Դոմինիկ Կալվերտ-Լյուին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դոմինիկ Կալվերտ-Լյուին
Dominic Calvert-Lewin
Կալվերտ-Լյուինը Էվերթոնի կազմում 2017 թվականին
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Dominic Nathaniel Calvert-Lewin
Քաղաքացիությունը Անգլիա Անգլիա
Ծննդյան ամսաթիվ մարտի 16, 1997(1997-03-16)[1][2] (26 տարեկան)
Ծննդավայր Շեֆիլդ, Հարավային Յորքշիր, Յորքշիր և Համբեր, Անգլիա, Միացյալ Թագավորություն[3]
Հասակ 187 սմ
Քաշ 71 կգ
Դիրք կենտրոնական հարձակվող
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Անգլիա Էվերթոն
Համար 29
Պատանեկան կարիերա
2005-2014 Անգլիա Շեֆիլդ Յունայթեդ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2014-2016 Անգլիա Շեֆիլդ Յունայթեդ 11 (0)
2014-2015   Անգլիա Ստեյլիբրիջ Սելտիկ 5 (6)
2015-2016   Անգլիա Նորթհեմպտոն Թաուն 20 (5)
2016-ներկա Անգլիա Էվերթոն 64 (9)
Ազգային հավաքական
2016-2017 Անգլիա Անգլիա Մ20 14 (6)
2017-ներկա Անգլիա Անգլիա Մ21 13 (6)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ հունվարի 27-ի, 2019:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ հունվարի 27-ի, 2019

Դոմինիկ Կալվերտ-Լյուին (անգլ.՝ Dominic Calvert-Lewin, մարտի 16, 1997(1997-03-16)[1][2], Շեֆիլդ, Հարավային Յորքշիր, Յորքշիր և Համբեր, Անգլիա, Միացյալ Թագավորություն[3]), անգլիացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Էվերթոնի կազմում։ Խաղում է կենտրոնական հարձակվողի դիրքում[4]։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Շեֆիլդ Յունայթեդ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կալվերտ-Լյուինը Շեֆիլդ Յունայթեդի ակադեմիայի սան է[5][6]։ Առաջին անգամ թիմի հայտացուցակում հայտնվեց 2014 թվականի հունվարի 4-ին՝ Անգլիայի գավաթի Աստոն Վիլլայի դեմ խաղում, սակայն այս խաղում խաղադաշտ դուրս չեկավ[7][8]։ Ապրիլի 17-ին Կալվերտ-Լյուինը ստացավ League Football Education-ի «The 11» մրցանակը[9]։

2014 թվականի դեկտեմբերի 24-ին Կալվերտ-Լյուինը վարձավճարով միացավ Անգլիայի վեցերորդ դիվիզիոնում հանդես եկող Ստեյլիբրիջ Սելտիկին[10]։ Իր դեբյուտը ակումբի կազմում նշեց դեկտեմբերի 26-ին՝ Հայդ Յունայթեդի դեմ խաղում՝ այս խաղում դառնալով դուբլի հեղինակ[11][12]։ 2015 թվականի փետրվարի 5-ին Կալվերտ-Լյուինը վերադարձավ Շեֆիլդ Յունայթեդ՝ Ստեյլիբրիջի կազմում անցկացրած 5 հանդիպումներում դառնալով 6 գոլի հեղինակ[13]։ 2015 թվականի ապրիլի 13-ին անգլիացին երկարաձգեց պայմանագիրը ակումբի հետ մինչև 2018 թվականը[14][15]։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց ապրիլի 25-ին՝ փոխարինման մտնելով Լեյտոն Օրիենտի դեմ խաղում[16][17]։

2015 թվականի օգոստոսի 7-ին Կալվերտ-Լյուինը մինչև 2016 թվականի հունվարը վարձավճարով տեղափոխվեց Նորթհեմպտոն Թաուն[18]։ Իր դեբյուտը նշեց օգոստոսի 11-ին՝ Անգլիայի լիգայի գավաթի Բլեքփուլի դեմ խաղում՝ այս խաղում դառնալով գոլի հեղինակ[19][20]։ Առաջին հանդիպումը Լիգա Երկուում անցկացրեց օգոստոսի 18-ին՝ Բարնետի դեմ խաղում[21]։ Սեպտեմբերի 26-ին Կալվերտ-Լյուինը գոլի հեղինակ դարձավ Լեյտոն Օրիենտի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 1-1 հաշվով[22]։ Հոկտեմբերի 20-ին նա դուբլ ձևակերպեց Կարլայլ Յունայթեդի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 3-2 հաշվով[23]։ 2016 թվականի հունվարին Կալվերտ-Լյուինը վերադարձավ Շեֆիլդ[24]՝ Նորթհեմպտոն Թաունի կազմում անցկացրած 26 խաղերում դառնալով 8 գոլի հեղինակ[25]։

