Jump to content

Թեո Ուոլկոտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թեո Ուոլկոտ
անգլ.՝ Theo Walcott
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Թեո Ջեյմս Ուոլկոտ
Քաղաքացիությունը  Միացյալ Թագավորություն
Ծննդյան ամսաթիվ մարտի 16, 1989 (37 տարեկան)
Ծննդավայր Սթենմոր, ԱնգլիաԱնգլիա
Հասակ 176 սմ
Քաշ 68 կգ
Դիրք Հարձակվող
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Անգլիա Էվերթոն ՖԱ
Համար 11
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2005 - 2006 Անգլիա Սաութհեմփթոն 21 (4)
2006 - 2018 Անգլիա Արսենալ 194 (45)
Ազգային հավաքական
2004 - 2005 Անգլիա Անգլիա (մինչև 16) 4 (0)
2005 - 2006 Անգլիա Անգլիա (մինչև 17) 14 (5)
2006 Անգլիա Անգլիա (մինչև 19) 1 (1)
2006 - 2010 Անգլիա Անգլիա (մինչև 21) 21 (6)
2006 - Անգլիա Անգլիա 36 (5)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Թեո Ջեյմս Ուոլկոտ (մարտի 16, 1989(1989-03-16)[1][2][3], Stanmore, Հարրոու, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն), անգլիացի ֆուտբոլիստ, ով խաղում է Էվերթոն ակումբում որպես հարձակվող։

Երիտասարդ տարիքում՝ 2006 թվականին, Ուոլկոտը արժանացել է BBC Տարվա լավագույն երիտասարդ մարզիկ տիտղոսին։ Ուոլկոտը ավարտել է Սաութհեմփթոնի ֆուտբոլային ակադեմիան և սկիզբ դրել իր կարիերային հենց Սաութհեմփթոնում։ Իսկ արդեն 2006 թվականի ձմռանը նա տեղափոխվում է Արսենալ 5 միլիոն եվրոյի դիմաց։ Արսեն Վենգերը, ով գլխավորում է Արսենալն արդեն երկար տարիներ, Թեոյին հիմնականում օգտագործում է որպես եզրային հարձակվող՝ գերարագ լինելու պատճառով։

17 տարեկան հասակում (մայիսի 30, 2006 թվական) Թեո Ուոլկոտը դարձավ Անգլիայի պատմության մեջ ամենաերիտասարդ ֆուտբոլիստը, ով հրավիրվել է ֆուտբոլի ազգային հավաքական։ 2008 թվականի սեպտեմբերի 6–ին Անդորրայի դեմ խաղում նա դարձավ հեթ–տրիկի հեղինակ և իր անունը գրեց Անգլիայի հավաքականի պատմության մեջ՝ դառնալով ամենաերիտասարդ ֆուտբոլիստը, ով դարձել է հեթ–տրիկի հեղինակ։ Ուոլկոտը հավաքականում անցկացրել է 36 խաղ՝ դառնալով 5 գոլի հեղինակ։

Ուոլկոտն առավել ճանաչված է իր ֆենոմենալ արագությամբ։ Բավարիա Մյունխենի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան ասել է. «Ուոլկոտին միայն ատրճանակով կարող ես կանգնեցնել»։ Վենգերը նրան խաղաոճով նմանեցնում է Արսենալի լեգենդ Թիերի Անրիին։ Ոսկե գնդակի քառակի չեմպիոն Լիոնել Մեսսին ասել է. «Ուոլկոտն ամենավտանգավոր խաղացողներից մեկն է, ում դեմ խաղացել եմ»։

Երբ Ուոլկոտը 14 տարեկան էր, նա պայմանագիր կնքեց Nikeի հետ։ 2012 թվականի նոյեմբերին նա հայտնվեց Nike–ի գովազդային տեսահոլովակում ֆուտբոլիստների Էդեն Ազարի, Ռահիմ Ստեռլինգի, Ստեֆան Էլ-Շաարավիի, Մարիո Գյոթցեի և Քրիստիան Էրիկսենի հետ։

Ֆուտբոլային Կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սաութհեմփթոն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Թեո Ուոլկոտը իր պրոֆեսիոնալ կարիերան սկսել է Սաութհեմփթոնում։ Նա 2005–06 մրցաշրջանը սկսում է որպես Սաութհեմփթոնի խաղացող և ավարտում որպես Արսենալի ֆուտբոլիստ։ Մինչ Արսենալ տեղափոխվելը Թեոն Սաութհեմփթոնում մասնակցում է 21 խաղի և դառնում 4 գոլի հեղինակ։ Իր առաջին խաղը Սաութհեմփթոնում խաղացել է Լիդս Յունայթեդի դեմ, և հենց նույն խաղում էլ խփել է իր առաջին գոլը։ Եվ այդ ժամանակ նա դեռ դպրոցական էր։

