Մայքլ Քին
Քինը Էվերթոնի կազմում 2017 թվականին | |||
Անձնական տվյալներ | |||
Ամբողջական անուն | Michael Vincent Keane | ||
Քաղաքացիությունը |
Անգլիա Իռլանդիա | ||
Ծննդյան ամսաթիվ | հունվարի 11, 1993[1][2] (31 տարեկան) | ||
Ծննդավայր | Ստոկպորտ, Մեծ Մանչեսթեր, Միացյալ Թագավորություն[3] | ||
Հասակ | 191 սմ | ||
Քաշ | 82 կգ | ||
Դիրք | կենտրոնական պաշտպան | ||
Ակումբային տեղեկություններ | |||
Ներկա ակումբ | Էվերթոն | ||
Համար | 4 | ||
Պատանեկան կարիերա | |||
2004-2011 | Մանչեսթեր Յունայթեդ | ||
Մասնագիտական կարիերա* | |||
Տարի | Ակումբ | Խաղ (գոլ) | |
2011-2015 | Մանչեսթեր Յունայթեդ | 1 | (0) |
2012-2013 | → Լեսթեր Սիթի | 22 | (2) |
2013-2014 | → Դերբի Կաունտի | 7 | (0) |
2014 | → Բլեքբուրն Ռովերս | 13 | (3) |
2014-2015 | → Բարնլի | 10 | (0) |
2015-2017 | Բարնլի | 90 | (7) |
2017-ներկա | Էվերթոն | 50 | (1) |
Ազգային հավաքական‡ | |||
2010 | Իռլանդիա Մ17 | 2 | (0) |
2011 | Իռլանդիա Մ19 | 2 | (0) |
2012 | Անգլիա Մ19 | 5 | (0) |
2014 | Անգլիա Մ20 | 3 | (0) |
2013-2015 | Անգլիա Մ21 | 16 | (3) |
2017-ներկա | Անգլիա | 5 | (0) |
| |||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
Մայքլ Քին (անգլ.՝ Michael Keane, հունվարի 11, 1993[1][2], Ստոկպորտ, Մեծ Մանչեսթեր, Միացյալ Թագավորություն[3]), անգլիացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Էվերթոնի և Անգլիայի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է կենտրոնական պաշտպանի դիրքում[4]։
Ակումբային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Մանչեսթեր Յունայթեդ
[խմբագրել | խմբագրել կոդը]Քինը Մանչեսթեր Յունայթեդի ակադեմիայի սան է։ Իր առաջին պայմանագիրը կնքել է 2011 թվականի հունվարի 11-ին, երբ լրացավ նրա 18 ամյակը։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց հոկտեմբերի 25-ին՝ փոխարինման մտնելով Անգլիայի լիգայի գավաթի 1/8 եզրափակչի Օլդերշոտ Թաունի դեմ խաղում[5][6]։ 2012 թվականի մայիսի 15-ին Քինը ճանաչվեց Մանչեսթեր Յունայթեդի Ռեզերվի 2012 թվականի լավագույն ֆուտբոլիստ[7][8]։ Առաջին հանդիպումը թիմի մեկնարկային կազմում անցկացրեց սեպտեմբերի 26-ին՝ Անգլիայի լիգայի գավաթի Նյուքասլ Յունայթեդի դեմ խաղում[9][10]։
2012 թվականի նոյեմբերի 6-ին Քինը իր թիմակից Ջեսի Լինգարդի հետ մինչև դեկտեմբերի 3-ը վարձավճարով միացավ Լեսթեր Սիթիին[11][12]։ Իր դեբյուտը նշեց նոյեմբերի 6-ին՝ Բոլտոն Ուոնդերերսի դեմ խաղում[13][14]։ Դեկտեմբերի 5-ին Քինի վարձավճարը երկարաձգվեց 1 ամսով[15][16]։ 2013 թվականի հունվարի 4-ին վարձավճարը երկարացվեց մինչև հունվարի վերջը՝ հնարավորություն տալով անգլիացուն Լեսթերի կազմում հանդես գալ Անգլիայի գավաթում[17]։ Հունվարի 24-ին Քինը երկարաձգեց իր վարձավճարը մինչև մրցաշրջանի ավարտը։ Իր առաջին գոլը պրոֆեսիոնալ կարիերայում խփեց փետրվարի 12-ին՝ Անգլիայի գավաթի Հադերսֆիլդ Թաունի դեմ խաղում[18][19]։ Չեմպիոնշիպում իր առաջին գոլը խփեց մարտի 5-ին՝ Լիդս Յունայթեդի դեմ խաղում[20][21]։ Մարտի 12-ին նա գոլ խփեց Կարդիֆ Սիթիի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 1-1 հաշվով[22]։ Լեսթերի կազմում Քինը անցկացրեց 27 հանդիպում՝ դառնալով 3 գոլի հեղինակ[23]։