Էվերթոն[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականի օգոստոսի 31-ին Կալվերտ-Լյուինը 1.5 միլիոն ֆունտ ստերլինգի դիմաց տեղափոխվեց Էվերթոն[26][27][28][29]։ Իր դեբյուտը Պրեմիեր Լիգայում նշեց դեկտեմբերի 13-ին՝ փոխարինելով Էններ Վալենսիային Արսենալի դեմ խաղում[30][31]։ Էվերթոնի կազմում իր առաջին գոլը խփեց 2017 թվականի մարտի 18-ին՝ Հալլ Սիթիի դեմ խաղում[32][33]։ Մայիսի 3-ին անգլիացին երկարաձգեց իր պայմանագիրը ակումբի հետ մինչև 2022 թվականը[34][35][36]։ Իր առաջին մրցաշրջանում Կալվերտ-Լյուինը անցկացրեց 11 հանդիպում՝ դառնալով 1 գոլի հեղինակ[37]։

Առաջին հանդիպումը եվրոպական առաջնություններում Կալվերտ-Լյուինը անցկացրեց 2017 թվականի հուլիսի 27-ին՝ Եվրոպայի Լիգայի որակավորման երրորդ փուլի Ռուժոմբերոկի դեմ խաղում[38]։ Օգոստոսի 3-ին նա խփեց Ռուժոմբերոկի դեմ պատասխան հանդիպման միակ գնդակը՝ 1-0 հաշվով հաղթանակ պարգևելով Էվերթոնին[39]։ Իր դեբյուտը Եվրոպայի Լիգայում նշեց սեպտեմբերի 14-ին՝ Ատալանտայի դեմ խաղում[40]։ Սեպտեմբերի 20-ին Կալվերտ-Լյուինը դուբլ ձևակերպեց Անգլիայի լիգայի գավաթի Սանդերլենդի դեմ խաղում[41][42]։ Նոյեմբերի 5-ին նա գոլ խփեց Ուոտֆորդի դեմ խաղում[43]։ Դեկտեմբերի 2-ին Կալվերտ-Լյուինը գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Հադերսֆիլդ Թաունի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 2-0 հաշվով[44]։ Դեկտեմբերի 14-ին անգլիացին երկարաձգեց իր պայմանագիրը ակումբի հետ մինչև 2023 թվականը[45][46][47][48]։ 2018 թվականի փետրվարի 3-ին նա գոլ խփեց Արսենալի դեմ խաղում, սակայն Էվերթոնը պարտվեց 5-1 հաշվով[49]։ 2017-18 մրցաշրջանում Կալվերտ-Լյուինը անցկացրեց 44 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 8 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ[50]։

2018 թվականի օգոստոսի 29-ին Կալվերտ-Լյուինը դուբլ ձևակերպեց Անգլիայի լիգայի գավաթի Ռոտերհեմ Յունայթեդի դեմ խաղում[51]։ Սեպտեմբերի 1-ին նա գոլի հեղինակ դարձավ Հադերսֆիլդ Թաունի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 1-1 հաշվով[52][53]։ Դեկտեմբերի 15-ին անգլիացին գոլ խփեց Մանչեսթեր Սիթիի դեմ խաղում, սակայն Էվերթոնը պարտվեց 3-1 հաշվով[54]։ 2019 թվականի հունվարի 13-ին՝ Բորնմուտի դեմ խաղում Կալվերտ-Լյուինը դարձավ գոլի հեղինակ՝ օգնելով իր թիմին հաղթել 2-0 հաշվով[55]։

