Մոյզե Կեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Football pictogram.svg
Մոյզե Կեն
Moise Kean
FC Zenit Saint Petersburg vs. Juventus, 20 October 2021 64 - Moise Kean (cropped).jpg
Կենը Յուվենտուսի կազմում 2015 թվականին
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Moise Bioty Kean
Քաղաքացիությունը Իտալիա Իտալիա
Կոտ դ'Իվուար Կոտ դ'Իվուար
Ծննդյան ամսաթիվ փետրվարի 28, 2000(2000-02-28)[1][2] (23 տարեկան)
Ծննդավայր Վերչելի, Պիեմոնտ, Իտալիա
Հասակ 182 սմ
Քաշ 72 կգ
Դիրք կենտրոնական հարձակվող
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Անգլիա Էվերթոն
Համար 27
Պատանեկան կարիերա
2007 Իտալիա Աստի
2007-2010 Իտալիա Տորինո
2010-2017 Իտալիա Յուվենտուս
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2016-2019 Իտալիա Յուվենտուս 16 (7)
2017-2018   Իտալիա Վերոնա 19 (4)
2019-ներկա Անգլիա Էվերթոն 0 (0)
Ազգային հավաքական
2015 Իտալիա Իտալիա Մ15 6 (2)
2015 Իտալիա Իտալիա Մ16 4 (3)
2015-2017 Իտալիա Իտալիա Մ17 17 (8)
2017-2018 Իտալիա Իտալիա Մ19 6 (4)
2018 Իտալիա Իտալիա Մ20 1 (2)
2018-ներկա Իտալիա Իտալիա Մ21 5 (2)
2018-ներկա Իտալիա Իտալիա 3 (2)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ օգոստոսի 9-ի, 2019:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ օգոստոսի 9-ի, 2019

Մոյզե Կեն (իտալերեն՝ Moise Kean, փետրվարի 28, 2000(2000-02-28)[1][2], Վերչելի, Պիեմոնտ, Իտալիա), իտալացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Էվերթոնի և Իտալիայի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է կենտրոնական հարձակվողի դիրքում[3]։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Յուվենտուս[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆուտբոլիստի կարիերան Կենը սկսել է Տորինոյում[4][5]։ 2010 թվականին նա միացավ Յուվենտուսի ակադեմիային[6]։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց 2016 թվականի նոյեմբերի 19-ին՝ փոխարինելով Մարիո Մանջուկիչին Պեսկարայի դեմ խաղում[7][8] և դառնալով 2000-ական թվականներին ծնված առաջին ֆուտբոլիստը, ով խաղադաշտ է դուրս եկել Սերիա A-ում[9]։ Նոյեմբերի 22-ին Կենը դարձավ առաջին 2000-ական թվականներին ծնված ֆուտբոլիստը[10], ով հանդես է եկել Չեմպիոնների Լիգայում՝ փոխարինելով Միրալեմ Պյանիչին Սևիլիայի դեմ խաղում[11]։ Իր առաջին գոլը պրոֆեսիոնալ կարիերայում խփեց 2017 թվականի մայիսի 27-ին՝ Բոլոնյայի դեմ խաղում[12]՝ դառնալով 21-րդ դարում ծնված առաջին ֆուտբոլիստը, ով գոլի հեղինակ է դարձել Եվրոպայի 5 հիմնական առաջնություններում[13]։

2017 թվականի օգոստոսի 31-ին Կենը երկարաձգեց իր պայմանագիրը Յուվենտուսի հետ մինչև 2020 թվականը, ինչից հետո վարձավճարով միացավ Վերոնային[14][15][16][17]։ Իր դեբյուտը ակումբի կազմում նշեց սեպտեմբերի 10-ին՝ Ֆիորենտինայի դեմ խաղում[18]։ Իր առաջին գոլը խփեց հոկտեմբերի 1-ին՝ Տորինոյի դեմ խաղում[19]։ 2018 թվականի հունվարի 28-ին իտալացին դուբլ ձևակերպեց Ֆիորենտինայի դեմ խաղում[20]՝ օգնելով իր թիմին հաղթել 4-1 հաշվով[21]։ Վերոնայի կազմում Կենը անցկացրեց 20 հանդիպում՝ դառնալով 4 գոլի հեղինակ[22]։