2013 թվականի նոյեմբերի 28-ին Քինը մինչև 2014 թվականի հունվարի 2-ը վարձավճարով միացավ Դերբի Կաունտիին[24][25]։ Իր դեբյուտը նշեց դեկտեմբերի 7-ին՝ Բլեքփուլի դեմ խաղում[26][27]։ 2014 թվականի հունվարի 2-ին վարձավճարը երկարաձգվեց ևս 1 ամսով[28]։ Հունվարի 30-ին Դերբին ետ ուղարկեց Քինին[29]՝ ակումբի կազմում անցկացրած 8 խաղից հետո[30]։ Մարտի 7-ին անգլիացին մինչև մրցաշրջանի ավարտը վարձավճարով տեղափոխվեց Բլեքբուրն Ռովերս՝ ստանալով 16 համարի մարզաշապիկը[31][32]։ Իր դեբյուտը նշեց մարտի 9-ին՝ թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Բարնլիի դեմ խաղում[33][34]։ Իր առաջին գոլը խփեց մարտի 29-ին՝ Միլուոլի դեմ խաղում[35]։ Ապրիլի 12-ին Քինը գոլի հեղինակ դարձավ Շեֆիլդ Ուենսդեյի դեմ խաղում[36]։ Ապրիլի 26-ին նա գոլ խփեց Չառլտոն Ատլետիկի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 3-1 հաշվով[37]։ Բլեքբուրնի կազմում Քինը անցկացրեց 13 հանդիպում՝ դառնալով 3 գոլի հեղինակ[30]։
Իր առաջին հանդիպումը Պրեմիեր Լիգայում Քինը անցկացրեց 2014 թվականի օգոստոսի 24-ին՝ Մանչեսթեր Յունայթեդի կազմում փոխարինելով Քրիս Սմոլինգին Սանդերլենդի դեմ խաղում[38]։ Օգոստոսի 26-ին նա մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս եկավ Անգլիայի լիգայի գավաթի Միլտոն Քինս Դոնսի դեմ խաղում[39][40]։ Մանչեսթեր Յունայթեդի առաջին թիմի կազմում Քինը անցկացրեց 5 հանդիպում։
Բարնլի
[խմբագրել | խմբագրել կոդը]2014 թվականի սեպտեմբերի 2-ին Քինը մինչև 2015 թվականի հունվարը վարձավճարով տեղափոխվեց Բարնլի[41][42][43]։ Իր դեբյուտը նշեց հոկտեմբերի 4-ին՝ փոխարինելով Կիրան Տրիպիերին Լեսթեր Սիթիի դեմ խաղում[44]։ 2015 թվականի հունվարի 8-ին Քինը Բարնլիին միացավ լրիվ տրանսֆերով՝ ակումբի հետ կնքելով 3.5 տարվա պայմանագիր[45]։ 2014-15 մրցաշրջանում անգլիացին անցկացրեց 23 հանդիպում՝ դառնալով 1 գոլային փոխանցման հեղինակ[46], իսկ Բարնլին դուրս մնաց Պրեմիեր Լիգայից[47][48]՝ զբաղեցնելով 19-րդ հորիզոնականը առաջնությունում[49]։
Իր առաջին գոլը Բարնլիի կազմում Քինը խփեց 2015 թվականի օգոստոսի 15-ին՝ Բիրմինգհեմ Սիթիի դեմ խաղում[50]։ Օգոստոսի 22-ին անգլիացին խփեց Բրենտֆորդի դեմ հանդիպման միակ գնդակը՝ 1-0 հաշվով հաղթանակ պարգևելով իր թիմին[51]։ 2016 թվականի ապրիլի 2-ին Քինը գոլի հեղինակ դարձավ Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոնի դեմ խաղի ավելացված րոպեներին՝ փրկելով Բարնլիին պարտությունից[52]։ Ապրիլի 19-ին նա գոլ խփեց Միդլսբրոյի դեմ խաղի 92-րդ րոպեին, իսկ հանդիպումն ավարտվեց 1-1 հաշվով[53]։ 2015-16 մրցաշրջանում Քինը անցկացրեց 44 հանդիպում առաջնությունում[54]՝ դառնալով 5 գոլի ու 3 գոլային փոխանցման հեղինակ և ընգրկվելով առաջնության խորհրդանշական հավաքականում[55]։ Բարնլին հաղթեց Չեմպիոնշիպը ու տեղափոխվեց Պրեմիեր Լիգա[56][57]։
