 42 | 5 | |
2015-16 | Պրեմիեր Լիգա | 28 | 1 | 3 | 0 | 3 | 0 | — | 34 | 1 | ||
2016-17 | Պրեմիեր Լիգա | 26 | 4 | 1 | 0 | 1 | 0 | — | 28 | 4 | ||
2017-18 | Պրեմիեր Լիգա | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | |
Արդյունք | 206 | 18 | 21 | 3 | 12 | 1 | 8 | 2 | 247 | 24 | ||
Բլեքփուլ (վարձավճար) | 2009-10 | Չեմպիոնշիպ | 9 | 1 | — | — | 3 | 0 | 12 | 1 | ||
Կարիերայի արդյունք | 269 | 20 | 21 | 3 | 12 | 1 | 11 | 2 | 313 | 26 |
Միջազգային[խմբագրել | խմբագրել կոդը]
Ազգային հավաքական | Տարի | Խաղ | Գոլ |
---|---|---|---|
Իռլանդիա | 2011 | 4 | 0 |
2012 | 5 | 0 | |
2013 | 11 | 0 | |
2014 | 5 | 0 | |
2015 | 7 | 0 | |
2016 | 10 | 1 | |
2017 | 1 | 0 | |
Արդյունք | 43 | 1 |
Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]
- Չեմպիոնշիպի եզրափակչի հաղթող - 2009-10
Միջազգային[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ազգերի գավաթի հաղթող - 2011
Անձնական[խմբագրել | խմբագրել կոդը]
- Իռլանդիայի Մ21 լավագույն ֆուտբոլիստ - 2009, 2010
- «Էվերթոն»-ի տարվա լավագույն ֆուտբոլիստ - 2013-14
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 As (իսպ.) — Madrid: Grupo PRISA, 1967.
- ↑ McDonnell Daniel (հունվարի 1, 2013)։ «Coleman 'over the moon' as Toffees extend his contract»։ Irish Independent։ Վերցված է հունիսի 6, 2016
- ↑ «Sligo Rovers 3–0 Bray Wanderers»։ RTÉ Sport։ մայիսի 17, 2008։ Վերցված է հունվարի 5, 2010
- ↑ «We got good deal for Everton FC's Seamus Coleman says Sligo Rovers boss Paul Cook»։ Liverpool Echo (Trinity Mirror)։ հունվարի 21, 2011։ Վերցված է մարտի 26, 2017
- ↑ Brett Oliver (հոկտեմբերի 22, 2009)։ «Benfica 5–0 Everton»։ BBC Sport։ Վերցված է դեկտեմբերի 6, 2009
- ↑ Hunter Andy (դեկտեմբերի 6, 2009)։ «Tim Howard's injury-time penalty save caps gallant Everton fightback»։ The Guardian (London)։ Վերցված է դեկտեմբերի 6, 2009
- ↑ «Everton v Carlisle: Match Report»։ Everton F.C.։ հունվարի 2, 2010։ Արխիվացված է օրիգինալից հունվարի 3, 2010-ին։ Վերցված է հունվարի 7, 2010
- ↑ «Blackpool 2 Crystal Palace 2: Eagles denied precious victory by late Burgess strike»։ Daily Mail։ մարտի 20, 2010։ Վերցված է սեպտեմբերի 12, 2016
- ↑ Biggs Alan (ապրիլի 2, 2010)։ «Scunthorpe 2 Blackpool 4: DJ Campbell at the double as Ian Holloway's troops march towards the play-offs»։ Daily Mail (London)։ Վերցված է ապրիլի 6, 2010
- ↑ Fletcher Paul (մայիսի 22, 2010)։ «Blackpool 3–2 Cardiff City»։ BBC Sport։ Վերցված է մայիսի 22, 2010
- ↑ «Brentford 1–1 Everton»։ BBC Sport։ սեպտեմբերի 21, 2010։ Վերցված է դեկտեմբերի 17, 2015
- ↑ Ashenden Mark (նոյեմբերի 6, 2010)։ «Blackpool 2–2 Everton»։ BBC Sport։ Վերցված է հունվարի 10, 2011
- ↑ «Everton back Coleman after star gets vile Twitter abuse»։ Donegal Daily։ նոյեմբերի 18, 2012։ Վերցված է նոյեմբերի 18, 2012
- ↑ Fordham Mark (մայիսի 23, 2011)։ «Everton's Phil Jagielka backs Seamus Coleman to shine next season after red card against Chelsea»։ Goal.com։ Վերցված է հունիսի 5, 2014
- ↑ «Seamus Coleman signs new Everton deal»։ BBC Sport։ դեկտեմբերի 31, 2012։ Վերցված է դեկտեմբերի 31, 2012
- ↑ «PFA unveils Team of the Year»։ Sky Sports։ ապրիլի 27, 2014։ Վերցված է ապրիլի 28, 2014
- ↑ «Coleman Is Player of the Season»։ Everton F.C.։ Արխիվացված է օրիգինալից մայիսի 8, 2014-ին։ Վերցված է հունիսի 5, 2014
- ↑ Hamouda Omar (մայիսի 19, 2014)։ «Squawka Awards: A statistical review of Everton’s Premier League season»։ Squawka։ Վերցված է հունիսի 5, 2014
- ↑ «Seamus Coleman signs new five-year contract with Everton»։ The Guardian։ հունիսի 26, 2014։ Վերցված է հունիսի 26, 2014
- ↑ Rose Gary (սեպտեմբերի 18, 2014)։ «Everton 4–1 VfL Wolfsburg»։ BBC Sport։ Վերցված է սեպտեմբերի 21, 2015
