Խոսե Լուիս Չիլավերտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Football pictogram.svg
Խոսե Լուիս Չիլավերտ
Chilavert sanlorenzo.jpg
Քաղաքացիությունը Flag of Paraguay (reverse).svg Պարագվայ
Ծննդյան ամսաթիվ հուլիսի 27, 1965({{padleft:1965|4|0}}-{{padleft:7|2|0}}-{{padleft:27|2|0}}) (52 տարեկան)
Ծննդավայր Լուկե, Central Department, Պարագվայ
Հասակ 188 սանտիմետր
Քաշ 90 կիլոգրամ

Խոսե Լուիս Ֆելիքս Չիլավերտ Գոնսալես (իսպ.` José Luis Félix Chilavert González[1], հուլիսի 27, 1965, Լուկա, Պարագվայ), հայտնի պարագվայցի դարպասապահ: Պարագվայի ազգային հավաքականի կազմում մասնակցել է 2 աշխարհի առաջնությունների (1998 և 2002 թվականներին):

Երկար ժամանակ համարվել է ֆուտբոլի պատմության ամենաարդյունավետ դարպասապահը: Իր կարիերայի ընթացքում խփել է 62 գոլ: Սակայն Չիլավերտին գերազանցել է բրազիլացի Ռոժերիո Սենին:

Չիլավերտը աշխարհում այն միակ դարպասապահն է, ով 1 խաղի ընթացքում դարձել է 3 գոլի հեղինակ: Նա այդ 3 գոլը խփել է արգենտինական Վալես Սարսֆիլդի կազմում (Ֆերոկարիլ Օեստեյի դեմ խաղում` 1999 թվականի նոյեմբերին)։

Չիլավերտը հաղթել է ակումբային 12 տիտղոս, ներառյալ 1994 թվականի Լիբերտադորեսի գավաթը Վելես Սարսֆիլդի հետ։Չիլավերտը 3 անգամ դարձել է IFFHS-ի վարկածով տարվա լավագույն դարպասապահչ (1995,1997 և 1998 թվականներին)։

Պարագվայի հավաքականում Չիլավերտը մասնակցել է 74 խաղի, խփելով 8 գոլ։Նա մասնակցել է աշխարհի 2 առաջնության (1998 և 2002) և Կոպա Ամերիկայի 3 խաղարկության (1991, 1993 և 1997։Չիլավերտը ընդգրկվել է 1998 թվականի աշխարհի առաջնության թիմում։

Կարիերան ավարտել է 2005 թվականին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]