Ջորդան Ամավի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջորդան Ամավի
Jordan Amavi
Ամավին Մարսելի կազմում 2018 թվականին
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Jordan Kevin Amavi
Քաղաքացիությունը Ֆրանսիա Ֆրանսիա
Ծննդյան ամսաթիվ մարտի 9, 1994(1994-03-09)[1][2] (30 տարեկան)
Ծննդավայր Տուլոն
Հասակ 180 սմ
Քաշ 77 կգ
Դիրք ձախ պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Ֆրանսիա Օլիմպիկ Մարսել
Համար 18
Պատանեկան կարիերա
2001-2010 Ֆրանսիա Տուլոն
2010-2013 Ֆրանսիա Նիս
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2011-2013 Ֆրանսիա Նիս B 20 (3)
2013-2015 Ֆրանսիա Նիս 55 (4)
2015-2017 Անգլիա Աստոն Վիլլա 44 (0)
2017-ներկա Ֆրանսիա Օլիմպիկ Մարսել 39 (0)
Ազգային հավաքական
2012 Ֆրանսիա Ֆրանսիա Մ18 2 (0)
2013-2014 Ֆրանսիա Ֆրանսիա Մ20 6 (0)
2014-2016 Ֆրանսիա Ֆրանսիա Մ21 10 (1)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ դեկտեմբերի 31-ի, 2018:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ դեկտեմբերի 31-ի, 2018

Ջորդան Ամավի (ֆր.՝ Jordan Amavi, մարտի 9, 1994(1994-03-09)[1][2], Տուլոն), ֆրանսիացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Օլիմպիկ Մարսելի կազմում։ Խաղում է ձախ պաշտպանի դիրքում[3]։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Նիս[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամավին Նիսի ակադեմիայի սան է[4]։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց 2013 թվականի օգոստոսի 10-ին՝ թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Օլիմպիկ Լիոնի դեմ խաղում[5]։ Առաջին հանդիպումը եվրոպական առաջնություններում անցկացրեց օգոստոսի 29-ին՝ Եվրոպայի Լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլի Ապոլոնի դեմ խաղում[6]։ Իր առաջին գոլը պրոֆեսիոնալ կարիերայում խփեց 2014 թվականի սեպտեմբերի 20-ին՝ Նանտի դեմ խաղում՝ այս խաղում դառնալով նաև ինքնագոլի հեղինակ[7]։ 2015 թվականի հունվարի 16-ին ֆրանսիացին գոլ խփեց Բորդոյի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 2-1 հաշվով[8]։ Նիսի առաջին կազմում Ամավին անցկացրեց 60 հանդիպում՝ դառնալով 4 գոլի հեղինակ։

Աստոն Վիլլա[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականի հուլիսի 18-ին Ամավին 5 տարվա պայմանագիր կնքեց Աստոն Վիլլայի հետ[9][10][11]։ Ակումբը նրա համար վճարեց 9 միլիոն ֆունտ ստերլինգ[12][13][14]։ Իր դեբյուտը Պրեմիեր Լիգայում նշեց օգոստոսի 8-ին՝ թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Բորնմուտի դեմ խաղում[15][16]։ Նոյեմբերի 15-ին Ամավին աջ ծնկի վնասվածք ստացավ՝ բաց թողելով մրցաշրջանի շարունակությունը[17][18][19], իսկ Աստոն Վիլլան առանց նրա դուրս մնաց Պրեմիեր Լիգայից՝ տեղափոխվելով Չեմպիոնշիպ[20][21][22]։ Առաջին հանդիպումը Անգլիայի երկրորդ դիվիզիոնում անցկացրեց 2016 թվականի օգոստոսի 20-ին՝ փոխարինելով Ջեք Գրիլիշին Դերբի Կաունտիի դեմ խաղում[23]։ Նոյեմբերի 26-ին ֆրանսիացին գոլային փոխանցում տվեց Կարդիֆ Սիթիի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 3-1 հաշվով[24]։ Աստոն Վիլլայի կազմում Ամավին անցկացրեց 48 հանդիպում՝ դառնալով 4 գոլային փոխանցման հեղինակ։

Օլիմպիկ Մարսել[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվականի օգոստոսի 10-ին Ամավին 1 տարվա վարձավճարով միացավ Օլիմպիկ Մարսելին[25][26][27][28]։ Իր դեբյուտը ակումբի կազմում նշեց օգոստոսի 20-ին՝ Անժեի դեմ խաղում[29]։ Առաջին հանդիպումը եվրոպական առաջնություններում անցկացրեց սեպտեմբերի 14-ին՝ Եվրոպայի Լիգայի խմբային փուլի Կոնյասպորի դեմ խաղում[30]։ Հոկտեմբերի 8-ին Մարսելը գնեց Ամավիի լրիվ տրանսֆերը[31][32]։ Հոկտեմբերի 15-ին նա 2 գոլային փոխանցման հեղինակ դարձավ Ստրասբուրգի դեմ խաղում[33]։ Նոյեմբերի 23-ին ֆրանսիացին հեռացվեց խաղադաշտից Եվրոպայի Լիգայի Կոնյասպորի դեմ խաղում՝ կարմիր քարտ ստանալով 82-րդ րոպեին[34]։ Իր առաջին գոլը ակումբի կազմում Ամավին խփեց 2018 թվականի հունվարի 7-ին՝ Ֆրանսիայի գավաթի Վալենսյենի դեմ խաղում[35]։ Մայիսի 16-ին Ամավին խաղադաշտ դուրս եկավ Եվրոպայի Լիգայի եզրափակչի Ատլետիկո Մադրիդի դեմ խաղում[36][37], սակայն այս խաղում Մարսելը պարտվեց 3-0 հաշվով[38][39]։ Իր առաջին մրցաշրջանում նա անցկացրեց 43 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 1 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ[40]։

2018 թվականի օգոստոսի 10-ին Ամավին գոլային փոխանցում տվեց 2018-19 մրցաշրջանի առաջին՝ Թուլուզի դեմ խաղում[41]։ Սեպտեմբերի 26-ին նա հեռացվեց խաղադաշտից Ստրասբուրգի դեմ խաղում՝ կարմիր քարտ ստանալով հանդիպման 53-րդ րոպեին[42]։

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամավին ներկայացրել է Ֆրանսիան տարբեր տարիքային երիտասարդական հավաքականներում[4]։ 2017 թվականի հոկտեմբերին նա հրավիրվեց Ֆրանսիայի ազգային հավաքական՝ փոխարինելով վնասվածք ստացած Լևեն Կուրզավային Բուլղարիայի և Բելառուսի դեմ խաղերի համար[43][44][45], սակայն այս հանդիպումներում խաղադաշտ դուրս չեկավ[46][47]։

Կարիերայի վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ[48]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Եվրոպա Այլ Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Նիս B 2012–13 Ազգային առաջնություն 2 18 3 18 3
2013–14 Ազգային առաջնություն 2 0 2 0
Ընդհանուր 20 3 0 0 0 0 0 0 20 3
Նիս 2013–14 Լիգա 1 19 0 2 0 1 0 1 0 23 0
2014–15 36 4 1 0 0 0 37 4
Ընդհանուր 55 4 3 0 1 0 1 0 60 4
Աստոն Վիլլա 2015–16 Պրեմիեր Լիգա 10 0 0 0 2 0 12 0
2016–17 Չեմպիոնշիպ 34 0 1 0 1 0 36 0
Ընդհանուր 44 0 1 0 0 0 3 0 48 0
Օլիմպիկ Մարսել 2017–18 Լիգա 1 27 0 3 1 12 0 1 0 43 1
2018–19 12 0 0 0 3 0 1 0 16 0
Ընդհանուր 39 0 3 1 15 0 2 0 59 1
Կարիերայի ընդհանուր 158 7 7 1 16 0 6 0 187 8

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
  3. «France - J. Amavi - Profile with news, career statistics and history - Soccerway». int.soccerway.com. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 30-ին.
  4. 4,0 4,1 «Scout Report | Jordan Amavi: OGC Nice's promising full back». Outside of the Boot (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 19-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 30-ին.
  5. «Olympique Lyon - OGC Nice, Aug 10, 2013 - Ligue 1 - Match sheet». www.transfermarkt.co.uk (անգլերեն). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 30-ին.
  6. «OGC Nice - Apollon Limassol, Aug 29, 2013 - Europa League - Match sheet». www.transfermarkt.co.uk (անգլերեն). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 30-ին.
  7. «FC Nantes - OGC Nice, Sep 20, 2014 - Ligue 1 - Match sheet». www.transfermarkt.co.uk (անգլերեն). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 30-ին.
  8. «FC Girondins Bordeaux - OGC Nice, Jan 16, 2015 - Ligue 1 - Match sheet». www.transfermarkt.co.uk (անգլերեն). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 30-ին.
  9. «Villa complete signing of Jordan Amavi | Latest News | Aston Villa». www.avfc.co.uk. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 30-ին.
  10. «Aston Villa sign France U21 left-back Jordan Amavi from Nice». Sky Sports (անգլերեն). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 30-ին.
  11. Evans, Gregg (2015 թ․ հուլիսի 18). «Aston Villa sign Jordan Amavi on a five year deal - and Tim Sherwood hails him as the 'perfect fit'». birminghammail. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 30-ին.
  12. Harvey, Jon (2015 թ․ հուլիսի 18). «Deal! Good news for Villa fans as defender signs up». Metro (անգլերեն). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 30-ին.
  13. «Aston Villa sign France full-back Jordan Amavi from Nice». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2015 թ․ հուլիսի 18. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 30-ին.
  14. «Aston Villa sign Amavi from Nice». ESPN.com (անգլերեն). 2015 թ․ հուլիսի 18. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 30-ին.
  15. «AFC Bournemouth - Aston Villa, Aug 8, 2015 - Premier League - Match sheet». www.transfermarkt.co.uk (անգլերեն). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 30-ին.
  16. Prentki, Tom (2015 թ․ օգոստոսի 8). «Bournemouth 0 Aston Villa 1, match report: Eddie Howe's wasteful side punished by debut Gestede goal» (բրիտանական անգլերեն). ISSN 0307-1235. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 30-ին.
  17. «Update on Jordan Amavi». www.avfc.co.uk (անգլերեն). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 30-ին.
  18. «Aston Villa star Jordan Amavi suffers a horror knee injury for France U21 (Video)». JOE.co.uk (անգլերեն). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 30-ին.
  19. «Villa's Amavi out for the season». worldfootball.net (անգլերեն). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 30-ին.
  20. Trafford, Paul Wilson at Old (2016 թ․ ապրիլի 16). «Aston Villa relegated from Premier League after defeat by Manchester United». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 30-ին.
  21. Ducker, James (2016 թ․ ապրիլի 16). «Manchester United 1 Aston Villa 0: Villa relegated from Premier League for the first time». The Telegraph (բրիտանական անգլերեն). ISSN 0307-1235. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 30-ին.
  22. «Aston Villa relegated from Premier League after defeat by United». The Independent (անգլերեն). 2016 թ․ ապրիլի 16. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 30-ին.
  23. «Derby County - Aston Villa, Aug 20, 2016 - Championship - Match sheet». www.transfermarkt.co.uk (անգլերեն). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 30-ին.
  24. «Aston Villa - Cardiff City, Nov 26, 2016 - Championship - Match sheet». www.transfermarkt.co.uk (անգլերեն). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 30-ին.
  25. «Jordan Amavi: Marseille sign Aston Villa left-back on loan». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2017 թ․ օգոստոսի 10. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 30-ին.
  26. «Ligue 1 transfer news: Marseille sign Jordan Amavi from Aston Villa | Goal.com». www.goal.com (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 21-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 30-ին.
  27. «Aston Villa's Amavi joins Marseille on loan». ESPN (անգլերեն). 2017 թ․ օգոստոսի 10. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 30-ին.
  28. «Aston Villa defender Jordan Amavi joins Marseille on season-long loan». Mail Online. 2017 թ․ օգոստոսի 10. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 30-ին.
  29. «Olympique Marseille - SCO Angers, Aug 20, 2017 - Ligue 1 - Match sheet». www.transfermarkt.co.uk (անգլերեն). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 30-ին.
  30. «Olympique Marseille - Konyaspor, Sep 14, 2017 - Europa League - Match sheet». www.transfermarkt.co.uk (անգլերեն). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 30-ին.
  31. «MARSEILLE MAKE AMAVI DEAL PERMANENT». www.ligue1.com. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 19-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 30-ին.
  32. Spiers, Tim. «Aston Villa defender Jordan Amavi seals permanent move to Marseille». www.expressandstar.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 30-ին.
  33. «RC Strasbourg Alsace - Olympique Marseille, Oct 15, 2017 - Ligue 1 - Match sheet». www.transfermarkt.co.uk (անգլերեն). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 30-ին.
  34. «Konyaspor - Olympique Marseille, Nov 23, 2017 - Europa League - Match sheet». www.transfermarkt.co.uk (անգլերեն). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 30-ին.
  35. «Olympique Marseille - Valenciennes FC , Jan 7, 2018 - Coupe de France - Match sheet». www.transfermarkt.co.uk (անգլերեն). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 30-ին.
  36. «Olympique Marseille - Atlético Madrid, May 16, 2018 - Europa League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 30-ին.
  37. Murray, Scott (2018 թ․ մայիսի 16). «Marseille 0-3 Atlético Madrid: 2018 Europa League final – as it happened». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 30-ին.
  38. «Europa League final: Marseille 0-3 Atletico Madrid». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2018 թ․ մայիսի 16. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 30-ին.
  39. Bull, J. J. (2018 թ․ մայիսի 16). «Antoine Griezmann stars as Atletico Madrid win Europa League». The Telegraph (բրիտանական անգլերեն). ISSN 0307-1235. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 30-ին.
  40. «Jordan Amavi | Football Stats | No Club | Season 2017/2018 | 2013- | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 30-ին.
  41. «Olympique Marseille - FC Toulouse, Aug 10, 2018 - Ligue 1 - Match sheet». www.transfermarkt.co.uk (անգլերեն). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 30-ին.
  42. «Olympique Marseille - RC Strasbourg Alsace, Sep 26, 2018 - Ligue 1 - Match sheet». www.transfermarkt.co.uk (անգլերեն). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 30-ին.
  43. «France replace injured Kurzawa with uncapped Amavi | Goal.com». www.goal.com (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 18-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 30-ին.
  44. «France hand call-up to Jordan Amavi». Sports Mole (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 30-ին.
  45. «Kurzawa out of French squad for final World Cup qualifiers». USA TODAY (անգլերեն). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 30-ին.
  46. «Bulgaria - France, Oct 7, 2017 - World Cup qualification Europe - Match sheet». www.transfermarkt.co.uk (անգլերեն). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 30-ին.
  47. «France - Belarus, Oct 10, 2017 - World Cup qualification Europe - Match sheet». www.transfermarkt.co.uk (անգլերեն). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 30-ին.
  48. «Jordan Amavi». worldfootball.net (անգլերեն). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 30-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջորդան Ամավի» հոդվածին։