Իր առաջին գոլը Պրեմիեր Լիգայում Քինը խփեց 2016 թվականի սեպտեմբերի 26-ին՝ Ուոտֆորդի դեմ խաղում[58]։ 2017 թվականի հունվարի 7-ին՝ Անգլիայի գավաթի Սանդերլենդի դեմ խաղում անգլիացին առաջին անգամ խաղադաշտ դուրս եկավ որպես թիմի ավագ[59]։ Փետրվարի 25-ին նա գոլ խփեց Հալլ Սիթիի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 1-1 հաշվով[60]։ Ապրիլի 13-ին անգլիացին դարձավ 6 ֆուտբոլիստներից մեկը, ովքեր նոմինացվեցին ՊՖԱ-ի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ անվանակարգում[61][62][63]։ Բարնլիի կազմում անցկացրած 3 մրցաշրջաններում Քինը մասնակցեց 108 հանդիպման՝ դառնալով 7 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։
Էվերթոն
[խմբագրել | խմբագրել կոդը]2017 թվականի հուլիսի 3-ին Քինը 5 տարվա պայմանագիր կնքեց Էվերթոնի հետ[64][65][66][67]։ Ակումբը նրա համար վճարեց 25 միլիոն ֆունտ ստերլինգ[68][69][70][71]։ Իր դեբյուտը Էվերթոնի կազմում նշեց հուլիսի 27-ին՝ Եվրոպայի Լիգայի որակավորման երրորդ փուլի Ռուժոմբերոկի դեմ խաղում[72]։ Իր առաջին գոլը խփեց օգոստոսի 17-ին՝ Եվրոպայի Լիգայի որակավորման չորրորդ փուլի Հայդուկ Սպլիտի դեմ խաղում[73][74]։ Առաջին հանդիպումը Եվրոպայի Լիգայի խմբային փուլում անցկացրեց սեպտեմբերի 14-ին՝ Ատալանտայի դեմ խաղում[75]։ Իր առաջին մրցաշրջանում Քինը անցկացրեց 38 հանդիպում՝ դառնալով 1 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ[76]։
Իր առաջին գոլը Պրեմիեր Լիգայում Էվերթոնի կազմում Քինը խփեց 2018 թվականի օգոստոսի 25-ին՝ Բորնմուտի դեմ խաղում[77][78]։ Այս խաղում նա ստացավ գանգի վնասվածք՝ բաց թողելով 1 ամիս[79][80][81][82]։
Միջազգային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Քինը իրավասու էր ներկայացնել Իռլանդիան ու Անգլիան միջազգային ասպարեզում և հանդես է եկել երկու երկրների երիտասարդական հավաքականներում։ 2012 թվականին նա Անգլիայի մինչև 19 տարեկանների հավաքականի կազմում մասնակցեց Եվրոպայի առաջնությանը՝ անցկացնելով 2 հանդիպում[83]։ Անգլիան դուրս մնաց մրցաշարի կիսաեզրափակչից՝ հանդիպման ավելացված ժամանակում 1-2 հաշվով պարտվելով Հունաստանին[84]։ 2015 թվականին Քինը մասնակցեց Եվրոպայի Մ21 առաջնությանը, սակայն խաղադաշտ դուրս չեկավ ոչ մի խաղում[85]։
Անգլիայի ազգային հավաքական Քինը առաջին անգամ հրավիրվեց 2016 թվականի հոկտեմբերի 4-ին Գարեթ Սաութգեյթի կողմից որպես վնասվածք ստացած Գլեն Ջոնսոնի փոխարինող Մալթայի և Սլովենիայի դեմ խաղերի համար[86][87][88], սակայն այս հանդիպումներում խաղադաշտ դուրս չեկավ[89][90]։ Իր դեբյուտը ազգային հավաքականում նշեց 2017 թվականի մարտի 22-ին՝ Գերմանիայի դեմ ընկերական խաղում[91][92]։
