Կոնստանտինոս Միտրոգլու
Կոնստանտինոս Միտրոգլու հուն.՝ Κωνσταντίνος Μήτρογλου | |||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
![]() | |||||||||||||||||||||
Անձնական տվյալներ | |||||||||||||||||||||
Ամբողջական անուն | Կոնստանտինոս Միտրոգլու | ||||||||||||||||||||
Ազգությունը | հույն | ||||||||||||||||||||
Քաղաքացիությունը |
![]() | ||||||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | մարտի 12, 1988[1][2] (35 տարեկան) | ||||||||||||||||||||
Ծննդավայր | Կավալա, Հունաստան | ||||||||||||||||||||
Հասակ | 189 | ||||||||||||||||||||
Քաշ | 86 | ||||||||||||||||||||
Դիրք | հարձակվող | ||||||||||||||||||||
Ակումբային տեղեկություններ | |||||||||||||||||||||
Ներկա ակումբ |
![]() | ||||||||||||||||||||
Համար | 11 | ||||||||||||||||||||
Պատանեկան կարիերա | |||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | |||||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | ||||||||||||||||||
| |||||||||||||||||||||
Ազգային հավաքական‡ | |||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
Կոնստանտինոս Միտրոգլու (հուն.՝ Κωνσταντίνος Μήτρογλου, մարտի 12, 1988[1][2], Կավալա, Կավալայի մունիցիպալիտետ), հույն ֆուտբոլիստ, հարձակվող։ Հանդես է գալիս պորտուգալական «Բենֆիկա»-ի և Հունաստանի ազգային հավաքականի կազմում։
Իր բարձր արդյունավետության համար ստացել է «Միտրոգոլ»[3][4] և «Պիստոլերո»[5][6] մականուններով։ Մասնակցել է Եվրո 2012-ին և ԱԱ 2014-ին։
Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
«Օլիմպիակոս»[խմբագրել | խմբագրել կոդը]
2007/08[խմբագրել | խմբագրել կոդը]
Եվրոպայի Մ19 առաջնությունից հետո՝ 2007 թվականի ամռանը Միտրոգլուն միացել է հունական «Օլիմպիակոս»-ին[7][8]։ Թիմի կազմում իր առաջին գոլը նա խփել է Հունաստանի գավաթի խաղարկության շրջանակներում կայացած «Դիագորաս»-ի դեմ խաղում[9]։ Հունաստանի առաջնության շրջանակներում իր առաջին գոլը ֆուտբոլիստը խփել է «Լևադիակոս»-ի դեմ խաղում։
Իր առաջին մրցաշրջանում Միտրոգլուն օգնել է թիմին դառնալ Հունաստանի չեմպիոն, և Գավաթի խաղարկության փոխչեմպիոն։
2008/09[խմբագրել | խմբագրել կոդը]
2008/09 մրցաշրջանի ընթացքում հունական ակումբը գլխավորում էր Էռնեստո Վարվերդեն։ Նրա ծրագրերի մեջ չէր մտնում Կոնստանտինոս Միտրոգլուին թիմում պահելը։
Միտրոգլուն այդ մրցաշրջանում դարձել է ընդամենը 3 գոլի հեղինակ։
2009/10[խմբագրել | խմբագրել կոդը]
Վալվերդեի հեռանալուց հետո Միտրոգլուն նորից սկսել է խաղաժամանակ ստանալ։ 2009/10 մրցաշրջանում նա իր առաջին գոլը խփել է «Շերիֆ Տիրասպոլ»-ի դեմ խաղում, որն ավարտվել է 1-0 հաշվով[10]։ Միտրոգլուն դարձել է հաղթական գոլի հեղինակ նաև 2009 թվականի հոկտեմբերի 21-ին կայացած Լիեժի «Ստանդարտ»-ի դեմ խաղում[11]։