2019 թվականի հունվարի 12-ին Կենը գոլ խփեց Իտալիայի գավաթի Բոլոնյայի դեմ խաղում[23]։ Մարտի 8-ին նա 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ դարձավ Ուդինեզեի դեմ խաղում[24][25][26]։ Մարտի 30-ին իտալացին խփեց Էմպոլիի դեմ հանդիպման միակ գնդակը՝ 1-0 հաշվով հաղթանակ պարգևելով Յուվենտուսին[27][28]։ Ապրիլի 6-ին նա փոխարինման մտավ և գոլ խփեց Միլանի դեմ հանդիպման 84-րդ րոպեին՝ օգնելով իր թիմին հաղթել 2-1 հաշվով[29][30]։ Ապրիլի 13-ին Կենը գոլ խփեց ՍՊԱԼ-ի դեմ խաղում, սակայն Յուվենտուսը պարտվեց 2-1 հաշվով[31][32]։ 2018-19 մրցաշրջանում իտալացին դարձավ 7 գոլի հեղինակ անցկացրած 17 հանդիպումներում[33]՝ գրավելով միջազգային հանրության ուշադրությունը[34][35][36]։

Էվերթոն[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականի օգոստոսի 4-ին Կենը 5 տարվա պայմանագիր կնքեց Էվերթոնի հետ[37][38][39]։ Ակումբը նրա համար վճարեց 27.5 միլիոն եվրո[40][41][42]։

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Կենը իրավասու էր ներկայացնել Իտալիան և Կոտ դ'Իվուարը միջազգային ասպարեզում[43][44]։ 2016[45] և 2017[46] թվականներին նա Իտալիայի Մ17 հավաքականի կազմում մասնակցեց Եվրոպայի առաջնություններին՝ ամեն մրցաշարում դառնալով 1-ական գոլի հեղինակ[47][48]։ 2018 թվականին Կենը մասնակցեց Իտալիայի Մ19 առաջնությանը։ Այստեղ նա գոլի հեղինակ դարձավ խմբային փուլի Նորվեգիայի[49][50] և կիսաեզրափակչի Ֆրանսիայի[51][52] դեմ խաղերում՝ օգնելով իր թիմին հասնել մրցաշարի եզրափակիչ[53]։ Հուլիսի 29-ին նա փոխարինման մտավ եզրափակչի Պորտուգալիայի դեմ հանդիպման երկրորդ խաղակեսում[54]՝ դառնալով 2 գոլի հեղինակ և տեղափոխելով խաղը լրացուցիչ ժամանակ[55], որտեղ սակայն Իտալիան պարտվեց 3-4 հաշվով[56]։ Կենը ընդգրկվեց առաջնության պահեստային խորհրդանշական հավաքականում[57] և դարձավ 2-րդ լավագույն ռմբարկուն՝ խփած 4 գոլերով[58]։ 2019 թվականի հունիսին նա մասնակցեց Եվրոպայի Մ21 առաջնությանը[59][60]՝ անցկացնելով 2 հանդիպում[61]։

Իտալիայի ազգային հավաքական Կենը առաջին անգամ հրավիրվեց 2018 թվականի նոյեմբերի 16-ին Ռոբերտո Մանչինիի կողմից՝ Միացյալ Նահանգների դեմ ընկերական խաղերի համար[62][63][64]։ Իր դեբյուտը ազգային հավաքականում նշեց նոյեմբերի 20-ին՝ փոխարինելով Դոմենիկո Բերարդիին Միացյալ Նահանգների դեմ խաղում[65]։ Իր առաջին գոլը Կենը խփեց 2019 թվականի մարտի 23-ին՝ Ֆինլանդիայի դեմ խաղում[66][67]՝ դառնալով Իտալիայի պատմության երկրորդ ամենաերիտասարդ ֆուտբոլիստը, ով գոլի հեղինակ է դարձել հավաքականի կազմում[68][69]։ 3 օր անց՝ Լիխտենշտայնի դեմ խաղում նա խփեց իր երկրորդ գոլը ազգային հավաքականում[70][71]։