Կարիերայի վիճակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակումբային վիճակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2019 թվականի հունվարի 27-ի դրությամբ[93]
Ակումբ | Մրցաշրջան | Առաջնություն | Գավաթ | Եվրոպա | Այլ | Ընդհանուր | ||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Դիվիզիոն | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
Մանչեսթեր Յունայթեդ | 2011–12 | Պրեմիեր Լիգա | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 1 | 0 | 1 | 0 |
2012–13 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 2 | 0 | 2 | 0 | ||
2014–15 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 1 | 0 | 2 | 0 | ||
Ընդհանուր | 1 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 4 | 0 | 5 | 0 | ||
Լեսթեր Սիթի (վարձավճար) | 2012–13 | Չեմպիոնշիպ | 22 | 2 | 3 | 1 | — | 2 | 0 | 27 | 3 | |
Դերբի Կաունտի (վարձավճար) | 2013–14 | 7 | 0 | 1 | 0 | 0 | 0 | 8 | 0 | |||
Բլեքբուրն Ռովերս (վարձավճար) | 2013–14 | 13 | 3 | 0 | 0 | 0 | 0 | 13 | 3 | |||
Բարնլի | 2014–15 | Պրեմիեր Լիգա | 21 | 0 | 2 | 0 | 0 | 0 | 23 | 0 | ||
2015–16 | Չեմպիոնշիպ | 44 | 5 | 2 | 0 | 0 | 0 | 46 | 5 | |||
2016–17 | Պրեմիեր Լիգա | 35 | 2 | 4 | 0 | 0 | 0 | 39 | 2 | |||
Ընդհանուր | 100 | 7 | 8 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 108 | 7 | ||
Էվերթոն | 2017–18 | Պրեմիեր Լիգա | 30 | 0 | 0 | 0 | 7 | 1 | 1 | 0 | 38 | 1 |
2018–19 | 20 | 1 | 1 | 0 | — | 1 | 0 | 22 | 1 | |||
Ընդհանուր | 50 | 1 | 1 | 0 | 7 | 1 | 2 | 0 | 60 | 2 | ||
Կարիերայի ընդհանուր | 193 | 13 | 13 | 1 | 7 | 1 | 8 | 0 | 221 | 15 |
Միջազգային վիճակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2019 թվականի հունվարի 27-ի դրությամբ[93]
Անգլիա | ||
---|---|---|
Տարի | Խաղեր | Գոլեր |
2017 | 4 | 0 |
2018 | 1 | 0 |
Ընդհանուր | 5 | 0 |
Նվաճումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակումբային
[խմբագրել | խմբագրել կոդը]Բարնլի
- Չեմպիոնշիպ. 2015–16[56]
Անհատական
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մանչեսթեր Յունայթեդի Ռեզերվի տարվա լավագույն ֆուտբոլիստ. 2011–12[7]
- Չեմպիոնշիպի խորհրդանշական հավաքական. 2015–16[55]
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 As (իսպ.) — Madrid: PRISA, 1967. — ISSN 1888-6671
- ↑ 3,0 3,1 3,2 https://www.thefa.com/england/mens-seniors/squad/michael-keane
- ↑ «England - M. Keane - Profile with news, career statistics and history - Soccerway». us.soccerway.com. Վերցված է 2019 թ․ հունվարի 27-ին.
