Ռենե Իգիտա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Football pictogram.svg
Ռենե Իգիտա
René Higuita, 2007.jpg
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Խոսե Ռենե Իգիտա Սապատա
Քաղաքացիությունը

Կոլումբիա Կոլումբիա

Վենեսուելա Վենեսուելա
Ծննդյան ամսաթիվ օգոստոսի 27, 1966 (52 տարեկան)
Ծննդավայր Մեդելյին, Կոլումբիա
Հասակ 172 սմ
Քաշ 80 կգ
Դիրք դարպասապահ
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Ան-Նասր (դարպասապահների մարզիչ)
Պատանեկան կարիերա
Կոլումբիա Միլյոնարիոս
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
1985 Կոլումբիա Միլյոնարիոս 16 (7)
1986-1992 Կոլումբիա Ատլետիկո Նասիոնալ 112 (1)
1992 Իսպանիա Ռեալ Վալյադոլիդ 15 (2)
1993-1997 Կոլումբիա Ատլետիկո Նասիոնալ 69 (1)
1997-1998 Մեքսիկա Վերակրուզ 30 (2)
1999-2000 Կոլումբիա Ինդիպենդենտե Մեդյելին 20 (11)
2000-2001 Կոլումբիա Ռեալ Կարթահենա 21 (0)
2001-2002 Կոլումբիա Ատլետիկո Խունիոր 4 (0)
2002-2003 Կոլումբիա Դեպորտիվո Պերեյրա 13 (0)
2004 Էկվադոր Աուկաս 35 (3)
2005 Կոլումբիա Բախո Կաուկա 13 (1)
2007 Վենեսուելա Գուարոս 10 (5)
2008 Կոլումբիա Դեպորտիվո Ռիոնեգրո 10 (3)
2008-2010 Կոլումբիա Դեպորտիվո Պերեյրա 12 (5)
Ընդհանուր 380 (48)
Ազգային հավաքական
1987-1999 Կոլումբիա Կոլումբիա 68 (7)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Խոսե Ռենե Իգիտա Սապատա (իսպ.՝ José René Higuita Zapata, 27 օգոստոսի, 1966, Մեդելին), նախկին կոլումբացի ֆուտբոլիստ և դարպասապահ։ Ազգային հավաքականի խաղացող (1987-1999)։ Ակումբների և հավաքականի 11 մետրանոց տուգանային հարվածներ կատարող։ Կարիճի հարվածի ստեղծող։ Ողջ կարիերայի ընթացքում հանդիսացել է ավելի քան 40 գոլերի հեղինակ[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քանի որ Իգիտային չհաջողվեց խաղալ Ատլետիկո Նացիոնալ ակումբի հիմնական կազմում, նա ստիպված լքեց ակումբը և տեղափոխվեց Միլոնարիուս։ Այնտեղ նա դարձավ ստանդարտ դիրքերի իրացնողը և 1 սեզոնի ընթացքում դարձավ 5 գոլերի հեղինակ։

Ատլետիկո Նասիոնալ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երբ Իգիտան ցույց տվեց իր իրական դեմքը, նրա նախին ակումբը Ֆրանցիսկո Մատուրանի գլխավորությամբ որոշեցին նրան վերադարձնել ակումբ։

Հենց այնտեղ է Իգիտան անց կացրել իր կարիերայի մեծ մասը։

Ատլետիկո Նասիոնալը Իգիտայի շնորհիվ մի քանի անգամ կարողացավ հաղթել Կուլումբիական լիգայի Լիբերտադորես և Միջամերիկյան գավաթները։ Իսկ 1985 թվականին նրան առաջին անգամ հրավիրեցին Կոլումբիայի երիտասարդական հավաքական, որպեսզի մասնակցություն ունենա Հարավամերիկյան ակումբում և Աշխարհի առաջնությունում։

Միջազգային կարիերան[խմբագրել | խմբագրել կոդը]

1987 - 1999 թվականներին նա խաղացել է Կոլումբիայի ազգային հավաքականում։ 12 տարվա ընթացքում նա մասնակցել է 68 միջազգային խաղերին և տվյալ ժամանակահատվածում դարձել է 8 գոլերի հեղինակ։

Անձնական կյանքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Խոսե Իգիտան ամուսնացած է։ Նա և նրա կինը՝ Մանգոլիան ունեն 2 երեխա՝ Անդրես և Պամելա։ Բաց այդ Խոսեն նախկին կնոջից ունի դուստր՝ Սինդի Կարոլինա։

1993 թվականին Իգիտան ձերբակալվել է երեխայի առևանգության համար։ Խոսեն նաև եղել է 2 թմրադիլերերի միջև միջնորդ՝ Պաբլո Էսկաբարի և Կառլոս Մոլինոի։

Իգնիտան բանտում անց է կացրել 7 ամիս։ Նրան բաց թողեցին, քանի որ նրա դեմ մեղադրանքներ չկային։ Ցավոք, բանտարկված լինելու պատճառով Խոսեն չկարողացավ մասնակցել 1994 թվականին անց կացված Աշխարհի առաջնությանը։

2005 թվականին Իգիտան մասնակցեց ռեալիտի շոուին։ Հենց այդ տարին նա կատարեց պլաստիկ վիրահատություն, որը լիովին փոխեց նրա արտաքինը։

Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անձնական[խմբագրել | խմբագրել կոդը]

Թիմային[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ամերիկայի գավաթի 3-րդ մրցանակակիր։ 1987, 1995
  • Լիբերտադորեսի գավաթի տիրակալ։ 1989
  • Միջմայրցամաքային գավաթի տիրակալ։ 1989
  • Լիբերտադորես գավաթի մասնակից։ 1995
  • Կոլումբիայի չեմպիոն։ 1991, 1994, 1995

Խաղի ոճը[խմբագրել | խմբագրել կոդը]

Իգիտան ուներ սեփական խաղի ոճը։ Նա խաղում էր բավականին արտասովոր. երբեմն ֆուտբոլիստը ռիսկի շատ էր դիմում՝ մոռանալով գոլի մասին։ Բացի այդ Իգիտան լավ էր հարվածում 11 մետրանոց տուգանայինից։ Նա կարողանում էր կազմակերպել գոլային հարձակումներ՝ երբեմն մոռանալով տուգանային հարվածների մասին։

1990 թվականի Աշխարհի առաջնության ժամանակ Իգիտայի գործողությունների պատճառով Կոլումբիան ստիպված էր պայքարել խմբում 1-ին հորիզոնականի համար։ Նա դուրս եկավ գնդակով և փորձեց շրջանցել կամերունցի հարձակվող Ռոժե Միլային, բայց նա կարողացավ Իգիտայից վերցնել գնդակը և հարվածելով անպաշտպան դարպասներին դարձավ գոլի հեղինակ։ Հենց այսպիսի անզգուշության պատճառով նա ստացավ «Անխելք» մականունը։

«Կարիճի հարված»[խմբագրել | խմբագրել կոդը]

1995 թվականի սեպտեմբերի 6-ին Անգլիայի դեմ ընկերական խաղի ժամանակ Ուեմբլի հին մարզադաշտում նա իրականացրեց իր «Կարիճի հարված»-ը՝ չտեսնված հարվածով նա հարվածեց դեպի դարպասները թռչող գնդակին[2]։

Գերմանացի դարպասապահ Զեպ Մայերն ասել է, որ կատարել է նման հարվածներ մարզումների, այլ ոչ թե ազգային հավաքականի խաղերի ժամանակ։ Հարվածը ամբողջովին կատարել նրան չի հաջողվել[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]