Կարիերայի վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականի օգոստոսի 9-ի դրությամբ[72]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Եվրոպա Այլ Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Յուվենտուս 2016–17 Սերիա A 3 1 0 0 1 0 4 1
2018–19 13 6 1 1 3 0 17 7
Ընդհանուր 16 7 1 1 4 0 0 0 21 8
Վերոնա (վարձավճար) 2017–18 Սերիա A 19 4 1 0 20 4
Էվերթոն 2019–20 Պրեմիեր Լիգա 0 0 0 0 0 0 0 0
Կարիերայի ընդհանուր 35 11 2 1 4 0 0 0 41 12

Միջազգային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականի օգոստոսի 9-ի դրությամբ[72]

Իտալիա
Տարի Խաղեր Գոլեր
2018 1 0
2019 2 2
Ընդհանուր 3 2

Միջազգային գոլեր[խմբագրել | խմբագրել կոդը]

# Ամսաթիվ Մարզադաշտ Մրցակից Հաշիվ Արդյունք Մրցաշար
1. Մարտի 23, 2019 Ֆրիուլի մարզադաշտ, Ուդինե, Իտալիա Ֆինլանդիա Ֆինլանդիա 2–0 2–0 Եվրո 2020 Որակավորում
2. Մարտի 26, 2019 Էնիո Տարդինի մարզադաշտ, Պարմա, Իտալիա Լիխտենշտայն Լիխտենշտայն 5–0 6–0

Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

Յուվենտուս

Միջազգային[խմբագրել | խմբագրել կոդը]

