Դիմիտր Իվանկով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Football pictogram.svg
Դիմիտր Իվանկով
Քաղաքացիությունը Flag of Bulgaria.svg Բուլղարիա
Ծննդյան ամսաթիվ հոկտեմբերի 30, 1975(1975-10-30)[1] (44 տարեկան)
Ծննդավայր Սոֆիա, Բուլղարիա
Հասակ 188 սանտիմետր
Քաշ 80 կիլոգրամ

Դիմիտր Իվանով Իվանկով (բուլղար․՝ Димитър Иванов Иванков հոկտեմբերի 30, 1975(1975-10-30)[1], Սոֆիա, Բուլղարիա), բուլղարացի ֆուտբոլիստ, դարպասապահ: Բուլղարիայի ֆուտբոլի առաջնության եռակի չեմպիոն, Բուլղարիայի ֆուտբոլի գավաթի հնգակի և Թուրքիայի ֆուտբոլի գավաթի գավաթակիր: Իվանկովը չորրորդ դարպասապահ-ռմբարկուն է աշխարհում (42 գնդակ) 2016 թվականի դրությամբ[2]:

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Սոֆիայում ծնված Դիմիտր Իվանկովն անցել է մայրաքաղաքային «Լևսկիի» ֆուտբոլային դպրոցը: 9-րդ մրցաշրջանում «Լևսկիի» կազմում նա անցկացրել է 275 խաղ և խփել 25 գոլ: Իվանկովը երեք անգամ դարձել է Բուլղարիայի չեմպիոն (2000, 2001 և 2002 թվականներին), ինչպես նաև հինգ անգամ նվաճել է ազգային գավաթ (1998, 2000, 2002, 2003 և 2005 թվականներին):

2005 թվականի հունիսին Իվանկովը տեղափոխվել է թուրքական Կայսեռիսպոռՙՙՙՙ ակումբ: 2008 թվականի մայիսի 7-ին նա արել է վճռական ներդրում իր թիմի հաղթանակում Գավաթի խաղարկությունում՝ կասեցնելով 3 11 մետրանոց և երկու անգամ ինքն է պարտվել, խփելով 11 մետրանոց հարված[3]: Այսպիսով, նա դարձել է չորրորդ Բուլղարացին, ով դարձել է Թուրքիայի Գավաթի հաղթող[4].:

Երեք մրցաշրջանում Կայսեռիսպոռեի կազմում Իվանկովը անցկացրել է 94 հանդիպում թուրքական Սուպերլիգայում, տարբերվելով վեց խփված գոլերով:

2008 թվականի հունիսի 9-ին նա պայմանագիր է կնքել մեկ այլ թուրքական ակումբի՝ «Բուրսասպոր»-ի հետ[5]: Իվանկովը խփել է վճռական գոլը «Ֆեներբահչե»-ի հետ խաղում 95-րդ րոպեին՝ նվիրելով իր թիմին հաղթանակ 2:1 հաշվով:

2010 թվականին Իվանկովը խփլ է իր 42-րդ գոլը պրոֆեսիոնալ կարիերայում, բարձրանալով դարպասապահ-ռմբարկուների աղյուսակի երրորդ հորիզոնականը[6]: 2009/10 մրցաշրջանի արդյունքներով Իվանկովը դարձել է Թուրքիայի չեմպիոն «Բուրսասպորի» կազմում, այդ թիմի հաջողությունը սենսացիա է դարձել:

2011 թվականի հունիսի 23-ին Իվանկովը պայմանագիր է ստորագրել կիպրոսյան «Անորտոսիս» ակումբի հետ: Սակայն նույն տարվա օգոստոսի 8-ին համաձայնագիրը լուծարվել է փոխադարձ համաձայնությամբ՝ ՈՒԵՖԱ-ի Եվրոպայի Լիգայից թիմի դուրս մնալուց հետո[7]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com — 2000.
  2. milliyet.com
  3. «Penaltı fatihi Ivankov» (թուրքերեն)։ Mackolik.com։ 8 мая 2008։ Վերցված է 1 декабря 2016 (չաշխատող հղում)
  4. «Иванков взе Купата на Турция, Митко спасява 3 дузпи и вкарва 2 за 11:10 срещу "Генчлербирлиги» (Bulgarian)։ 7sport.net։ 9 мая 2008։ Վերցված է 1 декабря 2016 
  5. «Dimitar Ivankov Bursaspor'da» (թուրքերեն)։ Sporx.com։ 5 июня 2008։ Արխիվացված է օրիգինալից 2012-09-11-ին։ Վերցված է 1 декабря 2016 
  6. «Topical Top 10s: Goalscoring keepers»։ skysports.com։ 1 апреля 2011։ Վերցված է 1 декабря 2016 
  7. «Termination of agreement with Dimitar Ivankov»։ anorthosis.com։ Արխիվացված է օրիգինալից 2011-08-15-ին։ Վերցված է 1 декабря 2016