Ջեսի Լինգարդ
Ջեսի Լինգարդ անգլ.՝ Jesse Lingard | ||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
![]() | ||||||||||||||||||
Անձնական տվյալներ | ||||||||||||||||||
Ամբողջական անուն | Ջեսի Էլիս Լինգարդ | |||||||||||||||||
Ազգությունը | Անգլիացի | |||||||||||||||||
Քաղաքացիությունը |
![]() | |||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | դեկտեմբերի 15, 1992 (30 տարեկան) | |||||||||||||||||
Ծննդավայր |
Ուորինգտոն, ![]() | |||||||||||||||||
Հասակ | 1,75 | |||||||||||||||||
Քաշ | 58 | |||||||||||||||||
Դիրք | կիսապաշտպան | |||||||||||||||||
Ակումբային տեղեկություններ | ||||||||||||||||||
Ներկա ակումբ |
![]() | |||||||||||||||||
Համար | 14 | |||||||||||||||||
Պատանեկան կարիերա | ||||||||||||||||||
| ||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | ||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | |||||||||||||||
| ||||||||||||||||||
Ազգային հավաքական | ||||||||||||||||||
| ||||||||||||||||||
| ||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Ջեսի Էլիս Լինգարդ (անգլ.՝ Jesse Ellis Lingard, դեկտեմբերի 15, 1992[1][2], Ուորինգտոն, Warrington, Չեշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն), բրիտանացի ֆուտբոլիստ, Մանչեսթեր Յունայթեդի հարձակողական ոճի կիսապաշտպան։ Լինգարդը 2012 թվակականին վարձավճարով խաղացել է «Լեսթեր Սիթիիում», ինչպես նաև «Բիրմինգհեմ Սիթիում», «Բռայթոն և Հով Ալբիոնում»։ 2013/14 թվականի մրցաշրջանում խաղացել է «Դերբի Քաունթիի» կազմում։ Խաղացել նաև Անգլիայի մինչև 17 և 21 տարեկանների թիմում։
Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Մանչեսթեր Յունայթեդ[խմբագրել | խմբագրել կոդը]
Լինգարդը ծնվել է Ուորինգտոնում և հաճախել Ուիլյամ Բիմոնթի անվան ավագ դպրոց[3]։ Մանչեսթերի ակադեմիայի սան է, 2010/11 թվականի մրցաշրջանում թիմի հետ նվաճել է Անգլիայի երիտասարդական գավաթը[4]։ Մասնագիտական պայմանագիր կնքել է 2011 թվականին[5]։
Լեսթեր Սիթի (վարձավճար)[խմբագրել | խմբագրել կոդը]
2012 թվականի նոյեմբերի 6-ին Լինգարդը թիմակից Մայքլ Քինի հետ վարձավճարով տեղափոխվեց Լեսթեր[6]։ Պայմանագիրը տևեց մինչև 2013 թվականի հունվարի 2-ը[7]։ Լինգարդը դեբյուտը նշեց նոյեմբերի 6-ին, Բոլթոն Ուոնդերերսի դեմ խաղում(0-0)՝ փոխարինման դուրս գալով 85-րդ րոպեին[8]։
Վերադարձը Յունայթեդ[խմբագրել | խմբագրել կոդը]
Լինգարդը հայտավորված էր «Մանչեսթեր Յունայթեդի» 2013 թվականի մրցաշրջանից առաջ ամառային նախապատրաստական խաղերի 19 ֆուտբոլիստների կազմում[9]։ Նա խփեց իր առաջին 2 գնդակը Յունայթեդի ընկերական խաղում, որտեղ 2013 թվականի հուլիսի 20-ին Սիդնեյում «Յունայթեդը» 5-1 հաշվով հաղթեց Ա Լիգայի բոլոր աստղերի թիմին։ Դա առաջին գնդակն էր նորանշանակ մարզիչ Դեվիդ Մոյեսի օրոք[10]։ Խաղից հետո նա ասաց․ «Ես հավատում էր իմ ուժերին, բայց ես արեցի իմ ուժերից ավելին»[11]։ Նա գոլի հեղինակ դարձավ նաև «Յոկոհամա Մարիոնսի» և «Քիթչ ՖԱ»-ի դեմ խաղերում, ընդհանուր բոլոր խաղերում խփելով 4 գնդակ[12][13]։
