Թոմաշ Ռոսիցկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Տոմաշ Ռոսիցկիից)
Jump to navigation Jump to search
Football pictogram.svg
Տոմաշ Ռոսիցկի
Tomas Rosicky 2007.jpg
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Տոմաշ Ռոսիցկի
Քաղաքացիությունը Flag of the Czech Republic.svg Չեխիա
Մականուն Փոքրիկ Մոցարտ[1][2]
Ծննդյան ամսաթիվ հոկտեմբերի 4, 1980 (38 տարեկան)
Ծննդավայր Պրահա, Չեխոսլովակիա
Հասակ 178 սմ
Քաշ 70 կգ
Դիրք Հարձակվողական ոճի կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Անգլիա Արսենալ
Համար 7
Պատանեկան կարիերա
1986 - 1988 Չեխիա Կոմպրեսորներ (Պրահա)
1988 - 1998 Չեխիա Սպարտա (Պրահա)

Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1998 - 2001 Չեխիա Սպարտա (Պրահա) 41 (8)
2001 - 2006 ԳերմանիաԲորուսիա Դորտմունդ 149 (20)
2006 - Անգլիա Արսենալ 170 (19)
Ազգային հավաքական
1995 - 1996 ՉեխիաՉեխիա Մ15 10 (0)
1996 ՉեխիաՉեխիա Մ16 12 (5)
1997 - 1998 ՉեխիաՉեխիա Մ17 16 (6)
1998 - 1999 ՉեխիաՉեխիա Մ18 9 (3)
1999 ՉեխիաՉեխիա Մ21 2 (0)
2000 - ՉեխիաՉեխիա 100 (22)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ 26 մայիս 2015:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ 17 հունիս 2015

Տոմաշ Ռոսիցկի (չեխ․՝ Tomáš Rosický; ծնվել է հոկտեմբերի 4, 1980 թ., Պրահա), չեխ ֆուտբոլիստ։ Հանդես է գալիս Լոնդոնի «Արսենալ» ակումբում որպես կիսապաշտպան և Չեխիայի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ։ Ստացել է «Փոքրիկ Մոցարտ» մականունը։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

Թոմասը Ֆուտբոլով սկսել է զբաղվել ČKD Kompresory Praha մանկապատանեկան ակումբում։ 2 տարի անց, 18 տարեկանում տեղափոխվում է չեխական «Սպարտա»: «Սպարտան» հետաքրքրվում էր նրա մեծ եղբայր Իրժի Ռոսիցկիով, իսկ նրա հայրնել ցանկացավ, որ Թոմասը նույնպես տեղափոխվի այդտեղ

1998/99 թվականների մրցաշրջանում նա իր առաջին խաղն անցկացրեց «Սպարտա» ակումբի մեծահասակների թիմում։ «Սպարտաի» կազմում նա երեք անգամ դարձել է Չեխիայի չեմպիոն և դարձավ մրցաշրջանի տարվա լավագույն ֆուտբոլիստ։

2001 թվականին Ռոսիցկին տեղափոխվում է «Բորուսիա» և դառնում Գերմանիայի չեմպիոն 2002/03 մրցաշրջանում։

2006 թվականի մայիսի 23-ին Ռոսիցկին երկարաժամկետ պայմանագիր է կնքում Լոնդոնի Արսենալի հետ։ Արսենալում ստանում է 7 համարը, որը մինչ այդ կրում էր ֆրանսիացի ֆուտբոլիստ Ռոբերտ Պիրեսը։

2006 թվականի օգոստոսի 8-ին Ռոսիցկին իր առաջին խաղն է անցակացնում Արսենալի կազմում։ Դերբյուտի հանդիպումն անցկացրել է Չեմպիոնների Լիգաի որակավորման երրորդ փուլում, Զագրեբի դեմ։ Սեպտեմբերի 13-ին իր առաջին գոլն է խփում՝ գնդակն ուղարկելով գերմանական Համբուրգի դարպասը։

2008 հունվարի 26-ին Նյուքասլի դեմ խաղում, նա ստացավ լուրջ վնասվածք և բաց թողեց 2008/09 մրցաշրջանը։

2012 թվականի մարտի 12-ին Ռոսիցկին կնքեց նոր պայմանագիր Արսենալի հետ։

Ազգային[խմբագրել | խմբագրել կոդը]

Ազգային հավաքականի կազմում առաջին հանդիպումն նա անցկացրել է 2000 թվականին՝ 19 տարեկանում։ Չեխիայի հավաքականի կազմում մասնակցել է Եվրոպայի 2000 և 2004 թվականների առաջնություններին։

Չեխիայի ընտրանու կազմում մասնակցել է ԵՎՐՈ 2000-ին և 2004-ին։

2006 թվականի հունիսի 16-ին Աշխարհի առաջնությունում Ռոսիցկին դառնում է երկու գոլի հեղինակ։

2006/07 մրցաշրջանի սկզբում նշանակվում է ազգային հավաքականի ավագ, փոխարինելով Պավել Նեդվեդին: Այդ մրցաշրջանում ստացավ վնասվածք և բաց թողեց Եվրո 2008-ը։

Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

«Սպարտա» Պրահա

  • Չեխիայի չեմպիոն (3)։ 1998/99, 1999/2000, 2000/01

«Բորուսիա» Դորտմունդ

  • Գերմանիայի չեմպիոն։ 2001/02

Անձնական[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Չեխիայի տարվա ֆուտբոլիստ։ 2001, 2002, 2006
  • Չեխիայի տարվա տաղանդ։ 1999
  • Չեխիայի ոսկե գնդակ։ 2002

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]