- ↑ «Aldershot Town - Manchester United, Oct 25, 2011 - EFL Cup - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 27-ին.
- ↑ «Aldershot 0-3 Man Utd» (բրիտանական անգլերեն). 2011 թ․ հոկտեմբերի 25. Վերցված է 2019 թ․ հունվարի 27-ին.
- ↑ 7,0 7,1 «Michael Keane wins United Reserves award - Official Manchester United Website». www.manutd.com. 2012 թ․ օգոստոսի 10. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 10-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 27-ին.
- ↑ «Manchester United Player of the Year Awards 2012». The Peoples Person (ամերիկյան անգլերեն). 2012 թ․ մայիսի 15. Վերցված է 2019 թ․ հունվարի 27-ին.
- ↑ «Manchester United - Newcastle United, Sep 26, 2012 - EFL Cup - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 27-ին.
- ↑ «Man Utd 2-1 Newcastle» (բրիտանական անգլերեն). 2012 թ․ սեպտեմբերի 26. Վերցված է 2019 թ․ հունվարի 27-ին.
- ↑ «City Bolstered By United Loan Double». www.lcfc.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 27-ին.
- ↑ «Lingard and Keane join Leicester - Official Manchester United Website». www.manutd.com. 2012 թ․ նոյեմբերի 9. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 9-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 27-ին.
- ↑ «Bolton Wanderers - Leicester City, Nov 6, 2012 - Championship - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 27-ին.
- ↑ «Bolton 0-0 Leicester» (բրիտանական անգլերեն). 2012 թ․ նոյեմբերի 6. Վերցված է 2019 թ․ հունվարի 27-ին.
- ↑ «Keane and Lingard extend Leicester loans - Official Manchester United Website». www.manutd.com. 2012 թ․ դեկտեմբերի 8. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 8-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 27-ին.
- ↑ «Man Utd's Michael Keane & Jesse Lingard extend Leicester City loans» (բրիտանական անգլերեն). 2012 թ․ դեկտեմբերի 5. Վերցված է 2019 թ․ հունվարի 27-ին.
- ↑ «Keane Stays For A Further Month». www.lcfc.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 27-ին.
- ↑ «Leicester City - Huddersfield Town, Feb 12, 2013 - FA Cup - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 27-ին.
- ↑ «Leicester 1-2 Huddersfield» (բրիտանական անգլերեն). 2013 թ․ փետրվարի 12. Վերցված է 2019 թ․ հունվարի 27-ին.
- ↑ «Leicester City - Leeds United, Mar 5, 2013 - Championship - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 27-ին.
- ↑ «Leicester 1-1 Leeds» (բրիտանական անգլերեն). 2013 թ․ մարտի 6. Վերցված է 2019 թ․ հունվարի 27-ին.
- ↑ «Cardiff City - Leicester City, Mar 12, 2013 - Championship - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 27-ին.
- ↑ «Michael Keane | Football Stats | Everton | Season 2012/2013 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2019 թ․ հունվարի 27-ին.
- ↑ «Man Utd: Michael Keane joins Derby County on loan» (բրիտանական անգլերեն). 2013 թ․ նոյեմբերի 28. Վերցված է 2019 թ․ հունվարի 27-ին.