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Կալվերտ-Լյուինը ներկայացրել է Անգլիան մինչև 20 և մինչև 21 տարեկանների երիտասարդական հավաքականներում։ 2017 թվականին նա Մ20 հավաքականի կազմում մասնակցեց աշխարհի առաջնությանը՝ անցկացնելով 7 հանդիպում և դառնալով 2 գոլի ու 2 գոլային փոխանցման հեղինակ։ Կալվերտ-Լյուինը խփեց մրցաշարի եզրափակչի Վենեսուելայի դեմ հանդիպման միակ գնդակը[56][57]՝ 1-0 հաշվով հաղթանակ պարգևելով իր թիմին և օգնելով Անգլիային հաղթել աշխարհի առաջնությունը[58][58]։ 2018 թվականին նա ճանաչվեց Մ21 հավաքականի տարվա լավագույն ֆուտբոլիստ[59][60]։

Կարիերայի վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականի հունվարի 27-ի դրությամբ[61]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Եվրոպա Այլ Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Շեֆիլդ Յունայթեդ 2014–15 Լիգա Մեկ 2 0 0 0 0 0 2 0
2015–16 9 0 0 0 0 0 9 0
2016–17 0 0 0 0 1 0 1 0
Ընդհանուր 11 0 0 0 0 0 1 0 12 0
Ստեյլիբրիջ Սելտիկ (վարձավճար) 2014–15 Կոնֆերենս Նորթ 5 6 0 0 0 0 5 6
Նորթհեմպտոն Թաուն (վարձավճար) 2015–16 Լիգա Երկու 20 5 2 1 4 2 26 8
Էվերթոն 2016–17 Պրեմիեր Լիգա 11 1 0 0 0 0 11 1
2017–18 32 4 1 0 9 1 2 3 44 8
2018–19 21 4 2 0 1 2 24 6
Ընդհանուր 64 9 3 0 9 1 3 5 79 15
Կարիերայի ընդհանուր 100 20 5 1 9 1 8 7 122 29

Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Միջազգային[խմբագրել | խմբագրել կոդը]

Անգլիա Մ20

  • ՖԻՖԱ ֆուտբոլի Մ20 առաջնություն. 2017[58]

