Jump to content

Սելչուկ Ինան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ինան Սելչուկ
թուրքերեն՝ Selçuk İnan
Անձնական տվյալներ
Ազգությունը թուրք
Քաղաքացիությունը Թուրքիա Թուրքիա
Ծննդյան ամսաթիվ փետրվարի 10, 1985(1985-02-10)[1][2] (41 տարեկան)
Ծննդավայր Իսկենդերուն, Թուրքիա
Հասակ 181 սմ
Քաշ 74 կգ
Դիրք կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Թուրքիա Գալաթասարայ
Համար 8
Պատանեկան կարիերա
1999-2000 Թուրքիա Կարագակսպոր
2000-2002 Թուրքիա Դարդանելսպոր
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2002-2005 Թուրքիա Դարդանելսպոր 76 (6)
2005-2008 Թուրքիա Մանիսասպոր 75 (11)
2008-2011 Թուրքիա Տրաբզոնսպոր 93 (6)
2011-մ.հ. Թուրքիա Գալաթասարայ 142 (30)
Ազգային հավաքական
2001 Թուրքիա Թուրքիա (մինչև 16) 2 (0)
2001 Թուրքիա Թուրքիա (մինչև 17) 8 (2)
2002 Թուրքիա Թուրքիա (մինչև 19) 12 (5)
2002-2004 Թուրքիա Թուրքիա (մինչև 19) 34 (5)
2004-2005 Թուրքիա Թուրքիա (մինչև 20) 8 (1)
2005-2007 Թուրքիա Թուրքիա (մինչև 21) 7 (0)
2007-մ.հ. Թուրքիա Թուրքիա 48 (8)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Ինան Սելչուկ (թուրքերեն՝ Selçuk İnan, փետրվարի 10, 1985(1985-02-10)[1][2], Ալեքսանդրետտա, Հաթայի մարզ, Թուրքիա), թուրք ֆուտբոլիստ, Թուրքիայի հավաքականի և «Գալաթասարայի» կիսապաշտպան։ Կատարում է հրաշալի տուգանային հարվածներ, լավ է դիտում դաշտը և կատարում է լավ փոխանցումներ։

Ակումբային կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարիերայի սկիզբ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինան Սելչուկը սկսել է ֆուտբոլ խաղալ «Կարագակսպորի» և «Դարդանելսպորի» պատանեկական թիմերում։ «Դարդանելսպորի» մեծերի թիմում նշել է նորամուտը պրոֆեսիոնալ ֆուտբոլ։ Դա տեղի է ունեցել 2002 թվականի դեկտեմբերի 1-ին «Անտալյասպորի» դեմ խաղում, որտեղ Ինանը ընդամենը 17 տարեկան էր։ Այդ հանդիպման ժամանակ էլ խփել է իր առաջին գոլը։

3 մրցաշրջան «Դարդանելսպորի» կազմում անցկացնելուց հետո տեղափոխվում է «Մանիսասպոր», որտեղ հանդես է գալիս մինչև 2008 թվականը, երբ պայմանագիր է կնքում «Տրաբզոնսպորի» հետ։ «Մանիսասպոր» տեղափոխվելուց հետո Ինանը հնարավորություն է ունենում իրեն դրսևորելու Թուրքիայի հավաքականում։

«Տրաբզոնսպոր»

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նոր ակումբի կազմում առաջին մրցաշրջանում Ինան Սելչուկը անցկացնում է 32 խաղ և աչքի է ընկնում խփած գոլերով, ակումբին օգնում է 3-րդ տեղը զբաղեցնել թուրքական ՍուպերԼիգայում և դուրս գալ Եվրոպայի Լիգա։ Հաջորդ մրցաշրջանում կայացավ նրա նորամուտը եվրոգավաթում։ Թուրքիայի 2009-10 մրցաշրջանում անցկացրեց 28 հանդիպում, որտեղ խփեց 2 գոլ, և կրկին հայտնվեց եվրոգավաթում։ Զուգահեռաբար հաղթեց Թուրքիայի գավաթում։ Վերջին մրցաշրջանը «Տրաբզոնսպորի» կազմում Ինանի համար ամենահաջողը եղավ։ Նա ակումբի հետ զբաղեցրեց 2-րդ հորիզոնականը և ստացավ թույլտվույթուն մասնակցելու Չեմպիոնների Լիգային։ Երեք մրցաշրջանում միասին անցկացրեց 93 խաղ և խփեց 7 գոլ։

«Գալաթասարայ»

[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականի մայիսի 25-ին Ինան Սելչուկը ազատ գործակալի կարգավիճակով տեղափոխվում է «Գալաթասարայ»[3]։ Առաջին իսկ մրցաշրջանում ակումբի հետ դառնում է Թուրքիայի չեմպիոն։ Նաև ստանում է պարգևներ (առաջնության լավագույն ասիստենտ, լավագույն կիսապաշտպան, թուրքիայի առաջնության 2011-12 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ)։ Երկու մրցաշրջանում հիմնական կազմում անցկացնում է 70 խաղ և դառնում 19 գոլի հեղինակ։

Ակումբային վիճակագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կաղապար:/Լիգա