Ուոլկոտը թիմակիցների հետ նշում է Անգլիայի գավաթի նվաճումը

17 տարեկանում Թեոն տեղափոխվեց Արսենալ և թիմում սկսեց հանդես գալ 32 համարի մարզաշապիկով։ Իր առաջին խաղը Արսենալի կազմում խաղացել է 2006–07 մրցաշրջանում՝ ընդդեմ Աստոն Վիլլայի, և կատարել է գոլային փոխանցում Ջիլբերտո Սիլվային։ Ուոլկոտը մինչ այժմ իր լավագույն մրցաշրջանը անցկացրել է 2012–13 մրցաշրջանում՝ դառնալով 21 գոլի հեղինակ։ Արսենալում Ուոլկոտին բախտ է վիճակվել խաղալ այնպիսի ֆուտբոլիստների հետ, ինչպիսիք են՝ Թիերի Անրին, Սեսկ Ֆաբրեգասը, Ռոբին վան Պերսին, Տոմաշ Ռոսիցկին, Էշլի Քոուլը և այլք։

Հենց այս թիմում էլ Ուոլկոտը խփել է իր փայլուն գոլերը։ Արսենալի հետ մասնակցել է Պրեմիեր Լիգաին, Չեմպիոնների Լիգային և այլ մրցաշարերի։ Վերջին տարիներին Արսենալը ոչ մի կերպ չէր կարողանում տիտղոս նվաճել, բայց վերջապես 2013–14 մրցաշրջանում թիմը դառնում է Անգլիայի գավաթակիր։ Այդպիսով Ուոլկոտը նվաճում է իր առաջին գավաթը Արսենալի հետ։

Կարիերայի վիճակագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ակումբ Մրցաշրջան Լիգա Անգլիայի գավաթ Լիգայի գավաթ Եվրոպա Ընդհանուր
ԽաղերԳոլերԽաղերԳոլերԽաղերԳոլերԽաղերԳոլերԽաղերԳոլեր
Սաութհեմփթոն 2005–06 2141110235
Ընդհանուր 2141110235
Արսենալ 2005–06 0000000000
2006–07 160406160321
2007–08 254104192397
2008–09 2223100103356
2009–10 233100061304
2010–11 2891042523813
2011–12 3583100824611
2012–13 32144125514321
2013–14 135100041186
Ընդհանուր 19445183169531228169
Ընդհանուր կարիերայում 21549194179531230474
Անգլիա
ՏարիԽաղերԳոլեր
200610
200700
200853
200920
201070
201160
201291
201361
Ընդհանուր365

Ըստ Սեպտեմբերի 10, 2013 տվյալների.

Միջազգային Գոլեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
ԱմսաթիվՄրցավայրԽաղՀակառակորդՀաշիվԱրդյունքՄրցույթ
1Սեպտեմբերի 10, 2008Մակսիմիր Ստադիոն, Զագրեբ, Խորվաթիա4Խորվաթիա Խորվաթիա1–04–1Ֆուտբոլի աշխարհի առաջնություն 2010 (Ընտրական փուլ)
22–1
34–1
415 June 2012Օլիմպիական ազգային սպորտ կոմպլեքս, Կիև, Ուկրաինա26Ուկրաինա Ուկրաինա2–23–2ՈՒԵՖԱ Եվրո 2012
514 August 2013Ուեմբլի մարզադաշտ, Լոնդոն, Անգլիա34Շոտլանդիա Շոտլանդիա1–13–2Ընկերական հանդիպում
Սաութհեմփթոն

Երկրորդ տեղ։

  • Անգլիայի գավաթ (Երիտասարդական) 2005
Արսենալ

Հաղթող։

  • Անգլիայի Գավաթ ։ 2013–14

Երկրորդ տեղ։

Անգլիա

Երկրորդ տեղ։

  • ՈՒԵՖԱ ԵՎՐՈ 2009 (Երիտասարդական)։ 2009
  • BBC Տարվա լավագույն երիտասարդ մարզիկ։ 2006

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թեո Ուոլկոտ» հոդվածին։