- ↑ «Transfer news: Manchester United loan Michael and Will Keane to Derby and Wigan respectively». Sky Sports (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 27-ին.
- ↑ «Derby County - Blackpool FC, Dec 7, 2013 - Championship - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 27-ին.
- ↑ «Derby County 5-1 Blackpool» (բրիտանական անգլերեն). 2013 թ․ դեկտեմբերի 7. Վերցված է 2019 թ․ հունվարի 27-ին.
- ↑ «Derby County extend loan of Manchester United defender Michael Keane who is now set to face Chelsea in FA Cup». www.derbytelegraph.co.uk. 2014 թ․ հունվարի 5. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 5-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 27-ին.
- ↑ «Keane Returns To Manchester United». www.dcfc.co.uk (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 27-ին.
- ↑ 30,0 30,1 «Michael Keane | Football Stats | Everton | Season 2013/2014 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2019 թ․ հունվարի 27-ին.
- ↑ «Rovers complete Keane capture». www.rovers.co.uk (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 13-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 27-ին.
- ↑ Jones, Gary (2014 թ․ մարտի 4). «Manchester United starlet Michael Keane heading for switch». Dailystar.co.uk (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 27-ին.
- ↑ «Blackburn Rovers - Burnley FC, Mar 9, 2014 - Championship - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 27-ին.
- ↑ «Blackburn Rovers 1-2 Burnley» (բրիտանական անգլերեն). 2014 թ․ մարտի 9. Վերցված է 2019 թ․ հունվարի 27-ին.
- ↑ «Millwall FC - Blackburn Rovers, Mar 29, 2014 - Championship - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 27-ին.
- ↑ «Sheffield Wednesday - Blackburn Rovers, Apr 12, 2014 - Championship - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 27-ին.
- ↑ «Charlton Athletic - Blackburn Rovers, Apr 26, 2014 - Championship - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 27-ին.
- ↑ «Sunderland AFC - Manchester United, Aug 24, 2014 - Premier League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 27-ին.
- ↑ «Milton Keynes Dons - Manchester United, Aug 26, 2014 - EFL Cup - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 27-ին.
- ↑ Turbervill, Huw (2014 թ․ օգոստոսի 26). «MK Dons v Manchester United, Capital One Cup: as it happened» (բրիտանական անգլերեն). ISSN 0307-1235. Վերցված է 2019 թ․ հունվարի 27-ին.
- ↑ «Mike Keane signs for Burnley on loan - Official Manchester United Website». www.manutd.com. 2014 թ․ նոյեմբերի 19. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 19-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 27-ին.
- ↑ Maston, Tom. «Burnley announce Michael Keane loan from Manchester United | Goal.com». www.goal.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 27-ին.
- ↑ Williamson, Patrick (2014 թ․ սեպտեմբերի 2). «Done Deal: Burnley Sign Manchester United Defender Michael Keane On Loan Deal». CaughtOffside (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 27-ին.
- ↑ «Leicester City - Burnley FC, Oct 4, 2014 - Premier League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 27-ին.
- ↑ «Mike Keane to join Burnley - Official Manchester United Website». www.manutd.com. 2015 թ․ հունվարի 8. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 8-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 27-ին.
- ↑ «Michael Keane | Football Stats | Everton | Season 2014/2015 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2019 թ․ հունվարի 27-ին.
- ↑ Whaling, James (2015 թ․ մայիսի 9). «Burnley relegated from the Premier League despite victory over Hull». mirror. Վերցված է 2019 թ․ հունվարի 27-ին.
- ↑ migration (2015 թ․ մայիսի 10). «Football: Burnley relegated from Premier League, Manchester United close in on top four». The Straits Times (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 27-ին.
- ↑ «Premier League 2014-15». www.premierleague.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 27-ին.
- ↑ «Burnley FC - Birmingham City, Aug 15, 2015 - Championship - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 27-ին.