Անհատական[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Անգլիայի Մ21 հավաքականի տարվա լավագույն ֆուտբոլիստ. 2018[59]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 FBref.com(բազմ․)
  3. 3,0 3,1 3,2 https://www.evertonfc.com/players/9576/dominic-calvert-lewin
  4. «England - D. Calvert-Lewin - Profile with news, career statistics and history - Soccerway»։ us.soccerway.com։ Վերցված է 2019-01-27 
  5. Jones Adam (2016-07-05)։ «Everything you need to know on Everton target Dominic Calvert-Lewin»։ liverpoolecho։ Վերցված է 2019-01-27 
  6. «Sheffield United: Dominic reaches new career milestone»։ www.thestar.co.uk (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2018-03-04-ին։ Վերցված է 2019-01-27 
  7. «Aston Villa - Sheffield United, Jan 4, 2014 - FA Cup - Match sheet»։ www.transfermarkt.co.uk (անգլերեն)։ Վերցված է 2019-01-27 
  8. «Aston Villa 1-2 Sheffield United» (en-GB)։ 2014-01-04։ Վերցված է 2019-01-27 
  9. «Sheffield United: Youngster gets his reward»։ www.thestar.co.uk (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2018-07-15-ին։ Վերցված է 2019-01-27 
  10. «Stalybridge loan for Dominic - News - Sheffield United»։ www.sufc.co.uk (en-gb)։ Վերցված է 2019-01-27 
  11. «Hyde United vs. Stalybridge Celtic - 26 December 2014 - Soccerway»։ us.soccerway.com։ Վերցված է 2019-01-27 
  12. «Hyde FC 2 vs. 4 Stalybridge Celtic - 26 December 2014 - First Team - Hyde United Football Club»։ www.hydeunited.co.uk։ 2017-08-13։ Արխիվացված է օրիգինալից 2017-08-13-ին։ Վերցված է 2019-01-27 
  13. «Youngsters impress during loans - News - Sheffield United»։ www.sufc.co.uk (en-gb)։ Վերցված է 2019-01-27 
  14. «Long-term deal for Dominic»։ www.sufc.co.uk (en-gb)։ Վերցված է 2019-01-27 
  15. «Calvert-Lewin Signs Long-Term Deal»։ Vital Sheffield United (անգլերեն)։ 2015-04-16։ Վերցված է 2019-01-27 
  16. «Leyton Orient - Sheffield United, Apr 25, 2015 - League One - Match sheet»։ www.transfermarkt.co.uk (անգլերեն)։ Վերցված է 2019-01-27 
  17. «Leyton Orient 1-1 Sheffield United» (en-GB)։ 2015-04-25։ Վերցված է 2019-01-27 
  18. «Dominic Calvert-Lewin: Sheffield United striker joins Northampton» (en-GB)։ 2015-08-07։ Վերցված է 2019-01-27 
  19. «Northampton Town - Blackpool FC, Aug 11, 2015 - EFL Cup - Match sheet»։ www.transfermarkt.co.uk (անգլերեն)։ Վերցված է 2019-01-27 
  20. «Northampton Town 3-0 Blackpool» (en-GB)։ 2015-08-11։ Վերցված է 2019-01-27 
  21. «Barnet FC - Northampton Town, Aug 18, 2015 - League Two - Match sheet»։ www.transfermarkt.co.uk (անգլերեն)։ Վերցված է 2019-01-27 
  22. «Northampton Town - Leyton Orient, Sep 26, 2015 - League Two - Match sheet»։ www.transfermarkt.co.uk (անգլերեն)։ Վերցված է 2019-01-27 
  23. «Northampton Town - Carlisle United, Oct 20, 2015 - League Two - Match sheet»։ www.transfermarkt.co.uk (անգլերեն)։ Վերցված է 2019-01-27 
  24. «Sheffield United: Scots plan swoop for Blades star»։ www.thestar.co.uk (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2018-09-17-ին։ Վերցված է 2019-01-27 
  25. «Dominic Calvert-Lewin | Football Stats | Everton | Season 2015/2016 | Soccer Base»։ www.soccerbase.com։ Վերցված է 2019-01-27 
  26. «Everton Sign Calvert-Lewin | Everton Football Club»։ www.evertonfc.com։ Արխիվացված է օրիգինալից 2017-12-23-ին։ Վերցված է 2019-01-27 
  27. «Everton sign Dominic Calvert-Lewin from Sheffield United»։ Sky Sports (անգլերեն)։ Վերցված է 2019-01-27 
  28. «Everton agree £1.5m fee for Sheffield United striker Calvert-Lewin»։ Mail Online։ 2016-08-31։ Վերցված է 2019-01-27 
  29. «Everton sign youngster Dominic Calvert-Lewin from Sheffield United»։ Squawka Football News (անգլերեն)։ Վերցված է 2019-01-27 
  30. «Everton FC - Arsenal FC, Dec 13, 2016 - Premier League - Match sheet»։ www.transfermarkt.co.uk (անգլերեն)։ Վերցված է 2019-01-27 
  31. «Everton striker Dominic Calvert-Lewin thrilled with winning Premier League debut - Tribal Football»։ www.tribalfootball.com։ Վերցված է 2019-01-27 
