Դարպասապահ (ֆուտբոլ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Դարպասապահ ( անգլ.՝ goalkeeper), խաղացող ֆուտբոլում, որը պաշտպանում է դարպասը: Նրա հիմնական նպատակն է թույլ չտալ մրցակից թիմի խաղացողներին գոլ խփել։ Ամենից հաճախ խաղում է դարպասների մոտ, այսպես կոչված դարպասապահական հրապարակում:

Ձեռքերով խաղ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դարպասապահը միակ խաղացողն է, որը կարող է միտումնավոր է դիպչել գնդակին ձեռքով (չհաշված աուտներից հետո նետումները): Նա հեռացնում է հարվածները դարպասին, ընդհատում է փոխանցումները տուգանային հրապարակ և դարպասային հրապարակ, ինչպես նաև վերցնում գնդակներ դուրս գալիս:

1912 թվականից դարպասապահի միտումնավոր գնդակին ձեռքերով դիպչելու իրավունքը սահմանափակվեց տուգանային հրապարակի տարածքով (մինչև այդ դարպասապահը կարող է խաղալ ձեռքով ողջ սեփական կիսադաշտում): Այդ տարածքի սահմաններից դուրս դարպասապահը գործում է ինչպես սովորական դաշտային խաղացողը (մասնավորապես, սահմաններից դուրս գնդակին ձեռգով դիպչելիս դարպասապահ պատժվում է այնպես, ինչպես այս իրավիճակում կպատժվեր դաշտային խաղացողը). Բայց, գտնվելով իր տուգանային հրապարակում, դարպասապահը կարող է գոլ խփել՝ նետելով գնդակը ձեռքով, և այդ գոլը կհաշվվի (նման դեպք է տեղի ունեցել 1971 թվականինին ԽՍՀՄ Առաջնությունում)[1]:

Սակայն դարպասապահը ձեռքերով չի կարող դիպչել գնդակին այն իրավիճակում, երբ նա փոխանցում է ստանում իր թիմակցից (բացառությամբ լեգիտիմ փոխանցնում մարմնի ցանկացած մասով, որը գտնվում է գոտկատեղից բարձր), այդ թվում աուտներից: պատահական անդրադարձներից հետո ձեռքով խաղը խախտում չի համարվում. Եթե դարպասապահը ընդունել է գնդակը ձեռքով թիմակցի մտածված փոխանցումից հետո, ապա խախտման համար այս դեպքում նշանակվում է ազատ հարված:

Խաղի տեխնիկա[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաղի ընթացքում դարպասապահն օգտագործում է այնպիսի մեթոդներ, ինչպիսիք են գնդակի որսումը, գնդակի անդրադարձումը մարմնի ցանկացած մասով հարվածից հետո (գնդակը որսալւ անհնարինության դեպքում), կանգնեցնել գնդակը թռիչքով փոխանցումից հետո:

Դարպասապահի հատուկ որակները[խմբագրել | խմբագրել կոդը]

Դարպասապահը պետք է լինի ատլետիկական մարմնակազմության, ունենալ թռիչքունակություն, որը ապահովում է իրեն հատուկ առավելություն տուգանային հրապարակում խաղալիս, շարժական, ուժեղ, խելացի, ինչպես ակրոբատ, կարողանա առաջ անցնել մրցակից, կասեցնել և բռնել գնդակը ցանկացած դիրքում, կամ հարվածել նրան բռունցքներով: Նա պետք է ունենա ուժեղ հարված վերելքով և ուժեղ նետում, կարողանա նետել գնդակը հորիզոնական դարպասաձողի վրայով, կամ ուղարկել ուղղահայաց դարպասաձողի կողքով:

Դարպասապահը պետք է կարողանա ընտրել ճիշտ դիրք դարպասում, վստահ խաղալ դուրս գալիս, կազմակերպել պաշտպանությունը դարպասի առջև, արագ սկսել հակագրոհ:

Հանդերձանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Համաձայն Կանոն ֆուտբոլի 4-րդ կանոնի, հաստատված FIFA-ի կողմից, դարպասապահը պետք է տարբերվի իր հաքնվացքով իր թիմի ինչպես նաև մրցակից թիմի խաղացողներից, ինչպես նաև խաղի մրցավարներից. Որոշ դարպասապահներ լավ ճանաչելի են իրենց հագնվացքով: Լև Յաշինը ստացել է "սև հովազ" մականունը ըստ հանդերձանքի գույնի, Խորխե Կամպոսը աչքի է ընկել իր գունագեղ հագուստներից:

դարպասապահական ձեռնոցներ

Սովորաբար առաջին համարը թիմում պահվում է դարպասապահի համար: Առավել հայտնի բացառություններից են արգենտինացի դարպասապահ Ուբալդո Ֆիլոլը, որը կրել է 5-րդ համարը 1978 թվականի և 7-րդը 1982 թվականի աշխարհի առաջնություններում, Վիտոր Բայիան պորտուգալացի դարպասապահը, որը կարիերայի վերջում հանդես է եկել 99 համարի ներքո, Իգոր Ակինֆեևը, գրեթե ամբողջ ակումբային կարիերան խաղացողը անցկացրել է 35 համարի ներքո:

