Ֆլորիան Թովեն
Թովենը Նյուքասլի կազմում 2015 թվականին | |||
Անձնական տվյալներ | |||
Ամբողջական անուն | Florian Tristan Mariano Thauvin | ||
Քաղաքացիությունը |
![]() | ||
Ծննդյան ամսաթիվ | հունվարի 26, 1993[1][2][3] (30 տարեկան) | ||
Ծննդավայր | Օռլեան | ||
Հասակ | 179 սմ | ||
Քաշ | 70 կգ | ||
Դիրք | աջ վինգեր | ||
Ակումբային տեղեկություններ | |||
Ներկա ակումբ |
![]() | ||
Համար | 26 | ||
Պատանեկան կարիերա | |||
2000-2005 |
![]() | ||
2005-2007 |
![]() | ||
2007-2008 |
![]() | ||
2008-2011 |
![]() | ||
Մասնագիտական կարիերա* | |||
Տարի | Ակումբ | Խաղ (գոլ) | |
2011 |
![]() | 3 | (0) |
2011-2013 |
![]() | 45 | (10) |
2013-2015 |
![]() | 69 | (13) |
2015-2017 |
![]() | 13 | (0) |
2016-2017 |
→ ![]() | 52 | (17) |
2017-ներկա |
![]() | 34 | (22) |
Ազգային հավաքական‡ | |||
2011 |
![]() | 2 | (0) |
2012 |
![]() | 2 | (0) |
2012-2013 |
![]() | 16 | (7) |
2013-2014 |
![]() | 10 | (7) |
2017-ներկա |
![]() | 3 | (0) |
| |||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
Ֆլորիան Թովեն (ֆր.՝ Florian Thauvin, հունվարի 26, 1993[1][2][3], Օռլեան), ֆրանսիացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Օլիմպիկ Մարսելի և Ֆրանսիայի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է աջ վինգերի դիրքում[4]։
Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Գրենոբլ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆուտբոլիստի կարիերան Թովենը սկսել է Գրենոբլում։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշել է 2011 թվականի մարտի 11-ին՝ Վաննի դեմ խաղում[5]։ Բացի այս, նա անցկացրեց ևս 2 պաշտոնական հանդիպում[6][7], սակայն Գրենոբլը դուրս մնաց Ազգային առաջնություն 3՝ Ֆրանսիայի 5-րդ դիվիզիոն լուծարման պատճառով։
Բաստիա[խմբագրել | խմբագրել կոդը]
2011 թվականի հուլիսի 19-ին Թովենը տեղափոխվեց Բաստիա[8]։ Իր դեբյուտը ակումբի կազմում նշեց սեպտեմբերի 23-ին՝ Անժեի դեմ խաղում[9]։ Իր առաջին մրցաշրջանում Թովենը Բաստիայի հետ հաղթեց Լիգա 2-ը և տեղափոխվեց Ֆրանսիայի բարձրագույն դիվիզիոն[10]։ Իր առաջին գոլը պրոֆեսիոնալ կարիերայում ֆրանսիացին խփեց 2012 թվականի հոկտեմբերի 28-ին՝ Բորդոյի դեմ խաղում, որի ժամանակ նա դարձավ դուբլի հեղինակ[11][12]։ 2013 թվականի մարտին և ապրիլին Թովենը դուբլ ձևակերպեց առաջնության 3 անընդմեջ խաղերում[13][14][15]։
2013 թվականի հունվարի 29-ին Թովենը 3․5 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվեց Լիլ, սակայն միանգամից 6 ամսվա վարձավճարով վերադարձավ Բաստիա[16]։ 2012-13 մրցաշրջանում ֆրանսիացին ճանաչվեց Լիգա 1-ի տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ[17]։ Բաստիայի կազմում նա անցկացրեց 49 հանդիպում՝ դառնալով 10 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։
Օլիմպիկ Մարսել[խմբագրել | խմբագրել կոդը]
2013 թվականի սեպտեմբերի 3-ին՝ Լիլի հետ երկար տևած բանակցություններից հետո Թովենը 5 տարվա պայմանագիր կնքեց Մարսելի հետ[18]՝ չանցկացնելով ոչ մի հանդիպում Լիլի կազմում։ Ֆրանսիացին չէր մասնակցում մարզումներին պայմանագրի շուրջ վեճերի պատճառով՝ ստիպելով Լիլին վաճառել նրա տրանսֆերը 15 միլիոն եվրոյի դիմաց[19]։