Այս մրցաշրջանում Միտրողլուն գոլի հեղինակ է դարձել նաև «Աստերաս Տրիպոլիս»-ի (3-0), «ՊԱՍ Գիանինա»-ի (2-2)[12], «Պանաթինաիկոս»-ի (2-0) դեմ խաղերում[13]։
2010/11[խմբագրել | խմբագրել կոդը]
Այդ մրցաշրջանում Վալվերդեն վերադարձել է «Օլիմպիակոս»՝ որպես գլխավոր մարզիչ։ 2010/11 մրցաշրջանի ընթացքում Միտրոգլուն մասնակցել է ընդամենը 4 հանդիպման։
Նա մասնակցել է նաև 2010 թվականի դեկտեմբերի 14-ին կայացած Օլիմպիակոսի բոլոր աստղերի հանդիպմանը և դարձել 2 գոլի հեղինակ[14]։ Այդ հանդիպումը տեղի է ունեցել «Գեորգիս Կարաիկակիս» մարզադաշտում։
«Պանիոնիոս» և «Ատրոմիտոս»[խմբագրել | խմբագրել կոդը]
2011 թվականի հունվարին Միտրոգլուն վարձավճարով տեղափոխվել է «Պանիոնիոս»[15]։ Թիմի կազմում իր դեբյուտը նա նշել է «Սալոնիկ»-ի դեմ խաղում, որտեղ և խփել է իր առաջին գոլը[16]։ Իր երկրորդ գոլը թիմի կազմում նա խփել է «Պանատինաիկոս»-ի դեմ խաղում[17] ։ Կոնստանտինոսը հաղթական գոլի հեղինակ է դարձել «Ատրոմիտոս»-ի դեմ խաղում։ Միտրոգլուն այս մրցաշրջանը ավարտել է խփած 9 գոլով։
2011/12 մրցաշրջանը Միտրոգլուն անցկացրել է «Ատրոմիտոս»-ի կազմում[18]։ Նա իր առաջին գոլը խփել է «Սալոնիկ»-ի դեմ խաղում, իսկ գոլային փոխանցումը կատարել է Սեբաստիան Գարսիան։ Այս մրցաշրջանում Միտրոգլուն խփել է 16 գոլ և ճանաչվել Հունաստանի տարվա լավագույն ֆուտբոլիստ[19]։
Վերադարձ «Օլիմպիակոս»[խմբագրել | խմբագրել կոդը]
2012/13[խմբագրել | խմբագրել կոդը]
Վարձակալության ժամկետի ավարտից հետո Միտրոգլուն վերադարձել է «Օլիմպիակոս»։ Այդ ընթացքում թիմի մարզիչը Լեոնարդո Ժարդիմն էր։
Վերադարձից հետո Միտրոգլու իր առաջին գոլը խփել է Չեմպիոնների լիգայի շրջանակներում կայացած «Արսենալ»-ի դեմ խաղում[20]։ Հաջորդ գոլը Չեմպիոնների լիգայում նա խփել է «Մոնպելիե»-ի դեմ խաղում, որն ավարտվել է 2-1 հաշվով[21]։
Մրցաշրջանի վերջին խաղում Միտրոգլուն նորից դարձել է գոլի հեղինակ՝ «Պանիոնիոս»-ի դեմ խաղում, որն ավարտվել է 2-1 հաշվով[22]։
«Ֆուլհեմ»[խմբագրել | խմբագրել կոդը]
2014 թվականի հունվարին Միտրոգլուն 4,5 տարվա պայմանագիր է կնքել անգլիական «Ֆուլհեմ»-ի հետ[23]։ Ակումբը նրա համար վճարել էր 12 միլոին եվրո։
Թիմի կազմում իր նորամուտը նա նշել է փետրվարի 22-ին՝ «Վեստ Բրոմվիչ Ալբիոն»-ի դեմ խաղում[24]։
Օլիմպիակոս (վարձավճար)[խմբագրել | խմբագրել կոդը]
2014 թվականի օգոստոսի 31-ին վարձակալական հիմունքներով Կոնստանտինոսը վերադարձել է «Օլիմպիակոս»[25] ։ Նա իր նորամուտը նշել է սեպտեմբերի 13-ին՝ «ՕՖԼ Կրետե»-ի դեմ խաղում[26]։ Երեք օր անց նա խփել է իր առաջին գոլը վերադարձից հետո՝ «Ատլետիկո Մադրիդ»-ի դեմ խաղում[27]։
«Բենֆիկա»[խմբագրել | խմբագրել կոդը]
2015 թվականի օգոստոսի 6-ին Կոնստանտինոս Միտրոգլուն վարձավճարով տեղափոխվել է պորտուգալական «Բենֆիկա»[28][29]։ Թիմի կազմում իր դեբյուտը նա նշել է օգոստոսի 9-ին՝ «Սպորտինգ»-ի դեմ խաղում։ Թիմի կազմում իր առաջին գոլը Միտրոգլուն խփել է «Էստորիլ»-ի դեմ խաղում։ Հանդիպումն ավարտվել է 4-0 հաշվով։
