Տոմաշ Հուբոչան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տոմաշ Հուբոչան
սլովակ.՝ Tomáš Hubočan
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը  Սլովակիա
Մականուն Տոմո, Գուբո[1]
Ծննդյան ամսաթիվ սեպտեմբերի 17, 1985(1985-09-17)[2][3] (38 տարեկան)
Ծննդավայր Ժիլինա, Ժիլինայի շրջան
Հասակ 184
Քաշ 74
Դիրք Պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Ֆրանսիա Օլիմպիկ Մարսել
Համար 15
Պատանեկան կարիերա
2001-2004 Սլովակիա Ժիլինա

Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2004-2008 Սլովակիա Ժիլինա 38 (2)
2006  Սլովակիա Վիոն 36 (1)
2008-2014 Ռուսաստան Զենիթ 113 (1)
2014-2016 Ռուսաստան Դինամո (Մոսկվա) 40 (2)
2016-այժմ Ֆրանսիա Օլիմպիկ (Մարսել) 2 (0)
Ազգային հավաքական
2007-այժմ Սլովակիա Սլովակիա 46 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Տոմաշ Հուբոչան (սլովակ.՝ Tomáš Hubočan, սեպտեմբերի 17, 1985(1985-09-17)[2][3], Ժիլինա, Ժիլինայի շրջան), սլովակ ֆուտբոլիստ, «Մարսել» ֆուտբոլային ակումբի և Սլովակիայի հավաքականի պաշտպան։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Երիտասարդ տարիներից Տոմաշը հանդես է եկել սլովակյան «Ժիլինա» ակումբի կազմում։ 2004-2005 թվականներին նա ընդգրկված էր հայտացուցակում, բայց դաշտ էր դուրս գալիս ոչ հաճախ։ 2006 թվականի հունվարին նա վարձավճարով տեղափոխվել է Զլատե Մորացվեի «Վիոն» ակումբ։ 2006 թվականի հունիսին Տոմաշը վերադարձել է «Ժիլինա», որտեղ անմիջապես դարձել է թիմի հիմնական խաղացող՝ հետագայում ճանաչվելով որպես Սլովակիայի առաջնության լավագույն պաշտպաններից մեկը։ 2006/07 մրցաշրջանում հաղթել է Սլովակիայի առաջնությունում։ Սլովակիայի հավաքականի կազմում նրա նորամուտը տեղի է ունեցել 2007 թվականի նոյեմբերի 21-ին՝ Սան-Մարինոյի հավաքականի դեմ խաղում։

«Զենիթ»[խմբագրել | խմբագրել կոդը]

2008 թվականի փետրվարի 11-ին եռամյա պայմանագիր է կնքել «Զենիթ» ֆուտբոլային ակումբի հետ, տրանսֆերի գումարը կազմել է 3,8 մլն եվրո։ Բացի «Զենիթից» Տոմաշով հետաքրքրվում էին գերմանական «Բոխում» և «Նյուրնբերգ» ակումբները, սակայն պետերբուրգցիներն առաջարկել են ավելի շահավետ պայմաններ, ինչպես Հուբոչանին, այնպես էլ նրա նախկին ակումբին։ 2008 թվականին «Զենիթի» կազմում Հուբոչանը դարձավ Ռուսաստանի Սուպերգավաթի և ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթի խաղարկությունների հաղթող։

2008 թվականի սեպտեմբերի 30-ին գոլ է խփել սեփական դարպասին Չեմպիոնների լիգայի խմբային փուլի շրջանակներում անցկացվող «Զենիթ»-«Ռեալ Մադրիդ» խաղի 4-րդ րոպեին, և արդյունքում «Զենիթը» պարտվել է 1:2 հաշվով։

2008 թվականին Հուբոչանը «Զենիթի» երկրորդ կազմում անցկացրել է 4 խաղ, որոնցում դաշտ էդուրս եկել մեկնարկային կազմում և ոչ մի անգամ չի փոխարինվել։ 2008 թվականի մրցաշրջանում ակումբի հիմնական կազմում անցկացրել է 14 խաղ, որոնցից 11-ը Ռուսաստանի առաջնությունում, սակայն գոլ չի խփել։ Հուբոչանի՝ քիչ խաղերին մասնակցելը մեծ մասամբ պայմանավորված էր նրանով, որ «Զենիթի» մարզիչ Դիկ Ադվոկատը չէր ցանկանում փոխել թիմի կազմը։ Հուբոչանին հոլանդացին դաշտ էր հանում միայն ծայրահեղ դեպքերում, չնայած իր խաղով սլովակ պաշտպանը մշտապես ապացուցել է, որ արժանի է շատ ավելիին։

2009 թվականին՝ այն բանից հետո, երբ բազմաթիվ վնասվածքներ ստացան նրա թիմակիցները, նա հնարավորություն ստացավ տեղ գրավել թիմի հիմնական կազմում, ինչը չէր հաջողվել ավելի վաղ, սակայն նա շարունակում է մնալ պահեստի խաղացող՝ մինչև օգոստոսի սկիզբը մասնակցելով յոթ պաշտոնական խաղի։ Երբ «Զենիթի» եզրային պաշտպանները որակազրկված էին, Տոմաշն անցկացրել է մի քանի խաղ պորտուգալական «Նասյոնալ» և Սամարայի «Կռիլյա Սովետով» ակումբների դեմ՝ խաղալով իր համար նոր դիրքերում։ 2009 թվականի մրցաշրջանում Տոմաշը «Զենիթի» կազմում անցկացրել է 15 հանդիպում (Ռուսաստանի առաջնությունում՝ 11, երիտասարդական թիմերի առաջնությունում՝ 2, Ռուսաստանի գավաթի խաղարկությունում՝ 1, Եվրոպաի լիգայում՝ 1):

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տոմաշ Հուբոչան» հոդվածին։