Բիրմինգհեմ Սիթի[խմբագրել | խմբագրել կոդը]
Հաջորդ մրցաշրջանում նա տեղափոխվեց Բիրմինգհեմ և խաղաց բավականին հաջող։ «Շեֆիլդ Ուենդսդի»ի դեմ խաղում նա խփեց իր առաջին գնդակը, ինչպես նաև դարձավ հեթ-տրիկի հեղինակ։
Բիրմինգհեմից հետո նա կրկին վերադարձավ Յունայթեդ և մանակցեց «Սուոնսի Սիթիի» դեմ խաղին։
Բռայթոն և Հով Ալբիոն[խմբագրել | խմբագրել կոդը]
2014 թվականի փետրվարի 27-ին նա տեղափոխվեց առաջնությունը ներկայացնող Բռայթոն և Հով Ալբիոն թիմ։ Այնտեղ առաջին գնդակը խփեց ապրիլի 8-ին Լեսթերի դեմ խաղում (4-1)։ Նա թիմի կազմում հեղինակեց 4 գնդակ։
Վերադրաձը Յունայթեդ[խմբագրել | խմբագրել կոդը]
2014 թվականի օգոստոսի 4-ին Լինգարդը Յունայթեդի կազմում մասնակցեց Միջմայրցամաքային գավթի եզրափակչին, որտեղ Յունայթեդը 3-1 հաշվով հաղթեց Լիվերպուլին։ Առաջին պաշտոնական խաղն անցկացրեց առաջնության առաջին տուրում, «Սուոնսիի» դեմ խաղում, սակայն վնասվածքի պատճառով 24-րդ րոպեին Ադնան Յանուզայը փոխարինեց նրան և նա բաց թողեց մրցաշրջանի մեծ մասը։ Այդ խաղում Յունայթեդը պարտվեց 2-1 հաշվով, Լուի Վան Գալի գլխավորությամբ[14]։
Դերբի Քաունթի[խմբագրել | խմբագրել կոդը]
2015 թվականի փետրվարի 2-ին Լինգարդը միացավ Չեմպիոնշիպի Դերբի Քաունթի թիմին և մնաց այնտեղ մինչև մրցաշրջանի ավարտը։ Նա դեբյուտը նշեց փետրվարի 14-ին Ռեդինգի դեմ խաղում։
Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Լինգարդը հավաքականում սկսել է խաղալ մինչև 17 տարեկանների թիմում։ Մինչև 21 տարեկանների թիմում դեբյուտը նշել է 2013 թվականի օգոստոսի 13-ին Շոտլանդիայի մինչև 21 տարեկանների հավաքականի դեմ խաղում։ Մասնակցել է նաչ ՈՒԵՖԱ-ի երիտասարդական գավաթի խաղարկությանը և մասնակցել Շվեդիայի դեմ խաղին։
Կարիերայի վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]
Ակումբ | Սեզոն | Լիգա | Գավաթային | Լիգայի Գավաթ | ՈՒԵՖԱ-ի գավաթ | Այլ | Ընդհանուր | |||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Դիվիզիոն | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
Մանչեսթեր Յունայթեդ | 2012-13[15] | Պրեմիեր Լիգա | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | – | 0 | 0 | |
2013-14 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | ||
2014-15 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | – | 1 | 0 | |||
Total | 1 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 1 | 0 | ||
Լեսթեր Սիթի (վարձավճար) | 2012-13 | Չեմպիոնշիպ | 5 | 0 | – | – | – | – | 5 | 0 | ||||
Բիրմինգհեմ Սիթի (վարձավճար) | 2013-14 | Չեմպիոնշիպ | 13 | 6 | – | – | – | – | 13 | 6 | ||||
Բռայթոն և Հով Սիթի (վարձավճար) | 2013-14 | Չեմպիոնշիպ | 15 | 3 | – | – | – | 2 | 1 | 17 | 4 | |||
Դերբի Քաունթի (վարձավճար) | 2014-15 | Չեմպիոնշիպ | 14 | 2 | 1 | 0 | – | – | – | 15 | 2 | |||
Կարիերայի ընթացքում | 48 | 11 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 2 | 1 | 51 | 12 |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ As (իսպ.) — Madrid: Grupo PRISA, 1967.