Մարսելի կազմում իր պաշտոնական դեբյուտը Թովենը նշեց սեպտեմբերի 14-ին՝ Թուլուզի դեմ խաղում[20]։ Եվրոպական առաջնություններում իր առաջին հանդիպումը անցկացրեց սեպտեմբերի 18-ին՝ Չեմպիոնների Լիգայի Արսենալի դեմ խաղում[21]։ Մարսելի կազմում իր առաջին գոլը խփեց հոկտեմբերի 26-ին՝ Ռեյմսի դեմ խաղում[22]։ Նոյեմբերի 6-ին՝ Չեմպիոնների Լիգայի Նապոլիի դեմ խաղում նա դարձավ գոլի և գոլային փոխանցման հեղինակ, սակայն Մարսելը պարտվեց 3-2 հաշվով[23]։
2015 թվականի հունվարի 14-ին՝ 4-րդ դիվիզիոնում հանդես եկող Գրենոբլի դեմ Ֆրանսիայի գավաթի խաղում Թովենը դարձավ միակ Մարսելի ֆուտբոլիստը, ով չիրացրեց իր 11-մետրանոց հարվածը[24], ինչի պատճառով ակումբը դուրս մնաց գավաթից[25]։ Մարսելի կազմում անցկացրեց 2 մրցաշրջաններում Թովենը մասնակցեց 79 հանդիպման՝ դառնալով 15 գոլի և 13 գոլային փոխանցման հեղինակ։
Նյուքասլ Յունայթեդ[խմբագրել | խմբագրել կոդը]
2015 թվականի օգոստոսի 19-ին Թովենը 5 տարվա պայմանագիր կնքեց Նյուքասլի հետ[26][27]։ Ակումբը նրա համար վճարեց 15 միլիոն ֆունտ ստերլինգ[28][29], իսկ Ռեմի Կաբելյան Նյուքասլից միացավ Մարսելին 1 տարվա վարձավճարով[30]։ Թովենը ստացավ 20 համարի մարզաշապիկը։ Իր դեբյուտը Պրեմիեր Լիգայում նշեց օգոստոսի 22-ին՝ Մանչեսթեր Յունայթեդի դեմ խաղում[31][32]։ Իր առաջին հանդիպումը թիմի մեկնարկային կազմում անցկացրեց օգոստոսի 25-ին՝ Անգլիայի Լիգայի գավաթի Նորթհեմպտոն Թաունի դեմ խաղում՝ այս խաղում դառնալով գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ[33][34]։
Վերադարձ Մարսել[խմբագրել | խմբագրել կոդը]
2016 թվականի հունվարի 31-ին Թովենը վարձավճարով վերադարձավ Մարսել մինչև մրցաշրջանի ավարտ[35]։ Փետրվարի 2-ին՝ վարձավճարի առաջին՝ Մոնպելիեի դեմ խաղում ֆրանսիացին հեռացվեց խաղադաշտից փոխարինման մտնելուց 10 րոպե անց[36][37]։ Ապրիլի 20-ին՝ Ֆրանսիայի գավաթի կիսաեզրափակիչ փուլի Սոշոյի դեմ խաղում նա խփեց հանդիպման միակ գոլը[38]՝ օգնելով իր թիմին անցնել գավաթի եզրափակիչ[39]։ Այստեղ Մարսելը 2-4 հաշվով պարտվեց ՊՍԺ-ին, թեև Թովենը դարձավ գոլի հեղինակ[40]։
2016 թվականի օգոստոսի 4-ին Թովենը երկարաձգեց վարձավճարը Մարսելի հետ 1 տարով[41][42]։ Թիմի ավագի փողկապով նա առաջին անգամ խաղադաշտ դուրս եկավ 2017 թվականի հունվարի 8-ին՝ Ֆրանսիայի գավաթի Թուլուզի դեմ խաղում, որում Մարսելը հաղթեց 2-1 հաշվով[43]։ 2017 թվականի մարտի 10-ին Թովենը դուբլ ձևակերպեց Անժեի դեմ խաղում[44][45]։ 2017 թվականի մարտին նա ճանաչվեց Լիգա 1-ի ամսվա լավագույն ֆուտբոլիստ՝ 3 գոլով և 2 գոլային փոխանցումով[46]։ Ապրիլի 30-ին՝ Կանի դեմ խաղում ֆրանսիացին դարձավ 3 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ[47]՝ խփելով իր պրոֆեսիոնալ կարիերայի առաջին հետ-տրիկը։
2017-18 մրցաշրջանում Մարսելը գնեց Թովենի ամբողջ տրանսֆերը[48]։ 2018 թվականի փետրվարի 2-ին ֆրանսիացին հետ-տրիկ ձևակերպեց Մեցի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 6-3 հաշվով[49]։ 2018 թվականի մայիսի 3-ին Մարսելը Թովենի հետ 2-1 հաշվով պարտվեց Ռեդ Բուլ Զալցբուրգին Եվրոպայի Լիգայի կիսաեզրափակչի երկրորդ խաղում[50][51], սակայն անցավ եզրափակիչ՝ առաջին խաղի արդյունքի շնորհիվ[52]։ Եզրափակչում Մարսելը կհանդիպի Ատլետիկո Մադրիդին[53][54]։
Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Թովենը ներկայացրել է Ֆրանսիան երիտասարդական հավաքականներում։ 2013 թվականին նա Ֆրանսիայի Մ20 հավաքականի կազմում հաղթեց աշխարհի առաջնությունը[55], որում դարձավ 3 գոլի հեղինակ[56]։
Առաջին անգամ Ֆրանսիայի ազգային հավաքական Թովենը հրավիրվեց 2017 թվականի մարտին՝ Լյուքսեմբուրգի[57] և Իսպանիայի[58] դեմ խաղերի համար, սակայն այդպես էլ խաղադաշտ դուրս չեկավ[59]։ Իր դեբյուտը ազգային հավաքականի կազմում նշեց 2017 թվականի հունիսի 2-ին՝ Պարագվայի դեմ հանդիպման 80-րդ րոպեին փոխարինելով Անտուան Գրիզմանին[60]։
Կարիերայի վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ակումբային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2018 թվականի մայիսի 13-ի դրությամբ[61]
Ակումբ | Մրցաշրջան | Առաջնություն | Գավաթ | Եվրոպա | Այլ | Ընդհանուր | ||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Դիվիզիոն | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
Գրենոբլ | 2010–11 | Լիգա 2 | 3 | 0 | 0 | 0 | — | 0 | 0 | 3 | 0 | |
Բաստիա | 2011–12 | 13 | 0 | 2 | 0 | 0 | 0 | 15 | 0 | |||
2012–13 | Լիգա 1 | 32 | 10 | 1 | 0 | 2 | 0 | 35 | 10 | |||
Ընդհանուր | 45 | 10 | 3 | 0 | 0 | 0 | 2 | 0 | 50 | 10 | ||
Օլիմպիկ Մարսել | 2013–14 | Լիգա 1 | 31 | 8 | 2 | 1 | 6 | 1 | 2 | 0 | 41 | 10 |
2014–15 | 36 | 5 | 1 | 0 | — | 1 | 0 | 38 | 5 | |||
2015–16 | 2 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 2 | 0 | ||||
Ընդհանուր | 69 | 13 | 3 | 1 | 6 | 1 | 3 | 0 | 81 | 15 | ||
Նյուքասլ Յունայթեդ | 2015–16 | Պրեմիեր Լիգա | 13 | 0 | 1 | 0 | — | 2 | 1 | 16 | 1 | |
Օլիմպիկ Մարսել | 2015–16 | Լիգա 1 | 14 | 2 | 4 | 2 | 2 | 0 | — | 20 | 4 | |
2016–17 | 38 | 15 | 3 | 0 | — | 2 | 0 | 43 | 15 | |||
2017–18 | 34 | 22 | 3 | 0 | 14 | 4 | 1 | 0 | 52 | 26 | ||
Մարսելի ընդհանուր | 155 | 52 | 13 | 1 | 22 | 5 | 6 | 0 | 196 | 60 | ||
Կարիերայի ընդհանուր | 216 | 62 | 17 | 1 | 22 | 5 | 10 | 1 | 265 | 71 |
Միջազգային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2018 թվականի մայիսի 13-ի դրությամբ[61]
Ֆրանսիա | ||
---|---|---|
Տարի | Խաղեր | Գոլեր |
2017 | 2 | 0 |
2018 | 1 | 0 |
Ընդհանուր | 3 | 0 |
Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]
- Բաստիա
Միջազգային[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ֆրանսիա Մ20
- ՖԻՖԱ Աշխարհի Մ20 առաջնություն․ 2013[55]
Անհատական[խմբագրել | խմբագրել կոդը]
- Լիգա 1-ի տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ․ 2012–13[17]
- Լիգա 1-ի ամսվա լավագույն ֆուտբոլիստ․ մարտ 2017[46], նոյեմբեր 2017[62], հունվար 2018[63]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 GeneaStar
- ↑ 3,0 3,1 Argentine Soccer Database (իսպ.)
- ↑ «France - F. Thauvin - Profile with news, career statistics and history - Soccerway»։ int.soccerway.com (անգլերեն)։ Վերցված է 2018-05-13