- ↑ «Burnley FC - Brentford FC, Aug 22, 2015 - Championship - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 27-ին.
- ↑ «Brighton & Hove Albion - Burnley FC, Apr 2, 2016 - Championship - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 27-ին.
- ↑ «Burnley FC - Middlesbrough FC, Apr 19, 2016 - Championship - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 27-ին.
- ↑ «Michael Keane | Football Stats | Everton | Season 2015/2016 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2019 թ․ հունվարի 27-ին.
- ↑ 55,0 55,1 «PFA awards: Leicester and Spurs dominate Premier League team» (բրիտանական անգլերեն). 2016 թ․ ապրիլի 21. Վերցված է 2019 թ․ հունվարի 27-ին.
- ↑ 56,0 56,1 Corless, Liam (2016 թ․ մայիսի 7). «Championship round-up: Burnley seal title with comfortable win at Charlton». mirror. Վերցված է 2019 թ․ հունվարի 27-ին.
- ↑ Beck, Tom. «Burnley Promoted to Premier League for 2016-17 Season: Latest Comments, Reaction». Bleacher Report (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 27-ին.
- ↑ «Burnley FC - Watford FC, Sep 26, 2016 - Premier League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 27-ին.
- ↑ «Sunderland AFC - Burnley FC, Jan 7, 2017 - FA Cup - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 27-ին.
- ↑ «Hull City - Burnley FC, Feb 25, 2017 - Premier League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 27-ին.
- ↑ «Men's PFA Young Player of the Year 2017». www.thepfa.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 27-ին.
- ↑ «English players dominate PFA Young Player of the Year nominees». The Sun (բրիտանական անգլերեն). 2017 թ․ ապրիլի 13. Վերցված է 2019 թ․ հունվարի 27-ին.
- ↑ Jones, Matt. «PFA Awards 2017: Player of the Year, Young Player of the Year Nominees Revealed». Bleacher Report (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 27-ին.
- ↑ «Keane: "Everton Is The Perfect Club For Me" | Everton Football Club». www.evertonfc.com. Վերցված է 2019 թ․ հունվարի 27-ին.
- ↑ «Michael Keane: Everton sign England defender from Burnley» (բրիտանական անգլերեն). 2017 թ․ հուլիսի 3. Վերցված է 2019 թ․ հունվարի 27-ին.
- ↑ «Michael Keane joins Everton from Burnley». Sky Sports (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 27-ին.
- ↑ AS, Diario (2017 թ․ հուլիսի 3). «Everton sign England defender Michael Keane from Burnley». AS.com (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 6-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 27-ին.
- ↑ «Transfer news: Everton sign Burnley defender Michael Keane for £25m | Goal.com». www.goal.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 27-ին.
- ↑ Christenson, Marcus (2017 թ․ հուլիսի 3). «Everton complete signing of Burnley defender Michael Keane for £25m». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2019 թ․ հունվարի 27-ին.
- ↑ «Everton seal deals for Keane and Sandro». ESPN.com (անգլերեն). 2017 թ․ հուլիսի 3. Վերցված է 2019 թ․ հունվարի 27-ին.
- ↑ «Everton Officially Announce Signing of Burnley's Michael Keane for Potential £30m Fee». 90min.com (անգլերեն). 2017 թ․ հուլիսի 3. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 17-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 27-ին.
- ↑ «Everton FC - MFK Ruzomberok, Jul 27, 2017 - Europa League Qualifying - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 27-ին.
- ↑ «Everton FC - HNK Hajduk Split, Aug 17, 2017 - Europa League Qualifying - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 27-ին.
- ↑ «Everton 2-0 Hajduk Split» (բրիտանական անգլերեն). 2017 թ․ օգոստոսի 18. Վերցված է 2019 թ․ հունվարի 27-ին.
- ↑ «Atalanta BC - Everton FC, Sep 14, 2017 - Europa League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 27-ին.
- ↑ «Michael Keane | Football Stats | Everton | Season 2017/2018 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2019 թ․ հունվարի 27-ին.
