Պիտեր Բլեքեր
| Ծնվել է | հուլիսի 10, 1819[1][2][3] |
|---|---|
| Ծննդավայր | Զանդամ, Նիդերլանդներ |
| Մահացել է | հունվարի 24, 1878[1][2] (58 տարեկան) |
| Մահվան վայր | Հաագա, Նիդերլանդներ |
| Քաղաքացիություն | |
| Մասնագիտություն | Ձկնագետ |
| Գիտական աստիճան | դոկտորի աստիճան[4] |
| Աշխատավայր | Նիդերլանդական արվեստների և գիտությունների թագավորական ակադեմիա |
| Պաշտոն | տնօրեն |
| Անդամակցություն | Նիդերլանդական արվեստների և գիտությունների թագավորական ակադեմիա և Լեոպոլդինա |
| Պարգևներ | |
Պիտեր Բլեքեր (հոլ.՝ Pieter Bleeker, հուլիսի 10, 1819[1][2][3], Զանդամ, Հյուսիսային Հոլանդիա, Նիդերլանդներ - հունվարի 24, 1878[1][2], Հաագա, Նիդերլանդներ), հոլանդացի բժիշկ և ձկնագետ։
Առավել հայտնի է Ինդոնեզիայի ափերի մոտ հանդիպող ձկների ուսումնասիրությանը նվիրված գրվածքներով, որոնք զետեղված են Atlas Ichthyologique des Orientales Neerlandaises աշխատությունում՝ գրված 1862-1877 թվականներին։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Պիտեր Բլեքերը ծնվել է 1819 թվականի հուլիսի 10-ին Նիդերլանդների Զանդամ քաղաքում։ Բլեքերը երիտասարդ հասակում եղել է ռազմական բժիշկ և 1842-1860 թվականներին ծառայել է Հոլանդական Օստ Ինդիայի բանակում։
Երկար տարիներ ապրելով Հոլանդիայի տիրապետության տակ գտնվող Ինդոնեզիայում նա ներգրավվել է կենսաբանական հետազոտությունների մեջ և մանրակրկիտ ուսումնասիրություններ իրականացրել ձկների վերաբերյալ։
Այդպես նա կարողացավ բացահայտել մի շարք ձկնատեսակներ, որոնք հանդիպում էին միայն Ինդոնեզիայի նեղ ափերի մոտ։
Ձկնորսներից տեղեկանալով մի հազվագյուտ ձկան մասին նա մի ամբողջական ճանապարհորդություն է կատարել Սուդայի կղզեխմբում։
Նրա հավաքածուն, որը հավաքել է Ինդոնեզիայում ծառայության տարիներին, պահվում է Լեյդենի բնության պատմության թանգարանում։
Ծառայությունից հետո՝ 1860 թվականին, Բլեքերը վերադառնում է հայրենիք՝ Նիդերլանդներ և իր ինդոնեզական ուսումնասիրությունների արդյունքում պատրաստվում նոր գրքի տպագրությանը։
1862 թվականին նա տպագրում է իր գիրքը՝ ձկնատեսակների մասին, որտեղ ներառում է ավելի քան 1500 տեսակների կենսաբանական նկարագրությունը։ 1925 թվականին իր հավաքածուին ավելացրել է 511 նոր ձկնատեսակներ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 Pieter Bleeker — 2009.
- 1 2 3 4 ՎԱԳԹԱ նախկին անդամներ
- 1 2 Base biographique (ֆր.) — BIU Santé.
- ↑ Deutsche Nationalbibliothek Record #116201207 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- 1 2 3 4 5 6 7 8 https://www.nationaalarchief.nl/onderzoeken/archief/2.13.04/invnr/651/file/NL-HaNA_2.13.04_651_0031?eadID=2.13.04&unitID=651&query=
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Bleeker P., M.J.P. van Oijen, G.M.P. Loots, F.J.G. van Limburg, A precursor of the fishes of the Indian Archipelago. Part 1: Siluri Zoologische Mededelingen, Vol. 83, 2009, p. 1-317 PDF
- Carpenter, K. E. A short biography of Pieter Bleeker. Raffles bulletin of zoology (ISSN 0217-2445), 2007 Suppl. 14: 5-6.PDF Արխիվացված 2007-08-11 Wayback Machine
- Norman D., P.J.P. Whitehead The Bleeker/Günther letters and the sale of Bleeker specimens to the British Museum, Zoologische Mededelingen, Vol. 58, 1984, p. 295—312 PDF
- Whitehead P.J.P., M. Boeseman, A.C. Wheeler The types of Bleeker’s Indo-Pacific Elopoid and Clupeoid Fishes, Zoologische Verhandelingen, Vol. 84 p. 1-
- Հուլիսի 10 ծնունդներ
- 1819 ծնունդներ
- Հունվարի 24 մահեր
- 1878 մահեր
- Նիդերլանդների արվեստի և գիտությունների թագավորական ակադեմիայի անդամներ
- Լեոպոլդինայի անդամներ
- Բժիշկներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Նիդերլանդներում ծնվածներ
- Հաագա քաղաքում մահացածներ
- Հոլանդացի կենսաբաններ
- Հոլանդացի բժիշկներ
- Հոլանդացի կենդանաբաններ
- Հոլանդացի գիտնականներ
- Ոչ գեղարվեստական գրողներ