Գարեթ Սաութգեյթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Football pictogram.svg
Գարեթ Սաութգեյթ
անգլ.՝ Gareth Southgate
ENG-PAN (22).jpg
Քաղաքացիությունը Flag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն
Ծննդյան ամսաթիվ սեպտեմբերի 3, 1970({{padleft:1970|4|0}}-{{padleft:9|2|0}}-{{padleft:3|2|0}})[1][2] (48 տարեկան)
Ծննդավայր Ուոթֆորդ, Watford, Հարթֆորշիր, Արևելյան Անգլիա, Անգլիա, Միացյալ Թագավորություն
Հասակ 184 սանտիմետր
Քաշ 78 կիլոգրամ

Գարեթ Սաութգեյթ (անգլ.՝ Gareth Southgate սեպտեմբերի 3, 1970({{padleft:1970|4|0}}-{{padleft:9|2|0}}-{{padleft:3|2|0}})[1][2], Ուոթֆորդ, Watford, Հարթֆորշիր, Արևելյան Անգլիա, Անգլիա, Միացյալ Թագավորություն), անգլիացի ֆուտբոլիստ, կենտրոնական պաշտպան, այժմ մարզիչ։ Անգլիայի հավաքականի նախկին խաղացող, երկու եվրոպական առաջնությունների (1996, 2000) և երկու աշխարհի առաջնությունների (1998, 2002) մասնակից։ 2016 թվականից Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչն է։


Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գարեթ Սաութգեյթը ծնվել է Ուոթֆորդում 1970 թվականին։ 1988 թվականին ընդունվել է «Քրիսթալ Փելաս»։ Լոնդոնցիների առաջին հանդիպումը տեղի է ունեցել 1990/91 մրցաշրջանում (այդ մրցաշրջանում դառնալով նրա համար միակը)։ Արդեն հաջորդ մրցաշրջանից նա դարձել է կայուն հիմնական խաղացող: Խաղացել է կենտրոնում, որպես կիսապաշտպան։ Շուտով դարձել է թիմի ավագ:

1995 թվականին 2,5 մլն․ ֆունտով տեղափոխվել է բիրմենգենյան «Աստոն Վիլլա»։ «Աստոն Վիլլա»-ում Սաութգեյթը տեղափոխվել է պաշտպանություն։ Առաջին տարում «Աստոն Վիլլա»-ն տիրացել է Լիգայի գավաթին (եզրափակչում պարտվել է «Լիդս Յունայթեդ»-ին 3։0 հաշվով)։ Առաջնությունում բարձր հաջողությունը՝ 4-րդ տեղն էր նույն մրցաշրջանում 1995/96։ 1997 թվականին «Աստոն Վիլլա»-յի կապիտանն էր։ 2001 թվականին Սաութգեյթը ուզում էր հեռանալ իր թիմից և անցնել ավելի բարձր մակարդակի:

Այնուամենայնիվ, վերջում Սաութգեյթը պայմանագիր է կնքել Պրեմիեր լիգայի «Միդլսբրո»-ի հետ։ 2002 թվականից թիմից Պոլ Ինսի հեռանալուց հետո դարձել է ավագ, որը արդեն 3-րդն էր թիմերի իր գործունեության մեջ։ 2004-ին կրկին տիրացել է Լիգայի գավաթիը (ֆինալում հաղթել են «Բոլթոն» 2։1 հաշվով)։ 2006 թվականի մայիսի 10-ին ՈւԵՖԱ-ի գավաթի եզրափակիչում Սաութգեյթի «Միդլսբրո»-ի կազմում վերջին հանդիպումն էր, «Սևիլյա»-ն պարտվել է 0։4 հաշվով։

Ազգային հավաքականի կազմում առաջին հանդիպումը Գարեթ Սաութգեյթը խաղացել է 1995 թվականի դեկտեմբերին Պորտուգալիայի ազգային հավաքականի դեմ: Ներառվել է ազգային հավաքականում՝ Եվրո-1996-ում: Գերմանիայի դեմ կիսաեզրափակիչ խաղում 11 մետրանոցն իրականացնելիս սխալ է թույլ տվել, որը որոշ ժամանակ նրա դեմ տրամադրել է անգլիացի երկրպագուներին։ Հետագայում Սաութգեյթը խաղացել է 1993-ի աշխարհի առաջնությունում (3 խաղ) և Եվրո-2000-ում (1 խաղ)։ 2002 թվականին Սաութգեյթը ընդգրկվել է Ճապոնիայի և Կորեայի Աշխարհի գավաթի հայտում, սակայն դաշտ երբեք դուրս չի եկել: Գարեթը Եվրո-2004-ի ուղևորության համար դիտարկվել է որպես թեկնածու, սակայն դուրս է մնացել ցուցակից վնասվածքի պատճառով։

2006 թվականին, նախկին մարզիչ Սթիվ Մաքլարեն Անգլիայի հավաքականի մարզիչի պաշտոնին անցնելուց հետո, Սաութգեյթը-ը դարձել է «Միդլսբրո»-ի գլխավոր մարզիչը: Սակայն այդ պաշտոնում որևէ լուրջ արդյունքների չի հասել։ 2009 թվականի հոկտեմբերի 21-ին Սաութգեյթը բավականին անսպասելի (նրա թիմը տեղափոխվել է չեմպիոնշիփ) հեռացվել է մարզչական աշխատանքից[3]։

2013 թվականին Սաութգեյթը վերադարձել է մարզչական աշախատանքի՝ գլխավորելով Անգլիայի երիտասարդական հավաքականը, որի հետ հաջողվել է որակավորվել երիտասարդական Եվրո-2015-ին որտեղ անգլիացիները չեն կարողացել հաղթահարել խմբային փուլը։

2016 թվականի սեպտեմբերին Անգլիայի գլխավոր մարզչի պաշտոնից Սեմ Էլլարդայսի հեռանալուց հետո Սաութգեյթը նշանակվեց գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար, իսկ հետագայում նշանակվել է գլխավոր մարզիչ[4]։ Սաութգեյթի գլխավորությամբ Անգլիայի հավաքականը հաջողությամբ որակավորվել է Ռուսաստանում ընթացող Աշխարհի Առաջնությանը։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Գարեթ Սաութգեյթը ամուսնացած է և ունի երկու երեխա։

Ձեռբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր՝ 1996
  • Ֆուտբոլային լիգայի գավաթակիր՝ 2003/04
  • ՈւԵՖԱ գավաթի եզրափակչի մասնակից՝ 2005/06

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]