- ↑ «AFC Bournemouth - Everton FC, Aug 25, 2018 - Premier League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 27-ին.
- ↑ «Bournemouth 2-2 Everton: Cherries fight back to draw» (բրիտանական անգլերեն). 2018 թ․ օգոստոսի 25. Վերցված է 2019 թ․ հունվարի 27-ին.
- ↑ «Hairline Skull Fracture Sidelines Keane For Three To Four Weeks | Everton Football Club». www.evertonfc.com. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ փետրվարի 4-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 27-ին.
- ↑ «Everton defender Michael Keane hospitalised after clash of heads with Idrissa Gueye». Sky Sports (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 27-ին.
- ↑ «Everton confirm Michael Keane suffered a fractured skull against Bournemouth». The Independent (անգլերեն). 2018 թ․ օգոստոսի 26. Վերցված է 2019 թ․ հունվարի 27-ին.
- ↑ «Everton defender Keane suffers ‘small hairline fracture of the skull’». Evening Standard (անգլերեն). 2018 թ․ օգոստոսի 26. Վերցված է 2019 թ․ հունվարի 27-ին.
- ↑ uefa.com. «Under-19 - Technical report - Team analysis - England â€" UEFA.com». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 27-ին.
- ↑ «England U19 - Greece U19, Jul 12, 2012 - European U19 Championship 2012 - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 27-ին.
- ↑ uefa.com. «Under-21 2015 - History - England». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 27-ին.
- ↑ «Michael Keane: England call up Burnley defender following Glen Johnson injury» (բրիտանական անգլերեն). 2016 թ․ հոկտեմբերի 4. Վերցված է 2019 թ․ հունվարի 27-ին.
- ↑ Association, Press (2016 թ․ հոկտեմբերի 4). «Injured Glen Johnson is replaced in England squad by Michael Keane». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2019 թ․ հունվարի 27-ին.
- ↑ hermesauto (2016 թ․ հոկտեմբերի 4). «Football: Michael Keane replaces injured Glen Johnson in England squad». The Straits Times (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 27-ին.
- ↑ «England - Malta, Oct 8, 2016 - World Cup qualification Europe - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 27-ին.
- ↑ «Slovenia - England, Oct 11, 2016 - World Cup qualification Europe - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 27-ին.
- ↑ «Germany - England, Mar 22, 2017 - International Friendlies - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 27-ին.
- ↑ «Germany 1-0 England» (բրիտանական անգլերեն). 2017 թ․ մարտի 22. Վերցված է 2019 թ․ հունվարի 27-ին.
- ↑ 93,0 93,1 «Michael Keane». worldfootball.net (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 27-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Քինի պաշտոնական Տվիտերի էջը
- Քինի պաշտոնական Ինստագրամի էջը
- Քինը transfermarkt-ում
- Քինը soccerbase.com-ում
- Քինը WhoScored.com կայքում
- Քինը Էվերթոնի պաշտոնական կայքում
- Քինը Պրեմիեր Լիգայի պաշտոնական կայքում
- Քինը ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մայքլ Քին» հոդվածին։ |
|
|
- Հունվարի 11 ծնունդներ
- 1993 ծնունդներ
- Ապրող անձինք
- Մեծ Բրիտանիայում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Անգլիական ֆուտբոլի լիգայի խաղացողներ
- Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստներ
- Անգլիացի ֆուտբոլիստներ
- Բարնլիի ֆուտբոլիստներ
- Բլաքբըրնի ֆուտբոլիստներ
- Դերբի Կաունտիի ֆուտբոլիստներ
- Էվերթոնի ֆուտբոլիստներ
- Լեսթեր Սիթիի ֆուտբոլիստներ
- Մանչեսթեր Յունայթեդի ֆուտբոլիստներ
- Պրեմիեր Լիգայի ֆուտբոլիստներ
- Տղամարդկանց ֆուտբոլի պաշտպաններ