- ↑ «OC Vannes - Grenoble Foot 38, Mar 11, 2011 - Ligue 2 - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-05-13
- ↑ «Grenoble Foot 38 - Stade Laval, Mar 18, 2011 - Ligue 2 - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-05-13
- ↑ «Grenoble Foot 38 - Stade Reims, Apr 8, 2011 - Ligue 2 - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-05-13
- ↑ foot-national.com (2011-07-19)։ «Bastia : Florian Thauvin (Grenoble) a signé»։ Foot National (ֆրանսերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2012-10-22-ին։ Վերցված է 2018-05-13
- ↑ «SC Bastia - SCO Angers, Sep 23, 2011 - Ligue 2 - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-05-13
- ↑ 10,0 10,1 s.r.o. LiveSport։ «Ligue 2 2011/2012 Standings, Soccer France League Table»։ Oddsportal.com (չեխերեն)։ Վերցված է 2018-05-13
- ↑ «SC Bastia - FC Girondins Bordeaux, Oct 28, 2012 - Ligue 1 - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-05-13
- ↑ uefa.com (2012-10-28)։ «Bastia beat Bordeaux, Lorient deny Ajaccio»։ UEFA.com (անգլերեն)։ Վերցված է 2018-05-13
- ↑ «SC Bastia - Olympique Lyon, Mar 16, 2013 - Ligue 1 - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-05-13
- ↑ «Valenciennes FC - SC Bastia, Mar 30, 2013 - Ligue 1 - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-05-13
- ↑ «SC Bastia - Stade Brest 29, Apr 6, 2013 - Ligue 1 - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-05-13
- ↑ Rédaction։ «Deux prêts à Bastia»։ L'ÉQUIPE (fr-FR)։ Վերցված է 2018-05-13
- ↑ 17,0 17,1 «Ligue1.com - Ibrahimovic takes Player of Year gong»։ www.ligue1.com (անգլերեն)։ Վերցված է 2018-05-13
- ↑ «Official: Marseille clinch €15m Thauvin deal | Goal.com»։ www.goal.com (անգլերեն)։ Վերցված է 2018-05-13
- ↑ «Thauvin slammed after forcing Marseille move»։ ESPN.com։ Վերցված է 2018-05-13
- ↑ «FC Toulouse - Olympique Marseille, Sep 14, 2013 - Ligue 1 - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-05-13
- ↑ «Olympique Marseille - Arsenal FC, Sep 18, 2013 - UEFA Champions League - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-05-13
- ↑ «Olympique Marseille - Stade Reims, Oct 26, 2013 - Ligue 1 - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-05-13
- ↑ «SSC Napoli - Olympique Marseille, Nov 6, 2013 - UEFA Champions League - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-05-13
- ↑ «Grenoble Foot 38 - Olympique Marseille, Jan 4, 2015 - Coupe de France - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-05-13
- ↑ Press Associated (2015-01-04)։ «Marseille out of French Cup in shootout defeat by fourth-tier Grenoble»։ the Guardian (անգլերեն)։ Վերցված է 2018-05-13
- ↑ «Newcastle sign Florian Thauvin from Marseille»։ Sky Sports (անգլերեն)։ Վերցված է 2018-05-13
- ↑ «Newcastle sign Thauvin from Marseille»։ ESPN.com։ Վերցված է 2018-05-13