Իտալիա Մ19

  • ՈՒԵՖԱ Եվրոպայի Մ19 առաջնություն. երկրորդ տեղ. 2018[55]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 Argentine Soccer Database (իսպ.)
  3. «Italy - M. Kean - Profile with news, career statistics and history - Soccerway»։ int.soccerway.com (անգլերեն)։ Վերցված է 2018-08-03 
  4. uefa.com (2016-12-03)։ «UEFA.com's weekly wonderkid: Moise Kean»։ UEFA.com (անգլերեն)։ Վերցված է 2018-08-03 
  5. «Moise Kean: Who is Juventus' 16-year-old kid represented by Raiola?»։ Mail Online։ 2016-11-23։ Վերցված է 2019-08-09 
  6. «Who is 16-year-old Juventus sensation Moise Kean? Introducing the 'new Balotelli' wanted by Manchester City and Arsenal | Goal.com»։ www.goal.com (անգլերեն)։ Վերցված է 2018-08-03 
  7. «Juventus FC - Delfino Pescara 1936, Nov 19, 2016 - Serie A - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-03 
  8. «Juventus 3-0 Pescara»։ BBC Sport (en-GB)։ 2016-11-19։ Վերցված է 2018-08-03 
  9. «16-year-old Moise Kean makes Juventus debut as first Serie A player born in 2000s»։ FOX Sports (en-US)։ 2016-11-19։ Վերցված է 2018-08-03 
  10. UEFA.com։ «Moise Kean makes UEFA Champions League history»։ UEFA.com (անգլերեն)։ Վերցված է 2018-08-03 
  11. «Sevilla FC - Juventus FC, Nov 22, 2016 - UEFA Champions League - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-03 
  12. «Bologna FC 1909 - Juventus FC, May 27, 2017 - Serie A - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-03 
  13. «Moise Kean Makes History, Seals Final Win For Juventus»։ beIN SPORTS USA (en-US)։ Վերցված է 2018-08-03 
  14. «Good luck, Moise! - Juventus.com»։ Juventus.com։ Վերցված է 2018-08-03 
  15. «Official: Kean loaned to Verona | Football Italia»։ www.football-italia.net։ Վերցված է 2018-08-03 
  16. «Transfer deadline day: Juventus send highly-rated Kean on loan to Verona | Goal.com» (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2019-02-20-ին։ Վերցված է 2018-08-03 
  17. «OFFICIAL: Moise Kean joins Hellas Verona»։ Juvefc.com (en-GB)։ 2017-09-01։ Վերցված է 2018-08-03 
  18. «Hellas Verona - ACF Fiorentina, Sep 10, 2017 - Serie A - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-03 
  19. «Torino FC - Hellas Verona, Oct 1, 2017 - Serie A - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-03 
  20. «ACF Fiorentina - Hellas Verona, Jan 28, 2018 - Serie A - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-03 
  21. «Moise Kean scores first Serie A brace | IFD»։ www.italianfootballdaily.com (en-US)։ Արխիվացված է օրիգինալից 2018-01-29-ին։ Վերցված է 2018-08-03 
  22. «Moise Kean | Football Stats | Everton | Season 2017/2018 | Soccer Base»։ www.soccerbase.com։ Վերցված է 2019-08-09 
  23. «Bologna FC 1909 - Juventus FC, Jan 12, 2019 - Coppa Italia - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-09 
  24. «Juventus FC - Udinese Calcio, Mar 8, 2019 - Serie A - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-09 
  25. Jones Matt։ «Cristiano Ronaldo Rested as Moise Kean Inspires Juventus Past Udinese in Serie A»։ Bleacher Report (անգլերեն)։ Վերցված է 2019-08-09 
  26. «Juventus 4-1 Udinese: Moise Kean scores twice as champions go 19 points clear» (en-GB)։ 2019-03-08։ Վերցված է 2019-08-09 
  27. «Juventus FC - FC Empoli, Mar 30, 2019 - Serie A - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-09 
  28. «Teenager Kean gives Juve narrow win over stubborn Empoli»։ euronews (անգլերեն)։ 2019-03-30։ Վերցված է 2019-08-09 
  29. «Juventus FC - AC Milan, Apr 6, 2019 - Serie A - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-09 
  30. «Moise Kean: Juventus teen scores winner days after being racially abused»։ CNN։ Վերցված է 2019-08-09 
  31. «SPAL - Juventus FC, Apr 13, 2019 - Serie A - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-09 
  32. «Juventus fall at SPAL as Moise Kean takes Balotelli record»։ AS.com (անգլերեն)։ 2019-04-13։ Վերցված է 2019-08-09 
  33. «Moise Kean | Football Stats | Everton | Season 2018/2019 | Soccer Base»։ www.soccerbase.com։ Վերցված է 2019-08-09 
  34. «Moise Kean: The 'miracle' Italy have been praying for | Goal.com»։ www.goal.com։ Վերցված է 2019-08-09 
  35. «Moise Kean admits 'stealing' from Juventus team-mate in bid for glory»։ talkSPORT (en-US)։ 2019-03-26։ Վերցված է 2019-08-09 
  36. «Moise Kean: Patience has paid off for Juve's future star»։ Football Whispers (անգլերեն)։ Վերցված է 2019-08-09 
  37. «Everton Sign Striker Kean»։ www.evertonfc.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-09 
  38. «Moise Kean joins Everton from Juventus»։ Sky Sports (անգլերեն)։ Վերցված է 2019-08-09 
  39. «Moise Kean: Everton sign Italy striker from Juventus» (en-GB)։ 2019-08-04։ Վերցված է 2019-08-09 
