Բուբակար Կամարա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Football pictogram.svg
Բուբակար Կամարա
Boubacar Kamara
Boubacar Kamara - FC Salzburg gegen Olympique Marseille (28. September 2017) 29 (cropped).jpg
Կամարան Մարսելի կազմում 2017 թվականին
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը Ֆրանսիա Ֆրանսիա
Մավրիտանիա Մավրիտանիա
Ծննդյան ամսաթիվ նոյեմբերի 23, 1999(1999-11-23)[1][2] (21 տարեկան)
Ծննդավայր Մարսել
Հասակ 178 սմ
Քաշ 68 կգ
Դիրք կենտրոնական պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Ֆրանսիա Օլիմպիկ Մարսել
Համար 4
Պատանեկան կարիերա
2005-2017 Ֆրանսիա Օլիմպիկ Մարսել
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2016-ներկա Ֆրանսիա Օլիմպիկ Մարսել II 28 (0)
2017-ներկա Ֆրանսիա Օլիմպիկ Մարսել 19 (0)
Ազգային հավաքական
2015-2016 Ֆրանսիա Ֆրանսիա Մ17 9 (0)
2016-2017 Ֆրանսիա Ֆրանսիա Մ18 9 (0)
2017-2018 Ֆրանսիա Ֆրանսիա Մ19 14 (0)
2018-ներկա Ֆրանսիա Ֆրանսիա Մ20 2 (0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ դեկտեմբերի 29-ի, 2018:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ դեկտեմբերի 29-ի, 2018

Բուբակար Կամարա (ֆր.՝ Boubacar Kamara, նոյեմբերի 23, 1999(1999-11-23)[1][2], Մարսել), ֆրանսիացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Օլիմպիկ Մարսելի կազմում։ Խաղում է կենտրոնական պաշտպանի դիրքում[3]։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Օլիմպիկ Մարսել[խմբագրել | խմբագրել կոդը]

Կամարան Օլիմպիկ Մարսելի ակադեմիայի սան է[4]։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց 2016 թվականի դեկտեմբերի 13-ին՝ թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Ֆրանսիայի լիգայի գավաթի Սոշոյի դեմ խաղում[5]։ Առաջին հանդիպումը եվրոպական առաջնություններում անցկացրեց 2017 թվականի սեպտեմբերի 14-ին՝ Եվրոպայի Լիգայի խմբային փուլի Կոնյասպորի դեմ խաղում[6]։ Իր դեբյուտը Լիգա 1-ում նշեց հոկտեմբերի 29-ին՝ փոխարինելով Պատրիս Էվրային Լիլի դեմ խաղում[7]։ Նոյեմբերի 2-ին Կամարան հեռացվեց խաղադաշտից Եվրոպայի Լիգայի Վիտորիա Գիմարայնշի դեմ խաղում՝ ստանալով երկրորդ դեղին քարտը հանդիպման 87-րդ րոպեին[8]։ 2017-18 մրցաշրջանում ֆրանսիացին անցկացրեց 14 հանդիպում՝ դառնալով 1 գոլային փոխանցման հեղինակ[9]։

2018-19 մրցաշրջանում Կամարան դարձավ Օլիմպիկ Մարսելի մեկնարկային կազմի խաղացող։ 2018 թվականի դեկտեմբերի 13-ին նա հեռացվեց խաղադաշտից Եվրոպայի Լիգայի խմբային փուլի Ապոլոնի դեմ խաղում՝ կարմիր քարտ ստանալով հանդիպման 8-րդ րոպեին[10]։

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Կամարան ներկայացրել է Ֆրանսիան տարբեր տարիքային երիտասարդական հավաքականներում։ 2016 թվականին նա մինչև 17 տարեկանների հավաքականի կազմում մասնակցեց Եվրոպայի առաջնությանը՝ անցկացնելով 2 հանդիպում[11], սակայն Ֆրանսիան դուրս մնաց խմբային փուլից՝ զբաղեցնելով վերջին հորիզոնականը իր խմբում[12]։ 2018 թվականի հուլիսին Կամարան մասնակցեց Եվրոպայի Մ19 առաջնությանը՝ խաղադաշտ դուրս գալով բոլոր 4 հանդիպումներում[13]։ Ֆրանսիան հասավ մրցաշարի կիսաեզրափակիչ, որտեղ 2-0 հաշվով պարտվեց Իտալիային[14][15]։

Կարիերայի վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի դեկտեմբերի 29-ի դրությամբ[16]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Եվրոպա Այլ Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Օլիմպիկ Մարսել 2016–17 Լիգա 1 0 0 0 0 1 0 1 0
2017–18 6 0 2 0 6 0 0 0 14 0
2018–19 13 0 0 0 5 0 0 0 18 0
Ընդհանուր 19 0 2 0 11 0 1 0 33 0
Կարիերայի ընդհանուր 19 0 2 0 11 0 1 0 33 0

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 https://bdfa.com.ar/jugadores-113538.html (իսպ.)
  3. «France - B. Kamara - Profile with news, career statistics and history - Soccerway»։ int.soccerway.com։ Վերցված է 2018-12-28 
  4. «Marseille's Thiago Silva - Meet Ligue 1 Rising Star Boubacar Kamara | Goal.com»։ www.goal.com (անգլերեն)։ Վերցված է 2018-12-28 
  5. «FC Sochaux-Montbéliard - Olympique Marseille, Dec 13, 2016 - Coupe de la Ligue - Match sheet»։ www.transfermarkt.co.uk (անգլերեն)։ Վերցված է 2018-12-28 
  6. «Olympique Marseille - Konyaspor, Sep 14, 2017 - Europa League - Match sheet»։ www.transfermarkt.co.uk (անգլերեն)։ Վերցված է 2018-12-28 
  7. «LOSC Lille - Olympique Marseille, Oct 29, 2017 - Ligue 1 - Match sheet»։ www.transfermarkt.co.uk (անգլերեն)։ Վերցված է 2018-12-28 
  8. «Vitória Guimarães SC - Olympique Marseille, Nov 2, 2017 - Europa League - Match sheet»։ www.transfermarkt.co.uk (անգլերեն)։ Վերցված է 2018-12-28 
  9. «Boubacar Kamara | Football Stats | Marseille | Season 2017/2018 | Soccer Base»։ www.soccerbase.com։ Վերցված է 2018-12-28 
  10. «Olympique Marseille - Apollon Limassol, Dec 13, 2018 - Europa League - Match sheet»։ www.transfermarkt.co.uk (անգլերեն)։ Վերցված է 2018-12-28 
  11. uefa.com։ «Under-17 - Technical report - Team analysis - France»։ UEFA.com (անգլերեն)։ Վերցված է 2018-12-28 
  12. UEFA.com։ «U17 EURO - Standings»։ UEFA.com (անգլերեն)։ Վերցված է 2018-12-28 
  13. uefa.com։ «Under-19 - Technical report - Team analysis - France»։ UEFA.com (անգլերեն)։ Վերցված է 2018-12-28 
  14. «Italy U19 - France U19, Jul 26, 2018 - European U19 Championship 2018 - Match sheet»։ www.transfermarkt.co.uk (անգլերեն)։ Վերցված է 2018-12-28 
  15. UEFA.com։ «Under-19 - Italy-France»։ UEFA.com (անգլերեն)։ Վերցված է 2018-12-28 
  16. «Boubacar Kamara»։ worldfootball.net (անգլերեն)։ Վերցված է 2018-12-28 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]