Jump to content

Էմրե Մոր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էմրե Մոր
դան․՝ Emre Mor
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը Թուրքիա Թուրքիա
Դանիա Դանիա
Ծննդյան ամսաթիվ հուլիսի 24, 1997(1997-07-24)[1] (27 տարեկան)
Ծննդավայր Դանիա Կոպենհագեն, Դանիա
Հասակ 168 սմ
Քաշ 71 կգ
Դիրք կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Բորուսիա Դորտմունդ
Համար 9
Պատանեկան կարիերա
2001-2006 Դանիա Բրյոնսխոյ
2006-2015 Դանիա Լյունգբյու
2015 Դանիա Նորշելլանն
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2015-2016 Դանիա Նորշելլանն 13 (2)
2016-մ.հ. Գերմանիա Բորուսիա(Դորտմունդ) 0 (0)
2022- Ֆէնէրպահչէ

Ազգային հավաքական
2013—2014 Դանիա Դանիա (մինչև 17) 10 (2)
2014—2015 Դանիա Դանիա (մինչև 18) 12 (1)
2015 Դանիա Դանիա (մինչև 19) 9 (2)
2016—մ.հ. Թուրքիա Թուրքիա (մինչև 21) 1 (0)
2016—մ.հ. Թուրքիա Թուրքիա 4 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Էմրե Մոր (թուրքերեն՝ Emre Mor, հուլիսի 24, 1997(1997-07-24)[1], Brønshøj, Կոպենհագեն, Դանիա), թուրք ֆուտբոլիստ, Դորտմունդի «Բորուսիայի» և Թուրքիայի հավաքականի կիսապաշտպան։ Մասնակցել է 2016 թվականի Եվրոպայի առաջնությանը։

Էմրեն ծնվել է Դանիայում՝ թուրք գաղթականի ընտանիքում[2]։

Ակումբային կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մորը կարիերան սկսել է «Բրյոնսխոյի» և «Լյունգբույի» պատանեկական թիմերում։ 2013 թվականի վերջին մարզվում էր ֆրանսիական «Սենտ Էտիենի» կազմում, սակայն այդպես էլ պայմանագիր չկնքեց[3]։ 2015 թվականի սկզբին Էմրեն պայմանագիր կնքեց «Նորշելլաննի» հետ, չնայած նրան, որ նրանով հետաքրքրված էին «Մանչեսթեր Յունայթեդը», «Դորտմունդի Բորուսիան», Ամստերդամի «Այաքսը» և «Գալաթասարայը»[4]։ Նոյեմբերի 28-ին «Ռաններսի» դեմ խաղում նորամուտը նշեց Դանիայի Սուպերլիգայում[5]։ 2016 թվականի փետրվարի 28-ին «Վիկինգների» դեմ խաղում իր առաջին գոլը խփեց «Նորշելլաննի» կազմում[6]։

2016 թվականի հունիսի 7-ին Էմրեն պայմանագիր կնքեց Դորտմունդի «Բորուսիայի» հետ։ Տրանսֆերի արժեքը կազմեց 9.5 միլիոն եվրո[7]։

Կարիերան հավաքականներում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարիերայի սկզբում Էմրեն ակտիվորեն հանդես էր գալիս Դանիայի երիտասարդական հավաքականում։ 2016 թվականին Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիան հրավիրեց նրան հանդես գալու պատմական հայրենիքում։ Այդ տարի էլ իր նորամուտը նշեց ազգային հավաքականի երիտասարդական թիմում։ 2016 թվականի մայիսի 29-ին Չեռնոգորիայի հավաքականի դեմ ընկերական խաղում Մորը իր դեբյուտը նշեց Թուրքիայի հավաքականում՝ 2-րդ խաղակեսում փոխարինման դուրս գալով Ոլկանա Շենի փոխարեն[8]։

Այդ տարվա ամռանն Էմրեն ընդունեց հրավերը մասնակցելու Ֆրանսիայում կայացած Եվրոպայի առաջնությանը։ Առաջնությունում նա խաղաց Խորվաթիայի[9] և Չեխիայի հավաքականի դեմ խաղերում[10]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. «Beşiktaş interested in Emre Mor - Beşiktaş International». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մայիսի 3-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 29-ին.
  3. «St. Etienne tester ung Lyngby-duo». bold.dk. 2013 թ․ դեկտեմբերի 12.
  4. «Manchester United and Liverpool eye transfer swoop for Danish starlet Emre Mor». Daily Mail. 2015 թ․ նոյեմբերի 4.
  5. «Раннерс VS. Норшелланн 1:0» (ռուսերեն). soccerway.com. 2015 թ․ նոյեմբերի 28.
  6. «Викинг VS. Норшелланн 1:1» (ռուսերեն). soccerway.com. 2016 թ․ փետրվարի 28.
  7. «"Боруссия" (Дортмунд) подписала контракт с 18-летним турецким футболистом Эмре Мором» (ռուսերեն). soccerway.com. 2016 թ․ հունիսի 7.
  8. «Турция VS. Черногория 1:0» (ռուսերեն). soccerway.com. 2016 թ․ մայիսի 29.
  9. «Турция VS. Хорватия 0:1» (ռուսերեն). soccerway.com. 2016 թ․ հունիսի 12.
  10. «Чехия VS. Турция 0:2» (ռուսերեն). soccerway.com. 2016 թ․ հունիսի 21.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էմրե Մոր» հոդվածին։