  40. «Thank you Moise Kean, and good luck!»։ Juventus.com։ Վերցված է 2019-08-09 
  41. «Everton sign Juve striker Kean on five-year deal»։ ESPN.com (անգլերեն)։ 2019-08-04։ Վերցված է 2019-08-09 
  42. «Everton confirm £27.5m signing of Moise Kean from Juventus»։ Mail Online։ 2019-08-04։ Վերցված է 2019-08-09 
  43. «Paul Pogba FaceTimes Juventus sensation Moise Kean to give him advice as Man City and Arsenal eye swoop»։ The Sun (en-GB)։ 2017-01-18։ Վերցված է 2018-08-03 
  44. McLeman Neil (2016-11-24)։ «Who is Moise Kean? Mino Raiola's latest wonderkid in profile»։ mirror։ Վերցված է 2018-08-03 
  45. uefa.com։ «Under-17 - Technical report - Team analysis - Italy – UEFA.com»։ UEFA.com (անգլերեն)։ Վերցված է 2018-08-03 
  46. uefa.com։ «Under-17 - Technical report - Team analysis - Italy – UEFA.com»։ UEFA.com (անգլերեն)։ Վերցված է 2018-08-03 
  47. «Italy U17 - Serbia U17, May 6, 2016 - 2016 European Under-17 Championship - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-03 
  48. «Croatia U17 - Italy U17, May 3, 2017 - 2017 European Under-17 Championship - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-03 
  49. «Italy U19 - Norway U19, Jul 22, 2018 - European U19 Championship 2018 - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-03 
  50. UEFA.com։ «Under-19 - Italy-Norway»։ UEFA.com (անգլերեն)։ Վերցված է 2018-08-03 
  51. «Italy U19 - France U19, Jul 26, 2018 - European U19 Championship 2018 - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-03 
  52. UEFA.com։ «Under-19 - Italy-France»։ UEFA.com (անգլերեն)։ Վերցված է 2018-08-03 
  53. «Italy to face Portugal in Under-19 European Championship final»։ Sky Sports (անգլերեն)։ Վերցված է 2018-08-03 
  54. «Italy U19 - Portugal U19, Jul 29, 2018 - European U19 Championship 2018 - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-03 
  55. 55,0 55,1 UEFA.com։ «Under-19 - Italy-Portugal»։ UEFA.com (անգլերեն)։ Վերցված է 2018-08-03 
  56. «Portugal U19 4-3 Italy U19 (AET): Pedro Correia snatches dramatic winner in Euro final»։ Sky Sports (անգլերեն)։ Վերցված է 2018-08-03 
  57. UEFA.com։ «Under-19 EURO team of the tournament»։ UEFA.com (անգլերեն)։ Վերցված է 2018-08-03 
  58. «Domingos Quina, Moise Kean, Joao Filipe impress at Under-19 Euros»։ Sky Sports (անգլերեն)։ Վերցված է 2018-08-03 
  59. «Italy squad for U21 Euros | Football Italia»։ www.football-italia.net։ Արխիվացված է օրիգինալից 2019-06-08-ին։ Վերցված է 2019-08-07 
  60. «Euro Under-21s: Moise Kean to Luka Jovic, Italy to England - a complete guide | Goal.com»։ www.goal.com։ Վերցված է 2019-08-09 
  61. UEFA.com։ «Italy - U21 EURO - Squad»։ UEFA.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-07 
  62. «Kean to get Italy call | Football Italia»։ www.football-italia.net։ Վերցված է 2018-11-25 
  63. «Breaking: Kean to receive Italy call-up»։ Calciomercato.com | Tutte le news sul calcio in tempo reale (անգլերեն)։ Վերցված է 2018-11-25 
  64. «Moise Kean to get called up to Italy senior squad for United States friendly»։ Black & White & Read All Over։ Վերցված է 2018-11-25 
  65. «Italy - United States, Nov 20, 2018 - International Friendlies - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-09 
  66. «Italy - Finland, Mar 23, 2019 - European Qualifiers - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-09 
  67. Verschueren Gianni։ «Moise Kean Scores Debut Goal, Italy Beat Finland 2-0 in Euro 2020 Qualifier»։ Bleacher Report (անգլերեն)։ Վերցված է 2019-08-09 
  68. «Moise Kean makes history in Italy victory»։ MARCA in English (անգլերեն)։ 2019-03-23։ Վերցված է 2019-08-09 
  69. «Football news - Moise Kean scores on debut as Italy overcome Finland in Euro 2020 qualifier»։ Eurosport։ 2019-03-23։ Վերցված է 2019-08-09 
  70. «Italy - Liechtenstein, Mar 26, 2019 - European Qualifiers - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-09 
  71. Simpson Christopher։ «Moise Kean, Italy Beat Liechtenstein 6-0 in Euro 2020 Qualifying»։ Bleacher Report (անգլերեն)։ Վերցված է 2019-08-09 
  72. 72,0 72,1 «Moise Kean»։ worldfootball.net (en-GB)։ Վերցված է 2018-08-03 
  73. «Record-breaking Juventus win sixth straight Serie A title | Goal.com» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-03 
  74. «Juventus win record eighth successive Serie A as Ronaldo completes set»։ The Independent (անգլերեն)։ 2019-04-20։ Վերցված է 2019-08-09 
  75. Bandini Paolo (2017-05-18)։ «Juventus win Coppa Italia and complete first step to treble of their dreams | Paolo Bandini»։ the Guardian (անգլերեն)։ Վերցված է 2018-08-03 
  76. CNN Euan McKirdy։ «Ronaldo back to winning ways with Italian Super Cup final triumph»։ CNN։ Վերցված է 2019-08-09 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]