2016 թվականին պորտուգալական ակումբը գնել է ֆուտբոլիստի տրանսֆերը և նրա հետ կնքել է 4 տարվա պայմանագիր։ 2017 թվականի հունվարի 18-ին Միտրոգլուն դարձել է հետ-թրիկի հեղինակ՝ «Լեյշոյնշ»-ի դեմ խաղում։ Փետրվարի 26-ին՝ «Դեպորտիվո»-ի դեմ խաղում դարձել է դուբլի հեղինակ։
Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Հունաստանի հավաքականի կազմում իր առաջին գոլը Կոնստանտինոս Միտրոգլուն խփել է 2012 թվականի օգոստոսի 15-ին՝ Նորվեգիայի հավաքականի դեմ խաղում[30]։ Իր երկրորդ գոլը Միտրոգլուն խփել է 2012 թվականի սեպտեմբերի 11-ին՝ Լիտվայի հավաքականի դեմ խաղում[31]։
Մինչև այժմ Միտրոգլուն հավաքականի կազմում մասնակցել է 54 հանդիպման և դարձել 13 գոլի հեղինակ։
Վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ազգային հավաքական | Տարի | Խաղ | Գոլ |
---|---|---|---|
Հունաստան | |||
2009 | 1 | 0 | |
2010 | 3 | 0 | |
2011 | 7 | 0 | |
2012 | 9 | 2 | |
2013 | 8 | 6 | |
2014 | 10 | 0 | |
2015 | 8 | 1 | |
2016 | 6 | 3 | |
2017 | 2 | 1 | |
Արդյունք | 54 | 13 |
Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]
- Հունաստանի չեմպիոն - 2008, 2009, 2012, 2013, 2014, 2015
- Հունաստանի գավաթակիր - 2008, 2009, 2013, 2015
- Հունաստանի սուպերգավաթակիր - 2007
- Պորտուգալիայի չեմպիոն - 2016, 2017
- Պորտուգալիայի գավաթակիր - 2017
- Պորտուգալիայի լիգայի գավաթակիր - 2016
- Պորտուգալիայի սուպերգավաթակիր - 2016
Միջազգային[խմբագրել | խմբագրել կոդը]
- Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն (Մ19) - 2007
Անձնական[խմբագրել | խմբագրել կոդը]
- Հունաստանի տարվա լավագույն ֆուտբոլիստ - 2012
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 FBref.com(բազմ․)
- ↑ 2,0 2,1 Argentine Soccer Database (իսպ.)
- ↑ «My name is Goal... MitroGoal!»։ sentragoal.gr։ հոկտեմբերի 4, 2013
- ↑ «Mitrogoal back soon for Fulham, says Magath»։ Reuters։ մարտի 28, 2014։ Արխիվացված է օրիգինալից 2014-05-24-ին։ Վերցված է 2017-07-04
- ↑ «Κώστας Μήτρογλου: Πιστολέρο από... μωρό παιδί!»։ Proto Thema։ դեկտեմբերի 6, 2009
- ↑ «Move over Berbatov, Greek firecracker Mitroglou is the man to save Fulham from the drop»։ Daily Mail։ հունվարի 31, 2014
- ↑ «Για 5 χρόνια στο λιμάνι ο Μήτρογλου»։ contra.gr։ հուլիսի 16, 2007
- ↑ «Μήτρογλου... και με τη βούλα»։ Ethnos։ հուլիսի 16, 2007
- ↑ «Διαγόρας-Ολυμπιακός 1–2»։ Contra։ դեկտեմբերի 5, 2007
- ↑ «Σερίφ-Ολυμπιακός: 0–2»։ Sport24։ օգոստոսի 19, 2009
- ↑ «Late Stoltidis header stuns Standard»։ UEFA։ հոկտեմբերի 21, 2009։ Վերցված է հունվարի 31, 2014
- ↑ «Πανσερραϊκός-Ολυμπιακός 3–1»։ Sport24։ հոկտեմբերի 27, 2009
- ↑ «Olympiacos 2–0 Panathinaikos: Mitroglou Double Takes Thrylos Top»։ Goal.com։ նոյեմբերի 29, 2009