Բացի հիմնական հանդերձանքից, որը պարտադիր է բոլոր ֆուտբոլիստների համար, դարպասապահը կրում է հատուկ ձեռնոցներ, որոնք մեղմացնում են հարվածները, և թույլ են տալիս ավելի վստահ տիրել գնդակին: Կան ձեռնոցներ, որոնք հատկապես նախագծված են մատերի դուրս գալը կանխելու համար: Ձեռնոցների օկտագործումը պարտադիր չէ, սակայն մասնագիտական դարպասապահներ հազվադեպ են խաղում են առանց նրանց. առաջին անգամ դարպասպահական ձեռնոցներ դրել է XX դարի կեսերին արգենտինացի դարպասապահ Ամեդեո Կարիսոն:

Թույլատրվում է նաև այլ հանդերձանք, որը չի համարվում վնասվածքավտանգ ինչպես դարպասապահի, այնպես էլ խաղի այլ մասնակիցների համար, օրինակ փափուկ պաշտպանիչ սաղավարտ կամ գլխարկ մեղմ հովհարով. Օրինակ, չեխ դարպասապահ Պետր Չեխը վնասվածքից հետո կրում է պաշտպանիչ սաղավարտ, որը դարձել է նրա այցեքարտը։

Դարպասապահի փոխարինումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընդմիճման ժամանակ ցանկացած խաղացող կարող է փոխվել թիմի դարպասապահի հետ տեղերով (նախապես տեղեկացնելով այդ մասին՝ մրցավարին), որից հետո դարպասապահի իրավունքները անցնում է այդ խաղացողին. Գործնականում այս կանոնը սովորաբար կիրառվում է, երբ դարպասապահը վնասվածք է ստացնում կամ հեռացվում, իսկ թիմի փոփոխությունների սահմանաչափը արդեն սպառվել է, կամ պահեստային դարպասապահ չկա:

Դարպասապահները հարձակման մեջ[խմբագրել | խմբագրել կոդը]

Չնայած նրան, որ դարպասապահի հիմնական գործառույթը սեփական դարպասը պատպանելն է, որոշ դարպասապահներ հաճախ խաղում են տուգանային հրապարակից դուրս: Այդպիսի դարպասապահների թվին են պատկանում Ռենե Իգիթին, Խորխե Կամպոսը, Բրյուս Գրոբելառը, Մանուել Նոյերը: Նման ձևով խաղի սխալի դեպքում դարպասապահը կարող է հանգեցնել գոլի դատարկ դարպասը (ինչպես դա տեղի ունեցավ, օրինակ, 1990թվականի աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչում, որտեղ Ռենե Իգիթի սխալը Կամերունի հետ խաղում հանգեցրեց կոլումբացիների պարտությանը):

Որոշ դեպքերում դարպասապահները խփում են գոլեր:Սովորաբար դա տեղի է ունենում հետևյալ իրավիճակներում:

  • Դարպասապահը լավ է իրացնում տուգանային հարված կամ 11 մետրանոցը (Մանուել Նոյեր, Ռենե Իգիթի, Ռոժերիո Սենի, Խոսե Լուիս Չիլավերտ, Հանս-Յորգ Բուտ). Սակայն դարպասապահի կողմից տուգանայինի կամ 11 մետրանոցի իրացման դեպքում կա վտանգ, որ մրցակից թիմը կանցնի հակահարձակման և գոլ կխփի դատարկ դարպասը:
  • Դարպասապահ միանում իր թիմի հարձակմանը վերջին րոպեներին հույս ունենալով խփել անհրաժեշտ գոլը: Այնպես գոլեր խփել են Միքելանջելո Ռամպուլան, Պետեր Շմեյխելը, Մարտ Պոմը, Յենս Լեմանը (2 գոլ) և այլք: 2007 թվականի մարտի 15-ին ՈՒԵՖԱ-ի Գավաթի մեկ ութերորդ եզրափակչի խաղարկության "Սևիլյա" - "Շախտյոր" խաղի ժամանակ նման գոլ վերջին րոպեներին, երբ հաշիվը 2:1 հօգուտ "Շախտյորի" դարպասապահը գրավել է "Սեւիլիայի" դարպասապահ Անդրես Պալոպը, որը թույլ է տվել իր ակումբին անցկացնել խաղը լրացուցիչ ժամանակ, ապա և հաղթել (իսկ հետագայում և ՈՒԵՖԱ-ի Գավաթը):
  • Դարպասապահ պատահաբար գոլ է խփում հեռահար հարվածով սեփական տուգանայինից (Պատ Ջենինգս, Դրագան Պանտելիչ, Փոլ Ռոբինսոնը, Յուրի Ժևնով, Թիմ Հովարդը):

