Զանդամ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Քաղաք
Զանդամ
հոլ.՝ Zaandam
Դրոշ Զինանշան
Zaandam vlag 1938-1974.svg Zaandam wapen.svg

1211 Zaandam 002.JPG
Կոորդինատներ: 52°26′30″ հս․ լ. 4°50′32″ ավ. ե. / 52.44167° հս․. լ. 4.84222° ավ. ե. / 52.44167; 4.84222
ԵրկիրՆիդերլանդներ Նիդերլանդներ
ՄարզՀյուսիսային Հոլանդիա
ՀամայնքԶանստադ
Հիմնադրված է1811 թ.
Մակերես23 կմ²
Խոսվող լեզուներհոլանդերեն
Բնակչություն72 597 մարդ (2010)
Խտություն3156 մարդ/կմ²
Ժամային գոտիUTC+1
Փոստային ինդեքսներ1500–1510
##Զանդամ (Նիդեռլանդներ)
Red pog.png

Զանդամ (հոլ.՝ Zaandam), քաղաք Նիդերլանդների արևմուտքում՝ Հյուսիսային Հոլանդիա մարզում։ Վարչականորեն գտնվում է Զանստադ համայնքի մեջ։

Քաղաքը գտնվում է Զան գետի հարևանությամբ։ Այստեղ է գտնվում Հյուսիսային ծովի ջրանցքը։ Քաղաքի անունը գալիս է Զան գետի անունից և հոլանդերեն «պատնեշ» բառերից։

Համարվում է Զանսդամի համայնի ամենաշատ բնակչություն ունեցող քաղաքը։ Ըստ 2010 թվականի մարդահամարի տվյալների, քաղաքի բնակչությունը կազմում է 72,597 մարդ[1][2]:

Հայտնի բնակիչներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Պիտեր Բլեքեր (1819-1878 թթ.) — հոլանդացի բժիշկ և ձկնաբան, առավել հայտնի է իր Ինդոնեզիայի ձկնատեսակների մասին աշխատություններով («Atlas Ichthyologique des Orientales Neerlandaises», գրված 1862-1877 թվականներին)
  • Փիթ Կի (ծնվել է՝ 1927 թ.) — երգեհոնահար, կոմպոզիտոր և երաժշտության ուսուցիչ
  • Ռոնալդ Կուման (ծնվել է՝ 1963 թ.) — հոլանդացի ֆուտբոլիստ, երկու անգամ արժանացել է Նիդերլանդների լավագույն ֆուտբոլիստի կոչմանը, ֆուտբոլի պատմության ամենաարգասավոր պաշտպանը (193 գոլ 533 խաղերում)։ Ներկայումս ծավալում է ֆուտբոլային մարզչի գործունեություն։
  • Էրվին Կուման — ֆուտբոլային մարզիչ, նախկին ֆուտբոլիստ, կիսապաշտպան, հանրահայտ նիդերլանդացի ֆուտբոլիստ Ռոնալդ Կումանի ավագ եղբայրը
  • Անտոն Մաուվե – հոլանդացի բնանկարիչ (1838-1888 թթ.)
  • Ջոննի Ռեպ (ծնվել է՝ 1951 թ.) — հոլանդացի ֆուտբոլիստ, կենտրոնական կիսապաշտպան
  • Դիկ Հելլինգ (ծնվել է՝ 1950 թ.) — հոլանդացի նախկին ֆուտբոլիստ
  • Քրիստիան Էյքման (1858-1930 թթ.) — հոլանդացի պաթոլոգ, Ֆիզիոլոգիայի և բժշկության նոբելյան մրցանակի դափնեկիր (1929 թ.)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. McDonald's International (Press Release), "Fascinating McFacts about McDonald's International", 1996 [1]
  2. Statistics Netherlands (CBS), Statline: Kerncijfers wijken en buurten 2003-2005 [2]. As of 1 January 2005.