- ↑ «Florian Thauvin: Newcastle sign winger & loan out Remy Cabella»։ BBC Sport (en-GB)։ 2015-08-19։ Վերցված է 2018-05-13
- ↑ «Thauvin Completes United Switch»։ Newcastle United Football Club (անգլերեն)։ Վերցված է 2018-05-13
- ↑ «Newcastle United’s Remy Cabella Signs Marseille Contract»։ Newcastle Toons (en-US)։ 2015-08-19։ Վերցված է 2018-05-13
- ↑ «Manchester United - Newcastle United, Aug 22, 2015 - Premier League - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-05-13
- ↑ «Manchester United 0-0 Newcastle United»։ BBC Sport (en-GB)։ 2015-08-23։ Վերցված է 2018-05-13
- ↑ «Newcastle United - Northampton Town, Aug 25, 2015 - EFL Cup - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-05-13
- ↑ «Newcastle United 4-1 Northampton Town»։ BBC Sport (en-GB)։ 2015-08-25։ Վերցված է 2018-05-13
- ↑ «Thauvin Returns To Marseille On Loan»։ Newcastle United Football Club (անգլերեն)։ Վերցված է 2018-05-13
- ↑ «HSC Montpellier - Olympique Marseille, Feb 2, 2016 - Ligue 1 - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-05-13
- ↑ Richards Alex (2016-02-03)։ «Newcastle flop Florian Thauvin had a debut to forget back at Marseille»։ mirror։ Վերցված է 2018-05-13
- ↑ «FC Sochaux-Montbéliard - Olympique Marseille, Apr 20, 2016 - Coupe de France - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-05-13
- ↑ «Sochaux 0-1 Marseille»։ BBC Sport (en-GB)։ 2016-04-20։ Վերցված է 2018-05-13
- ↑ «Olympique Marseille - Paris Saint-Germain, May 21, 2016 - Coupe de France - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-05-13
- ↑ «Newcastle United | News | Latest News | Latest News | Thauvin Returns To Marseille»։ 2016-08-04։ Արխիվացված է օրիգինալից 2016-08-04-ին։ Վերցված է 2018-05-13
- ↑ «Florian Thauvin: Newcastle winger re-joins Marseille on initial loan deal»։ BBC Sport (en-GB)։ 2016-08-04։ Վերցված է 2018-05-13
- ↑ «FC Toulouse - Olympique Marseille, Jan 8, 2017 - Coupe de France - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-05-13
- ↑ «Olympique Marseille - SCO Angers, Mar 10, 2017 - Ligue 1 - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-05-13
- ↑ «Ligue1.com - Thauvin helps OM up to fifth»։ www.ligue1.com (անգլերեն)։ Վերցված է 2018-05-13
- ↑ 46,0 46,1 «Florian Thauvin et Baptiste Guillaume, joueurs du mois de mars ! - Union Nationale des Footballeurs Professionnels»։ www.unfp.org (fr-FR)։ Վերցված է 2018-05-13
- ↑ «SM Caen - Olympique Marseille, Apr 30, 2017 - Ligue 1 - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-05-13
- ↑ «Newcastle release Anita, confirm Thauvin's Marseille move»։ FourFourTwo (անգլերեն)։ 2017-06-09։ Վերցված է 2018-05-13
- ↑ «Olympique Marseille - FC Metz, Feb 2, 2018 - Ligue 1 - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-05-13
- ↑ «Red Bull Salzburg - Olympique Marseille, May 3, 2018 - Europa League - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-05-13
