Սամուել Ումտիտի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Football pictogram.svg
Սամուել Ումտիտի
ֆր.՝ Samuel Umtiti
Samuel Umtiti 2018.jpg
Քաղաքացիությունը Flag of France (1794–1815, 1830–1974, 2020–present).svg Ֆրանսիա և Flag of Cameroon.svg Կամերուն
Ծննդյան ամսաթիվ նոյեմբերի 14, 1993(1993-11-14)[1][2] (29 տարեկան)
Ծննդավայր Յաունդե, Կամերուն
Հասակ 182 սանտիմետր
Քաշ 75 կիլոգրամ
Դիրք կենտրոնական պաշտպան և Պաշտպան

Սամուել Ումտիտի (ֆր․՝ Samuel Umtiti, նոյեմբերի 14, 1993, Յաունդե, Կամերուն), ֆրանսիացի ֆուտբոլիստ, պաշտպան։ Նա ունի նաև Կամերունի քաղաքացիություն։ Ումտիտին հանդես է գալիս իսպանական «Բարսելոնայում» և Ֆրանսիայի ազգային հավաքականում։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

«Օլիմպիկ Լիոն»[խմբագրել | խմբագրել կոդը]

Սամուել Ումտիտին ֆրանսիական «Օլիմպիկ Լիոն»-ի ակադեմիայի սան է։ Թիմի կազմում նա իր դեբյուտը նշել է 2011 թվականի օգոստոսի 16-ին՝ Չեմպիոնների լիգայի որակավորման փուլի շրջանակներում կայացած «Ռուբին»-ի դեմ խաղում[3]։ Լիգա 1-ում Սամուելը իր դեբյուտը նշել է 2012 թվականի հունվարի 14-ին՝ «Մոնպելիե»-ի դեմ խաղում։ Նա մասնակցել է ամբողջ հանդիպմանը[4]։ Նա իր առաջին մրցաշրջանում թիմի կազմում մասնակցել է 18 հանդիպման։

Թիմի կազմում իր առաջին գոլը Ումտիտին խփել է 2013 թվականի հունվարի 12-ին՝ «Տրոյե»-ի դեմ խաղում, որտեղ «Օլիմպիկ»-ը հաղթել է 2։1 հաշվով[5]։ 2012/13 մրցաշրջանում նա մասնակցել է 32 հանդիպման դառնալով 2 գոլի հեղինակ։

«Բարսելոնա»[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականի հունիսի 30-ին Ումտիտին տեղափոխվել է իսպանական «Բարսելոնա»։ Թիմը նրա համար վճարել է 25 միլիոն եվրո[6]։

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ումտիտին հանդես է եկել Ֆրանսիայի Մ17 և Մ19 հավաքականների կազմում։ Նա Ֆրանսիայի երիտասարդական հավաքականի կազմում մասնակցել է Աշխարհի երիտասարդական առաջնությանը, որտեղ Ֆրանսիայի հավաքականը դարձել է չեմպիոն։ Նա մասնակցել է առաջնության բոլոր հանդիպումներին, բացառությամբ Ուրուգվայի դեմ եզրափակիչ խաղին, քանի որ նա կարմիր քարտ էր ստացել կիսաեզրափակչում կայացած Գանայի դեմ խաղում։

Ումտիտին Դիդիե Դեշամի կողմից ընդգրկվել է Եվրո 2016-ին մասնակցող հավաքականի կազմում, և մասնակցել է մեկ հանդիպման՝ փոխարինելով Ժերեմի Մատիոյին։

Վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբ Մրցաշրջան Լիգա Գավաթ Լիգայի գավաթ Միջազգային Այլ Արդյունք
Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ
Օլիմպիկ 2011/12 12 0 3 0 3 0 0 0 18 0
2012/13 26 1 0 0 0 0 6 1 0 0 32 2
2013/14 28 0 1 0 3 0 10 0 42 0
2014/15 35 1 2 0 1 0 2 1 40 2
2015/16 30 1 2 0 1 0 4 0 1 0 38 1
Կարիերայի արդյունք 131 3 8 0 8 0 22 2 1 0 170 5

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրանսիա «Օլիմպիկ Լիոն»
  • Ֆրանսիայի գավաթի դափնեկիր – 2011/12
  • Ֆրանսիայի սուպերգավաթի դափնեկիր – 2012

Ընդհանուր՝ 2 տիտղոս

Իսպանիա «Բարսելոնա»
  • Իսպանիայի չեմպիոն – 2017/18
  • Իսպանիայի գավաթի դափնելիր (2) – 2016/17, 2017/18
  • Իսպանիայի սուպերգավաթի դափնեկիր (2) – 2016, 2018

Ընդհանուր՝ 5 տիտղոս

Միջազգային[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրանսիա Ֆրանսիա
  • Աշխարհի երիտասարդական առաջնության չեմպիոն – 2013
  • Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր – 2016
  • Աշխարհի չեմպիոն – 2018

Ընդհանուր՝ 2 տիտղոս

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. As (իսպ.)Madrid: Grupo PRISA, 1967.
  3. «Lyon recover to lead Rubin»։ UEFA։ օգոստոսի 16, 2011։ Վերցված է հունիսի 29, 2016 
  4. «MONTPELLIER VS. OLYMPIQUE LYONNAIS 1-0»։ Soccerway։ հունվարի 14, 2012։ Վերցված է հունիսի 29, 2016 
  5. «TROYES VS. OLYMPIQUE LYONNAIS 1 - 2»։ Soccerway։ հունվարի 12, 2013։ Վերցված է հունիսի 29, 2016 
  6. «Barcelona confirm €25m Umtiti agreement»։ Վերցված է 2016-06-30 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]