- ↑ «Old Trafford youngsters lift Youth Cup»։ thefa.com։ The Football Association։ մայիսի 23, 2013։ Արխիվացված է օրիգինալից 2013-09-21-ին։ Վերցված է սեպտեմբերի 19, 2013
- ↑ Flanagan Chris (հունիսի 20, 2008)։ «Jesse's England chance»։ This is Cheshire (Newsquest)։ Արխիվացված է օրիգինալից 2013-09-21-ին։ Վերցված է սեպտեմբերի 19, 2013
- ↑ «List of Players under Written Contract Registered Between 01/07/2011 and 31/07/2011» (PDF)։ thefa.com։ The Football Association։ Վերցված է սեպտեմբերի 19, 2013
- ↑ «City Bolstered By United Loan Double»։ lcfc.com։ Leicester City։ նոյեմբերի 6, 2012։ Վերցված է նոյեմբերի 6, 2012
- ↑ Marshall Adam (դեկտեմբերի 5, 2012)։ «Reds trio extend loan deals»։ ManUtd.com։ Manchester United։ Վերցված է դեկտեմբերի 5, 2012
- ↑ «Bolton 0–0 Leicester»։ BBC Sport (British Broadcasting Corporation)։ նոյեմբերի 6, 2012։ Վերցված է նոյեմբերի 6, 2012
- ↑ Mathieson Stuart (հուլիսի 11, 2013)։ «Manchester United still hopeful of Darren Fletcher return»։ Manchester Evening News (MEN Media)։ Վերցված է սեպտեմբերի 1, 2014
- ↑ Jackson Jamie (հուլիսի 20, 2013)։ «Manchester United thrash A-League All Stars to give David Moyes first win»։ theguardian.com (Guardian News and Media)։ Վերցված է սեպտեմբերի 1, 2014
- ↑ Stone Simon (հուլիսի 22, 2013)։ «Manchester United youngster Jesse Lingard told to believe in himself»։ The Independent։ Press Association։ Վերցված է սեպտեմբերի 19, 2013
- ↑ «Yokohama F Marinos struck late to beat David Moyes' Manchester United 3–2»։ Sky Sports (British Sky Broadcasting)։ հուլիսի 23, 2013։ Վերցված է սեպտեմբերի 19, 2013
- ↑ «Lingard seals impressive Manchester United victory over Hong Kong's Kitchee FC»։ Manchester Evening News։ հուլիսի 29, 2013։ Վերցված է սեպտեմբերի 19, 2013
- ↑ Bevan Chris (օգոստոսի 16, 2014)։ «Man Utd 1–2 Swansea»։ BBC Sport (British Broadcasting Corporation)։ Վերցված է օգոստոսի 16, 2014
- ↑ «Games played by Jesse Lingard in 2012/2013»։ Soccerbase։ Centurycomm։ Վերցված է սեպտեմբերի 19, 2013
|
- Ապրող անձինք
- 1992 ծնունդներ
- Դեկտեմբերի 15 ծնունդներ
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Մեծ Բրիտանիայում ծնվածներ
- Անգլիացի ֆուտբոլիստներ
- Մանչեսթեր Յունայթեդի ֆուտբոլիստներ
- Անգլիական ֆուտբոլի լիգայի խաղացողներ
- 2018 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության մասնակիցներ
- Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոնի ֆուտբոլիստներ
- Բիրմինգհեմ Սիթիի ֆուտբոլիստներ
- Պրեմիեր Լիգայի ֆուտբոլիստներ
- Վեստ Հեմ Յունայթեդի ֆուտբոլիստներ
- Լեսթեր Սիթիի ֆուտբոլիստներ
- Դերբի Կաունտիի ֆուտբոլիստներ
- Ֆուտբոլի կիսապաշտպաններ
- Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստներ