Նեմանյա Ռադոնիչ
![]() | |||||||||||||||||||||
Անձնական տվյալներ | |||||||||||||||||||||
Քաղաքացիությունը |
![]() | ||||||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | փետրվարի 15, 1996[1][2] (24 տարեկան) | ||||||||||||||||||||
Ծննդավայր | Նիշ, Սերբիա | ||||||||||||||||||||
Հասակ | 178 սանտիմետր | ||||||||||||||||||||
Քաշ | 70 կիլոգրամ | ||||||||||||||||||||
Դիրք | վինգեր | ||||||||||||||||||||
Ակումբային տեղեկություններ | |||||||||||||||||||||
Ներկա ակումբ |
![]() | ||||||||||||||||||||
Համար | 7 | ||||||||||||||||||||
Պատանեկան կարիերա | |||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | |||||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | ||||||||||||||||||
| |||||||||||||||||||||
Ազգային հավաքական‡ | |||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
Նեմանյա Ռադոնիչ (սերբ.՝ Немања Радоњић, փետրվարի 15, 1996[1][2], Նիշ, Սերբիա), սերբ ֆուտբոլիստ, «Օլիմպիկ Մարսել» ակումբի և Սերբիայի ազգային հավաքականի կիսապաշտպան: 2018 թվականի աշխարհի առաջնության մասնակից:
Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռադոնիչն իր հայրենի քաղաքի «Ռադնիչկի» ակումբի սան է: Դեռ մանուկ հասակից նա տեղափոխվել է մայրաքաղաքային «Պարտիզան» ակումբի ակադեմիա, իսկ մի քանի ամիս անց՝ ռումինական «Վիտորուլ» ակումբ: 2014 թվականին Ռադոնիչը կնքել է իր առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրը «Ռոմա» ակումբի հետ հինգ տարի ժամկետով: Նույն թվականին նա վարձավճարային հիմունքներով տեղափոխվել է «Էմպոլի» ակումբի երիտասարդական կազմ: 2016 թվականի սկզբին Ռադոնիչը վարձավճարային հիմունքներով միացել է իր հայրենի քաղաքի «Չուկարիչկի» ակումբին: Մարտի 27-ին «Մլադոստի» ակումբի դեմ խաղի ժամանակ նա կատարել է իր նորամուտը Սերբիայի սուպերլիգայում[3]: Նույն խաղի ժամանակ Ռադոնիչը խփել է իր առաջին գոլը «Չուկարիչկի» ակումբի կազմում: 2017 թվականի ամռանը Ռադոնիչը տեղափոխվել է «Ցրվենա Զվեզդա» ակումբի կազմ՝ ստորագրելով պայմատագիր չորս տարի ժամկետով: Հուլիսի 30-ին «Ռադ» ակումբի դեմ խաղի ժամանակ նա կատարել է իր նորամուտը նոր ակումբի կազմում[4]: Օգոստոսի 24-ին Եվրոպա լիգայի որակավորման փուլի խաղերի ժամանակ Նեմանյան ռուսական «Կրասնոդար» ակումբի դեմ խաղի ժամանակ խփել է իր առաջին գոլը «Ցրվենա Զվեզդա» ակումբի կազմում[5]: 2018 թվականին Նեմանյան օգնել է ակումբին հաղթել առաջնությունում:
2018 թվականի օգոստոսի 30-ին Ռադոնիչը տեղափոխվել է Մարսելի «Օլիմպիկ» ակումբի կազմ: Տրանսֆերի արժեքը կազմել է 12 մլն եվրո: Պայմանագիրը կնքվել է հինգ տարով[6]: Սեպտեմբերի 16-ին «Գենգան» ակումբի դեմ խաղի ժամանակ նա կատարել է իր նորամուտը Լիգա 1-ում[7]:
Կարիերան հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]
2017 թվականին Սերբիայի երիտասարդական հավաքականի կազմում Ռադոնիչը մասնակցել է Եվրոպայի երիտասարդական առաջնությանը: Մրցաշարի ընթացքում նա մասնակցել է Պորտուգալիայի[8] և Իսպանիայի[9] երիտասարդական հավաքականների դեմ խաղերին:
2017 թվականի նոյեմբերի 14-ին Հարավային Կորեայի դեմ ընկերական խաղում Ռադոնիչը կատարել է իր նորամուտը Սերբիայի ազգային հավաքականի կազմում՝ հանդիպման երկրորդ խաղակեսում փոխարինելով Անդրիյա Ժիվկովիչին[10]։
2018 թվականին Ռադոնիչը Սերբիայի հավաքականի կազմում մասնակցել է Ռուսաստանում անցկացվող աշխարհի առաջնությանը։ Մրցաշարի ընթացքում նա մասնակցել է Շվեյցարիայի[11] և Բրազիլիայի [12] հավաքակաների դեմ խաղերին։
Ձեռքներումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Թիմային
Սերբիայի ֆուտբոլի առաջնություն — 2017/2018
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 As (իսպ.) — Madrid: PRISA, 1967.
- ↑ «Մլադոստ Լուչանի VS. Չուկարիչկի 0:2» (անգլերեն)։ soccerway.com։ 2016-03-27
- ↑ «Ռադ VS. Ցրվենա Զվեզդա 0:2» (անգլերեն)։ soccerway.com։ 2017-07-30
- ↑ «Ցրվենա Զվեզդա VS. Կրասնոդար 2:1» (անգլերեն)։ soccerway.com։ 2017-08-24
- ↑ Nikolić, Strahinja. (2018-08-30)։ «PROMENA PLANA: Romi od Radonjića veći deo kolača od prvobitno dogovorenog» (սերբերեն)։ HotSport։ Վերցված է 2018-09-04
- ↑ «Օլիմպիկ Մարզել VS. Գենգամ 4:0» (անգլերեն)։ soccerway.com։ 2018-09-16
- ↑ «Պորտուգալիա (մինչև 21) VS. Սերբիա (մինչև 21) 2:0» (անգլերեն)։ soccerway.com։ 2017-06-17
- ↑ «Սերբիա (մինչև 21) VS. Իսպանիա (մինչև 21) 0:1» (անգլերեն)։ soccerway.com։ 2017-06-23
- ↑ «Հարավային Կորեա VS. Սերբիա 1:1» (անգլերեն)։ soccerway.com։ 2017-11-14
- ↑ «Սերբիա VS. Շվեյցարիա 1:2» (անգլերեն)։ soccerway.com։ 2018—06—22
- ↑ «Սերբիա VS. Բրազիլիա 0:2» (անգլերեն)։ soccerway.com։ 2018—06—27
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Նեմանյա Ռադոնիչ Վիքիպահեստում |
---|
- Ռադոնիչի պաշտոնական Ինստագրամի էջը
- Ռադոնիչը transfermarkt-ում
- Ռադոնիչը soccerbase.com-ում
- Ռադոնիչը WhoScored.com կայքում
- Ռադոնիչը Օլիմպիկ Մարսելի պաշտոնական կայքում
- Ռադոնիչը Լիգա 1-ի պաշտոնական կայքում
- Ռադոնիչը ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքում
- Ռադոնիչը ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքում
|
|
- Փետրվարի 15 ծնունդներ
- 1996 ծնունդներ
- Ապրող անձինք
- Սերբիայում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Ֆուտբոլի հարձակվողներ
- Սերբ ֆուտբոլիստներ
- Սերբիայի հավաքականի ֆուտբոլիստներ
- Ռոմայի ֆուտբոլիստներ
- Չուկարիչկիի ֆուտբոլիստներ
- Ցրվենա Զվեզդայի ֆուտբոլիստներ
- Օլիմպիկ Մարսելի ֆուտբոլիստներ
- 2018 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության մասնակիցներ
- Իտալիայի լեգեոներ ֆուտբոլիստներ