Ներկայումս խփած գոլերի թվով ռեկորդը պատկանում է Ռոժերիո սենիին. Խոսե Լուիս Չիլավերտը հեղինակել է առավել թվով գոլեր հավաքականում (8), ինչպես նաև դարպասապահների ծրջանում միակ հեթ-տրիկի հեղինակն է (դա տեղի է ունեցել արգենտինական ակումբներ "Վելես Սարսֆիլդ" և "Ֆերրոկարիլ Օստեի" միջև խաղի ժամանակ՝ 1999 թվականի նոյեմբերին: "Վելեսը" հաղթեց 6:1. Բոլոր երեք գնդակները Չիլավերտը խփել է 11 մետրանոցներից:

Ամենաշատ գոլեր խփած դարպասապահների տասնյակ[խմբագրել | խմբագրել կոդը]

(2014 թվականի սեպտեմբերի 16-ի դրությամբ)

Անուն Գոլերի քանակ Երկիր Տարեթիվ հղում
01 Ռոժերիո Սենի 123 {{{2}}} Բրազիլիա 1990—2015 IFFHS
02 Խոսե Լուիս Չիլավերտ 62 Flag of Peru.svg Պերու 1982—2004 IFFHS
03 Ռենե Իգիտա 41 {{{2}}} Կոլումբիա 1985—2010 IFFHS
04 Խորխե Կամպոս 40 {{{2}}} Մեքսիկա 1988—2004 IFFHS
05 Դիմիտր Իվանկով 40 Flag of Bulgaria.svg Բուլղարիա 1995—2011 IFFHS
06 Ջոնի Վեգաս 39 Flag of Peru.svg Պերու 1997— IFFHS
07 Միշել Ալվարո 39 {{{2}}} Սալվադոր 1995— IFFHS
08 Հանս Յորգ Բուտ 29 {{{2}}} Գերմանիա 1994—2012 IFFHS
09 Մարկո Կորնես 24 Flag of Chile.svg Չիլի 1982—1996 IFFHS
10 Դռագան Պանտելիչ 22 {{{2}}} Հարավսլավիա 1969—1989 IFFHS

ՖՊՎՄՖ-ի վարկածով աշխարրի լավագույն դարպասապահները[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Խաղացող Թիմ
1987
Բելգիա Ժան-Մարի Պֆաֆֆ Գերմանիա Բավարիա Մյունխեն
1988
Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Ռենատ Դասաև Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Սպարտակ Մոսկվա
1989
Իտալիա Վալտեր Ձենգա Իտալիա Ինտեռնացիոնալ
1990
Իտալիա Վալտեր Ձենգա Իտալիա Ինտեռնացիոնալ
1991
Իտալիա Վալտեր Ձենգա Իտալիա Ինտեռնացիոնալ
1992
Դանիա Պետեր Շմեյխել Անգլիա Մանչեստեր Յունայթեդ
1993
Դանիա Պետեր Շմեյխել Անգլիա Մանչեստեր Յունայթեդ
1994
Բելգիա Միշել Պրյուտոն Բելգիա Մեխելեն
1995
Պարագվայ Լուիս Չիլավերտ Արգենտինա Վելես Սարսֆելդ
1996
Գերմանիա Անդրես Կյոպկե Ֆրանսիա Մարսել
1997
Պարագվայ Լուիս Չիլավերտ Արգենտինա Վելես Սարսֆելդ
1998
Պարագվայ Լուիս Չիլավերտ Արգենտինա Վելես Սարսֆելդ
1999
Գերմանիա Օլիվեր Կան Գերմանիա Բավարիա Մյունխեն
2000
Ֆրանսիա Ֆաբիեն Բարտեզ Անգլիա Մանչեստեր Յունայթեդ
2001
Գերմանիա Օլիվեր Կան Գերմանիա Բավարիա Մյունխեն
2002
Գերմանիա Օլիվեր Կան Գերմանիա Բավարիա Մյունխեն
2003
Իտալիա Բուֆոն Իտալիա Յուվենտուս
2004
Իտալիա Բուֆոն Իտալիա Յուվենտուս
2005
Չեխիա Պետր չեխ Անգլիա Չելսի
2006
Իտալիա Բուֆոն Իտալիա Յուվենտուս
2007
Իտալիա Բուֆոն Իտալիա Յուվենտուս
2008
Իսպանիա Իկեր Կասիլյաս Իսպանիա Ռեալ Մադրիդ
2009
Իսպանիա Իկեր Կասիլյաս Իսպանիա Ռեալ Մադրիդ
2010
Իսպանիա Իկեր Կասիլյաս Իսպանիա Ռեալ Մադրիդ
2011
Իսպանիա Իկեր Կասիլյաս Իսպանիա Ռեալ Մադրիդ
2012
Իսպանիա Իկեր Կասիլյաս Իսպանիա Ռեալ Մադրիդ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]