ԵլույթներԼիգաՊետույթան գավաթԼիգայի գավաթԵվրոգավաթԸնդհանուր
ԱկումբԼիգաՄրցաշրջանԽաղերԳոլերԽաղերԳոլերԽաղերԳոլերԽաղերԳոլերԽաղերԳոլեր
Թուրքիա Դարդանելսպոր Առաջին Լիգա 2002-03 2021- 21 2
2003-04 14- 14 0
Առաջին Լիգա 2004/05 2721- 28 2
Առաջին Լիգա 2005-06 152 15 2
Ընդհանուր 7662- 78 6
Թուրքիա Մանիսասպոր ՍուպերԼիգա 2005-06 133 13 3
ՍուպերԼիգա 2006-07 3237- 39 3
ՍուպերԼիգա 2007-08 30541 34 6
Ընդհանուր 7511111 86 12
Թուրքիա Տրաբզոնսպոր ՍուպերԼիգա 2008-09 3234- 36 3
ՍուպերԼիգա 2009-10 28210-2- 40 2
ՍուպերԼիգա 2010-11 3322-2- 37 2
Ընդհանուր 93716-4- 113 7
Թուրքիա Գալաթասարայ ՍուպերԼիգա 2011-12 39131- 40 13
ՍուպերԼիգա 2012-13 3161110- 42 7
ՍուպերԼիգա 2013-14 3- 3 0
Ընդհանուր 73191-1110- 85 20
Ամբողջ կարիերա 317433011114- 362 45

Խաղացել է Թուրքիայի հավաքականի բոլոր տարիքային հավաքականներում։ 2007 թվականից հանդես է գալիս Թուրքիայի հիմնական կազմում։ Ինանի նորամուտը տեղի է ունեցել 2007 թվականի հոկտեմբերի 13-ին Մոլդովայի հավաքականի դեմ խաղում[4]։ Առաջին գոլը ազգային հավաքականում խփել է 2012 թվականի մայիսի 24-ին Վրաստանի հավաքականի դարպասին[5]։

Գոլերը հավաքականում

[խմբագրել | խմբագրել կոդը]
#ԱմսաթիվՎայրՄրցակիցՀաշիվԸնդհանուրԱռաջնություն
1.24 մայիսի, 2012 թ.Ռեդ Բուլ Արենա, Զալցբուրգ, ԱվստրիաՀունաստան Հունաստան1-31-3ԸՆկերական խաղ
2.11 սեպտեմբերի, 2012 թ.Թյուր Տալեկոմ Արենա, Ստամբուլ, ԹուրքիաԷստոնիա Էստոնիա3-03-0ԱԱ 2014-ի խաղ
3.22 մարտի, 2013 թ.Կոմունալ, Անդորրա դե Լավելա, ԱնդորրաԱնդորրա Անդորրա1-02-0ԱԱ 2014-ի խաղ
4.28 մայիսի, 2013 թ.Շաուինսլանդ Ռայզեն Արենա, Դույսբուրգ, ԳերմանիաԼատվիա Լատվիա0-23-3Ընկերական խաղ
5.13 հոկտեմբերի, 2015 թ.Բույյուկեշիր, Կոնյա, ԹուրքիաԿաղապար:Դրոշավորում/Իսալնդիա1-01-0Եվրո 2016-ի նախընտրական փուլ
Թուրքիա «Տարդզոնսպոր»
  • Թուրքիայի գավաթի հաղթող - 2009-10
  • Թուրքիայի Սուպերգավաթի հաղթող - 2010
Թուրքիա «Գալաթասարայ»
  • Թուրքիայի չեմպիոն - 2011-2012, 2012/2013, 2014-15
  • Թուրքիայի Սուպերգավաթի հաղթող (3) - 2012, 2013, 2015
  • Emirates Cup - 2013
  • Թուրքիայի գավաթի հաղթող - 2013-/14
Անձնական
  • Թուրքիայի առաջնության լավագույն ասիստենտ - 2011-12 (16 գոլային փոխանցում)
  • Տարվա լավագույն կիսապաշտպան - 2011-12[6]
  • Առաջնության լավագույն ֆուտբոլիստ - 2011-12[7]
  • UEFA-ի վարկածով Թուրքիայի տարվա լավագույն ֆուտբոլիստ - 2012[8]
  • 2012 - 11 լավագույն տուգանային իրացնողներից մեկն է (6-րդ տեղ) (Bleacher Report-ի վարկածով)[9]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 FBref.com
  2. 1 2 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
  3. New Arrival at Galatasaray(անգլերեն)
  4. «Moldova v Turkey, 13 October 2007 - international match report». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մարտի 17-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 26-ին.
  5. «Georgia v Turkey, 24 May 2012 - international match report». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մարտի 17-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 26-ին.
  6. «Yılın yeteneği Semih Kaya... - Fanatik.com.tr». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մարտի 17-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 26-ին.
  7. «Season review: Turkey - UEFA.com». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մարտի 17-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 26-ին.
  8. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 4-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 30-ին.
  9. World Football: 11 Free Kick Masters | Bleacher Report

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սելչուկ Ինան» հոդվածին։