- ↑ «Eighth Match Against Poverty in Athens, Greece»։ teamstoendpoverty.org։ դեկտեմբերի 14, 2010
- ↑ «"Κυανέρυθρος" ο Μήτρογλου»։ Sport24։ հունվարի 11, 2011
- ↑ «Άρης – Πανιώνιος 0–2»։ Sport24։ հունվարի 16, 2011
- ↑ «Πανιώνιος-Παναθηναϊκός 1–1»։ Sport24։ հունվարի 23, 2011
- ↑ «Και επίσημα στον Ατρόμητο ο Μήτρογλου»։ Sport24։ օգոստոսի 2, 2011
- ↑ «ΒΡΑΒΕΙΑ Π.Σ.Α.Π. – Ο.Π.Α.Π. 2011»։ PSAP։ հունվարի 5, 2012
- ↑ «Arsenal recovered from an unconvincing first-half performance to see off Olympiakos at Emirates Stadium and move top of Champions League Group B.»։ BBC Sport։ հոկտեմբերի 3, 2012։ Վերցված է հունվարի 31, 2014
- ↑ «Mitroglou caps Olympiacos' Montpellier revival»։ UEFA։ հոկտեմբերի 24, 2012։ Վերցված է հունվարի 31, 2014
- ↑ «Olympiacos – Panionios 2–1»։ olympiacos.org։ ապրիլի 21, 2013
- ↑ «Transfer news: Fulham conclude club-record £12m deal for Kostas Mitroglou – fending off late West Ham plot to hijack the deal»։ The Independent։ հունվարի 31, 2014։ Վերցված է հունվարի 31, 2014
- ↑ «A heartbreaking late equaliser from Matej Vydra meant Fulham had to settle for a point at West Brom on Saturday.»։ Fulham F.C.։ փետրվարի 22, 2014։ Վերցված է մարտի 31, 2014
- ↑ «Mitroglou's Loan Switch»։ fulhamfc.com։ օգոստոսի 31, 2014
- ↑ «Win over OFI: done! Time now for Atletico!»։ Olympiacos F.C.։ սեպտեմբերի 13, 2014։ Վերցված է սեպտեմբերի 16, 2014
- ↑ «Olympiacos 3–2 Atl Madrid»։ BBC Sport։ սեպտեմբերի 16, 2014։ Վերցված է սեպտեմբերի 16, 2014
- ↑ «Nem pensei duas vezes» [I didn't think twice] (Portuguese)։ S.L. Benfica։ օգոստոսի 6, 2015։ Արխիվացված է օրիգինալից 2015-09-24-ին։ Վերցված է օգոստոսի 6, 2015
- ↑ «Kostas Mitroglou: Fulham striker joins Benfica on loan»։ BBC Sport։ օգոստոսի 7, 2015։ Վերցված է օգոստոսի 8, 2015
- ↑ «Norway 2 – 3 Greece»։ ESPNFC։ օգոստոսի 15, 2012։ Վերցված է հունվարի 31, 2014
- ↑ «Greece stroll to victory against Lithuania»։ UEFA։ սեպտեմբերի 11, 2012։ Վերցված է հունվարի 31, 2014
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Պրոֆիլը transfermarkt.com կայքում(անգլ.)
- Ֆուտբոլիստի էջը soccerway.com կայքում(անգլ.)
- Վիճակագրութունը National Football Teams կայքում(անգլ.)
|
- Մարտի 12 ծնունդներ
- 1988 ծնունդներ
- Ապրող անձինք
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Կավալա քաղաքում ծնվածներ
- Ֆուտբոլի հարձակվողներ
- Բորուսիա Մյոնխենգլադբախի ֆուտբոլիստներ
- Օլիմպիակոս Պիրեյոսի ֆուտբոլիստներ
- Ֆուլհեմի ֆուտբոլիստներ
- Բենֆիկայի ֆուտբոլիստներ
- Հունաստանի հավաքականի ֆուտբոլիստներ
- Թուրքական Սուպեր լիգայի ֆուտբոլիստներ
- ՊՍՎ Էյնդհովենի ֆուտբոլիստներ
- Պրեմիեր Լիգայի ֆուտբոլիստներ
- Անգլիայի լեգեոներ ֆուտբոլիստներ