- ↑ Whalley Mike (փետրվարի 19, 2015)։ «BSC Young Boys 1–4 Everton»։ BBC Sport։ Վերցված է սեպտեմբերի 21, 2015
- ↑ Sanghera Mandeep (փետրվարի 6, 2016)։ «Stoke City 0–3 Everton»։ BBC Sport։ Վերցված է հունիսի 6, 2016
- ↑ Markham Carl (սեպտեմբերի 17, 2016)։ «Seamus Coleman's scores fantastic solo goal as Everton put Boro to the sword»։ Irish Independent։ Վերցված է սեպտեմբերի 19, 2016
- ↑ Davis Matt (նոյեմբերի 19, 2016)։ «Everton 1–1 Swansea City»։ BBC Sport։ Վերցված է նոյեմբերի 19, 2016
- ↑ Strickland Jamie (հունվարի 21, 2017)։ «Crystal Palace 0–1 Everton»։ BBC Sport։ Վերցված է հունվարի 21, 2017
- ↑ «Seamus Coleman»։ Soccer Scene։ Վերցված է սեպտեմբերի 19, 2016
- ↑ «Ireland U21 put five past Estonia»։ Football Association of Ireland։ օգոստոսի 10, 2010։ Արխիվացված է օրիգինալից դեկտեմբերի 15, 2010-ին։ Վերցված է հունվարի 19, 2014
- ↑ «FAI International Football Award winners announced»։ Football Association of Ireland։ օգոստոսի 8, 2010։ Արխիվացված է օրիգինալից օգոստոսի 23, 2010-ին։ Վերցված է նոյեմբերի 5, 2010
- ↑ «21st 3/FAI International Football Award winners announced»։ Football Association of Ireland։ փետրվարի 7, 2011։ Արխիվացված է օրիգինալից նոյեմբերի 6, 2013-ին։ Վերցված է փետրվարի 7, 2011
- ↑ «U21s fall to late winner in Turkey»։ Football Association of Ireland։ սեպտեմբերի 7, 2010։ Արխիվացված է օրիգինալից սեպտեմբերի 11, 2010-ին։ Վերցված է հունվարի 19, 2014
- ↑ «Seamus Coleman named in Trap's squad»։ RTÉ Sport։ հոկտեմբերի 1, 2010։ Արխիվացված է օրիգինալից հոկտեմբերի 2, 2010-ին։ Վերցված է հոկտեմբերի 13, 2010
- ↑ «Republic of Ireland 3–0 Wales»։ RTÉ Sport։ փետրվարի 8, 2011։ Արխիվացված է օրիգինալից փետրվարի 11, 2011-ին։ Վերցված է փետրվարի 8, 2011
- ↑ «Coleman is man of the match»։ Donegal Now։ մայիսի 30, 2013։ Արխիվացված է օրիգինալից սեպտեմբերի 5, 2013-ին։ Վերցված է մայիսի 30, 2013
- ↑ «Coleman Man of the Match at Wembley»։ Highland Radio։ մայիսի 30, 2013։ Վերցված է մայիսի 30, 2013
- ↑ Kinsella Murray (հոկտեմբերի 12, 2013)։ «Captaining Ireland was a special experience – Seamus Coleman»։ The42։ TheJournal.ie։ Վերցված է սեպտեմբերի 13, 2016
- ↑ «Martin O'Neill names EURO 2016 squad»։ Football Association of Ireland։ հունիսի 1, 2016։ Վերցված է նոյեմբերի 16, 2016
- ↑ «Seamus Coleman says it was one that got away»։ RTÉ Sport։ հունիսի 26, 2016։ Վերցված է հուլիսի 30, 2016
- ↑ Petrie Richard (հոկտեմբերի 6, 2016)։ «Republic of Ireland 1–0 Georgia»։ BBC Sport։ Վերցված է հոկտեմբերի 8, 2016
- ↑ «Everton footballer Seamus Coleman visits Tinahely NS»։ Wicklow People։ հուլիսի 7, 2010։ Վերցված է մարտի 26, 2017
- ↑ «Pitch perfect! Football star Séamus Coleman marries his childhood sweetheart»։ EVOKE.ie։ հունիսի 21, 2015։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-04-ին։ Վերցված է հունիսի 23, 2015
- ↑ Prentice David (փետրվարի 7, 2016)։ «Bring on sleepless nights says Everton goal hero Seamus Coleman»։ Liverpool Echo (Trinity Mirror)։ Վերցված է մարտի 26, 2017
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Էջը soccerbase.com կայքում(անգլ.)
- Էջը «Էվերթոն»-ի պաշտոնական կայքում Archived 2010-08-01 at the Wayback Machine.(անգլ.)
- Ցուցանիշները soccerbase.com կայքում (անգլ.)
|
- Հոկտեմբերի 11 ծնունդներ
- 1988 ծնունդներ
- Ապրող անձինք
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Իռլանդիայում ծնվածներ
- Ֆուտբոլի պաշտպաններ
- Էվերթոնի ֆուտբոլիստներ
- Իռլանդիայի հավաքականի ֆուտբոլիստներ
- ՈՒԵՖԱ Եվրո 2016-ի ֆուտբոլիստներ
- Անգլիական ֆուտբոլի լիգայի խաղացողներ
- Պրեմիեր Լիգայի ֆուտբոլիստներ
- Անգլիայի լեգեոներ ֆուտբոլիստներ