Օնուր Կիվրակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Football pictogram.svg
Օնուր Կիվրակ
Metallist-Trabzonspor (6).jpg
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Օնուր Ռեջեփ Կիվրակ
Քաղաքացիությունը Թուրքիա Թուրքիա
Ծննդյան ամսաթիվ հունվարի 1, 1988(1988-01-01)[1] (31 տարեկան)
Ծննդավայր Ալաշեհիր, Թուրքիա
Հասակ 187 սմ
Քաշ 82 կգ
Դիրք դարպասապահ
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Թուրքիա Տրաբզոնսպոր
Համար 1
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2004-2008 Թուրքիա Կարշիյակա 18 (0)
2008-մինչ հիմա Թուրքիա Տրաբզոնսպոր 212 (0)
Ազգային հավաքական
2005 Թուրքիա Թուրքիա (մինչև 17 տ․) 3 (0)
2005-2006 Թուրքիա Թուրքիա (մինչև 18 տ․) 4 (0)
2006-2007 Թուրքիա Թուրքիա (մինչև 19 տ․) 10 (0)
2007-2009 Թուրքիա Թուրքիա (մինչև 21 տ․) 11 (0)
2010-2016 Թուրքիա Թուրքիա 12 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ ապրիլի 8, 2017:

Օնուր Ռեջեփ Կիվրակ (թուրք.՝ Onur Recep Kıvrak, հունվարի 1, 1988 թ., Ալաշեհիր, Թուրքիա), թուրք ֆուտբոլիստ, թուրքական «Տրաբզոնսպոր» ֆուտբոլային ակումբի ավագն է և դարպասապահը։ Հանդես է եկել Թուրքիայի ազգային հավաքականում։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Կիվրակը կարիերան սկսել է թուրքական «Կարշիյակա» ակումբում, որտեղ անցկացրել է 4 տարի։ 2008 թ․ հունվարի 15-ին պայմանագիր է կնքել «Տրաբզոնսպոր» ակումբի հետ։ 2 տարի անց նոր ակումբի հետ կարողանում է նվաճել երկրի գավաթը և սուպերգավաթը։

2014 թ․ հոկտեմբերի 2-ին Եվրոպայի Լիգայի «Լեգիայի» դեմ անցկացված խաղում դարպասապահը վնասում է ձախ ծնկի խաչաձև մկանները։ 15 օր հետո Կիվրակը վիրահատվում է և մինչև 2014/15 մրցաշրջանի ավարտը չի կարողանում դուրս գալ խաղադաշտ։

2016 թ․ հունվարի 8-ին դարպասապահը երկարաձգում է պայմանագիրը մինչև 2020 թ․ հունիսի 30-ը։

Ազգային հավաքականի կազմում[խմբագրել | խմբագրել կոդը]

Թուրքիայի ազգային հավաքականի կազմում իր առաջին խաղն անցկացրել է 2010 թ․ մայիսի 26-ին, երբ թիմը մրցում էր Հյուսիսային Իռլանդիայի ֆուտբոլի ազգային հավաքականի հետ։ Այս խաղում թուրքերը կարողանում են հաղթել 2։0 հաշվով։ Կիվրակը խաղացել է նաև Թուրքիայի մինչև 16, 17, 18, 19, 21 տարեկանների հավաքականներում, իսկ 2005 թ․ կարողացել է դառնալ Եվրոպայի մինչև 17 տարեկանների չեմպիոն։

Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թուրքիա Տրաբզոնսպոր
  • Թուրքիայի գավաթակիր ֊ 2009/10
  • Թուրքիայի սուպերգավաթակիր ֊ 2010

Վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թ. դեկտեմբերի 24-ի տվյալներով

Ակումբ Մրցաշրջան Լիգա Գավաթ Այլ Եվրոգավաթներ Ընդամենը
Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Տրաբզոսնպոր 2007/08 3 0 0 0 0 0 0 0 3 0
2008/09 0 0 2 0 0 0 0 0 2 0
2009/10 19 0 8 0 0 0 0 0 27 0
2010/11 25 0 1 0 1 0 2 0 29 0
2011/12 0 0 2 0 0 0 1 0 3 0
2012/13 30 0 4 0 0 0 2 0 36 0
2013/14 32 0 0 0 0 0 14 0 46 0
2014/15 4 0 0 0 0 0 4 0 8 0
2015/16 12 0 0 0 0 0 3 0 15 0
Ընդամենը 125 0 17 0 1 0 26 0 169 0
Ընդամենը 125 0 17 0 1 0 26 0 169 0

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Transfermarkt.com — 2000.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]