- ↑ «FC Red Bull Salzburg 2-1 Marseille»։ BBC Sport (en-GB)։ 2018-05-03։ Վերցված է 2018-05-13
- ↑ «Olympique Marseille - Red Bull Salzburg, Apr 26, 2018 - Europa League - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-05-13
- ↑ UEFA.com։ «Marseille v Atlético background»։ UEFA.com (անգլերեն)։ Վերցված է 2018-05-13
- ↑ «Marseille vs Atletico Madrid - Europa League Final Guide»։ Mail Online։ Վերցված է 2018-05-13
- ↑ 55,0 55,1 FIFA.com (2013-07-17)։ «France claim maiden U-20 crown»։ FIFA.com (en-GB)։ Արխիվացված է օրիգինալից 2018-04-22-ին։ Վերցված է 2018-05-13
- ↑ FIFA.com։ «FIFA U-20 World Cup Turkey 2013 - Teams - France - FIFA.com»։ FIFA.com (en-GB)։ Արխիվացված է օրիգինալից 2018-02-01-ին։ Վերցված է 2018-05-13
- ↑ «Luxembourg - France, Mar 25, 2017 - World Cup qualification Europe - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-05-13
- ↑ «France - Spain, Mar 28, 2017 - International Friendlies - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-05-13
- ↑ «Mbappé et Lemar sont là, pas Benzema ni Lacazatte»։ Sport24 (fr-FR)։ 2017-03-16CET14:07:20+0100։ Վերցված է 2018-05-13
- ↑ «France - Paraguay, Jun 2, 2017 - International Friendlies - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-05-13
- ↑ 61,0 61,1 «Florian Thauvin»։ worldfootball.net (en-GB)։ Վերցված է 2018-05-13
- ↑ «Florian Thauvin et Umut Bozok, novembre gagnant ! - Union Nationale des Footballeurs Professionnels»։ www.unfp.org (fr-FR)։ Վերցված է 2018-05-13
- ↑ «Florian Thauvin et Dylan Saint-Louis, joueurs du mois de Janvier ! - Union Nationale des Footballeurs Professionnels»։ www.unfp.org (fr-FR)։ Վերցված է 2018-05-13
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Ֆլորիան Թովեն Վիքիպահեստում |
---|
- Թովենի պաշտոնական Ֆեյսբուքի էջը
- Թովենի պաշտոնական Տվիտերի էջը
- Թովենի պաշտոնական Ինստագրամի էջը
- Թովենը transfermarkt-ում
- Թովենը soccerbase.com-ում
- Թովենը WhoScored.com կայքում
- Թովենը Մարսելի պաշտոնական կայքում Archived 2018-04-27 at the Wayback Machine.
- Թովենը Լիգա 1-ի պաշտոնական կայքում
- Թովենը Պրեմիեր Լիգայի պաշտոնական կայքում
- Թովենը Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի կայքում Archived 2017-07-29 at the Wayback Machine.
- Թովենը ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքում
|
|
- Հունվարի 26 ծնունդներ
- 1993 ծնունդներ
- Ապրող անձինք
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Ֆուտբոլի հարձակվողներ
- Ֆրանսիացի ֆուտբոլիստներ
- Ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստներ
- Գրենոբլի ֆուտբոլիստներ
- Բաստիայի ֆուտբոլիստներ
- Լիլի ֆուտբոլիստներ
- Օլիմպիկ Մարսելի ֆուտբոլիստներ
- Նյուքասլ Յունայթեդի ֆուտբոլիստներ
- 2018 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության մասնակիցներ
- Ֆուտբոլի կիսապաշտպաններ
- Պրեմիեր Լիգայի ֆուտբոլիստներ
- Անգլիայի լեգեոներ ֆուտբոլիստներ