Միդլսբրո (անգլ.՝ Middlesbrough [ˈmɪdəlzbrə]) — մեծ քաղաք, գտնվում է Տիս գետի հարավային ափին Հյուսիսային Յորքշիր կոմսությունում, Անգլիայի հյուսիս-արևմուտքում, խոշորագույն արդյունաբերական կենտրոն։ Տեղական ինքնակառավարման մարմինը Միդլսբիրյան քաղաքային խորհուրդն է։
1889 թվականից սկսած Միդլսբրոն քաղաք-կոմսություն էր Յորքշիրում, սակայն 1968 թվականին այն դարձավ Տիսսայդ կոմսության կենտրոնը, որը հետագայում Կլիվլենդ կոմսության մեջ է ներառվում 1874 թվականին։ 1996-ին Միդլսբրոն դառնում է միասնական միավոր Հյուսիսային Յորքշիր կոմսությունում։ "Erimus" ("Մենք կլինենք"), լատիներենով, ընտրվել է որպես քաղաքի կարգախոս 1830 թվականին, որպեսզի ցույց տան քաղաքի կամքի ուժը։