Օղուզհան Օզյաքուփ
Օղուզհան Օզյաքուփ հոլ.՝ Oğuzhan Özyakup | |||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Անձնական տվյալներ | |||||||||||||||
Ազգությունը | թուրք | ||||||||||||||
Քաղաքացիությունը | Թուրքիա | ||||||||||||||
Մականուն | Օզզի[1] | ||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | սեպտեմբերի 23, 1992[2][3] (32 տարեկան) | ||||||||||||||
Ծննդավայր | Զանդամ, Հյուսիսային Հոլանդիա, Նիդերլանդներ | ||||||||||||||
Հասակ | 180 | ||||||||||||||
Քաշ | 70 կիլոգրամ | ||||||||||||||
Դիրք | Կիսապաշտպան | ||||||||||||||
Ակումբային տեղեկություններ | |||||||||||||||
Ներկա ակումբ | Բեշիկթաշ ՖԱ | ||||||||||||||
Համար | 15 | ||||||||||||||
Պատանեկան կարիերա | |||||||||||||||
| |||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | |||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | ||||||||||||
| |||||||||||||||
Ազգային հավաքական | |||||||||||||||
| |||||||||||||||
| |||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Օղուզհան Օզյաքուփ (թուրքերեն՝ Oğuzhan Özyakup; սեպտեմբերի 23, 1992[2][3], Զանդամ, Հյուսիսային Հոլանդիա, Նիդերլանդներ), թուրք ֆուտբոլիստ, Ստամբուլի Բեշիկթաշ ֆուտբոլային ակումբի և Թուրքիայի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Դեռ դպրոցական տարիքում 2008 թվականի սեպտեմբերի 1-ին Օզյաքուփը պայմանագիր է ստորագրել Լոնդոնի «Արսենալ» ֆուտբոլային ակումբի հետ[4] և անցել է ակումբի երիտասարդական բոլոր թիմերով, մինչև իր առաջնախաղը Արսենալի կազմում, որը տեղի է ունեցել Ֆուտբոլային լիգայի գավաթի շրջանակներում «Շրուսբերի թաունի» դեմ տեղի ունեցած խաղի ժամանակ։ Այդ խաղում նա աչքի է ընկել Յոսի Բենայունին կատարած գլխի փոխանցմամբ։ Այդ խաղում Արսենալը հաղթել է 3:1 հաշվով[5]։
2012 թվականի հունիսի 8-ին հայտնի է դարձել, որ Օզյաքուփը 500 000 եվրոյի դիմաց տեղափոխվել է Ստամբուլի Բեշիկթաշ ֆուտբոլային ակումբ[6]։
Ազգային հավաքական
[խմբագրել | խմբագրել կոդը]Օզյաքուփը հանդես է եկել Նիդերլանդների ֆուտբոլի մինչև 17 տարեկանների ազգային հավաքականում։ 2009 թվականին հավաքականի հետ միասին հասել է մինչև 17 տարեկանների ՈՒԵՖԱ-ի եվրոպական առաջնության եզրափակիչ[7]։ 19 տարեկանում նա ընտրել է Թուրքիայի հավաքականը՝ Նիդերլանդների հավաքականի փոխարեն[8]։ Թուրքիայի հավաքականում իր առաջնախաղն ունեցել է 2013 թվականի մայիսի 28-ին՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի ժամանակ։
Հավաքականի կազմում իր առաջին գոլը խփել է 2015 թվականի սեպտեմբերի 6-ին՝ Եվրո 2016-ի խմբային փուլի շրջանակներում Նիդերլանդների ազգային հավաքականի դեմ տնային հանդիպման ժամանակ։
Ֆրանսիայում տեղի ունեցած Եվրո 2016 մրցաշարի մասնակից է։
Նվաճում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Թուրքիայի չեմպիոն՝ 2015/16, 2016/17
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Ozzie (footballer)
- ↑ 2,0 2,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 3,0 3,1 As (իսպ.) — (untranslated): PRISA, 1967. — ISSN 1888-6671
- ↑ Oguzhan Ozyakup
- ↑ Arsenal 3 — 1 Shrewsbury
- ↑ Official: Beşiktaş sign Arsenal youth Oğuzhan Özyakup for €500000 Արխիվացված 2012-12-16 Wayback Machine
- ↑ «Germany reward fans with U17 success». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 7-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 20-ին.
- ↑ Kalbimin sesini dinledim
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պրոֆիլը transfermarkt.com կայքում(անգլ.)
- Վիճակագրություն FIFA-ի կայքում(անգլ.)
- Վիճակագրություն FIFA-ի կայքում(անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օղուզհան Օզյաքուփ» հոդվածին։ |
|
- Սեպտեմբերի 23 ծնունդներ
- 1992 ծնունդներ
- Ապրող անձինք
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Նիդերլանդներում ծնվածներ
- Անգլիայի լեգեոներ ֆուտբոլիստներ
- Բեշիկթաշի ֆուտբոլիստներ
- Թուրքական Սուպերլիգայի ֆուտբոլիստներ
- Թուրքիայի լեգեոներ ֆուտբոլիստներ
- Թուրքիայի մինչև 21 տարեկանների հավաքականի միջազգային ֆուտբոլիստներ
- ՈՒԵՖԱ Եվրո 2016-ի ֆուտբոլիստներ
- Տղամարդկանց ֆուտբոլի կիսապաշտպաններ