Ակումբի և քաղաքի դրոշի ավանդական գույներն են սպիտակը, դեղինը և կարմիրը։ 2005 թվականին ֆուտբոլային ակումբի նոր հովանավոր Mondi Business Paper SCP-ն ներկայացրեց նրա մարզազգեստի նոր հավաքածուն՝ սպիտակ, նարնջագույն և սև գույներով: Ակումբի մարզական ամենամեծ ձեռքբերումը 2006 թվականին Սլովակիայի ֆուտբոլի բարձրագույն խմբի առաջնության չեմպիոնի և գավաթի խաղարկության հաղթողի տիտղոսների նվաճումն է: Մեծ թիվ են կազմում «Ռուժոմբերոկ ՖԱ»-ի այն ֆուտբոլիստները, ովքեր հրավիրվել են խաղալու Սլովակիայի ազգային հավաքականում: Մի շարք խաղացողներ էլ մի քանի տարի «Ռուժոմբերոկ ՖԱ»-ում հանդես գալուց հետո տեղափոխվել են ավելի բարձրակարգ ակումբներ: Վերջիններիս թվում են Մարեկ Սապարան (1,3 մլն. եվրոյի դիմաց տեղափոխվել է նորվեգական «Ռոզենբորգ»[1]), Տոմաշ Բոբչեկը, Մարտին Ռեգալին, Յան Մասլոն, Էրիկ Ենդրիշեկը, ովքեր 0,5-06 մլն. եվրոյի դիմաց տեղափոխվել են համապատասխանաբար լեհական «Լեխիա»[2], բելգիական «Կ. Վ. Կորտրիյկ»[3], ուկրաինական «Վոլին»[4], գերմանական «Կայզերսլաութեռն»[5], ապա՝ «Հաննովեր 96»[6]...