  32. «Everton FC - Hull City, Mar 18, 2017 - Premier League - Match sheet»։ www.transfermarkt.co.uk (անգլերեն)։ Վերցված է 2019-01-27 
  33. «Everton 4-0 Hull City» (en-GB)։ 2017-03-18։ Վերցված է 2019-01-27 
  34. «New Deal For Calvert-Lewin | Everton Football Club»։ www.evertonfc.com։ Արխիվացված է օրիգինալից 2017-06-15-ին։ Վերցված է 2019-01-27 
  35. «Everton's Dominic Calvert-Lewin signs new five-year deal» (en-GB)։ 2017-05-03։ Վերցված է 2019-01-27 
  36. «Calvert-Lewin signs new five-year deal»։ ESPN.com (անգլերեն)։ 2017-05-03։ Վերցված է 2019-01-27 
  37. «Dominic Calvert-Lewin | Football Stats | Everton | Season 2016/2017 | Soccer Base»։ www.soccerbase.com։ Վերցված է 2019-01-27 
  38. «Everton FC - MFK Ruzomberok, Jul 27, 2017 - Europa League Qualifying - Match sheet»։ www.transfermarkt.co.uk (անգլերեն)։ Վերցված է 2019-01-27 
  39. «MFK Ruzomberok - Everton FC, Aug 3, 2017 - Europa League Qualifying - Match sheet»։ www.transfermarkt.co.uk (անգլերեն)։ Վերցված է 2019-01-27 
  40. «Atalanta BC - Everton FC, Sep 14, 2017 - Europa League - Match sheet»։ www.transfermarkt.co.uk (անգլերեն)։ Վերցված է 2019-01-27 
  41. «Everton FC - Sunderland AFC, Sep 20, 2017 - EFL Cup - Match sheet»։ www.transfermarkt.co.uk (անգլերեն)։ Վերցված է 2019-01-27 
  42. «Calvert-Lewin brace secures much needed win for struggling Everton»։ The Independent (անգլերեն)։ 2017-09-20։ Վերցված է 2019-01-27 
  43. «Everton FC - Watford FC, Nov 5, 2017 - Premier League - Match sheet»։ www.transfermarkt.co.uk (անգլերեն)։ Վերցված է 2019-01-27 
  44. «Everton FC - Huddersfield Town, Dec 2, 2017 - Premier League - Match sheet»։ www.transfermarkt.co.uk (անգլերեն)։ Վերցված է 2019-01-27 
  45. «Everton: Dominic Calvert-Lewin, Jonjoe Kenny & Mason Holgate sign new deals» (en-GB)։ 2017-12-14։ Վերցված է 2019-01-27 
  46. «Calvert-Lewin signs new Everton contract»։ ESPN.com (անգլերեն)։ 2017-12-14։ Վերցված է 2019-01-27 
  47. «Everton tie talented young trio to long-term deals»։ The Independent (անգլերեն)։ 2017-12-14։ Վերցված է 2019-01-27 
  48. «Dominic Calvert-Lewin signs new Everton contract»։ BT.com (անգլերեն)։ Վերցված է 2019-01-27 
  49. «Arsenal FC - Everton FC, Feb 3, 2018 - Premier League - Match sheet»։ www.transfermarkt.co.uk (անգլերեն)։ Վերցված է 2019-01-27 
  50. «Dominic Calvert-Lewin | Football Stats | Everton | Season 2017/2018 | Soccer Base»։ www.soccerbase.com։ Վերցված է 2019-01-27 
  51. «Everton FC - Rotherham United, Aug 29, 2018 - EFL Cup - Match sheet»։ www.transfermarkt.co.uk (անգլերեն)։ Վերցված է 2019-01-27 
  52. «Everton FC - Huddersfield Town, Sep 1, 2018 - Premier League - Match sheet»։ www.transfermarkt.co.uk (անգլերեն)։ Վերցված է 2019-01-27 
  53. Park Paul Wilson at Goodison (2018-09-01)։ «Dominic Calvert-Lewin rescues point for tepid Everton against Huddersfield»։ The Observer (en-GB)։ ISSN 0029-7712։ Վերցված է 2019-01-27 
  54. «Manchester City - Everton FC, Dec 15, 2018 - Premier League - Match sheet»։ www.transfermarkt.co.uk (անգլերեն)։ Վերցված է 2019-01-27 
  55. «Everton FC - AFC Bournemouth, Jan 13, 2019 - Premier League - Match sheet»։ www.transfermarkt.co.uk (անգլերեն)։ Վերցված է 2019-01-27 
  56. «Venezuela U20 - England U20, Jun 11, 2017 - U-20 World Cup 2017 - Match sheet»։ www.transfermarkt.co.uk (անգլերեն)։ Վերցված է 2019-01-27 
  57. Bascombe Chris (2017-06-11)։ «Dominic Calvert-Lewin proud to become only the third England player to score in a World Cup final»։ The Telegraph (en-GB)։ ISSN 0307-1235։ Վերցված է 2019-01-27 
  58. 58,0 58,1 58,2 «Under-20 World Cup: England beat Venezuela in final» (en-GB)։ 2017-06-11։ Վերցված է 2019-01-27 
  59. 59,0 59,1 Association The Football։ «Dominic Calvert-Lewin named England U21 Player of the Year»։ www.thefa.com (անգլերեն)։ Վերցված է 2019-01-27 
  60. «Harry Kane and Dominic Calvert-Lewin scoop England accolades»։ Sky Sports (անգլերեն)։ Վերցված է 2019-01-27 
  61. «Dominic Calvert-Lewin»։ worldfootball.net (անգլերեն)։ Վերցված է 2019-01-27 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]